Տիբեթերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Տիբեթերեն
Standard Tibetan name.svg
Տեսակ լեզու
Ենթադաս տիբեթական լեզուներ[1]
Երկրներ Flag of the People's Republic of China.svg Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Flag of Nepal.svg Նեպալ և Flag of India.svg Հնդկաստան
Խոսողների քանակ 1 200 000 մարդ (1990)
Գրերի համակարգ Տիբեթական գիր և Tibetan Braille
IETF bo
ԳՕՍՏ 7.75–97 тиб 680
ISO 639-1 bo
ISO 639-2 bod և tib
ISO 639-3 bod
Tibetan language Վիքիպահեստում

Տիբեթերեն, տիբեթցիների լեզուն։ Պատկանում է չին-տիբեթական լեզվաընտանիքի տիբեթա-բիրմանական ճյուղին։ Խոսվում է ՉԺՀ-ում (Տիբեթական ինքնավար շրջանում և հարակից որոշ վայրերում), մասամբ՝ Հնդկաստանում, Նեպալում, Բութանում․ խոսողների թիվը՝ մոտ 4,5 միլիոն (1974)։ Հնչյունական համակարգում կա 16 ձայնավոր, 36 բաղաձայն։ Քերականական հորինվածքն անջատական է։

Վանկը և ձևույթը համընկնում են։ Գոյականն ու դերանունն ունեն թվի կարգ, բայը՝ դեմքի, եղանակի, կերպի, ժամանակի կարգեր։ Բառակազմությունն իրացվում է մասնիկավորումով, բառաբարդումով և կրկնությամբ։ Գրավոր հնագույն աղբյուրները VII–10-րդ դարերից են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 694 CC-BY-SA-icon-80x15.png