Արքայադուստր Դիանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արքայադուստր Դիանա
անգլ.՝ Diana, Princess of Wales
Diana, Princess of Wales 1997 (2).jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1][2]
Կրթություն՝ The New School at West Heath և Institut Alpin Videmanette
Մասնագիտություն՝ բնապահպան, բարեգործ, հումանիստ և socialite
Դավանանք Անգլիկան եկեղեցի և անգլիկանություն
Ծննդյան օր հուլիսի 1, 1961(1961-07-01)[3][4][5][6][7]
Ծննդավայր Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Վախճանի օր օգոստոսի 31, 1997(1997-08-31)[3][4][5][6][7] (36 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[3][8][9][10]
Թաղված Great Brington և Althorp
Դինաստիա Վինձորների դինաստիա և Spencer family
Ի ծնե անուն անգլ.՝ Diana Frances Spencer
Հայր John Spencer, 8th Earl Spencer
Մայր Frances Shand Kydd
Ամուսին Չարլզ, Ուելսի արքայազն
Զավակներ Ուիլյամ, Քեմբրիջի դուքս և Ուելսի արքայազն Հարրի
 
Կայք՝ royal.uk/diana-princess-wales
 
Ինքնագիր Lady Diana signature-vect.svg
 
Պարգևներ

Բարեգորձության շքանշան, Royal Family Order of Queen Elizabeth II և Order of the Crown

Դիանա, Ուելսի արքայադուստր (անգլ.՝ Diana, Princess of Wales, հուլիսի 1, 1961(1961-07-01)[3][4][5][6][7], Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - օգոստոսի 31, 1997(1997-08-31)[3][4][5][6][7], Փարիզ, Ֆրանսիա[3][8][9][10]), 1981-1996 թվականներին Արքայազն Չարլզի կինը։ 1996 թվականի ամուսնալուծությունից հետո նա այլևս չէր կրում «ձերդ թագավորական մեծություն» և «Ուելսի արքայադուստր» կոչումները։

100 ամենահայտնի բրիտանացիների մեջ նա գրավում է 3-րդ հորիզոնականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանան ծնվել է 1961թվականի հուլիսի 1-ին Նորֆոլկում, Սանդրինգհամի Փարկ Հաուզում։ Նա Ջոն Սփենսերի և նրա առաջին կնոջ Ֆրանսիզի 5 երեխանեից 4-րդն էր։ Սփենսերների ընտանիքը մի քանի սերունդ սերտ կապեր է ունեցել Բրիտանական թագավորական ընտանիքի հետ։ Դիանայի երկու տատիկներն էլ եղել են թագուհի Էլիզաբեթի պալատական կանայք։ Դիանան կնքվել է Սանդրինգհամի Սուրբ Մերի Մագդալենի եկեղեցում։ Նա ուներ երկու քույր՝ Սառան ու Ջեյնը և մեկ եղբայր՝ Չարլզը։Նրա կրտսեր եղբայր Ջոնը մահացավ ծնվելուց ոչ շատ անց 1960թ-ին։ Դիանան մանկությունն անցկացրել է Սանդրինգհամի կալվածքում գտնվող Փարկ Հաուզում։ Սփենսերների ընտանիքը վարձակալել էր այդ տունը սեփականատիրոջից՝ թագուհի Էլիզաբեթ II-ից։ Թագավորական ընտանիքը հաճախ էր հանգստանում հարևանությամբ գտնվող Սանդրիգհամի Հաուզում և Դիանան երեխա ժամանակ խաղում էր արքայազն Անդրյուի և Էդվարդի հետ։

Նրան փաղաքշորեն անվանում էին Լեդի Դիանա կամ Լեդի Դի։ 1981 թվականի հուլիսի 29-ին նա ամուսնացավ Չարլզի հետ, որից 1982 և 1984 թվականներին ծնվեցին նրա որդիները՝ Ուիլյամը և Հարրին։ Չարաբաստիկ ավտովթարը տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզում, որտեղ Դիանան մահացավ Սալպետրիեր հիվանդանոցում, իսկ իր վարորդը՝ անմիջապես դեպքի վայրում։

Դիանայի չորրորդ մեծ տատը՝ Էլիզա Գևորգը, եղել է Հնդկահայ[11]։ Արքայադուստր Դիանայի մորաքույրը Մերի Ռոչը The Times-ին ասել է՝ ‘Ես միշտ ենթադրել եմ, որ ես կիսով չափ հայ եմ, ես ուրախ եմ նաև, որ հնդկական ծագում ունեմ։’[12][13]։

Թաղումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Դիանան թաղված է Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը մի առանձին լճի կենտրոնում գտնվող կղզում, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկա։

Պատկերասարահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2008/03/23/arts/television/23gate.html
  2. 2,0 2,1 http://www.nytimes.com/1996/07/13/world/charles-and-diana-agree-on-divorce-terms.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118525123 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 The Peerage
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 https://www.royal.uk/diana-princess-wales
  9. 9,0 9,1 9,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/136008300111600
  10. 10,0 10,1 10,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1207/S15324834BASP2403_1
  11. «Hunt is on in Gujarat for a distant cousin who shares Prince William’s Indian blood»։ Ինդփենդենթ 
  12. «William's Indian ancestry. DNA tests show future monarch has clear genetic line to the former 'Jewel in the Crown' from Diana's side»։ Դեյլի Մեյլ 
  13. «the Indian ancestry of William»։ Թայմս 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]