Մայամի Բիչ
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | մարտի 26, 1915 թ. | |
Մակերես | 39,414777 կմ², 39,297171 կմ² | |
ԲԾՄ | 1 մետր | |
Բնակչություն | ▼82 890 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 305 և 786 | |
Փոստային ինդեքսներ | 33109, 33139, 33140 և 33141 | |
Պաշտոնական կայք | miamibeachfl.gov(անգլ.) | |
| ||
Մայամի Բիչ (անգլ.՝ Miami Beach), առողջարանային քաղաք ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, Մայամիի արվարձան է[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Բիսքեյնի ծոցի և Ատլանտյան օվկիանոսի միջև ընկած մի կղզում։ Ծոցը բաժանում է Մայամի Բիչը Մայամի քաղաքից։
Քաղաքը հաճախ հիշատակվում է Մայամի քաղաքի հետ՝ «Մայամի» ընդհանրացված հասկացությամբ՝ չնայած որ այն առանձին մունիցիպալիտետ է։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքն ունեցել է 87.933 բնակչություն, որի 55,5%-ն այլ երկրներից արտագաղթածներ էին։ 2005 թվականին բնակչության թիվը նվազել է մինչև 87 925 մարդ։ 1982 թվականին բնակչության մեծամասնությունը (60 հազար կամ 62%) հրեաներ էին, իսկ 2004 թվականին ՝ ընդամենը 19%-ը կամ 16.5 հազարը[3]։
Մայամի Բիչը Միացյալ Նահանգների ամենահայտնի հանգստավայրերից է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին Մայամի Բիչի պատմական շրջան Art Deco-ն ընդգրկվել է պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ Art Deco շրջանը Ար-դեկո ճարտարապետության ամենամեծ հավաքածուն է աշխարհում և ներառում է հարյուրավոր հյուրանոցներ, տներ և այլ օբյեկտներ, որոնք կառուցվել են 1923-1943 թվականներին[4]։
Մայամի Բիչում է սպանվել Ջաննի Վերսաչեն։
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորտալեզա, Բրազիլիա
Բրամփթոն, Կանադա
Սանտա-Մարտա, Կոլումբիա
Չեսկի-Կրումլով, Չեխիա
Նագարիա, Իսրայել
Պեսկարա, Իտալիա
Ֆուձիսավա, Ճապոնիա
Կոսումել, Մեքսիկա
Իկա, Պերու
Ալմոնտե, Իսպանիա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ Carson Ruby Leach (1955)։ «40 Years of Miami Beach»։ Tequesta (Historical Association of Southern Florida) XV
- ↑ Waves of change disperse Miami Beach’s Jewish community — The New York Times
- ↑ «Miami Art Deco District – Official Art Deco District Visitors Guide»։ Miamiandbeaches.com։ դեկտեմբերի 31, 2012։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 1, 2010-ին։ Վերցված է հունիսի 30, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|