Սագարմատհա ազգային պարկ
![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Սոլուկհումբու |
Աշխարհագրական տեղադրաում | Կխամբու |
Հիմնվել է | 1976 |
Մակերես | 1148 կմ² և 124 400 հեկտար |
Անվանված է | Էվերեստ |
Սագարմատհա ազգային պարկ (նեպալ.՝ सगरमाथा), գտնվում է Հիմալայներում[1]՝ Նեպալի տարածքում։ Տեղակայված է երկրի մայրաքաղաք Կատմանդուից հյուսիս-արևելք՝ Սոլուկհումբու շրջանի 1-ին պրովինցիայում։ Արևելքում այն հարում է Մակալու Բարուն ազգային պարկին, իսկ հարավում տարածվում է մինչև Դուդհ Քոսի գետը[2]։
Զբաղեցնում է 1148 կմ² տարածք Հիմալայների էկոլոգիական գոտուց։ Ազգային պարկի կարգավիճակը ստացել է 1976 թվականի հուլիսին։ Պաշտպանվող տարածքը հայտարարվել է որպես Կարևոր օրնիտոլոգիական տարածք BirdLife International կազմակերպության կողմից[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգին հիմնականում բաղկացած է կտրտված դժվարանցանելի տարածքներից և Վերին Հիմալայների կիրճերից։ Բարձրությունը ծովի մակարդակից 2845 մետրից (Մոնժո) մինչև 8848 մ (Սագարմատհա սար) է։
Այգու տարածքում գտնվում են հետևյալ գագաթները (որոնցից 3-ն ունեն ավելի քան ութ հազար մետր բարձրություն)։
№ | Գագաթ | Բարձրություն, մ |
---|---|---|
1 | Սագարմատհա (Ջոմոլունգմա) | 8848 |
2 | Լհոցզե | 8516 |
3 | Չո-Օյյու | 8201 |
4 | Նուտցե | 7855 |
5 | Պումորի | 7165 |
6 | Ամա Դաբլամ | 6856 |
7 | Տամսերկու | 6808 |
Այգին ընդգրկում է Դուդհ Քոսի և Բհոթ Քոսի գետերի վերին ավազանները։
Այգու արևելյան մասում՝ ծովի մակարդակից 5 կմ բարձրության վրա, գտնվում է ամենաարագ զարգացող և ամենավտանգավոր Հիմալայան լճերից մեկը՝ Իմջա Ցոն[4][5]։
Ամենամեծ բնակավայրերն են՝ Նամչե Բազար, Կումջունգ, Դոլե, Մոչերմո, Տյանգբոչե, Պանգբոչե, Մոնժո, Պերիչե։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սագարմատհա նեպալի լեզվվ բառ է, որ կազմված է सगर् (սագար, նշանակում է երկինք) և माथा (մատհա, նշանակում է գլուխ) բաղադրիչներից[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gurung, C. P., Maskey, T. M., Poudel, N., Lama, Y., Wagley, M. P., Manandhar, A., Khaling, S., Thapa, G., Thapa, S., Wikramanayake, E. D. (2006)։ «The Sacred Himalayan Landscape: Conceptualizing, Visioning, and Planning for Conservation of Biodiversity, Culture and Livelihoods in the Eastern Himalaya»։ in McNeely, J. A., McCarthy, T. M., Smith, A., Whittaker, O. L., Wikramanayake, E. D.։ Conservation Biology in Asia։ Kathmandu: Nepal Society for Conservation Biology, Asia Section and Resources Himalaya Foundation։ էջեր 10–20։ ISBN 99946-996-9-5
- ↑ Bhuju, U.R., Shakya, P.R., Basnet, T.B., Shrestha, S. (2007)։ Nepal Biodiversity Resource Book. Protected Areas, Ramsar Sites, and World Heritage Sites։ Kathmandu: International Centre for Integrated Mountain Development, Ministry of Environment, Science and Technology, in cooperation with United Nations Environment Programme, Regional Office for Asia and the Pacific։ ISBN 978-92-9115-033-5։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին։ Վերցված է 2020-07-06
- ↑ «Sacred Himalayan Landscape»։ Government of Nepal – Department of National Parks and Wildlife Conservation։ Արխիվացված է օրիգինալից 12 June 2013-ին։ Վերցված է 23 February 2013
- ↑ «Imja Tsho, Nepal»։ NASA
- ↑ «Evaluating the growth characteristics of a glacial lake and its degree of danger of outburst flooding»։ Norwegian Journal of Geography
- ↑ Turner, R. L. (1931). सगर् sagar Archived 2019-09-13 at the Wayback Machine. and माथा matha Archived 2019-09-13 at the Wayback Machine. in: A comparative and etymological dictionary of the Nepali language. K. Paul, Trench, Trubner, London.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Sagarmatha National Park»։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-20-ին
|