Ռեստորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեստորան
Կազմված էշենք, շեֆ խոհարար, proprietor?, խոհարարություն, bathroom? և նախասրահ
Մասն էhoreca? և hyperlocal manufacturing?
Օգտագործվում էհասարակական սնունդ և Հանրային սննդի ապահովում
Ռեստորան Տոմա, Նյու Յորք

Ռեստորան (լատին․՝ restauro վերականգնել, ամրացնել), դժվար պատրաստվող ճաշատեսակների մեծ տեսականիով հանրային սննդի վայր՝ ներառյալ պատվերները և ֆիրմային ճաշատեսակները։

Ռեստորանային բիզնեսի սեփականատերը կոչվում է ռեստորանատեր. երկու բառն էլ ծագում են ֆրանսերեն restaurer (վերականգնել, ամրացնել, կերակրել) բայից։ Հարկ է նշել, որ restaurant բառն ամերիկյան անգլերենում նշանակում է հանրային սննդի ցանկացած հաստատություն, որ թե միայն ռեստորան՝ ընդունված իմաստով։

Հաճախ ավելի խոշոր հաստատությունները (օրինակ՝ հյուրանոցները) ունենում են իրենց ռեստորանները, որոնք տեղակայված են իրենց տարածքում, իսկ սննդի ծառայությունները մատուցվում են բնակիչների հարմարավետության և հյուրանոցի պոտենցիալ եկամտի մեծացման նպատակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեստորան 1929 թվական
Ռեստորանի դահլիճ

Չինացիները ռեստորանները կանխամտածել էին այն տեսքով, ինչպիսի տեսքով նրանք այսօր գոյություն ունեն։ Այնտեղ ռեստորաններ եղել են դեռևս Տան դինաստիայի կառավարման օրոք (618-906 թթ.): Աշխարհի ամենահին ռեստորաններից մեկը՝ «Բանկիտ Չիկեն Հաուս»-ը, բացվել է Կայֆինում 1153 թվականին[1]։ Չինաստանի մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոնում՝ Հանչժոուում, առանձին ռեստորաններ կային, որոնք մասնագիտացած էին կոնկրետ ճաշատեսակի պատրաստման գործում։

Արևմուտքում հյուրանոցները և պանդոկները գոյություն ունեին դեռևս անտիկ ժամանակաշրջանից, այդ հաստատությունները նախատեսված էին զբոսաշրջիկների համար, և տեղացի բնակիչները հազվադեպ էին սնվում այնտեղ։ Միայն XVIII դարում ի հայտ եկան ռեստորաններ, որոնց գլխավոր նպատակը այնպիսի ճաշատեսակների պատրաստումն ու մատուցումն էր, թրթնք պատվիրում էր հաճախորդը՝ ըստ իր ճաշակի։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ այժմ գործող ռեստորաններից ամենահինը Մադրիդում գտնվող Սոբրինո դե Բոտինն (Sobrino de Botin) է։ Այն բացվել է 1725 թվականին։

Առաջին անգամ «ռեստորան» բառը կիրառվել է 1765 թվականին սննդի հաստատություններից մեկում, թրը հիմնել էր մի ֆրանսիացի, ով Բուլանժե (Boulanger) անվամբ արգանակ էր վաճառում:Նա իր հաստատության մոտ լատիներեն գրառմամբ այսպիսի ցուցանակ կախեց. «Venite ad me omnes, qui stomacho laboratis et ego restaurabo vos», որը բառացի նշանակում է՝ «Ստամոքսի տառապյալնե՛ր, եկեք ինձ մոտ, և ես Ձեզ կվերականգնեմ»[2]։

Մեզ համար սովորական տեսքով առաջին ռեստորանը (որտեղ այցելուները նստում են առանձին սեղանների շուրջ՝ իրենց պատվիրած առանձին ուտեստներով, ճաշացանկից ընտրում են ուտելիք, իսկ ռեստորանի աշխատանքային ժամերը ֆիքսված են) Գրան Թավերն դե Լոնդրն (Grand Taverne de Londres) է, որը հիմնվել է 1782 թվականին պարոն Բոլիվիեի (Beauvilliers) կողմից։

Ռուսաստանում առաջին «ճաշարանները» XIX դարի առաջին քառորդում սկսեցին առանձնանալ ինքնուրույն իմաստային ընկալմամբ՝ դուրս մղվելով «պանդոկային» գաղափարախոսության ընդհանուր շարքից։ Սկզբնական շրջանում դրանք բացառապես հյուրանոցներում էին հիմնվում։ Մոսկվայում առաջին ռեստորանը «Սլավոնական շուկա»-ն է[3]։ Ռեստորանը կառուցվել է ճարտարապետներ Ռ. Ա. Գյոդիկեի և Ա. Ե. Վեբերի կողմից 1872-1873 թթ.: Ի տարբերություն պանդոկների՝ այնտեղ աշխատում էին մատուցողներ։ Նրանք աշխատում էին ֆրակներով և սպիտակ ձեռնոցներով։ Երբ ռուսները տեղափոխվեցին այլ պետություններ, այդ երկրներում ի հայտ եկան ռուսական ռեստորաններ, որոնք մատուցում էին ավանդական ռուսական խոհանոցի ուտեստներ։

Ռեստորանի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագոն-ռեստորան Արկտիկա գնացքում
  • Երկաթուղային տրանսպորտում գործում է վագոն-ռեստորան։
  • Հեռուստատեսության աշտարակներում հաճախ կառուցվում են «երկնային ռեստորաններ»։
  • Արագ սննդի ռեստորաններ կամ բիստրո
  • Քաղաքային տիպի ռեստորաններ կամ սրճարան
  • Գարեջրի ռեստորան, փաբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]