Ֆիզիկական վերականգնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիզիկական վերականգնում, ֆիզիկական վարժությունների և բնական գործոնների համակարգված օգտագործումն է, որն օգնում է վերականգնել հիվանդների և հաշվանդամների ֆիզիկական վիճակը և աշխատունակությունը։ Այն բժշկական վերականգման անբաժանելի մասն է և օգտագործվում է վերանգնման ամբողջ ընթացքում և բոլոր փուլերում։ Ֆիզիկական վերականգնումը օգտագործվում է սոցիալական և մասնագիտական վերականգնման ժամանակ[1](ռուս.)։ Դրա միջոցներն են բուժական ֆիզիկական վերականգնումը, բուժական մերսումը, ֆիզիոթերապիան, մեխանոթերապիան, աշխատանքային թերապիան։ Ֆիզիկական վերականգման նշանակված միջոցները նրա ձևի և մեթոդների օգտագործման շարունակականությունը որոշվում են ըստ հիվանդության բնույթի, հիվանդի ընդհանուր վիճակի, վերականգման ընթացքի և շարժողական ռեժիմի փուլերի։

Բուժական վերականգման խնդիրները, նպատակը և սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգման հիմնական խնդիրներն են ․

  • գործառույթային վերականգնում (վերականգման լրիվ կամ մասնակի փոխհատուցում)
  • ամենօրյա կյանքի և աշխատանքի հարմարեցում
  • աշխատանքային գործընթացի ներգրավում
  • դիսպանսեր հիվանդի վերահսկողություն։

Ֆիզիկական վերականգման հիմնական նպատակն է նախկին աշխատավայրում հարմարվելը կամ վերահարմարվելը, այսինքն՝ առավել քիչ նյարդա֊հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ աշխատանք կատարելը։ Վերականգնումը կարող է լինել քիչ էֆեկտիվ, եթե չհետևենք հիմնական սկզբունքներին․

  1. վերականգման շուտափույթ միջոցառումներ
  2. վերականգման ընդմիջումներ
  3. վերականգման համախումբ
  4. վերականգման անհատականություն
  5. վերականգման անհրաժեշտությունը խմբում
  6. հիվանդին վերադարձնել ակտիվ աշխատանքի։

Կլինիկական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական վերականգնողները իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները իրականացնելու համար ունեն համապատասխան որակավորում։ Դրանք են՝

  • կոմպլեքս հետազոտությունների իրականացում (առանձին հիվանդի պահանջների գնահատում / մի հոգու կամ ընդհանուր խմբի պահանջներ)
  • վերականգման ախտորոշում, միջոցառումների կանխատեսում և պլանավորում
  • իր իրավասությունների սահմաններում խորհրդատվության տրամադրում և որոշում՝ թե հիվանդին, այցելուին երբ է անհրաժեշտ դիմել այլ մասնագետների
  • վերականգման ծրագրի միջամտություն / բուժում՝ վերականգնող բժշկի կողմից կազմված
  • ցանկացած միջամտության սպասվող արդյունքների որոշում / բուժում
  • ինքնուրույն գործնեության խորհրդատվության տրամադրում

ֆիզիկական վերականգման հիմնական գիտելիքները՝ մարմնի պահանջմունքների և հնարավորությունների, շարժողական համակարգի մասին են, և կարևոր նշանակություն ունեն ախտորոշում և միջամտություն իրականացնելու գործում։ Պրակտիկ գործողությունները տարբերվում են՝ կախված նրանից, թե ինչ նպատակով են օգտագործվում ֆիզիկական վերականգնման մեթոդները՝ առողջ ապրելակերպի, պրոֆիլակտիկ, բուժիչ / միջամտություն կամ վերականգնում։

Ֆիզիկական վերականգման հիմնական տերմինների մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածված անճշտություններն ու սխալները հետևյալն են՝

  1. Հաճախ շփոթում են բուժում և ֆիզիկական վերականգնում տերմինները
  2. ֆիզիկական վերականգման մասնագետը մերսողն է՝բարձրագույն կրթությամբ
  3. ֆիզիկական վերականգման մասնագետը անհատական ֆիզիկական խորհրդատուն է՝բարձրագույն կրթությամբ
  4. Ֆիզիկական վերականգման ոլորտը սկզբումքորեն տարբերվում է ֆիզիկական դաստիարակությունից
  5. ֆիզիկական վերկանգնումը հանդիսանում է ֆիզիկական կուլտուրայի հիմնական մասը։

Ֆիզիկական թերապիա և ֆիզիոթերապիա տերմինները անգլալեզու գրականության մեջ հանդիսանում են հոմանիշներ։ Իր բացառիկ իրավունքը այս անունների նկատմամբ ունի Համաշխարհային ֆիզիկական թերապիայի կոնֆեդերացիան (անգլ.՝ World Confederation for Physical Therapy — WCPT): Ֆիզիկական թերապիայի կոնֆեդերացիան ընդունում է, որ մասնագիտության և տերմինների անունները մասնագիտական գործնեության նկարագրումներում ավելի քան հարյուր կոնֆեդերացիայի մաս կազմող երկրներում տարբերվում են, դա կախված է մասնագիտության զարգացման առանձնահատկություներից։Առավել տարածված է ֆիզիկական թերապիան կամ ֆիզիոթերապիա տերմինը և ֆիզիկական թերապևտ կամ ֆիզիոթերապևտ։ Կոնֆեդերացիան մարդու շաժողական գործունեության հասկացումը համարում է հիմնական գիտելիք և ֆիզիկական թերապևտների կարողություն, և հայտարարում է այդ պնդումը հիմնական՝ ֆիզիկական թերապիայի բնորոշման համար։ Ազգային և միջազգային մեկնաբանության տեսանկյունից կա ֆիզիկական թերապիա տերմինի համընկնում (անգլ.՝ physical therapy.)։ Այս տերմինները իմաստով շատ նման են։ Հիմնական կողմը հանդիսանում է, առաջին հերթին՝ ֆունկցիոնալ վերականգմանն ոuղղված պրոֆեսիոնալ գործունեությունը՝ հիվանդների և հաշմանդամների վերականգնումը։ Եվ երկրորդ՝ փոխազդեցության միևնույն միջոցների և ձևերի օգտագործումը, որոնց հիմքում ընկած են ֆիզիկական վարժությունները։

Ֆիզիկական վերականգման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական վերականգնումը համակարգված ծառայություն է, որը տրամադրվում է բացառապես ֆիզիկական վերականգման մասնագետի կամ նրա հսկողության ներքո։ Իր մեջ ներառում է հետազոտում, գնահատում, ախտորոշում, կանխատեսում, խնամքի պլանավորում / միջամտություն և կրկնակի հետազոտություն։ Գնահատումը ներառում է՝

  • առանձին հիվանդների հետազոտություն / հաճախորդ կամ հաճախորդների խումբ՝ փաստացի կամ պոտենցիալ խանգարումներով, հենաշարժողական խանգարումներով, ախտորոշում՝օգտագործելով հատուկ անալիզները և փոփոխությունները,
  • Առանձին հիվանդների հետազոտության արդյունքների գնահատում։

Ախտորոշումը և կանխատեսումը հանդիսանում են հետազոտության և գնահատման արդյունք։ Դրանք իրենցից ներկայացնում են կլինիկական հիմնավորման արդյունքներ՝ ներառելով ուրիշ մասնագետների լրացուցիչ ինֆորմացիա, անհրաժեշտության դեպքում կարող են արտահայտվել որոշակի հենաշարժողական համակարգի դիսֆունկցիայով կամ ընդգրկել մի շարք թերություններ՝ օրգանիզմի ֆունկցիայի սահմանափակում, աշխատունակության կորուստ, շրջապատող միջավայրի փոխաազդեցության բացասական արդյունք, հնարավորությունների սահմանափակում։ Կանխատեսումը (ներառում է՝խնամքի պլան, միջամտում) սկսվում է խնամքի պահանջմունքների որոշմամբ / միջամտությունը, ինչպես կանոն, տանում է դեպի՝ խնամքի պլանի մշակում։ Հակառակ դեպքում կարող է առաջանալ անհրաժեշտություն ուղարկել հիվանդին / հաճախորդին ուրիշ հաստատություն կամ մասնագետի մոտ, այն դեպքերում՝ երբ չի գտնվում ֆիզիկական վերականգնողի իրավասությունների սահմանում։ Միջամտությունը / բուժումը իրականացվում և մոդելավորվում է նախապես համաձայնեցված նպատակների համար և կարող է իր մեջ ներառել ֆիզիկական վարժություներ՝ ֆիզիկական, էլեկտրոթերապևտիկ և մեխանիկական միջոցներ, շարժողական վարժություններ, հիվադների ուսուցում և խորհրդտվածություն, փաստաթղթավորում, կոորդինացիա և շփում։ Միջամտությունը / բուժումը կարող է ուղղված լինել խանգարումների կանխարգելմանը, ակտիվության սահմանափակմանը, աշխատունակության կորստին, հաշմանդամությանը և վնասվածքին, հաշվի առնելով՝ առողջության ամրապնդումը, կյանքի որակը, ցանկացած տարիքային և սոցիալական խմբում աշխատունակությունը և լավ ինքնազգացողությունը։


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]