Էնդոկարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնդոկարդ
Gray493.png
Սրտի աջ կեսի ներքին կառուցվածքը
Ենթադասtunica intima?[1]
Foundational Model of Anatomy7280[1]
Terminologia Anatomica 98A12.1.05.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
Endocardium Վիքիպահեստում
Պատկերը ցույց է տալիս սրտի պատի շերտերը, որոնց կազմում է նաև ամենախորը շերտը՝ էնդոկարդը

Էնդոկարդ, սրտի պատի ներքին շերտն է, որը պատում է սրտի խոռոչները։ Էնդոկարդի բջիջները կենսաբանորեն և սաղմնայնորեն նման են արյունատար անոթների ներքին շերտին՝ էնդոթելին։ Էնդոկարդը նաև ապահովում է փականների և սրտի խոռոչների պաշտպանությունը։

Էնդոկարդից ավելի մակերեսայնորեն տեղակայված է միոկարդը՝ սրտի մկանային շերտը, որը պատասխանատու է սրտի կծկման համար։ Սրտի արտաքին շերտը կոչվում է էպիկարդ, իսկ ամբողջ սիրտը շրջապատված է ֆիբրոզ պարկով՝ պերիկարդով, որի մեջ կա քիչ քանակի հեղուկ։

Գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդոկարդը հիմնականում կազմված է էնդոթելային բջիջներից, կարգավորում է միոկարդի գործառույթները։ Այդ կարգավորումը կատարվում է սրտի կծկողականությունը ապահովող համակարգից զատ։ Բացի այդ, միոկարդի մազանոթների էնդոթելը նույնպես ունի կարգավորիչ դեր։ Այսպիսով սրտային էնդոթելը (էնդոկարդը և անոթների էնդոթելը), կարգավորում է սրտի զարգացումը ինչպես սաղմի մոտ, այնպես էլ հասուն մարդու մոտ, օրինակ՝ հիպերտրոիֆիայի ժամանակ։ Դրանից բացի, սրտամկանի բջիջների էլեկտրոֆիզիոլոգիական միջավայրը և կծկողականությունը նույնպես կարգավորվում են սրտային էնդոթելի կողմից։

Էնդոկարդը նաև որոշակիորեն կատարում է արյունա-սրտային պատնեշի դեր, այդպիսով կարգավորել սրտամկանի բջիջների իոնային միջավայրը։

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտամկանի ինֆարկտի ժամանակ միոկարդի իշեմիան կարող է հասնել մինչև էնդոկարդ, այդպիսով առաջացնելով տրանսմուրալ ինֆարկտ։ Ավելի քիչ տարածուն ինֆարկտները սովորաբար սուբէնդոկարդիալ են և չեն ախտահարում էպիկարդը։ Սուր սկզբի դեպքում սուբէնդոկարդիալ ինֆարկտները ավելի վտանգավոր են, քան տրանսմուրալ ինֆարկտները, քանզի դրանք առաջացնում են մահացած հյուսվածք, որը շրջապատված է վնասված միոցիտներով։ Այդ վնասված հատվածը կուղարկի ազդակներ ավելի դանդաղ, ինչը կարող է բերել առիթմիաների զարգացման։ Վնասված հատվածը կարող է մեծանալ և սպառնալ կյանքին։ Խրոնիկ ընթացքի դեպքում տրանսմուրալ ինֆարկտները ավելի վտանգավոր են, քանզի ժամանակի ընթացքում առաջացող սպիական հյուսվածքը բերում է սիստոլիկ ֆունկցիայի խանգարման, խանգարված դիաստոլիկ թուլացման և թափածակման, թրոմբների առաջացման բարձր ռիսկի։

Ապաբևեռացման ընթացքում ազդակը հաղորդվում է էնդոկարդից դեպի էպիկարդ, իսկ վերաբևեռացման ժամանակ ազդակը շարժվում է էպիկարդից դեպի էնդոկարդ։ Ինֆեկցիոն էնդոկարդիտի ժամանակ էնդոկարդը ախտահարվում է բակտերիաների կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]