Էռնեստ Շեքլտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Էռնեստ Շեքլտոն
անգլ.՝ Ernest Henry Shackleton
Shack-endurance.png
Ծնվել է փետրվարի 15, 1874({{padleft:1874|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2]
Ծննդավայր Kilkea, County Kildare, Leinster, Իռլանդիա
Վախճանվել է հունվարի 5, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:5|2|0}})[1] (47 տարեկանում)
Վախճանի վայր Grytviken, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն ճանապարհորդ հետազոտող և սպա
Լեզու անգլերեն[3]
Ազգություն Anglo-Irish people
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Իռլանդիա
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Կրթություն Դալվիչ Քոլեջ
Անդամակցություն Թագավորական աշխարհագրական ընկերըւթյուն
Աշխատավայր Royal Scottish Geographical Society և The Royal Magazine
Պարգևներ
Զավակներ Edward Shackleton, Baron Shackleton
Ernest Shackleton Signature.svg
Ernest Shackleton Վիքիպահեստում

Էռնեստ Հենրի Շեքլտոն (անգլ.՝ Ernest Henry Shackleton, 1874—1922), Անտարկտիդայի անգլիացի հետազոտող։ 1901—03-ին մասնակցել է Ռոբերտ Սկոտի արշավախմբին։ 1908—09-ին գլխավորել է «Նիմրոդ» նավի արշավախումբը, որը բաժանվել է երեք խմբի։ Մեկը Շեքլտոնի գլխավորությամբ ուղևորվել է Հարավային բևեռ, սակայն հասել մինչև 88°23' հարավային լայնությանը։ Ուղևորության ընթացքում հայտնագործել է Բիրդմորի սառցադաշտը։ Անտարկտիդա հասնելու նպատակով 1914—17-ին Շեքլտոնի արշավախումբը հետազոտեց Քոտսի երկրի ափերի մի մասը։ Քանի որ «Էնդյուրանս» նավը, սեղմվելով սառույցների մեջ, խորտակվեց, 1921-ին Շեքլտոնը «Քվեստ» նավով կրկին ուղևորվեց Անտարկտիդայի ափերը, սակայն ճանապարհին մահացավ։ Շեքլտոնի անունով են կոչվել ափ, շելֆային սառցադաշտ, նեղուց Անտարկտիդայում, երեք լեռ՝ Անտարկտիդայում, Կանադայում և Արևելյան Գրենլանդիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png