Էնդոկարդիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնդոկարդիտ
Blood culture negative endocarditis.jpg
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն և վարակիչ հիվանդություն
Endocarditis Վիքիպահեստում

Ներսրտենաբորբ, Էնդոկարդիտ (անգլ.՝ Endocarditis), (ներսրտենու բորբոքում)՝ սրտի ներքին շերտի` Էնդոկարդի բորբոքում։ Առավել հաճախ նկատվում է ռևմատիզմի, հազվադեպ` սիֆիլիսի, տուբերկուլոզի ժամանակ։ Երբեմն էնդոկարդիտն առաջանում է սրտամկանի ինֆարկտի և այլ հիվանդությունների ընթացքում[2]։

Ախտածնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդոկարդիտը, որպես կանոն, ընթանում է սրտի փականների ախտահարմամբ, որի հետևանքով կարող են առաջանալ դրանց կառուցվածքի և ֆունկցիայի կայուն փոփոխություններ, հաճախ` փականի փեղկերի քայքայում։ Դրանք հանգեցնում են սրտի արատների առաջացման։ Էնդոկարդիտի դրսևորումները պայմանավորված են այն առաջացնող պատճառներով։ Օրինակ` էնդոկարդի ռևմատիկ բորբոքումը կարող է զուգակցվել ռևմատիզմի այլ ախտանշանների հետ։ Ի հայտ է գալիս աստիճանաբար. առաջանում են ընդհանուր թուլություն, գերհոգնածություն, ջերմաստիճանի թեթևակի բարձրացում, սրտի շրջանում` տհաճ զգացողություններ, սրտխփոց։ Հաճախ էնդոկարդիտին նախորդում են վարակիչ հիվանդություններ (անգինա, նշագեղձերի բորբոքում և այլն)[2]։

Էնդոկարդիտ սեպտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրէական էնդոկարդիտ։ Սեպտիկ հիվանդություն։ Վարակի հիմնական օջախը սրտի փականներն են և երբեմն առպատային էնդոկարդը։ Հիմնական պատճառը ախտածին մանրէներնն են։ Հիմնական հարուցիչներն են ստրեպտոկոկերը կամ ստաֆիլոկոկերը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 54 CC-BY-SA-icon-80x15.png