Jump to content

Ջորջ Մելորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Մելորի
George Herbert Leigh Mallory
Դիմանկար
Ջորջ Մելորի, 1915
Ծնվել էհունիսի 18, 1886(1886-06-18)
ԾննդավայրՄոբերլի, Մեծ Բրիտանիա
Մահացել էհունիսի 8, 1924(1924-06-08) (37 տարեկանում)
Մահվան վայրԷվերեստ
ԳերեզմանԷվերեստ
Քաղաքացիություն{{{2}}} Մեծ Բրիտանիա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՈւինչեսթեր քոլեջ և Մագդալենայի քոլեջ
ՄասնագիտությունԱլպինիստ
ԱմուսինՌութ Թյորներ
Ծնողներհայր՝ Herbert Leigh Leigh-Mallory?[1][2], մայր՝ Annie Beridge Jebb?[1][2]
Երեխաներ[Frances] Clare Mallory?[2], Beridge Ruth Mallory?[2] և John Mallory?[2]
 George Mallory Վիքիպահեստում

Ջորջ Գիլբերտ Լի Մելորի (անգլ.՝ George Herbert Leigh Mallory, հունիսի 18, 1886(1886-06-18)[3][1][2][…], Մոբերլի, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 9, 1924(1924-06-09)[1], Էվերեստ), ալպինիստ, մասնակցել է դեպի Էվերեստ երեք արշավների (1921, 1922, 1924), համարվում է առաջին մարդը, որ ձեռնարկել է նրա գավաթը բարձրանալու փորձ։ Անհայտ կորել է 1924 թվականին հունիսի 8-ին իր ընկերոջ՝ Էնդրյու Իրվինի հետ։ Ջորջ Մելորիի մարմինը գտնվել է 1999 թվականի մայիսի 1-ին-ին ամերիկյան որոնողական արշավում, Էնդրյու Իրվինի մարմինը մինչև հիմա գտնված չէ։ Մելորիի մարմնի հայտնաբերումը պատմաբանների և ալպինիզմի գծով մասնագետների համար հերթական անգամ լուրջ առիթ է դարձել քննարկելու «Երկրի երրորդ բևեռը» նվաճելու առաջնայնության։

Ջորջ Մելորին ծնվել է 1886 թվականին Չեշիր կոմսության Մոբերլի քաղաքում, վանական Յերբերթ Լի Մելորիի (1856—1943) և նրա կնոջ՝ Էնի Բերիջի (1863—1946) ընտանիքում։ Ջորջն ուներ երկու քույր և կրտսեր եղբայր՝ Թրաֆորդ լի Մելորին, որը հետագայում դարձել է Բրիտանական BBC-ի մարշալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Նախնական կրթությունը Ջորջն ստացել է Իսթբորնի նախապատրաստական դպրոցում, ապա Վեսթ Կիրբիի դպրոցում, 13 տարեկանից սովորել է Վինչեսթերի քոլեջում։ Ուսման վերջին տարում ընդունվել է Իրվինգ Գրեհեմի ժայռամագլցման և ալպինիզմի խմբակ, ով ամեն տարի աշակերտներ էր հավաքում Ալպեր բարձրանալու համար[4][5]։ 1905 թվականի հոկտեմբերին Ջորջ Մելորին ընդունվել է Քեմբրիջի համալսարանի պատմական ֆակուլտետ[6]։ 1910 թվականից աշխատել է Չարթերհաուս դպրոցում որպես ուսուցիչ, որտեղ նրա լավագույն աշակերտներից է եղել Ռոբերտ Գրեյվզը, որ հետագայում դարձել է հայտնի պոետ և վիպասան։ 1914 թվականին Ջորջն ամուսնացել է Ռութ Թյորների հետ, նրանք ունեցել են երկու դուստր և մեկ որդի՝ Քլերը (19 սեպտեմբերի, 1915-2001), Բերիջը (16 սեպտեմբերի, 1917-1953) և Ջոնը (21 օգոստոսի, 1920)։ Առաջին աշխարհամարտի տարիներին Մելորին մասնակցել է մարտական գործողություններին Թագավորական հրետանու կազմում։ Պատերազմից հետո վերադարձել է աշխատանքի Չարթերհաուսում, իսկ 1921 թվականին հեռացել է աշխատանքից, որպեսզի մասնակցի բրիտանական առաջին արշավախմբին դեպի Էվերեստ[5]։

Արշավներ դեպի Էվերեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1921 թվականի արշավը. Մելորին վերևի շարքի աջից առաջինն է

1921 թվականին դեպի Էվերեստ առաջին բրիտանական արշավի հիմնական նպատակը եղել է Էվերեստի շրջակայքի տեղագրական նկարը, ինչպես նաև հյուսիսից նրա գագաթ բարձրանակու ուղու որոնումը։ Այդ արշավի ժամանակ գտնվել է գագաթ տանող հնարավոր ուղի Արևելյան Ռոնգբուկ սառցադաշտի երկայնքով՝ Հյուսիսային թամբ լեռնանցքով և հետո հյուսիսային բարձրագագաթով՝ դուրս գալով հյուսիսարևելյան բարձրագագաթի նախավերջին հատված[7]։

1922 թվականին Մելորին վերադարձել է Հիմալայներ Էվերեստ ուղևորվող բրիտանական երկրորդ արշավախմբի կազմում։ Արշավի ընթացքում Մելորին և նրա մասնակիցներին հաջողվել է նախկինում հետազոտված ուղով բարձրանալ մինչև 8300 մետր բարձրության վրա։ Արշավախումբը վերադարձել է Հյուսիսային թամբի մոտ կատարված ողբերգության պատճառով, երբ ձնահյուսի հետևանքով մահացել է յոթ մարդ[8]։ Արշավին մասնակցելու համար Ջորջ Մելորին և նրա ևս 12 մասնակիցներ 1924 թվականին Շամոնիի Ձմեռային օլիմպիական խաղերում պարգևատրվել են ոսկե մեդալով, որ առաջին անգամ են տրվել ալպինիզմի համար(Prix olympique d’alpinisme)[9][10]:

Բրիտանական երրորդ արշավը դեպի Էվերեստ կայացել է 1924 թվականին։ Արշավի ընթացքում կատարվել է Էվերեստի գագաթ բարձրանալու երեք փորձ։ Առաջին փորձը ձեռնարկվել է Մելորիի և Ջեֆի Բրյուսի (անգլ.՝ Geoffrey Bruce) կողմից հունիսի 1-ին (առանց թթվածնի օգտագործման), որոնց հաջողվել է հասնել 7700 մետր բարձրության։ Երկրորդը (նույնպես առանց թթվածնի) հունիսի 2-ին ձեռնարկվել է Էդվարդ Ֆելիքս Նորթոնի և Հովարդ Սոմերվելի կողմից, ինչի արդյունքում հունիսի 4-ին սահմանվել է այդ ժամանակվա ռեկորդը, երբ նրանք հասել են 8570 մետր բարձրության։ Գագաթ հասնելու վերջին փորձը ձեռնարկել են Ջորջ Մելորին ու Էնդրյու Իրվինը VI ճամբարից։ 1924 թվականի հունիսի 8-ին գագաթ բարձրանալիս նրանց վերջին անգամ ամպերի ճեղքվածքների միջով տեսել է արշավի մասնակիցներից կինոօպերատոր և երկրաբան Նոել Օդելը։ Հետո նրանց փակել են ամպերը, և դրանից հետո նրանց ոչ ոք ողջ չի տեսել։ Արշավի ղեկավար Էդվարս Նորթոնի որոշմամբ Մելորիի և Իրվինի որոնումները հայտարարվել են աննպատակահարմար, և հունիսի 10-ին արշավախումբն սկսել է վերադառնալ[11]։

Հյուսիսային թամբի լեռնանցքը (7020)

Հասել է արդյոք Մելորին գագաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Մելորիի դիակը հայտնաբերվել է վերելքից 75 տարի անց՝ 1999 թվականի մայիսի 1-ին ամերիկյան որոնողական արշավում (անգլ.՝ Mallory & Irvine Research Expedition) 8155 մետր բարձրության վրա։ Այն գտնվել է հյուսիսարևելյան բարձր գագաթից 300 մետր ներքև, մոտավորապես այն տեղի դիմաց, որտեղ 1933 թվականին Վին-Հարիսի գլխավորությամբ բրիտանական արշավը գտել է Իրվինի սառցատապարը, և եղել է ջարդված և խճճված պարանով, ինչը վկայում է ալպինիստների հնարավոր ընկնելու մասին։ Միևնույն ժամանակ Մելորիի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները թույլ են տվել ենթադրել, որ անկումը տեղի է ունեցել լեռան հյուսիսարևելյան բարձրագագաթից բավական ներքև։ Մելորիի մոտ հայտնաբերվել են մի քանի արտեֆակտներ, ինչպիսիք են ալտիմետրը, գրպանը դրված արևապաշտպան ակնոցը, թթվածնային ապարատի դիմակ, նամակներ և այլն, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ անկումը տեղի է ունեցել օրվա մութ ժամերին՝ վեցերորդ հավաքատեղի իջնելու ճանապարհին, որտեղից նրանք սկսել էին վերելքը դեպի գագաթ[12]։ Սակայն ամենակարևորն այն է, որ իրերի մեջ չեն գտնվել նրա կնոջ՝ Ռութի լուսանկարները և Բրիտանիայի դրոշը, որոնք նա մտադիր էր թողնել Էվերեստի գագաթին։ Էնդրյու Իրվինի մարմինն այդպես էլ չի գտնվել[13][14]։

Էվերեստը հյուսիսից. խաչով նշված է Մելորիի մարմնի գտնվելու վայրը, լեռների նախավերջին գագաթների նշանները համապատասխանում են առաջին, երկրորդ և «Երրորդ մակարդակներին»

Նախքան Մելորիի մարմնի հայտնաբերումը, կատարված արշավների արդյունքների վերլուծության հիման վրա ալպինիստների և փորձագետների մեծամասնությունը կարծում էր, որ Մելորին ու Իրվինը իրենց հանդերձանքով և հոգուստով, նաև իրենց ժայռամագլցման տեխնիկայով հազիվ թե հասնեին Էվերեստի գագաթը։ Դրա համար նրանք պետք հաղթահարեին գագաթի ճանապարհին գտնվող և դեպի հյուսիսարևելյան բարձրագագաթ վճռորոշ հատվածը՝ այսպես կոչված «Երրորդ մակարդակը», 30-մետրանոց աստիճանանման ժայռոտ ելուստը, որի վերելքը տեխնիկապես շատ դժվար է նման բարձրության (8600) վրա[15] (այլ տեսակետի կողմնակից է եղել ալպինիստ և բարձրությունների օպերատոր Գրեմ Հոյլանդը (անգլ.՝ Graham Hoyland[16])): Մելորիի երթուղու առաջնագնացները՝ 1975 թվականին տեղի ունեցած չինական արշավախմբի մասնակիցներն «Երկրորդ աստիճանի» առավել բարդ հատվածների անցման համար ստեղծել էին ալյումինե աստիճաններ, որոնք օգտագործվում են ալպինիստների կողմից մինչ օրս (1960 թվականին նույն երթուղով չինական արշավի վերելքը վիճարկվել է, բացի այդ, կա կարծիք, որ չինական արշավախումբը կարող էր թաքցնել կամ լռության մատնել 1924 թվականին կայացած արշավի հետքերի մասին վկայությունները, որպեսզի չնսեմացնեն իրենց նվաճումը)[17]։

2007 թվականին ամերիկացի հայտնի ալպինիստ Քոնրադ Անկերը, որ հայտնաբերել է Մելորիի մարմինը, և բրիտանացի Լեո Հոուլդինգը (ով նախկինում չէր եղել Էվերեստում), ձեռնարկել են փորձ կրկնելու Մելորիի ուղին 1920-ական թվականների հանդերձանքով («Էվերեստի բարձրություն-2007» արշավում)։ Սակայն ցրտի պատճառով նրանք ստիպված են եղել հագնել ժամանակակից հանդերձանք, նրանք կարողացել են հաղթահարել «Երկրորդ մակարդակը» ազատ մագլցմամբ և հասնել Էվերեստի գագաթը՝ դրանով իսկ ապացուցելով, որ Մելորին և Իրվինը կարող էին 1924 թվականին հաղթահարել այդ բարձրությունը[18]։ Այդ արշավի մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ[19], որում նկարահանված հատվածների բացի ներառվել են շատ դրվագներ 1922-1924 թվականների արշավների կինոժամանակագրությունից։

Տեսախցիկները, որոնք եղել են Մելորիի ու Իրվինի մոտ, և որոնք կարող էին վերջակետ դնել վիճաբանությանը, թե ով է առաջինը եղել Էվերեստի գագաթին, դեռ չեն գտնվել։ Ներկա ժամանակներում Էնդրյու Իրվինի մարմինը և 1924 թվականի արշավի արտեֆաքտները գտնելու համար որոնողական արշավների նոր նախագիծ է անցկացվում, որը կազմակերպում է Էվերեստի պատմաբան և ալպինիստ Թոմ Հոլզելը (անգլ.՝ Tom Holzel)[15]:

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Kindred Britain
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Красилова Е. Избранник Эвереста. Жизнь и смерть Джорджа Меллори. — Pensoft Publishers, 2004. — ISBN 9789546422200 cc. 30-37
  5. 5,0 5,1 «George Mallory» (eng). Spartacus Educational. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Notable Members» (eng). Magdalene College Cambridge. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Mallory, George Leigh. Mount Everest: The Reconnaissance(անգլ.) // The Geographical Journal : журнал. — 1922. — Т. 59. — № 2. — С. 100-109.
  8. Mallory, George Leigh. The First High Climb(անգլ.) // The Geographical Journal : журнал. — 1922. — Т. 60. — № 6. — С. 400-412.
  9. Divers, " Mount Everest — 50 Jahre Höhenrausch ", Geo Magazin éditions allemandes avril 2003 et juin 2003
  10. Karl Lennartz, " George Mallory and Everest ", Olympic Review Vol. XXVI, No. 30, décembre/janvier 1999, page 57
  11. Гюнтер Оскар Диренфурт К третьему полюсу. — Мысль, 1970.
  12. «Jochen Hemmleb: Mallory & Irvine Research Expedition, 1999» (eng). AFFIMER. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Сергей Калмыков (по материалам Интернет журнала «Mountain Zone»)» (rus). Клуб альпинистов "Санкт-Петербург". Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Возможные причины гибели двух первовосходителей на Эверест» (rus). "Проект Alp". Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. 15,0 15,1 «Поиски "Святого Грааля" на Эвересте. Новые данные о поисках тела Эндрю Ирвина и доказательств покорения Эвереста в 1924 году» (rus). 4sport.ua. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Graham Hoyland Last Hours on Everest: The gripping story of Mallory and Irvine's fatal ascent. — Collins, 2013. — С. 320. — ISBN 978-0007455751
  17. «1960 -1975 Первое и Повторное восхождение китайцев на Эверест» (rus). Люди и горы. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Кошкина Э. (18.06.2007). «Покорить Эверест в одежде 1920-х годов не удалось». Компьюлента. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  19. The Wildest Dream(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Մելորի» հոդվածին։