Ջաննի Վերսաչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «ըստ արտասանության»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Ջաննի Վերսաչե
իտալ.՝ Gianni Versace
250x350px
Ծնվել էդեկտեմբերի 2, 1946(1946-12-02)[1][2][3][4][5]
ԾննդավայրՌեջիո դի Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա
Մահացել էհուլիսի 15, 1997(1997-07-15)[1][6][2][3][4][5] (50 տարեկանում)
Մահվան վայրՄայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանՄոլտրազիո
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա[7]
Մասնագիտությունձեռնարկատեր, դիզայներ, հագուստի ձևավորող, նորաձևության դիզայներ և dressmaker
Պարգևներ և
մրցանակներ
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան
Կայքversace.com
Gianni Versace Վիքիպահեստում

Ջաննի Վերսաչե (իտալ.՝ Gianni Versace, դեկտեմբերի 2, 1946(1946-12-02)[1][2][3][4][5], Ռեջիո դի Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա - հուլիսի 15, 1997(1997-07-15)[1][6][2][3][4][5], Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), իտալացի մոդելյոր և դիզայներ, Վերսաչե նորաձևության տան հիմնադիր (1978):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է հայրենի քաղաքում, Francesca Versace Elle, մոդայիկ հագուստի խանութում, որը պատկանում էր նրա մորը[8]: Այստեղ նա մորը օգնում էր հագուստ կարել, ընտրել աքսեսուարներ, ինչպես նաև կտոր ներկրել Միլանից, Փարիզից և Լոնդոնից: 25 տարեկանում մեկնել էր Միլան, որտեղ սկսել էր աշխատել որպես դիզայներ, մի քանի նորաձևության տներում միաժամանակ՝ Callaghan և Istante: 1973 թվականին դարձել է Byblos-ի դիզայները՝ Genny[it] նորաձևության տան երիտասարդական գծում:

Առաջին անգամ իր անվան տակ հագուստ է ներկայացրել 1978 թվականի մարտի 28-ին, Միլանում, Պալացո դելլա Պերմանենտե[it]գեղարվեստական թանգարանում: Նույն թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել կանացի հագուստի առաջին հավաքածուի ցուցադրությունը «Ջաննի Վերսաչե» ապրանքանիշի տակ: Նորաձևության տան գլխավոր ադմինիստրատորը նրա ավագ եղբայր՝ Սանտո Վերսաչեն էր, նրա քույրը՝ Դոնաթելան պատասխանատու էր ֆոտոսեսիաների համար:

1980-ական թվականներին Ջաննին սեփական ապրանքանիշի համար հագուստ է մշակում, աշխատելով նաև այլ ընկերությունների համար: 1981 թվականին նա կանացի օծանելիք է թողարկում իր անվան տակ, 1986 թվականին՝ L’Homme տղամարդկանց օծանելիքը: 1989 թվականին նա իր մասին հայտնում է բարձր նորաձևության աշխարհում, սկսելով ստեղծել բարձրակարգ կուտյուրի հավաքածուներ Atelier Versace ապրանքանիշի ներքո և ցուցադրություններ կազմակերպելով փարիզյան «Ռից» հյուրանոցում:

Իր հայտնիության գագաթնակետին Ջաննի Վերսաչեն հասել է 1990-ական թվականների սկզբին, նրա հայտնի հաճախորդների շարքում են՝ Մադոննան և Ուելսի արքայադուստր Դիանան: Նա ընդլայնում է իր բիզնեսը, սկսելով ճենապակյա և ապակյա սպասքի (Rosenthal ընկերության հետ համատեղ), ինչպես նաև կահույքի և տնային պարագաների թողարկում (Versace Home ապրանքանիշի ներքո):

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերսաչեն հանդիպել է իր զուգընկերին, մոդել Անտոնիո Դ'Ամիկոյին 1982 թ. Նրանց հարաբերությունները շարունակվեցին մինչև Ջաննիի մահը :

Ընտանիքի ճնշման տակ Վերսաչեն թաքցնում էր հանրությունից իր սեռական կողմնորոշումը՝ մեծ հաճախորդներին կորցնելու վախի պատճառով: Միայն 1995-ի հունիսին Ջաննին Քամինգ աութ արեց The Advocate ամերիկյան գեյ-ամսագրին իր հարցազրույցում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաննի Վերսաչեն Սպանվել է 1997 թվականի հուլիսի 15-ին, Մայամի Բիչում, իր տան աստիճաների վրա, սերիական մարդասպան Էնդրյու Կյունենենի կողմից առանց որևէ ակնհայտ պատճառի: ԶԼՄ-ում անմիջապես վարկած հայտնվեց իտալական մաֆիայի մասնակցության մասին, իսկ որոշ թերթեր կատարվածի մեջ մեղադրել էին Վերսաչե ընտանիքին: Մի քանի օր անց մարդասպանը ոստիկանների կողմից շրջափակման մեջ գտնվելով ինքնասպանություն է գործում: Որոշ վկայությունների համաձայն մարդասպանը Վերսաչե ապրանքանիշի ներքնազգեստ էր կրում: Ջաննին հողարկավորվել է Կոմո լճի մոտ, Ֆոնտանելլա առանձնատան բակում, սակայն տունը ռուս օլիգարխ Արկադի Նովիկովին վաճառելուց հետո Վերսաչեի աճյունը տեղափոխվել է Միլան:

Վերսաչեի մահից հետո ընկերության գլուխ է անցել նրա կրտսեր քույրը՝ Դոնթելա Վերսաչեն:

Ոճի յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաննի Վերսաչեն միավորել է բարոկո ոճի շքեզ տարրերը և դասականության մեանդրը փոփ արտի և փանք մշակույթի տարրերի հետ, համատեղել ընձառյուծի գունազարդումը շքեզ ականթների հետ, օգտագործելով վառ հակադրական գույներ և փայլուն մակերեսներ: Նրա գրգռիչ, բաց սեքսուալ հագուստը հաճախ էր հայտնվում անճաշակության սահմանին: Վերսաչեն երեկոյան զգեստներ էր ստեղծում հիմնվելով կանացի թեթև ներքնազգեստի վրա, նորաձևություն է մտցրել սև կաշվի և ոսկե ֆուրնիտուրայի համադրությունը որոնց հետ պահանջվում էր կրել բարձրակրունկներ:

Համարվում է, որ նա է առաջինը տղամարդուն պոդիում հանել առանց փողկապի և ջինսով:

Թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաննի Վերսաչեն համագործակցել է Մորիս Բեժարի հետ, նա գրանցել է խարիոգրաֆի մի քանի բալետները, նրանց համատեղ վերջին աշխատանքը՝ «Հոգևորականի տուն» բալետն էր: Իրենց հերթին Բեժարի բալետային խմբի դերասանները մասնակցում էին մոդելյորի ցուցադրություններին: Վերսաչեի այսպիսի վերջին թատերականացված ցուցադրությունների ժամանակ մոդել Նաոմի Քեմփբելը մոդելյորի վրա ատրճանակ է պահել, որը ավելի ուշ որակվել էր նախանշան:

Վերսաչեի աշխատանքներից են՝ Վիլիամ Ֆորսայթի Herman Schmerman բալետի պրովոկացիոն կոստյումները:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաննի Վերսաչե՝ Rock and Royalty գրքի հեղինակ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» տիտղոսի կոմանդոր (1986):
  • Փարիզ քաղաքի մեծ ոսկե մեդալ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

М. Кастель. Миф о Версаче: Биография / Пер. с ит. А.Борисовой. СПб.: Азбука-классика, 2008. 352 с. + вклейка (32 с.), 15 000 экз., ISBN 978-5-395-00095-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]