Օքսբրիջ
Օքսբրիջ (անգլ.՝ Oxbridge), Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները, որոնք հնագույնն են Մեծ Բրիտանիայում[1][2]: Եզրը կազմվել է «Օքսֆորդի» առաջին և «Քեմբրիջի» վերջին վանկերի միացումով: Օքսբրիջը բաղկացած է քոլեջներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը և զինանշանը: Քոլեջները ղեկավարվում է վարպետի կողմից: Յուրաքանչյուր քոլեջ սովորելու լայն շրջանակ է բացում: Քոլեջներն ունեն մատուռ, ճաշարան, գրադարան և սենյակներ ուսանողների համար: «Օքսբրիջ» անվանումն առաջին անգամ 1849 թվականին կիրառել է անգլիացի հումորիստ գրող Ուիլյամ Թեքերեյը իր «Pendennis» վեպում: 20-րդ դարի 50-ական թվականներին բառը լայն կիրառում է գտել անգլիացիների շրջանում: Այն սկսել են օգտագործել անգամ պաշտոնական աղբյուրներում, կրթությանը վերաբերող գրքերի հրատարակություններում[3][4]:
Ունենալով երկար պատմություն` Օքսբրիջը հիմնականում հակադրվում է Կարմիր աղյուսից համալսարաններին: Դրանք Անգլիայի ամենահեղինակավոր վեց համալսարաններն են, որոնք այդ կարգավիճակը ձեռք են բերել 20-րդ դարի սկզբներին:
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու համալսարանները ներկայացվում են մեկ եզրով, քանի որ նրանք միավորված են ընդհանուր հատկանիշներով:
- Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները անընդհատ գործող ամենահին երկու համալսարաններն են Մեծ Բրիտանիայում: Երկուսն էլ ունեն մոտ 800-ամյա պատմություն, որի ընթացքում տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ նշանավոր շրջանավարտներ են ունեցել[5][6]:
- Հիմնադրված լինելով գրեթե նույն ժամանակ` երկու համալսարաններն էլ ունեցել են համանման ենթակառուցվածքներ` հրատարակչություն, բուսաբանական այգի, գրադարաններ, թանգարաններ:
- Օքսֆորդի և Քեմբրիջի մրցակցությունն ունի երկար պատմություն` սկսած 1209 թվականից, երբ հիմնադրվեց Քեմբրիջը, և Օքսֆորդից դժգոհ շատ գիտնականներ տեղափոխվեցին այնտեղ[7]: Այսօր էլ այդ հակամարտությունը նշվում է Օքսֆորդ-Քեմբրիջ թիավարության մրցույթում (անգլ.՝ The Boat Race):
- Երկու համալսարաններն էլ ունեն նույն կառուցվածքը, ինչի արդյունքում նրանք կարծես կոոպերատիվներ լինեն` բաղկացած մի շարք քոլեջներից:
- Երկու համալսարաններն էլ ունեն առանձնահատուկ գեղեցկությամբ աչքի ընկնող հին շենքեր այնպիսի տեղանքում, որտեղ հարևանությամբ գետ է հոսում, ինչը հարմար է թիավարությամբ զբաղվելու համար:
- Համալսարանները, վայելելով մեծ հեղինակություն, դեպի իրենց են գրավում մեծ թվով հավակնոտ ուսանողների, ինչի արդյունքում ընդունելության մեծ մրցակցություն է գրանցվում: Ընդունելության հայտերը ներկայացվում են առնվազն երեք ամիս առաջ, ընդ որում դիմում-հայտերը բացառում են մեկը մյուսին. դիմորդները կարող են դիմել կա'մ Օքսֆորդ, կա'մ Քեմբրիջ, բայց ոչ երկուսը միաժամանակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «A brief history of the University»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-11-27
- ↑ «A Brief History»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-11-27
- ↑ G.D. Worswick (1957-05-03)։ «The anatomy of Oxbridge»։ Times Educational Supplement
- ↑ G.D. Worswick (1958-06-06)։ «Men's Awards at Oxbridge»։ Times Educational Supplement
- ↑ «Oxbridge 'Elitism'»։ հունիսի 9, 2014
- ↑ «Acceptances to Oxford and Cambridge Universities by previous educational establishment»
- ↑ «A Brief History: Early records»։ University of Cambridge։ Վերցված է 2009-03-22