Արկադի Նովիկով
Արկադի Նովիկով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | ռեստորատոր |
Կայք | novikovgroup.ru |
Arkadiy Novikov Վիքիպահեստում |
Արկադի Անատոլիի Նովիկով (ռուս.՝ Арка́дий Анато́льевич Но́виков, հուլիսի 25, 1962, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանյան ձեռնարկատեր, ռեստորատոր, Վլադիմիր Պուտինի հավատարմատար անձ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արկադի Նովիկովը ծնվել է 1962 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում։ Ավարտել է № 174 խոհարարական ուսումնարանը (2005 թվականին ձևափոխվել է և դարձել Ծառայությունների ոլորտի քոլեջ № 44)։
- 5 տարի աշխատել է «Ունիվերսիտետսկի» ռեստորանի խոհարարի պաշտոնում։
- «Հավանա» ռեստորանում աշխատել է գլխավոր խոհարարի տեղակալ։
- Գլխավոր խոհարար «Օլիմպիյսկիյե օգնի» ռեստորանում։
- 1990 թ.-ից աշխատում է Գորկու անվան մշակույթ և հանգստի կենտրոնական այգում Ստաս Նամինի կողմից բացված «Hard Rock Cafe»-ի գլխավոր խոհարար։
- 1992 թվականին Նովիկովը բացում է իր առաջին «Սիրենա» ռեստորանը։
- 1996 թվականին բացում է ռուսական խոհանոցի հետխորհրդային «Ցարսկայա օխոտա» ռեսրոտանը։
- 1996 թվականին «Յոլկի-Պալկի» տրակտիրի բացումը, որը տարիների ընթացքում դարձել է ռուսական խոհանոցի դեմոկրատական ռեստորանների խոշորագույն ռուսաստանյան ցանցը։
- 1997 թվականին «Բելոյե սոլնցե պուստինի» ռեստորանի բացումը։
- 2002 թվականին «Բիսկվիտ» ռեստորանի բացումը։
Դրանց հաջորդում են «Vogue café», «Գալերեա», «Վեսնա» ռեստորանների բացումը։
1992 թվականին տարբեր ռեստորատորների և ներդրողների հետ միասին Արկադի Նովիկովը ստեղծում է ավելի քան 30 ռեստորանային նախագիծ, որոնց թվում են. «Ցարսկայա օխոտա», «Սիրենա», «Ուզբեկստան», «Սիր», «Մարկետ», «Վանիլ», Vogue-café, «Գալերեա», Cantinetta Antinori, «Բիսկվիտ», China Club, «Բարաշկա» ռեստորանները, նաև ցանցային նախագծեր բնօրինակ կոնցեպցիաներով դեմոկրատական սեգմենտում, որոնք են. «Յոլկի-Պալկի», «Մալենկայա Յապոնիա», «Պյատ զվյոզդ», «Սուշի Վյոսլա», «Քիշ-Միշ», «Յոլկի Պալկի պո…».
2002 թվականին կազմակերպել է «Ագրոնոմ» կոչվող սեփական ջերմոցային տնտեսությունը։ 2005 թ.-ից զբաղվում է Novikov բրենդի տակ էկոլոգիապես մաքուր արտադրանքի ստեղծման և առաջ շարժման գործով։
2012 թվականին նախատեսված է «Մոսկվա» հյուրանոցում Նովիկովի ռեստորանի բացումը։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Արկադի Նովիկովը ձեռք է բերել €26 միլիոն Fontanelle վիլլան, որը նախկինում պատկանում էր իտալացի դիզայներ Ջաննի Վերսաչեին։