Սուրբ Պողոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Սուրբ Պողոսի Տաճար
Собор Святого Павла (Лондон).jpg
'
Սուրբ Պողոսի տաճարը գտնվում է Միացյալ Թագավորությունում
Սուրբ Պողոսի տաճար
Կոորդինատներ 51°30′49.00″ հս․ լ. 0°5′53.99″ ամ. ե. / 51.5136111° հս․. լ. 0.0983306° ավ. ե. / 51.5136111; 0.0983306Կոորդինատներ: 51°30′49.00″ հս․ լ. 0°5′53.99″ ամ. ե. / 51.5136111° հս․. լ. 0.0983306° ավ. ե. / 51.5136111; 0.0983306
Գտնվում է Լոնդոն
Կառուցվել է 1675 - 1708 թվականներ
Կառուցել է Քրիստոֆեր Ռեն
Ներկա վիճակը գործող

Սուրբ Պողոսի Տաճար (անգլ.՝ St Paul's Cathedral), տաճար՝ նվիրված Պողոս առաքյալին: Գտնվում է Լանդգեյտ Հիլլ բլրի կատարին, Լոնդոնի ամենաբարձր կետում, համարվում է Լոնդոնի եպիսկոպոսի նստավայրը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեղում տաճարը վերափոխվել է հինգ անգամ՝

  • Առաջինը (փայտե) տաճարը կառուցվել է 604 թվականին և այրվել է 675 թվականին;
  • Երկրորդ (քարե) տաճարը կառուցվել է 685 թվականին և 961 թվականին վիկինգների կողմից ավերվեց՝ Լոնդոնի վրա հերթական հարձակման ժամանակ;
  • Երրորդ (քարե) տաճարը կառուցվել է 962 թվականին և այրվել է ամբողջ Լոնդոնի հետ 1087 թվականի հրդեհի ժամանակ;
  • Չորրորդ (քարե) տաճարը (հայտնի որպես Հին Սենտ-Պոլ կամ մինչ Մեծ Հրդեհը Սենտ-Պոլ) հիմնվել է 1087 թվականին և օծվել է 1240 թվականին։ Այն եղել է այդ ժամանակ Եվրոպայի խոշորագույն տաճարներից մեկը. նրա երկարությունը կազմել է մոտավորապես 180 մետր, լայնությունը՝ 30 մետր, սրաձողի երկարությունը մոտավորապես 150 մետր։ Տաճարը այրվել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ։ Չնայած հրդեհից հետո տաճարը վերականգնել հնարավոր էր, բայց իշխանությունները՝ նրա տեղ նոր շինության կառուցման մասին որոշում կայացրեցին;
  • հինգերորդ (քարե) տաճարը կառուցվել է ճարտարապես Քրիստոֆեր Ռենի նախագծի համաձայն։ Աշխատանքները սկսվել են՝ 1675 թվականին և ավարտվել են՝ 1708 թվականին։
Սուրբ Պողոս Տաճարի գմբեթը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի պաշտոնական բացման թվականը համարվում է 1708 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ճարտարապետ Ռենի ծննդյան օրը (այդ օրը նա դարձավ 76 տարեկան), սակայն փաստորեն ծառայությունները տաճարում սկսվեցին 1697 թվականի դեկտեմբերի 2-ին։ Շինարարության սկզբից փաստորեն Ռենը ստիպված եղավ երեք անգամ ամբողջությամբ փոխել նախագիծը։ Առաջին նախագծով ենթադրվում էր կառուցել այրված չորրորդ տաճարի հիմքի վրա նոր մեծ եկեղեցի։ Այդ նախագիծը միանգամից մերժվեց՝ ըստ երևույթին իշխանությունները ցանկանում էին ավելի վիթխարի բան։ Երկրորդ նախագիծը նախատեսում էր եկեղեցու շինարարություն, որի հիմքը հունական խաչի տեսք կունենար։ Այդ նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրվեց. բավական է նշել, որ մինչ օրս պահպանվել է 1:24 մասշտաբով իրագործված մակետը, որն այսօր ցուցադրվում է Սուրբ Պողոս Տաճարում։ Սակայն այս նախագիծն էլ մերժվեց՝ համարվելով չափից ավելի ծայրահեղական։ Ռենի երրորդ նախագիծը նախատեսում էր բավականին մեծ տաճարի կառուցում՝ գմբեթով և երկու զանգագատուն-աշտարակներով։ Այս նախագիծը հաստատվեց և 1675 թվականի հունիսին սկսվեցին շինարարական աշխատանքները։ Սակայն դրանից հետո Չարլզ II թագավորը պահանջեց նախագիծը և հրամայեց նրա մեջ մտցնել փոփոխություններ, որոնք նա ինքը բնութագրեց որպես դեկորատիվ։ Այդ դեկորատիվ փոփոխությունը դարձավ մեծ գմբեթը, դարձնելով Սուրբ Պողոս տաճարը Լոնդոնի խոշորագույն տեսարժան վայրերից մեկը։ Բոլորի կողմից ընդունված է, որ Տաճարի գմբեթը շատ բաներում կրկնում է՝ Հռոմում Սուրբ Պետրոսի գմբեթի բազիլիկան: Գմբեթի տակ զետեղված է երեք պատկերասրահ. ներքին ակապելլա և արտաքին՝ քարե և ոսկե պատկերասրահները։ Ներքին ակապելլան իր անվանը պարտական է ճարտարապետների կողմից չնախատեսված նրա ակուստիկայի առանձնահատկությանը. բառը անգամ արտասանված լինելով շշուկով պատկերասրահի մի ծայրում բազմաթիվ անգամ արտացոլվում է նրա պատերում, որի արդյունքում այդ շշուկը կարող է լսել՝ պատկերասրահի մյուս ծայրում գտնվող մարդը։ Տաճարի զանգակատան մեջ հաստատված է 17 զանգակներ, նրանցից 13-ը՝ հյուսիսարևմտյան աշտարակում և 4-ը՝ (նեռարելով Մեծ Պոլի (անգլ.՝ Great Paul) զանգակները) հարավարևմտյան աշտարակում։

Հայտնի անձանց թաղման վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պողոսի տաճարը համարվում է Մեծ Բրիտանիայի ավելի քան երկու հարյուր հայտնի քաղաքացիների գերեզմանավայրը։ Այդ ավանդույթը իր սկիզբն է առել դեռևս նախորդող տաճարներից՝ առաջին և երկրորդ տաճարներում թաղված էին անգլո-սաքսոնական թագավորները։ Սուրբ Պողոսի Տաճարում առաջինը թաղվելու պատվին արժանացավ նրա ճարտարապետ՝ Քրիստոֆեր Ռենը։ Նրա գերեզմանի վրա հուշարձան տեղադրված չէ և միայն դամբարանին լատիներեն գրված է՝ Lector, si monumentum requiris, circumspice («Ընթերցող, եթե դու փնտրում ես հուշարձան, պարզապես շուրջդ նայիր»)։ Տաճարում ննջող առավել ակնառու անձիք։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1621-1631 թվականներին Սուրբ Պողոսի տաճարի վանահայրը եղել է Ջ. Դոննը: 1631 թվականին նա թաղվել է տաճարում։
  • 1713 թվականին Ուտրեխտյան խաղաղության պայմանագրի կապակցությամբ՝ Սուրբ Պողոսի տաճարում հանդիսավորությամբ կատարվեց Գ.Ֆ. Հենդելի «Ուտրեխտյան Te Deum»-ը և «Jubilate»-ը։
  • Սուրբ Պողոսի գմբեթից մինչև գետին բարձրությունը կազմում է 365 ոտնաչափ՝ յուրաքանչյուր ոտնաչափը խորհրդանշում է տարվա մեկ օրը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]