Սրտի փականներ
Սրտի փականները, փականը կազմում է սրտի մի մասնիկը, որը ապահովում է միակողմանի արյան հոսքը՝ փակելով մկանային և անոթային ճանապարհները[1]:
Սրտի փականի կազմաբանություն, անատոմիա և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու սիրտը թռչունների և կաթնասունների սրտի նման քառախորշ է: Տարբերվում ենք աջ և ձախ նախասրտեր, աջ և ձախ փորոքներ: Նախասրտերի և փորոքների միջև գտնվում են փականներ` աջից եռափեղկ, ձախից երկփեղկ (միտրալ):
Թելքամկանային միտրալ և տրկուսպիդալ (եռափեղկ) փականներով, նաև թելքամկանի աորտայի փականի կմախքը, համախմբվում են միջնախասրտային միջնապատով, ձախ և աջ թելքամկանային եռանկյուններով, ձևավորելով թլքամկանային սրտի կմախք[2]: Հարթ թելքամկանային տրիկուսպիդրալ փականը խառնված է սրտի վերևի մասին մետրալ փականի հարթությամբ: Բարդ, մեծ և փոքր կառուցվածքը ապահովվում է փականների ամրությունը և բարձր էլաստիկությունը, թույլ է տալիս տատանումների հանդարտիչին փակել փականը, սրտի ամբողջ ցիկլի ընթացքում ապահովվում է առանձին կառույցներին փոխել իրենց ձևն ու չափերը: Փականի կառուցվածքը ենթարկվում է տարաբնույթ ճնշումների: Նախասրտի կծկման ժամանակ միտրալ փականի զարկերը հասնում են ամենաքիչը 500-800 անգամ[3]:

2. Միոկարդ
3. Էպիկարդ
4. Պերիկարդ
5. Սրտի խորշեր:
6. Աջ նախասիրտ
7. Ձախ նախասիրտ
8. Աջ փորոք
9. Ձախ փորոք
10. Սրտի փականներ:
11. Միտրալ փական
12. Աորտալ փական
13. Թոքային փական
14. Եռափեղկ փական
15. Աորտա
16. Թոքային արտրիֆիկացիա
17. Թոքային երակ
18. Վերին սիներակ
19. Ստորին սիներակ
Եռափեղկ փական[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռափեղկ փականը գտնվում է սրտի աջ նախասրտի և փորոքի միջև, որը կարգավորում է արյան հոսքը դեպի աջ փորոք և կանխում է հետհոսքը դեպի աջ նախասիրտ:
Միտրալ փական[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկփեղկ փական է, որը գտնվում է սրտի ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև, կարգավորում է արյան հոսքը դեպի ձախ փորոք և կանխում է հետհոսքը դեպի ձախ նախասիրտ:
Աորտալ փական[խմբագրել | խմբագրել կոդը]
Աորտալ փականը գտնվելով ձախ փորոքի և աորտայի սահմանին կանխում է արյան հետհոսքը աորտայից ձախ փորոք: Մարդու աորտալ փականը ունի երեք կափույրներ, որոնք բացվում են դեպի աորտան. աջ պսակային, ձախ պսակային և ետին ոչ պսակային:
Թոքային փական[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքային (պուլմոնալ) փականը տեղակայված է աջ փորոքի և թոքային զարկերակի միջև: Ունի երեք կափույր, որոնք ապահովվում են միակողմանի հոսք դեպի թոքային զարկերակ:
Արհեստական փականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդությունների ժամանակ, երբ չորս փականներից որևիցե մեկը անբավարար է կատարում իր ֆունկցիան, կատարվում է փականի փոխպատվաստում` փականը փոխարինելով արհեստականով: Վիրահատությունը կարող է կատարվել բաց եղանակով և ինվազիվ մեթոդներով։ Փականը համարվում է անփոխարինելի մաս նորմալ ֆունկցիոնալ գործող մարդու սրտի համար: Բնականոն գործքղ փականը կարգավորում է արյան ճշգրիտ հոսքը: Սրտի արհեստական փականների երկու տեսակ է հայտնի` մեխանիկական և կենսաբանական կոնստրուկտուրով փականներ:
Սրտի փականի անբավարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրտի փականի թերություններն առաջանում են տարբեր հիվանդություններից , օրինակ ռևմատիզմից:
- Աորտալ փականի արատ
- Միտրալ փականի արատ
- Բնածին արատներ
- Բնածին եռափեղկ փականի անբավարարություն
- Եռափեղկ փականի ստենոզ և լայնացում
Բուժման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնածին արատները բուժվում են միայն վիրաբուժական միջամտությամբ: Ձեռքբերովի արատները բուժվում են երկու ճանապարհով՝ կախված ծանրության աստիճանից և անհատական պաթոլոգիկ գործընթացից: Դեղորայքային բուժումը ուղղված է հիվանդության բուժմանը, որն առաջացել է արատների պատճառով: Օրինակ՝ սրտի անբավարարության, առիթմիայի կանխարգելմանը և բուժմանը:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆեսոր Ա. Ի. Հարությունով, բժշկական գիտությունների թեկնածու Ն. Յա. Վասին և Վ. Լ. Անզիմիրով. Կլինիկական վիրաբուժության ուղեցույց / Պրոֆեսոր Վ. Ի. Ստրուչկով Մոսկվա . Բժշկագիտություն, 1967, էջ 234-520.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ С.И. Ожегов, Н.Ю. Шведова. Толковый словарь Ожегова. — 1949-1992.
- ↑ Чазов Е. И. (ред.) Руководство по кардиологии. — М.: Медицина, 1982. — Т. 1
- ↑ Dagum P., Green R., Nistal F. J. Deformationaldynamiks of the aortic root: modes and physiologic determinants / Circulation. — 1989. — Vol. 100. № 19 (Suppl). — P. 54-62.