Էնդրյու Կյունենեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնդրյու Կյունենեն
Պատկեր
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 31, 1969(1969-08-31)[1][2]
ԾննդավայրNational City, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մահվան ամսաթիվհուլիսի 23, 1997(1997-07-23)[1][2] (27 տարեկանում)
Մահվան վայրMiami Beach Architectural District, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահվան պատճառballistic trauma?
Սպանություն

էնդրյու Ֆիլիպ Կյունենեն (անգլ.՝ Andrew Phillip Cunanan, օգոստոսի 31, 1969(1969-08-31)[1][2], National City, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 23, 1997(1997-07-23)[1][2], Miami Beach Architectural District, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, որի զոհն Է դարձել առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ մոդելավորող Ջաննի Վերսաչեն և անշարժ գույքի կառուցապատող Լի Միգլինը: Կյունենենի սպանությունների շարքն ավարտվել է հուլիսի 23-ին հրազենով ինքնասպանությամբ: Նա 27 տարեկան էր։

Իր կյանքի վերջին տարիներին Կյունենենը մշտական աշխատանք չի ունեցել։ Նա հարաբերություններ է ունեցել հարուստ տարեց տղամարդկանց հետ և ծախսել նրանց փողերը՝ փորձելով տպավորություն թողնել տեղի գեյ համայնքի վրա[3]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Ֆիլիպ Կյունենենը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայի Նեշնլ Սիթիում՝ ֆիլիպինյան ծագում ունեցող ամերիկացի Մոդեստո Կյունենենի[4] և իտալական ծագում ունեցող ամերիկուհի Մերի Էնն Շիլաչիի ընտանիքում։ Որդու ծննդյան պահին Մոդեստո Կյունենենը ծառայում էր որպես սպա Վիետնամի պատերազմում ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում։ Ռազմածովային նավատորմից հեռանալուց հետո նա աշխատել է որպես բորսային հետախույզ։ Իր պատանեկության տարիներին Կյունենենը ապրել է Բոնիտայում և հաճախել է Բոնիտ Վիստայի միջնակարգ դպրոց[5]։

1981 թվականին Կյունենենի հայրը նրան տարել է եպիսկոպոսական անկախ ցերեկային դպրոց, որը գտնվում էր Սան Դիեգոյի Լա Հոլիայի հարուստ թաղամասում, որտեղ նրա որդին հանդիպել է Էլիզաբեթ Քոութի լավագույն ընկերուհու հետ։ Կյունենենի դպրոցում հիշում էին որպես պայծառ և շատախոս։ Նրա IQ թեստավորման արդյունքը 142 է եղել: Դեսահաս տարիքում նա ձեռք է բերել ստախոսի համբավ, որը ֆանտաստիկ պատմություններ էր պատմում իր ընտանիքի և անձնական կյանքի մասին։

1988 թվականին, երբ Էնդրյուն 19 տարեկան էր, Մոդեստոն լքել է իր ընտանիքը և տեղափոխվել Ֆիլիպիններ, որպեսզի խուսափի կալանքից։ Նույն թվականին Կյունենենը, որը ավագ դպրոցում գեյ էր համարվում և նույնիսկ այն ժամանակ կապեր ուներ հարուստ տարեց տղամարդկանց հետ, սկսել է հաճախել տեղի գեյ ակումբներ և ռեստորաններ։ Այնուհետև նրա կրոնապաշտ մայրը՝ Մերի Էննը, իմացել է, որ իր տղան համասեռական է։

Վեճի ժամանակ Կյունենենը հրել է մորը, հարվածել է պատին և ստացել ուսի ջարդվածք։ Իր վարքագծի վերաբերյալ ավելի ուշ ստուգման հաշվետվությունները ցույց է տվել, որ նա տառապել է անձի ասոցիալական խանգարումից: Նրան խորթ էր զղջման և կարեկցանքի զգացումը։

1987 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Կյունենենն ընդունվել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է ամերիկյան պատմություն։ Հեռանալուց հետո երկու տարի բնակություն է հաստատել Սան Ֆրանցիսկոյի Կաստրոյի շրջանում և տեղափոխվել է Էլիզաբեթ Քոութի և նրա ընկեր Ֆիլ Մերիլլի մոտ:

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Թրեյլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյունենենի սպանությունների շարքն սկսվել է 1997 թվականի ապրիլի 27-ին Մինեապոլիսում՝ նրա մտերիմ ընկեր Ջեֆրի Թրեյլի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպայի և պրոպանի վաճառողի սպանությունից: Վեճի ընթացքում Կյունենենը Թրեյլին ատաղձագործի մուրճով ծեծել է մինչ մահ, որից հետո գորգի մեջ փաթաթված նրա մարմինը թողել է ճարտարապետ Դևիդ Մեդսոնի բնակարանում։

Դեյվիդ Մեդսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդսոնը, որը նախկինում Կյունենենի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել, դարձել է նրա երկրորդ զոհը: Մեդսոնի մարմինը հայտնաբերվել էր Ռաշ լճի արևելյան ափին՝ Մինեսոտայի Ռաշ Սիթի քաղաքից ոչ հեռու, 1997 թվականի մայիսի 3-ին գլխի և ծոծրակի ատրճանակով ստացված հրազենային վերքերով, որը գողացվել էր Կյունենենի կողմից իր առաջին զոհի՝ Ջեֆրի Թրեյլի տնից[6][7]։

Լի Միգլին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյունենենի հաջորդ զոհը դարձել է 72-ամյա անշարժ գույքի դևելոպեր Լի Միգլինը, որը սպանվել է 1997 թվականի մայիսի 4-ին: Նրա մարմինը հայտնաբերվել է կպչաժապավենով փաթաթված ձեռքերով, ոտքերով և գլխով, որից հետո Միգլինը պտուտակահանով ստացել է ավելի քան 20 հարված, իսկ նրա կոկորդը կտրվել է դանակով[8]։ Միգլին Կյունենենի սպանությունից հետո մտել է ՀԴԲ-ի կողմից ամենաշատ որոնվող փախստականների ցուցակի մեջ, որտեղ դարձել է 449-րդ փախստականը։

Ուիլյամ Ռիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ օր անց Կյունենենը, վերցնելով Միգլինի մեքենան, Նյու Ջերսիի Փեյնսվիլ քաղաքում գտել է իր չորրորդ զոհին։ Կյունենենը գնդակահարել է 45-ամյա պահակ Ուիլյամ Ռիզին, որից հետո գողացել է նրա կարմիր պիկապը: Չնայած այն հանգամանքին, որ հետաքննությունն ուղղված էր Ռիզի գողացված փիքափի որոնմանը, Կյունենենը երկու ամիս «թաքնվել է» Մայամի Բիչում[9]։ Նա նույնիսկ օգտագործել է իր սեփական անունը, երբ գրավատանը գրավ է դրել իր գողացված առարկան՝ գիտակցելով, որ ոստիկանությունը ստուգելու է գրավատան գրառումները[10]։

Ջաննի Վերսաչե[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի հուլիսի 15-ին Մայամի Բիչի իր առանձնատան աստիճաններին Կյունենենը սպանել է իտալացի դիզայներ Ջաննի Վերսաչեին՝ երկու անգամ կրակելով նրա վրա։ Վկան հետապնդման փորձ է ձեռնարկել Կյունենենի նկատմամբ, սակայն չի կարողացել բռնել նրան[11]։ Ահազանգին արձագանքած ոստիկանությունը մոտակա ավտոտնակում հայտնաբերել է Ռիզից գողացված փիքափը, որտեղ հայտնաբերվել է Կյունենենի հագուստը, կեղծ անձնագիր և իր կատարած սպանությունների մասին լրագրերի կտրածոներ:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայամի Բիչի ջրի վրայի տան ձեղնահարկում գտնվող ննջասենյակում հուլիսի 23-ին՝ Վերսաչեի սպանությունից ութ օր անց, Կյունենենն ինքնասպան է եղել բերանի մեջ կրակելով: Կյունենենն օգտագործել է 40 S&W Taurus PT92 տրամաչափի կիսաավտոմատ ատրճանակ, որը նա գողացել էր Ջեֆ Թրեյլից՝ իր հինգ զոհերից առաջինից: Այդ նույն զենքն էր նա օգտագործել Մեդսոնի, Ռիզի և Վերսաչեի սպանության համար։

Կյունենենի աճյունը թաղված է Սան Դիեգոյի Սուրբ Խաչի գերեզմանատանը գտնվող դամբարանում:

Դրդապատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյունենենի դրդապատճառն անհայտ է։ Սպանությունների ընթացքում հասարակության և մամուլի կողմից բազմաթիվ ենթադրություններ են եղել, որոնք կապված էին ՄԻԱՎ-ով վարակվելու հետ: Սակայն դիահերձումը ցույց է տվել, որ նա ՄԻԱՎ-ով վարակված չէ։

Ոստիկանությունը խուզարկել է լողացող տունը, որտեղ Կյունենենը մահացել է։ Նա այնտեղ չի թողել որևէ գրառում կամ անձնական իրեր։ Դա զարմացրել է քննիչներին, քանի որ հարուստ տարեցներից թանկարժեք իրեր ձեռք բերելու հեղինակություն ուներ: Քիչ բան կարող էր օգնել քննությանը․ այդ բացառություններից էին հիդրոկորտիզոնի սերուցքով մի քանի պարկուճները և Լյուիսի գեղարվեստական գրականության բավականին ընդարձակ հավաքածուն:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջաննի Վերսաչեի սպանությունը. հանցագործությունների ամերիկյան պատմություն» (անգլ.՝ The Assassination of Gianni Versace: American Crime Story), 2018 թվական, դերասան՝ Դարեն Քրիսս[12]
  • «Նորաձևության զոհը» (անգլ.՝ Fashion Victim), 2008 թվական, դերասան՝ Ջոնաթոն Թրենթ[13]
  • «Վերսաչեի սպանությունը» (անգլ.՝ The Versace Murder) 1998 թվական, դերասան՝ Շեյն Փերդյու[14]
  • «Վերսաչեի տուն» (անգլ.՝ House of Versace), 2013 թվական, դերասան՝ Լյուկ Մորիսոն[15]
  • «Իմ գիշերը Էնդրյու Կյունենենի հետ» (անգլ.՝ My Night with Andrew Cunanan) 2013 թվական, դերասան՝ Էդրիան Բուստամանտե[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995.
  3. Haynes, Dion; Secter, Bob (1997-05-16)։ «The many faces of Andrew Cunanan: 'He could win anyone over'»։ Chicago Tribune (անգլերեն) 
  4. Welkom, Robert W (1997-09-19)։ «Cunanan's Father Plans Documentary on Son's Life»։ Los Angeles Times (անգլերեն) 
  5. Kristan Lawson; Anneli Rufus California Babylon: A Guide to Site of Scandal, Mayhem and Celluloid in the Golden State. — St. Martin's Press, 2013. — С. 21—22. — ISBN 978-1-4668-5414-7
  6. Recktenwald, William; Martin, Andrew (1997-05-08)։ «New Twist in Miglin Case»։ hicago Tribune (անգլերեն) 
  7. «AMW | Fugitives | Andrew Cunanan | Case»։ amw.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին 
  8. Kastor, Elizabeth; Weeks, Linton (1997-07-17)։ «Five Lives Cut Short»։ Washington Post (անգլերեն) 
  9. Orth, Maureen (1997)։ «The Killer’s Trail»։ Vanity Fair (անգլերեն) 
  10. Phillips, Andrew (1997-08-04)։ «Versace's Killer Kills Self»։ Maclean's (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-30-ին 
  11. Lecayo, Richard (2001-06-24)։ «Tagged for Murder»։ Time (անգլերեն) 
  12. Егор Москвитин (2018-01-22)։ «Сериал «Убийство Джанни Версаче»: панихида по глянцу»։ Истории։ Meduza։ Վերցված է 2018-06-12 
  13. «Fashion Victim (2008)» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2018-06-17 
  14. «The Versace Murder (1998)» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2018-06-17 
  15. «House of Versace (2013)» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2018-06-17 
  16. «My Night with Andrew Cunanan (2013)» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2018-06-17