Ֆրանսիզ Շենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիզ Շենդ
Ծնվել էհունվարի 20, 1936(1936-01-20)[1]
ԾննդավայրՍանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էհունիսի 3, 2004(2004-06-03)[1][3] (68 տարեկան)
Մահվան վայրSeil
ԳերեզմանPennyfuir Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունազնվական
ԱմուսինՋոն Սփենսեր, 8-րդ կոմս Սփենսեր[4][5] և Peter Shand Kydd?[5]
Ծնողներհայր՝ Maurice Roche, 4th Baron Fermoy?[5], մայր՝ Ռութ Ռոշ, Բարոնուհի Ֆերմոյ[5]
ԵրեխաներLady Sarah McCorquodale?[5][1], Jane Fellowes, Baroness Fellowes?[1][5], John Spencer?[1][5], Դիաննա Սփենսեր[1][5] և Չարլզ Սփենսեր[1][5]

Ֆրանսիզ Շենդ (անգլ.՝ Frances Shand Kydd, հունվարի 20, 1936(1936-01-20)[1], Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - հունիսի 3, 2004(2004-06-03)[1][3], Seil), արքայադուստր Դիանայի մայրը և նրա որդիների՝ Բրիտանական գահի երկրորդ ժառանգորդ՝ Քեմբրիջի դուքս Արքայազն Ուիլյամի և գահի վեցերորդ ժառանգորդ՝ Սասեքսի դուքս Արքայազն Հարրիի տատիկը։ 1969 թվականին, ամուսնալուծվելուց և դստեր (1997) մահից հետո Շենդն իր կյանքի վերջին տարիները նվիրեց բարեգործության։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի հունվարի 20-ին, Փարկ Հաուզի Սանդրինգհեմյան պալատում[6][7]։ Հայրը Ֆերմոյի 4-րդ դուքս Մորիս Ռոշն էր, ով նաև Ջորջ VI-ի ընկերն էր, իսկ մայրը՝ Ֆերմոյի դքսուհի՝ Ռութ Ռոշը, Եղիսաբեթ թագուհուն ընկերակցող պալատական ազնվական կանանցից էր[7]։ Սերելով ազնվական ընտանիքից, նա իրեն միշտ դրսևորել է որպես ազնվական և դքսուհի[8]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի հունիսի 1-ին, Վեստմինստերյան աբբայությունում նա ամուսնացել է Ջոն Սփենսերի հետ[7]։ Եղիսաբեթ II-ը և թագավորական ընտանիքի մյուս ներկայացուցիչները նույնպես ներկա էին արարողությանը[9]։ Նա տասնութ տարեկան էր և դարձավ ամենաերիտասարդ կինը, ով ամուսնացավ աբբայությունում վերջին տասնամյակների ընթացքում[9]։

Նրանք ունեցել են հինգ երեխա․

  • Լեդի Սառա Մակորկոդեյլ (ծնված 19 մարտի 1955), ով ամուսնացավ Նեյլ Մակորկոդեյլի հետ։
  • Ջեյն Ֆելոուզ (ծնված 11 փետրվարի 1957), ով ամուսնացավ Ռոբերտ Ֆելոուզի հետ։
  • Ջոն Սփենսեր, ով մահացավ 1960 թվականի հունվարի 12-ին՝ ծնվելուց տասը ժամ անց։
  • Արքայադուստր Դիանա (1 հուլիսի 1961 – 31 օգոստոսի 1997), Ուելսի արքայազն Չարլզի առաջին կինը։
  • Չարլզ Սփենսեր, 9-րդ դուքս Սփենսեր (ծնված 20 մայիսի 1964), ով ամուսնացավ նախ՝ Վիկտորիա Լոքվուդի, հետո՝ Քերոլայն Ֆրեյդի, ապա՝ Կարեն Վիլենևի հետ։

Ամուսնալուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդենքափլի տունը

1967 թվականին նրա ամուսնությունը վիսկոնտ Ալթորպի հետ հաջողակ չէր։ Ֆրանսիզը թողեց ամուսնուն հանուն Փիթր Շենդի, ում հանդիպել էր Ավստրալիայում նախորդ տարի[10]։

Ֆրենսիս և Փիթր Շենդն ամուսնացան 1969 թվականի մայիսի 2-ին և բնակություն հաստատեցին Իսլանդիայում և Օբանից 10 կիլոմետր հեռավորության վրա հիմնադրեցին Արդենքափլ ագարակը[11]։ Նա իր ժամանակի մի մասն անց էր կացնում Լոնդոնում, մյուս մասը՝ ագարակում։ Նա ապրում էր հանգիստ կյանքով, մինչև հասարակությանը հայտնի դարձավ 1981 թվականի փետրվարի 24-ին կայանալիք Դիանայի և արքայազն Չարլզի նշանադրության մասին[12]։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի հուլիսի 14-ին Սփենսերների 8-րդ դուքսն ամուսնացավ Ռաին Սփենսերի հետ։ Նա ստանձնեց երեխաների խնամակալության հարցը[13]։ 1988 թվականին Շենդի ամուսինը թողեց նրան հանուն երիտասարդ կնոջ[8]։ Իրենց անհաջող ամուսնության մեջ նա մեղադրում էր լրատվամիջոցներին՝ ճնշում գործադրելու համար։

Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու համար 1996 թվականին նրան զրկեցին վարորդական իրավունքից[14]։ 1997 թվականի մայիսին, Hello! ամսագրին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ Դիանան ուրախ էր՝ որպես արքայադուստր իր պարտականություններից ազատվելու համար։ Դիանայի մահվան ժամանակ նրանց հարաբերությունները շարունակում էին լարված մնալ[15][16][17]։

Իր հետագա տարիները Ֆրանսիզն անցկացրեց միայնության մեջ[18]։ Նա ընդունեց կաթոլիկություն և իր ժամանակը նվիրեց բարեգործական միջոցառումներին[7]։ Նա ներգրավվեց հաշմանդամ երեխաների, Մալալիգի և Հյուսիսարևմտյան ձկնորսների ասոցիացիայի և Ազգային որոնման և փրկարարական շների ասոցիացիաների աշխատանքների մեջ[8]։

2002 թվականի հոկտեմբերին, երբ Շանդ Քիդը լքեց Շոտլանդիայի տունը՝ Փոլ Բուրելի դատավարության ընթացքում ցուցմունք տալու համար, կողոպտիչները մտան նրա տուն և գողացան նրա զարդերը[19]։

Մահ և հուղարկավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենդը մահացավ 2004 թվականի հունիսի 3-ին, վաթսունութ տարեկան հասակում։ Մինչ այդ նա երկարատև բուժում ստացավ Պարկինսոնի հիվանդության և Գլխուղեղի ուռուցքի դեմ[20][21]։ Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսի 10-ին, Օբանում, որի ժամանակ ներկա էին նրա երեխաներն ու թոռները, ներառյալ՝ արքայազն Ուիլյամն ու Հարրին[22][23]։ Ուելսի արքայազն Չարլզը ներկա չէր, քանի որ նա գլխավորում էր պատվիրակությունը, որը մեկնել էր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուղարկավորությանը։ Շենդը հուղարկավորվեց Օբանի տեղական գերեզմանատանը։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20 հունվար 1936 – 1 հունիս 1954 Մեծարգո Ֆրանսիզ Ռոշ
  • 1 հունիս 1954 – 15 ապրիլ 1969 Վիսկոնտ Ալթորպ
  • 15 ապրիլ 1969 – 2 մայիս 1969 Ֆրենսիզ վիսկոնտ Ալթորպ
  • 2 մայիս 1969 – 3 հունսի 2004 Մեծարգո Ֆրենսի Շենդ Կիդ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին, Մաքսին Ռիդինգթոնը նրա մասին գիրք հրատարակեց, որը կոչվում էր Արքայադուստր Դիանայի մոր ուշագրավ պատմությունը (The Remarkable Story of Princess Diana's Mother)[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 The Guardian.com, The Guardian — 1999. — ISSN 1756-3224; 1354-4322
  3. 3,0 3,1 3,2 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  4. Frances Shand Kydd // The Guardian.com — 2004. — ISSN 1756-3224; 1354-4322
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Kindred Britain
  6. England & Wales, Birth Index, Jan–Feb–Mar 1936, 4b 344, Freedbridge Lynn, Norfolk
  7. 7,0 7,1 7,2 7,3 Corby Tom (հունիսի 4, 2004)։ «Frances Shand Kydd»։ The Guardian։ Վերցված է մայիսի 27, 2013 
  8. 8,0 8,1 8,2 «Frances Shand Kydd»։ The Telegraph։ հունիսի 4, 2004։ Վերցված է ապրիլի 27, 2011 
  9. 9,0 9,1 «Queen heads lists guests at wedding»։ The Montreal Gazetta (London)։ հունիսի 1, 1954։ Վերցված է հուլիսի 21, 2013 
  10. «William Shand Kydd 1937-2014»։ Peerage News 
  11. «Ardencaple House, Isle of Seil»։ Geograph Britain and Ireland։ Վերցված է հուլիսի 19, 2019 
  12. «Princess Diana enters hospital in early labor»։ Youngstown Vindicator (London)։ AP։ հունիսի 21, 1982։ Վերցված է հուլիսի 21, 2013 
  13. «Life of luxury stripped sparse by tragedy»։ Scotsman։ հունիսի 4, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-04-ին։ Վերցված է մայիսի 27, 2013 
  14. «Obituary: Frances Shand Kydd»։ BBC։ հունիսի 3, 2004։ Վերցված է մայիսի 29, 2018 
  15. Milmo Cahal (հոկտեմբերի 25, 2002)։ «Diana did not talk to me in final months, admits her mother»։ The Independent։ Վերցված է հոկտեմբերի 24, 2016 
  16. Farouky Jumana (հունվարի 14, 2008)։ «Diana's Butler Tells Some Secrets»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին։ Վերցված է մայիսի 30, 2013 
  17. «Diana's 'rift' with mother»։ BBC։ հոկտեմբերի 24, 2002։ Վերցված է մայիսի 29, 2018 
  18. «Profile: Frances Shand Kydd»։ The Herald։ հոկտեմբերի 26, 2002։ Վերցված է հուլիսի 6, 2013 
  19. «Burglars target Diana's mother»։ BBC։ հոկտեմբերի 25, 2002։ Վերցված է մայիսի 29, 2018 
  20. «Princess Diana's mother dies after a long illness»։ HELLO! magazine (UK) 
  21. «Diana's mother dies 'peacefully'»։ BBC։ հունիսի 3, 2004։ Վերցված է մայիսի 29, 2018 
  22. Meade Geoff (հունիսի 4, 2004)։ «Princes mourning their grandmother»։ The Journal։ Վերցված է մայիսի 31, 2013 
  23. Perry Simon, Norman Pete (հունիսի 11, 2004)։ «Diana's Mum Laid to Rest, Without Charles»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-31-ին։ Վերցված է հունիսի 1, 2013 
  24. «Books»։ Amazon։ Վերցված է հունիսի 11, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]