Ալեքսանդր Ֆլեմինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ալեքսանդր Ֆլեմինգ
Alexander Fleming
Synthetic Production of Penicillin TR1468 crop.jpg
Ծնվել է օգոստոսի 6, 1881({{padleft:1881|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:6|2|0}})
Darvel, Արևելյան Էյրշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է մարտի 11, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:11|2|0}}) (73 տարեկանում)
Լոնդոն, County of London, Միացյալ Թագավորություն
բնական պատճառով
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն մանրէաբան, դեղաբան, բժիշկ և վիրաբույժ
Հաստատություն(ներ) Լոնդոնի կայսերական քոլեջ և Լոնդոնի համալսարան
Գործունեության ոլորտ Բակտերիաբանություն և Իմունոլոգիա
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Պապական գիտությունների ակադեմիա և Royal College of Physicians
Ալմա մատեր Լոնդոնի կայսերական քոլեջ և Վեստմինստերի համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն[1]
Ինչով է հայտնի պենիցիլինի հայտնագործող
Պարգևներ
Ամուսին(ներ) Ամալիա Ֆլեմինգ
Ստորագրություն
Alexander Fleming signature.svg
Alexander Fleming Վիքիպահեստում

Սըր Ալեքսանդր Ֆլեմինգ (անգլ.՝ Sir Alexander Fleming, օգոստոսի 6 1881, Դարվել, — մարտի 11 1955, Լոնդոն), բրիտանացի մանրէաբան։ Բացահայտել և ստացել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլինը (բենզիլպենիցիլինը) բորբոսասնկերից և օրգանիզմի բնական դիմադրողականության գործոններից մեկը՝ լիզոցիմը։ Երկու հայտնագործություններն էլ պատահաբար են կատարվել։ Հայտնագործությունները կատարվել էն XX դարի 20-ական թվականներին։ Մի օր, երբ Ֆլեմինը հիվանդ էր, իր քթի լորձից ցանքս է կատարում Պետրիի թասիկում, որում բակտերիաներ կային և մի քանի օրից հայտնաբերեց, որ այն տեղերում, որտեղ լորձ էր քսվել, բակտերիաները ոչնչացվել էին։ Լիզոցիմի մասին առաջին հոդվածը լույս տեսավ 1922 թ.։

Երկրորդ հայտնագործությունը կարելի է ասել Ֆլեմինգի լաբորատորիայի անկարգության պատճառով է կատարվել։ 1928 թվականին գիտնականը նկատեց, որ Պետրիի թասիկում աճեցված Staphylococcus aureus մանրէներով միջավայրում աճել են նաև բորբոսասնկեր։ Հետաքրքիր էր, որ բորբոսասնկերի շուրջը մանրէների աճը կասեցվել էր։ Ֆլեմինգին հաջողվեց բորբոսասնկերից անջատել մանրէներին սպանող նյութ՝ պենիցիլին։ Այդ մասին հոդվածը տպագրվեց 1929 թ.։

Ֆլեմինգի աշխատանքը շարունակեցին Հովարդ Ֆլորին և Էռնեստ Բորիս Չեյնը, որոնք մշակեցին պենիցիլինի ստացման և անջատման մեթոդիկան։[4] Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պենիցիլինի զանգվածային արտադրությունը հազարավոր մարդկանց կյանք փրկեց։

Հրաշագործ նյութը

1945 թ. Ֆլեմինգը, Հովարդ Ֆլորին և Էռնեստ Բորիս Չեյնը արժանացան Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ 1999 թ. Թայմս ամսագիրը Ֆեմինգին անվանել է XX դարի 100 ամենակարևոր մարդկանցից մեկը՝ պենիցիլինի հայտնաբերման համար։ Ըստ ամսագրի, այդ հայտնագործությունը փոխել է պատմության ընթացքը։ Պենիցիլինի զանգվածային արտադրության և կիրառման շնորհիվ հաջողվեց պայքարել այնպիսի հնագույն հիվանդությունների դեմ, ինչպիսիք են սիֆիլիսը, գանգրենան, տուբերկուլյոզը։

Սկզբնական տարիներ, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

85

Ֆլեմինգը ծնվել է Լոխֆիլդ ֆերմայում, ոչ հեռու Դարվելից, Շոտլանդիայի Էրշիր շրջանում։ Նա չորս երեխաներից երրորդն էր, Հյուգ Ֆլեմինգի (1816—1888) երկրորդ կնոջից։ Մայրը՝ Գրեյս Ստիրլինգ Մորտոնը (1848—1928) հարևան ֆերմերի աղջիկն էր։ Հյուգ Ֆլեմինգն առաջին ամուսնությունից նույնպես չորս երեխաներ ուներ։ Երկրորդ անգամ նա ամուսնացավ, երբ 59 տարեկան էր, և մահացավ, երբ Ալեքսանդրը 7 տարեկան էր։

Մինչև 12 տարեկանը Ֆլեմինգը սովորել է գյուղական դպրոցում, այնուհետև 2 տարի՝ Կիլմարնոկի ակադեմիայում։ 14 տարեկանում եղբայրների հետ մեկնում է Լոնդոն, որտեղ մատակարարման օֆիսում աշխատում է որպես ցրիչ, ինչպես նաև հաճախում է Պոլիտեխնիկական ինստիտուտ։[5]

Նրա ավագ եղբայր Թոմասն աշխատում էր որպես ակնաբույժ։ Հետևելով եղբոր փորձին, Ալեքսանդրը նույնպես որոշում է դառնալ բժիշկ։ Բժշկական դպրոցի ընտրման հարցում մեծ դեր խաղաց այն, որ Ալեքսանդրը մասնակցում էր ջրային պոլոի մրցումներին։ Սուրբ Մարիամ բժշկական դպրոցում Ալեքսանդրը շահում է 1901 թ. ուսանողական կրթաթոշակը, իսկ 1906 թվականին՝ Լոնդոնի համալսարանի բժշկության բակալավր կրթաթոշակը։[6].

Սովորելու տարիներին նա առանձնակի հետաքրքրություն չուներ բժշկության այս կամ այն բնագավառի նկատմամբ։ Սակայն նա մեծ ձեռքբերումներ ուներ վիրաբուժության բնագավառում և կարող էր մեծագույն վիրաբույժ դառնալ։ Սակայն նրա ապագան կապվեց լաբորատոր բժշկության հետ։ Դեռ ուսանող ժամանակներից Ֆլեմինգն ընկնում է ախտաբանության պրոֆեսոր Ալմրոթ Ռայթի ազդեցության տակ, որը Սուրբ Մարիամ հոսպիտալ էր տեղափոխվել 1902 թ.։ Նա դեռևս ռազամաբժշկական ծառայության տարիներին վակցինա էր հայտնաբերել որովայնային տիֆի նկատմամբ։ Սակայն Ռայթն ուներ այլ նպատակներ ևս։ Մասնավորապես, նա մտածում էր խթանել հակամարմինների առաջացումը բակտերիային ինֆեկցիաներով հիվանդների մոտ։ Սա ենթադրում էր նոր մեթոդների կիրառում և ներդնում, իսկ Ռայթի աշխատանքային խմբի անդամներն արդեն ի վիճակի չէին խելքի բերել այս գործը։ Այդ պատճառով 1906 թ. գիտական աստիճան ստանալուց անմիջապես հետո Ֆլեմինգը միանում է Ռայթի խմբին։ Միանալով հիվանդանոցին կցված հետազոտական լաբորատորիային, Ֆլեմինգն այնտեղ մնում է մինչև կյանքի վերջը։ 1946 թ. նա դառնում է ինստիտուտի դոկտոր և հանահռչակ է դառնում որպես պենիցիլինի հայտնաբերող։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆլեմինգը ծառայում է որպես կապիտան Թագավորական բժշկության բանակում։ Նա աշխատում է Ֆրանսիայի արևմտյան ճակատում։ 1918 թ. Ֆլեմինգը վերադառնում է Սուրբ Մարիամ հոսպիտալ, որտեղ 1928 թ. ընտրվում է բակտերեոլոգիայի պրոֆեսոր։

Պենիցիլինի հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Staphylococcus aureus (AB Test)
Բենզիլպենիցիլինի եռաչափ պատկերը
Ֆլեմինգը ստանում է Նոբելյան մրցանակը Շվեդիայի թագավոր Գուստավ V-ի ձեռքից, 1945

Ֆլեմինգը, իր ուսուցչի՝ Ռայթի նման միշտ փորձել է գտնել ինչ որ նորը։ Ֆլեմինգը նկատեց, որ նրանք կարող են օգնել սիֆիլիսի ախտորոշման գործում, որը մշակվել էր Ավգուստ Վասսերմանի և գերմանացի այլ գիտնականների կողմից։ Նրանց մեթոդիկան հնարավորություն տվեց տեստն անցկացնել մատից վերցված 0,5 մլ արյան միջոցով, 5 մլ-ի փոխարեն, որը ստիպված երակից էին վերցնում։

Նրանք նաև մշակեցին և կատարելագործեցին սիֆիլիսի բուժման մեթոդիկան։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆլեմինգի առջև ծառանում է մեկ հիմնահարց. կանխել և բուժել խորը վերքերում զարգացող մանրէների զարգացումը, որոնց պատճառով հսկայական մահեր կամ հաշմանդամության դեպքեր էին գրանցվում։ Ֆրանսիայի Բուլոն կազինոյում հիմնվում է հետազոտական լաբորատորիա, որտեղ աշխատանքն են սկսում Ռայթն ու Ֆլեմինգը։

Ֆլեմինգի առաջին հայնագործություններից է զինվորների վերքերում այնպիսի մանրէների հայտնաբերումը, որոնք մինչ այդ անհայտ էին։ Նա նաև բացահայտեց, որ վերքերում գերակշռում են ստրեպտոկոկերը։ Բացահայտվեց, որ վերքերը շատ են ախտահարվում նաև այնպիսի մանէներով, որոնք սովորաբոր գտնվում են հագուստի և կեղտի մեջ։

Նա նաև հայտնաբերեց, որ հականեխիչների (անտիսեպտիկ) կիրառումը վերքի առաջացումից մի քանի ժամ անց ամբողջությամբ չի ոչնչացնում վերքերի մանրէներին, չնայած շատ վիրաբույժներ հակառակն էին կարծում։ Վերջիններիս համոզելու համար Ռայթն ու Ֆլեմինգը ծախսում են մի քանի ամիսներ՝ տարբեր հետազոտություններ կատարերով։

Նրանք եզրակցրեցին, որ հականեխիչ նյութերը չեն հասնում բոլոր մանրէներին, քանի որ վերջիններս թափանցում էին վերքերի խորը շերտերը՝ ոսկրեր, կապաններ, մկաններ և այլն, և որ կիրառվող հակամանրէային հեղուկի ակտիվությունն արագորեն նվազում էր, քանի որ շփվում էր վնասված հատվածի բջջային տարրերին, սպիտակուցներին, ավշին, թարախին, արյանը և այլն։ Հեղուկն, այսպիսով, ոչնչացնում էր լեյկոցիտներին, զրկելով նրանց պաշտպանական ֆունկցիաներից։ Այդ հայտնագործությունները պատկանում էին Ռայթին, սակայն Ֆլեմնգի ներդրումը դրանցում այն էր, որ մշակեց դրանց կատարման տեխնիկական կողմերը։ Հենց նա փորձեր կատարեց արհեստական վերքի վրա և բացահայտեց, որ հականեխիչ հեղուկը չի հասնում վերքի խորքերը։

Հականեխիչ նյութերի հետ կապված հաջորդ ներդրումը, որ կատարեց Ֆլեմինգը, հանդիսացավ հեղուկ կուլտուրաների ծածկումը վազելինում լուծված գազ առաջացնող միկրոօրգանիզմներով։ Մանրէների աճն ուղեկցվում էր գազառաջացմամբ և վազելինի բարձրացմամբ, իսկ ծավալի փոփոխությունը վկայում էր բակտերային կուլտուրայի աճի մասին։ Այս մեթոդով հնարավոր էր ցույց տալ, որ շատ հականեխիչների ակտիվությունը զգալիորեն թուլանում է այնպիսի սպիտակուցային հեղուկներում, ինչպիսին արյան շիճուկն է, և հետաքրքիր էր այն, որ որոշ հականեխիչ նյութերի (յոդ, ֆենոլ՝ կարբոլաթթու, նատրիումի հիպոքլորիդ, քլորամին) որոշակի խտաստիճանների դեպքում մանրէների աճը նույնիսկ մեծանում էր։ Այս մեթոդով Ֆլեմինգը նաև ցույց տվեց, որ գանգրենայի հարուցիչ կլոստրիդիաներն առավել շատ աճում են այն վերքերում, որտեղ կան նաև աէրոբային մանրէներ՝ ստաֆիլոկոկեր և ստրեպտոկոկեր։

Ռայթն ու Ֆլեմինգը բացահայտեցին հականեխիչների մեկ այլ հիմնախնդիր ևս։ Նրանք հայտնաբերեցին, որ բարենպաստ պայմաններում թարախի և արյան լեյկոցիտները կարող են ոչնչացնել ավելի մեծ թվով ստաֆիլոկոկեր և ստրեպտոկոկեր, իսկ հականեխիչների ազդեցությունից այդ հատկությունը նվազում էր։ Հավանաբար հականեխիչ նյութերը սպանում էին լեյկոցիտներին։ Այս բարդ հարցի լուծումը Ֆլեմինգին տրվեց շատ հեշտությամբ։ Նա վերքին հպեց ապակե թիթեղ, որից հետո այն հպեց ագար-ագարի մակերեսի։ Այս գործողությունը Ֆլեմինգը կատարեց մի քանի անգամ, ամեն անգամ վերքը լվանալով հականեխիչի նոր քանակներով։ Այսպիսով, Ֆլեմինգը բացահայտեց, որ հականեխիչի երկարատև ազդման դեպքում մանրէների աճն ավելի շատ է լինում։

Ֆլեմինգի այս տեսակետը հետագայում հաստատվեց փորձնական եղանակով ևս, որի շնորհիվ ցույց տրվեց, որ արյան մեջ ընկնելու դեպքում մանրէները ենթարկվում են լեյկոցիտների մանրէակասեցնող ազդեցությանը, իսկ հականեխիչնեի ավելացման դեպքում այդ հատկությունը զգալիորեն թուլանում է կամ արգելակվում։ Այս հետազոտությունների արդյունքները դասախոսությունների և հաղորդման ձևով ամփոփվեցին 1919 թ. Վիրաբույժների թագավորական քոլեջում և Թագավորական ընկերությունում՝ 1924 թ.։ Հետազոտությունների արդյունքում 1922 թ. բացահայտվեց մի մանրէասպան նյութ, որը կոչվեց լիզոցիմ։

Թագավորական ընկերությունում Ֆլեմինգը պատմեց, թե ինչպես է նա ամեն օր իր քթի արտազատուկից կուլտուրա անջատել։ Առաջին չորս օրերում համարյա ոչինչ չի հայտնաբերվել։ Սակայն վերջին օրում ստացվեցին միկրոբային փոքր գաղութներ, կազմված գրամ-դրական կոկերից։ Ռայթի օգնությամբ նրան հաջողվեց հայտնաբերել մինչ այդ անհայտ մանրէներ, որոնք նա անվանեց Micrococcus Lysodeicticus (բառացի՝ լուծող)։ Մինչ այժմ հայտնի չէ, ինչը ստիպեց Ֆլեմինգին ուսումնասիրել սեփական քթի արտազատուկը, որն էլ հիմք հանդիսացավ մանրէասպան նյութի հայտնաբերմանը։ Հավանաբար այն հատվածներում, որտեղ արտազատուկի մնացորդներ են եղել, մանրէների աճ չի նկատվել։ Հետագայում լիզոցիմը հայտնաբերվեց նաև մարդու և կենդանիների օրգանիզմի այլ հեղուկներում ևս՝ կաթում, արյան շիճուկում, արցունքում, թքում և այլն։ Լիզոցիմ կա նաև լեյկոցիտներում։ Լիզոցիմի բացահայտումը կարևոր հիմնաքար հանդիսացավ իմունաբանության (իմունոլոգիա) զարգացման համար։

Պատահական բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png «Երբ ես արթնացա 1928 թվականի սեպտեմբերի 28-ին, ամենևին հեղափոխություն անելու նպատակ չունեի բժշկության բնագավառում՝ աշխարհում առաջին հակաբիոտիկի կամ սպանող-մանրէների իմ բացահայտմամբ, բայց ես կարծում եմ, հենց դա էլ արել եմ»: Ա. Ֆլեմինգ Aquote2.png

[7]

1928 թ. Ֆելեմինգն ուսումնասիրում էր ստաֆիլոկոկերի հատկությունները։ Այդ ժամանակ արդեն նա հեղինակավոր հետազոտող էր։ 1928 թ. սեպտեմբերի 3-ին Ֆլեմինգը վերադարձավ լաբորատորիա՝ օգոստոսյան ընտանեկան հանգստից հետո։ Մեկնումից առաջ նա նետել էր ստաֆիլոկոկերի բոլոր կուլտուրաները լաբորատորիայի անկյունի նստարանին։

Վերադառնալով, Ֆեմինգը նկատեց, որ թասիկներուց մեկում բորբոսասնկեր են աճել, իսկ ստաֆիլոկոկերի գաղութները ոչնչացվել են։ Ֆլեմինգը այն ցուց տվեց իր օգնական Մերլին Ցենին, որն ասաց. «Ահա թե ինչպես ենք բացահայտել լիզոցիմը»։[8] Ֆլեմինգը բորբոսասնկերին դասակարգեց պենիցիլինների շարքին և մի քանի ամիս անց, 1929 թվականի մարտի 7-ին անջատված նյութն անվանեց պենիցիլին։[9].

Ֆլեմինգն ուսումնասիրեց պենիցիլինի հակամանրէային ազդեցությունը տարբեր միկրոօրգանիզմների վրա և նկատեց, որ այն ազդում է այնպիսի մանրէների վրա, ինչպիսիք են ստաֆիլոկոկերը և այլ գրամ-դրական բակտերիաները, որոնք պատասխանատու են պնևմոնիայի, մենինգիտի, դիֆթերիայի առաջացման համար, բայց չի ազդում այնպիսի գրամ-բացասական հարուցիչների վրա, որոնք առաջացնում են որովայնային տիֆ։ Այն նաև ազդում էր գոնորեայի հարուցիչների վրա, չնայած վերջիններս գրամ-բացասական են։

Ֆլեմինգը քիմիկոս չէր, այդ պատճառով չէր կարող անջատել այդ ակտիվ նյութն ու օգտագործել։

«Պենիցիլինն ունի մի շարք առավելություններ հականեխիչների համեմատությամբ։ Այն հաջողությամբ ոչնչացնում է ստաֆիլոկոկեր, ստրոպտոկոկեր նույնսիկ 1:800 նորսարացմամբ։ Այն առավել հզոր ճնշող գործոն է, քան կարբոլաթթուն, միաժամանակ չի գրգռում վարակված մակերեսը և չի առաջացնում ինքնաթունավորում։ … Այս հայտնագործությունն իսկապես կբերի բժշկության զարգացմանը»:

Պետք է նշել, որ Ֆլեմինգը նկատի ուներ պենիցիլինի տեղային օգտագործումը, և չէր էլ մտածում, որ այն կարող է շրջանառվել արյան հունով և ոչնչացնել մանրէներին օրգանիզմի տարբեր հատվածներում։

Ֆլեմինգն իր հայտնագործությունը հրապարակեց 1928 թ. Փորձարարական ախտաբանություն բրիտանական ամսագրում,[10] սակայն նրա հոդվածին քիչ ուշադրություն արժանացրեցին։ Ֆլեմինգը շարունակեց իր հետազոտությունները և հայտնաբերեց, որ պենիցիլինով աշխատելը բավականին դժվար է, և որ բորբոսանսնկի աճելուց հետո ավելի է դժվարանում հակաբիոտիկի անջատումը ազդող գործոնից։

Պենիցիլինի արտադրությունը բավականին դանդաղ էր ընթանում, որի պատճառով Ֆլեմինգն անհանգստացավ, որ պենիցիլինը լայն կիրառություն չի ստանա գործնական բժշկությունում։ Ֆլեմինգը միաժամանակ հայտնաբերեց, որ պենիցիլինը երկարատև չի կարող մարդու օրգանիզմում մնալ և երկարատև ազդել։ Շատ հետազոտություններ անարդյունավետ էին, հավանաբար այն պատճառով, որ պենիցիլինն օգտագործվում էր որպես մակերեսային նյութ։ Մինչև 1940-ական թվականները Ֆլեմինգը շարունակեց իր հետազոտությունները, փորձելով գտնել պենիցիլինի ստացման հեշտ ու արագ եղանակ։[11]

Այն բանից հետո, երբ Ֆլեմինգը դադարեց աշխատել պենիցիլինով, Ֆլորին և Չեյնը շարունակեցին հետազոտությունները պենիցիլինի զանգվածային արտադրության տեսակետից՝ ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարությունների օժանդակությամբ։

Պենիցիլինի մաքրումը և ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենիցիլինի մաքրմամբ և ստացմամբ Չեյնին ու Ֆլորին աշխատեցին Օքսֆորդում 1940 թ.։ Եթերով էքստրակցիայով նրանց հաջողվեց առանձնացնել բավականին քանակությամբ մաքուր նյութ՝ վարակված լաբորատոր կենդանիների վրա ուսումնասիրությունների համար։ Հետագայում պարզվեց, որ այդ հետազոտություններում օգտագործվող նյութի մեջ պենիցիլինի քանակը մինչև 1 % էր կազմում։ Փորձերը հաջողությամբ պսակվեցին։ Եթերի հեղուկը փոխարինվեց ամիլացետատով։ Այսպիսով, ստացվեցին պենիցիլինի առավել կայուն ձևեր և հեռացվեցին ավելորդ խոռնուրդները։[12][13].

Ֆլեմինգի տեսությունը լաբորատոր կենդանիների և մարդկանց լեյկոցիտների համար՝ պենիցլինի ոչ թունավոր լինելու վերաբերյալ հաստատվեցին և արդեն 1941 թվականին ստացվեցին դրական արդյունքներ մի քանի վարակիչ հիվանդությունների բուժման տեսակետից։ Օստեոմիելիտի, սպաֆիլոկոկային սեպտիցեմիայի, ծննդաբերական տենդի, պնևմոնիայի և այլ վարակիչ հիվանդությունների բուժման գործում պենիցիլինի կիրառությունը բավականին բարեհաջող արդյունքներ տվեց։ Այն հսկայական դեր խաղաց երկրորդ համաշխարհային պատերազմում բազմահազար զինվորների կյանքի փրկության հարցում։ Հետագայում պարզվեց, որ նույնիսկ բակտերիային էնդոկարդիտը, որը համարվում էր 100 %-անոց մահացու ելքով հիվանդույթուն, կարելի է բուժել պենիցիլինով։

Ֆլեմինգը բավականին համեստ էր պենիցիլինի արտադրման գործերում։ Նա անվանեց ակտիվ նյութը պենիցիլին։ Նա նաև աճեցնում և տարածում էր նախնական բորբոսասնկի կուլտուրաները հետագա 20 տարիների ընթացքում՝ մինչև 1940 թ.։ 1998 թ. Սըր Հենրի Հարրիսն ասել է. «Առանց Ֆլեմինգի Չեյնին չէր լինի, առանց Չեյնի Ֆլորին չէր լինի, առանց Ֆլորիի Հաթլին չէր լինի, առանց Հաթլիի պենիցիլինը չէր լինի»։[14]

Մինչ Ֆլեմինգը որոշ հետազոտություններ արդեն կատարվել էին։ Մանսավորապես, Պաստերի ինստիտուտից Վաուդրեմերը հայտնել էր, որ Aspergillus fumigatus բորբոսասնկի հետ շփումից տուբերկուլյոզի հարուցիչները մահանում են, որի հիման վրա նա փորձեց բուժել տուբերկուլյոզով 200 հիվանդի, սակայն անարդյունք։ Նմանատիպ հետազոտություններ կատարվեցին նաև այլ տեսակի բորբոսասնկերի և մանրէների հետ։ Պարզ է, որ տարբեր մանրէների միջև անտոգոնիզմը հսկատեցված չէր, և այդ մասին նույնիսկ Ֆլեմինգը հայտնեց 1945 թ. նոբելյան դասախոսության ժամանակ։ Ֆլեմինգի բացահայտումը և պենիցիլինի ստացումը հիմք դրեցին հակաբիոտիկների հայտնաբերման և կիրառման համար։[15].

Ֆլեմինգը միաժամանակ բացահայտեց, որ պենիցիլինի փոքր չափաքանակներով կիրառման դեպքում մանրէների դիմադրությունը հակաբիոտիկի նկատմամբ մեծանում է։ Նույն արդյունք է ստացվում նաև, երբ հակաբիոտիկն օգտագործվում է կարճատև ժամանակով։ Այդ մասին Ֆլեմինգը միշտ հայտնում էր իր հրապարակային դասախոսությունների ժամանակ, և միայն տարիներ անց հաստատվեց, որ հակաբիոտիկների երկարատև կամ փոքր չափաքանակներով կիրառումը կարող է թողնել հակառակ արդյունքը, մանրէների մոտ առաջանել կայունություն և նվազեցնել հակաբիոտիկի արդյունավետությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունն այն մասին, որ[16] Ունիսթոն Չերչիլի հայրը վճարել է Ֆլեմինգի ուսուցումը այն բանից հետո, որբ Ֆլեմինգի հայրը փրկել է երիտասարդ Ուինսթոնին մահից, լեգենդ է համարվում։ Իր նամակում Ալեքսանդր Ֆլեմինգը[17] իր ընկերջն ու գործակցին՝ Անդրե Գրացիային[18] գրում էր, որ դա ուղղակի լավ հեքիաթ է։ «Ես չեմ փրկել Ունիսթոն Չերչիլի կյանքը պատերազմի ժամանակ։ Երբ 1943 թ. Չերչիլը հիվանդացավ Թունիսում՝ Կարթագենում, նա փրկվեց լորդ Մորանի օգնությամբ, որն օգտագործեց սուլֆանիլամիդ։ Չնայած The Daily Telegraphը 1943 թվականի դեկտեմբերի 21-ին գրեց, որ նա փրկվել է պենիցիլինով, իրականում այն նոր պատրաստուկ էր՝ սուլֆանիլամիդ…»[19]

Ֆլեմինգի առաջին կինը, Սառան, մահացավ 1949 թ.։ Նրանց միակ երեխան՝ Ռոբերտ Ֆլեմինգը, բժիշկ էր։ Սառայի մահից հետո Ֆլեմինգն ամուսնացավ հույն Ամալիի Կոտսուրին-Վուրեկասի հետ, 1953 թ. ապրիլի 9-ին։ Վերջինիս մահացավ 1986 թ.։

Ֆլեմինգը բավականին հայտնի և ակտիվ մասոն էր։ Այս առումով նա բավականին տիտղոսներ ուներ։[20].

1955 թ. Ֆլեմինգը մահացավ իր տանը՝ Լոնդոնում, սրտային անբավարարությունից։ Նրա մարմինը հրկիզվեց, իսկ մոխիրը թաղվեց Լոնդոնում՝ Սուրբ Պողոս տաճարում։

Պարգևներ, անվանակոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուրբ Մարիամ հոսպիտալի լաբորատորիան, որտեղ հայտնաբերվեց պենիցիլինը, դարձավ Ֆլեմինգի անվան թանգարան։ Լոս Անջելեսում կա Ֆլեմինգի անունով դպրոց։ Վեսմինստերյան համալսարանում Ֆլեմինգի անունով է կոչվում ուսանողական շենքերից մեկը։ Նրա անունով է կոչվում նաև Կայսերական քոլեջի շենքը։ Այս շենքերում ուսուցանվում են բազմաթիվ ուսանողներ բժշկագիտական տարբեր ուղղություններով։
  2. 1945 թ. Ֆլեմինգը, Ֆլորին և Չեյնը միասին ստացան Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բԺշկության բնագավառում։ Ֆլեմինգի Նոբելյան մեդալը ձեռք բերեց Շոտլանդիայի Ազգային թանգարանը 1989 թվականին։[21]
  3. Ֆլեմինգը Անգլիայում Վիրաբուժության թագավորական քոլեջի պրոֆեսոր էր։
  4. 1944 թ. Ֆլեմինգը և Ֆլորին արժանացան ասպերի կոչման։
  5. 2000 թ. երեք խոշոր շվեդական ամսագրեր պենիցիլինը համարեցին հազարամյակի խոշորագույն հայտնագործություններից մեկը։ Տարբեր տվյալներով այդ հայտնագործությամբ փրկվել է 200 միլիոն մարդկանց կյանք։
  6. Ֆլեմինգի արձանը գտնվում է Մադրիդի գլխավոր արենայի կողքին։ Այն կանգնեցվել է ցլամարտիկների (մատոդոր) ցանկությամբ, քանի որ պենիցիլինը փրկել է նրանցից շատերի կյանքը։
  7. 2009 թ. Ֆլեմինգի դիմանկարը պատկերվել է արժեթղթերի վրա, թողարկված բանկերից մեկի կողմից։ Նրա պատկերը պատկերված է 5 ֆունտ սթերլինգի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://data.bnf.fr/ark:/12148/cb123502654
  2. http://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=3058
  3. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  4. Karl Grandin, ed. (1945). «Alexander Fleming Biography». Les Prix Nobel. The Nobel Foundation. Retrieved 2008-07-24.
  5. «Alexander Fleming Biography». Retrieved 2010-04-11.
  6. L. Colebrook. Alexander Fleming(1881—1955), Biogr. Mems Fell. R. Soc.1956 2, 117—127.
  7. Kendall F. Haven, Marvels of Science (Libraries Unlimited, 1994) p182
  8. Hare, R. The Birth of Penicillin, Allen & Unwin, London, 1970
  9. Diggins, F. The true history of the discovery of penicillin by Alexander Fleming Biomedical Scientist, March 2003, Insititute of Biomedical Sciences, London. (Originally published in the Imperial College School of Medicine Gazette)
  10. Fleming A (1980). «Classics in infectious diseases: on the antibacterial action of cultures of a penicillium, with special reference to their use in the isolation of B. influenzae by Alexander Fleming, Reprinted from the British Journal of Experimental Pathology 10:226-236, 1929». Rev. Infect. Dis. 2 (1): 129-39.
  11. Keith Bernard Ros, who worked with Fleming, was treated with penicillin during their research.
  12. L. Colebrook. Alexander Fleming, Biogr. Membs. Fell. R. Soc. 1956 2, 117—127.
  13. Obituary: Sir Edward Abraham — Arts & Entertainment — The Independent
  14. Henry Harris, Howard Florey and the development of penicillin, a lecture given on Sept. 29, 1998, at the Florey Centenary, 1898—1998, Sir William Dunn School of Pathology, Oxford University (sound recording)
  15. Michael, Roberts, Neil, Ingram (2001). Biology. Edition: 2, illustrated. Springer-Verlag.
  16. Philadelphia Enquirer, 17 July 1945: Brown, Penicillin Man, note 43 to Chapter 2
  17. 14 November 1945; British Library Additional Manuscripts 56115: Brown, Penicillin Man, note 44 to Chapter 2
  18. Wikipedia Discovery of penicillin article entry for 1920
  19. A History of May & Baker 1834—1984, Alden Press 1984.
  20. Морамарко М. Масонство в прошлом и настоящем БИОГРАФИИ МАСОНОВ — Электронная Библиотека истории масонства
  21. Our museums

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]