Հորացիո Նելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հորացիո Նելսոն
HoratioNelson1.jpg
Ծնվել էսեպտեմբերի 29, 1758(1758-09-29)[1][2][3][4]
ԾննդավայրBurnham Thorpe, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 21, 1805(1805-10-21)[1][2][3][4] (47 տարեկանում)
Մահվան վայրCape Trafalgar, Անդալուզիա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունNorwich School?
Մասնագիտությունսպա
ԱմուսինՖրենսիս Նելսոն
Ծնողներհայր՝ Edmund Nelson?[4], մայր՝ Catherine Suckling?[4]
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր Կիսալուսնի շքանշան Սուրբ Ֆերդինանդի և Ծառայությունների շքանշանի Մեծ Խաչի ասպետ և Chelengk?
ԵրեխաներՀորացիա Նելսոն
Ստորագրություն
Horatio Nelson Signature.svg
Horatio Nelson Վիքիպահեստում

Նելսոն Հորացիո (սեպտեմբերի 29, 1758(1758-09-29)[1][2][3][4], Burnham Thorpe, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հոկտեմբերի 21, 1805(1805-10-21)[1][2][3][4], Cape Trafalgar, Անդալուզիա, Իսպանիա), անգլիացի ծովակալ, 1801 թվականից դերկոմս և փոխծովակալ։

12 տարեկանից եղել է նավատորմում։ 1777 թվականին ստացել է սպայական աստիճան։ Աչքի է ընկել խիզախությամբ։ 1794 թվականի հուլիսին Կալվիի ճակատամարտում կորցրել է աջ աչքը, 1799 թվականին Սանտա-Կրուսի ճակատամարտում՝ աջ ձեռքը։ Որպես նավախմբի հրամանատար 1798 թվականին Աբուքիրի մոտ Նելսոնը ջախջախել է ֆրանսիական նավատորմը և Նապոլեոն Բոնապարտի բանակը մեկուսացրել Եգիպտոսում։ 1798-1800 թվականներին գտնվել է Նեապոլում, որտեղից 1799 թվականին վտարել է ֆրանսիացիներին և Երկու Սիցիլիաների թագավոր Ֆերդինանդ 4-րդին վերականգնել գահին։ Դաժան հաշվեհարդար է տեսել ֆրանսիական գերիների ու իտալական հանրապետականների հետ։ 1805 թվականին Տրաֆալգարյան ճակատամարտում անգլիական նավատորմը Նելսոնի հրամանատարությամբ խոշոր հաղթանակ է տարել ֆրանս-իսպանական նավատորմի դեմ։ Այդ ճակատամարտում Նելսոնը մահացու վիրավորվել է։ Բազում ճակատամարտերում Նելսոնը իրեն դրսևորել է որպես տաղանդավոր ծովապետ, առաջիններից էր անգլիական նավատորմում, որ գծային տակտիկայի փոխարեն համարձակորեն կիրառել է ծովամարտ մղելու խուսավարելու տակտիկա։ Նելսոնի գործունեությունը զգալիորեն նպաստել է Մեծ Բրիտանիայի ծովային հզորության աճին և անգլիական բուրժուազիայի գաղութատիրական գերիշխանության համար պայքարին։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հոգևորական Էդմունդ Նելսոնի և Կէտրին Սակլինգի ընտանիքում։ Նելսոնների ցեղը եղել էր հոգևորականներ՝ երեք սերունդ տղամարդ։ Էդմունդ Նելսոնը ուներ 11 երեխա, նա երեխաներին դաստիարակում էր խիստ, սիրում էր կարգուկանոն ամեն ինչի մեջ, համարում էր մաքուր օդը և ֆիզիկական վարժությունները կարևոր դաստիարակության մեջ, անկեղծորեն հավատում էր աստծուն և համարում իրեն իսկական ջենտլմեն և մասամբ գիտնական։ Հորացիոն մեծանում էր անպետք երեխա՝ փոքր հասակի պատճառով, սակայն աշխույժ բնավորությամբ։

1767 թվականին 42 տարեկան հասակում մահանում է Նելսոնի մայրը։ Կնոջ մահից հետո Էդմունդ Նելսոնը չամուսնացավ։ Հորացիոն առավել մոտիկ էր եղբոր Վիլյամի հետ, որը հետագայում հոր նման կդառնա հոգևորոական։ Նելսոնը սովորել էր երկու դպրոցներում։ Կրտսերը Դաունեմ-Մարկետում և միջին դպրոցը Նորվիչում։ Սովորեց Շեքսպիր և լատիներենի հիմքերը, սակայն հակում դեպի ուսումը չուներ։

1771 թվականին Նելսոնը 12 տարեկան հասակում ընդունվում է իր հորեղբոր յոթամյա պատերազմի հերոս կապիտան Մորիս Սակլինգի նավ։ Նելսոնի հորեղբայրը դեմ էր, որպեսզի Հորացիոն, որը երեխաներից ամենաթույլն էր, ընդունվի նավատորմ։ Շուտով հորեղբոր նավը կոնսերվացվում է և Նելսոնը հորեղբոր խնդրանքով անցնում է ուրիշ նավ, որը ուղևորվում է Վեստ-Ինդիա, հենց այդ ճամփորդության ժամանակ նա ստանում է իր առաջին ծովային ծառայության հմտությունները։

Հետագայում Նելսոնը աշխատում էր որպես բանբեր, ուրիշ նավի վրա։ Դրանից հետո Սակլինգը նորից վերցնում է Նելսոնին իր նավ, որպես ենթասպա։

Կապիտան Սակլինգը զբաղվում էր Նելսոնի ծովային ուսումով։ Շուտով Նելսոնին տրվում է Բարկաս նավը։

1773 թվականի ամռանը կազմակերպված էր բևեռային արշավ, որում էր 14-ամյա Հորացիոն։ Արշավը չբերեց հաջողություն և հայտնի դարձավ միայն նրանով, որ այդ արշավի մեջ կար նաև ապագա հերոսը։ Այդ ճամփորդության ժամանակ Նելսոնը զարմացրեց բոլորին իր քաջությամբ, երբ գիշերը տեսնելով սպիտակ արջի, նա վերցրեց հրացանը և վազեց արջի ետևից, վախեցած արջը փախավ և այդպես ստեղծվեց հերոսը։

1775-ին Նելսոնը հիվանդացավ և նրան ետ բերեցին Անգլիա։ Նելսոնը Անգլիայում նշանակվեց լեյտենանտ և ուղեկցում էր առևտրական նավերը։

Մասնակցությունը Ամերիկյան հեղափոխությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1777-ի գարնանը Նելսոնը հանձնում է քննություն և ստանում լեյտենանտի կոչում։ Կոչումը ստանալուց անմիջապես հետո նա ուղևորվում է Վեստ-Ինդիա։

1778-ին Նելսոնը նշանակվում է հրամանատար և ստանում նավ, որը պետք է պաշտպաներ Լատինական Ամերիկայի հարավային ափը։ Ծառայությունը անհանգիստ էր, քանի որ անդադար պետք էր լողալ մաքսանենգերի ետևից։

1779 թվականին Նելսոնը դառնում է կապիտան և ստանում 28 թնդանոթներով ֆրեգատ։ Առաջին ինքնուրույն ճանապարհորդության ընթացքում Նելսոնը գրավում է մի քանի նավ, որի ավարը կազմում է 800 ֆունտ, այդ գումարի մի մասը նա ուղարկում է հորը։

1780-ին ծովակալ Պարկերի հրամանով Նելսոնը լքում է Ճամայկա կղզին և իջեցնում դեսանտային զորքեր Սան-Խուան գետի մոտ, նշանակետն էր Սան-Խուան սղնախը, սակայն առանց Նելսոնի, որին հրամայված էր վերադառնալ Ճամայկա։ Դա փրկեց Նելսոնի կյանքը, քանի որ նավաստիների մեծ մասը մահացավ հիվանդությունից։ Հիվանդ Նելսոնը բուժվում էր ծովակալ Պարկերի տանը, որտեղ ընդունված էր, որպես որդի։ Առաջին իսկ նավով Նելսոնին ուղարկում են Անգլիա բուժվելու։ Նա ուղևորվում է Բատ քաղաք, որը նախատեսված էր հանգստի համար։ Առողջացումը տևում էր երկար։ Նելսոնը այցելում է իր Վիլյամ եղբորը և իմանում, որ Վիլյամը ուզում է դառնալ նավային հոգևորական և Նելսոնը դեմ էր դրան, քանի որ գիտեր այդ մասնագիտության դժվարությունները։

Ընկերները համոզում էին Նելսոնին առաջարկություն անել Մերիին Նյու Յորք ուղևորվելուց առաջ։ Նյու Յորքում Նելսոնը հանդիպում է Արքայազն Վիլհելմ IV-ին՝ Անգլիայի ապագա թագավորին։ Արքայազնը հիշում է «Երբ Նելսոնը ժամանեց իր նավով, նա թվաց ինձ երեխա՝ կապիտանի համազգեստի մեջ։»

1783-ին վերցնելով արձակուրդ, նա ընկերոջ հետ ուղևորվում է Ֆրանսիա։ Այդ երկիրը տհաճ զարմացնում է Նելսոնին։ Այնտեղ նա սիրահարվում է միս Էնդրյուսին, սակայն միս Էնդրյուսը մերժում է նրան։

Բոլորին զարմացնում է այն, որ Նելսոնը ուզում էր դառնալ խորհրդարանի անդամ։ Սակայն երբ ծովակալության առաջին լորդը խորհուրդ է տալիս վերադառնալ ծառայության, Նելսոնը համաձայնվում է։ Նելսոնին առաջարկում են ֆրեգատ, որը պետք է անցկացներ իր ծառայությունը Վեստ-Ինդիայում։ Նելսոնի նավի անձնակազմում էր նաև նրա եղբայրը։ Դիլ նավահանգստի մոտ կապիտանը իմանում է, որ հոլանդացիները գերի են վերցրել 16 անգլիացի նավաստիների, նա հարձակվեց հոլանդական նավի վրա և ազատեց նավաստիներին։

1784-ին ֆրեգատը մտավ Անտիգուա կղզու նավահանգիստը, որտեղ նավը կարգի բերեցին։

Կապիտանը ծանոթացավ և սիրահարվեց Ջեյն Մոուրտեյին։ Շուտով Ջեյնը ուղևորվեց Անգլիա։ Եղբայր Վիլյամը, հուսաթափվեց նավային հոգևորականի պաշտոնից, սկսեց ալկոհոլ օգտագործել և հիվանդացավ, նրան ստիպված ուղարկեցին Անգլիա։

Նելսոնի մոտ հարաբերությունները հրամանատարի հետ վատն էին։ Նելսոնի հիմնական խնդիրը Վեստ-Ինդիայում եղել էր նավարկության ակտի պահպանումը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Նելսոնին ուղարկում են Դանիա, հետագայում նա անցնում է ծառայության Կվեբեկում։ Այդտեղ նա առաջին անգամ սիրահարվում է ռազմական ոստիկանության հրամանատարի 16 ամյա աղջկան՝ Մերի Սիմպսոնին։

Նելսոնի նամակներից երևում է, որ նա երբեք չի ունեցել նման զգացմունքներ։ Նա երազում էր, որ կտանի Մերիին Անգլիա և կթողնի ծառայությունը։ Սակայն երազելով, նա նույնիսկ չհարցրեց Մերիին նրա զգացմունքների մասին։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի նոր փուլը սկսվեց, երբ Նելսոնին խնդրեցին ուղեկցել Բարբադոս կղզի Ջոն Հերբերտի ազգական միս Պերի Հերբերտին։ Ժամանելուց հետո Նելսոնին հրավիրեցին տուն, այնտեղ նա առաջին անգամ հանդիպեց Ֆրենսիս Նիսբեթին, տանը նրան անվանում էին Ֆաննի, առաջին ամուսնությունից նա ուներ մեկ տղա։ Նելսոնը միանգամից սիրահարվեց նրան։

«Ես չունեմ ոչ մի կասկած, որ մենք երջանիկ զույգ կլինենք, իսկ եթե երջանիկ չլինենք, ապա իմ պատճառով»։ 1787 թվականի մարտի 11-ին տեղի ունեցավ նրանց հարսանիքը։

Առևտրականների հետ վեճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների անկախության հաստատումից հետո, ամերիկյան նավերը դարձան օտարերկրյա և իրավունք չունեին զբաղվել առևտրով նույն պայմաններով, սակայն շուկան ձևաորվեց և ամերիկացիները շարունակեցին առևտուրը։ Տեղացի իշխանությունները գիտեին դրա մասին, սակայն լռում էին, քանի որ ստանում էին դրանից զգալի տոկոսներ։ Նելսոնը մտածում էր, եթե ամերիկացիների առևտուրը վնաս է պատճառում Անգլիային, այն պետք է վերացվի։ Հետագայում նա հիշում է։

«Առաջ Ամերիկան գաղութ էր, ամերիկացիները տիրում էին համարյա ամբողջ առևտրում՝ Ամերիակայից մինչև Վեստ-Ինդիայի կղզիներ, իսկ հիմա երբ պատերազմը ավարտված է, նրանք մոռացել են, որ հաղթելով, նրանք դարձան օտարերկրացիներ և հիմա իրավունք չունեն առևտուր անել բրիտանական գաղութների հետ։ Մեր մարզպետները և պաշտոնյաները ձևացնում են, որ նավարկության ակտի մեջ ոչինչ չի փոխվել և ամերիկացիները իրավունք ունեն առևտրով զբաղվել, իսկ Վեստ-Ինդիայի բնակչությունը անում է այն, ինչ նրան ձեռնտու է։ Նախապես զգուգացնելով մարզպետներին, մաքայիններին և ամերիկացիներին, ինչ եմ ես պատրաստվում անել, ես գրավեցի բազմաթիվ նավեր, ինչը և տրամադրեց ինձ այս բոլոր խմբավորումների դեմ։ Ինձ վռնդում էին մեկ կղզուց մյուսը, ես երկար ժամանակ նույնիսկ չէի կարող ափ դուրս գալ։ Իմ անմոռաց բարոյական օրենքները օգնեցին ինձ դիմանալ և երբ այս խնդրի համար ավելի լավ լուծումներ գտան, ես ստացա օգնություն հայրենիքից։ Ես ապացուցեցի, որ ռազմական նավի կապիտանի կոչումը պարտադրում է հետևել բոլոր ծովային օրենքները և կատարել ծովակալության բոլոր հրմանները, այլ չլինել մաքսային»։

Նելսոնից հաճախ էին բողոքում, սակայն թագավորը խոստացել էր, որ կօգնի միայն այն դեպքում, եթե Նելսոնին դատեն։ Նելսոնը նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ այդ անօրինական առևտրից սնվում էին նաև լոնդոնյան պաշտոնյաները, այդպես նա ձեռք բերեց մայրաքաղաքում բազմաթիվ ազդեցիկ թշնամիներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասում են, որ Նելսոնը ուներ կապ իր աջ աջքի վրա, սակայն դա այդպես չէ։ Նելսոնը ուղղակի վերք է ստացել Կորսիկայում և դրա հետևանքով աչքը սկսեց վատ տեսնել։
  • Ծովակալի դիակը տանում էին Լոնդոն կոնյակի տակառի մեջ։ Այստեղից առաջացել է առասպել, որ ծովահենները գաղտնի խմում էին այդ տակառից։ Դա հնարավոր չէ, քանի որ դին պաշտպանվում էր։
  • Հիշատակվում է, որ ծովակալը ուներ ուժեղ ծովային հիվանդություն։
  • Անգլիական նավատորմում ընդունված չէ ծափահարել, այլ հարվածել սեղանին մեկ ձեռքով ի հիշատակ ծովակալի։ Նելսոնը պատկերված է 1982 թվականի բրիտանական դրոշմանիշի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джордан Д. Горацио Нельсон: Сборник. — М.: АСТ, 2002.
  • Сакович А. Сент-Винсент// Морской сборник. — 1916. — № 7.
  • Трухановский В. Г. Судьба адмирала: Триумф и трагедия. — М.: Молодая гвардия, 1984.
  • Хибберт К. Частная жизнь адмирала Нельсона. — М.: АСТ-ТРАНЗИТ КНИГА, 2006.
  • Шигин В. Адмирал Нельсон. — М.: Молодая гвардия, 2010 г.
  • Эджингтон Г. Адмирал Нельсон: История жизни и любви. М.: Прогресс, 1992.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 215 CC-BY-SA-icon-80x15.png