Լոնդոնի կայսերական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոնդոնի կայսերական քոլեջ
ImperialCollegeLondon.jpg
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան և բարձրագույն ուսումնական հաստատություն
Հիմնադրված է1907
ՀիմնադրիրԷդուարդ VII
Ընդհանուր անձնակազմ7705 մարդ
ԱնդամակցությունՕուկ Ռիջի համալսարանների միություն, «Ռասսել» խումբ[1], golden triangle?, Համացանցի կոնսորցիում[2][2] և Եվրոպայի համալսարանների միություն[3]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԿենսինգտոն և Չելսի
ՀասցեImperial College of Science, Technology and Medicine, Exhibition Road, South Kensington, London, SW7 2AZ
Կայքimperial.ac.uk և ic.ac.uk
Կոորդինատներ: 51°29′53.908800100006″ հս․ լ. 0°10′36.7752001″ ամ. ե. / 51.49830800002777664° հս․. լ. 0.176882000028° ավ. ե. / 51.49830800002777664; 0.176882000028, Կոորդինատներ: 51°29′53.908800100006″ հս․ լ. 0°10′36.7752001″ ամ. ե. / 51.49830800002777664° հս․. լ. 0.176882000028° ավ. ե. / 51.49830800002777664; 0.176882000028 և Կոորդինատներ: 51°29′55.678920099997″ հս․ լ. 0°10′29.5579201″ ամ. ե. / 51.49879970002777441° հս․. լ. 0.174877200028° ավ. ե. / 51.49879970002777441; 0.174877200028{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page[4]
Imperial College London Վիքիպահեստում

Լոնդոնի կայսերական քոլեջ (անգլ.՝ Imperial College London), բարձրագույն ուսումնական հաստատություն Հարավային Կենսինգտոնում՝ մասնագիտացված գիտության, ճարտարագիտության, բժշկության և բիզնեսի մեջ:

1907-2007 թվականներին քոլեջը Լոնդոնի համալսարանի մասն էր կազմում: Մասնաճյուղի անկախության հաստատումը տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 8-ին ի պատիվ քոլեջի հիմնադրման հարյուրամյակին[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի կայսերական քոլեջը հիմնադրվել է 1907 թվականին հանքարդյունաբերության ակադեմիայի (հիմնադրվել է 1851 թվականին), պոլիտեխնիկական ակադեմիայի (հիմնադրված 1981 թվականին) և City&Guilds քոլեջի հիման վրա (հիմնադրված 1884 թվականին): Քոլեջի հարյուրամյակի կապակցությամբ, այն դարձել է անկախ համալսարան: Ըստ Լոնդոնյան «The Times» թերթի՝ քոլեջը 2008 թվականին ընդգրկված է եղել աշխարհի լավագույն 200 համալսարանների մեջ և զբաղեցրել է 6-րդ տեղը[6], իսկ 2009 թվականին՝ 5-րդ տեղը[7]: Քոլեջը էլիտար Ռասել համալսարանների խմբի մի մասն է կազմել:

2005 թվականին Լոնդոնի կայսերական քոլեջը բացել է սեփական բիզնես-դպրոցը, որն անվանել է ճապոնական ծագմամբ ամերիկացի գործարար Հարրի Թանակիի անունով, որը 27 միլիոն ֆունտ է նվիրաբերել բիզնես-դպրոցի շենքը կառուցելու համար: 2009 թվականին Հարրի Թանակին ֆոնդային շուկայում խարդախություն կատարելու համար ձերբակալվել է և դատապարտվել 6 տարի ժամկետով: Նույն թվականին բիզնես-դպրոցը «Tanaka Business School»-ից վերանվանվել է «Imperial College Business School»: Բիզնես-դպրոցի շենքը պահպանել է «բարերարի» անունը և այն կոչել «Թանակիի շինություն»:

2008 թվականին, Լոնդոնի կայսերական քոլեջի բիզնես-դպրոցը զբաղեցրել է 30-րդ տեղը Եվրոպայի բիզնես-դպրոցի դասակարգման մեջ, սակայան հաջորդ տարի հասել մինչև 16-րդ տեղ: Ներկայումս քոլեջի նախագահը ֆիզիկայի վաստակավոր պրոֆեսոր Քոնրադ Ժան Պատրիկն է:

Կազանի Դաշնային համալսարանը Լոնդոնի կայսերական քոլեջի հետ միասին իրականացրել է «Petroleum Engineering» մագիստրոսի ծրագիրը՝ աշխատելով «Ռոսնեֆտ» և «British Petroleum» ընկերությունների հետ: Այս ծրագիրը թույլ կտա KFU ուսանողներին մեկ տարի սովորել Լոնդոնի կայսերական քոլեջում[8]:

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆելիքսը (Felix) ուսանողական թերթ է: Առաջին համարը լույս է 1949 թվականի դեկտեմբերի 9-ին[9]՝ ընդունելով քոլեջի իրադարձությունների մասին զեկույցները:Առաջին համարի շապիկի հիմնական պատկերը նկարազարդված է եղել սև և սպիտակ կատուներով[9], ամենայն հավանականությամբ դրանից են ոգեշնչվել թերթի անուն ընտրողները: Ֆելիքս անունը «Ֆելիքս կատուն» մուլտֆիլմից հետո դարձել էր նաև կատուների անուն:
  • 1995 թվականին համալսարանը ստեղծեց «Լրագրող» (Reporter) պաշտոնական թերթը, որը հրատարակում էր երեք շաբաթը մեկ և հիմնականոմ անդրադառնում էր աշխատակիցներին և գիտնականներին:

Հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական քոլեջը «Ոսկե եռանկյունու» մի մասն է (բրիտանական առավել էլիտար համալսարանների խումբ է և ներառում է նաև Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները): Ավանդաբար այդ ցուցակում ներառվում են ամենահեղինակավոր և բարձրագույն ուսումնական հաստատությունները: Համաձայն QS World University ranking (2013)-ի և Times Higher Education World University Rankings (2013)-ի վարկանիշների կայսերական համալսարանը աշխարհի լավագույն տաս համալսարաններից մեկն է[10][11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]