Ուռուցքաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորոնար Համակարգչային շերտագրություն, որը թոքերի պատի հյուսվածքում արձանագրում է չարորակ մեզոտելիոմայի առկայությունը (նշված աստղանիշով և սլաքներով)

Ուռուցքաբանություն, օնկոլոգիա (հուն․՝ όγκοςզանգված, հավելուկ, ուռուցք և λόγος — գիտություն), բժշկագիտության ճյուղ, ուսումնասիրում է ուռուցքների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը, մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ։ Ուռուցքաբանության զարգացումը պայմանավորված է կենսաբանության (առանձնապես բջջաբանության և գենետիկայի), քիմիայի (մասնավորապես կենսաքիմիայի) և բնական այլ գիտությունների, տեսական բժշկության (ախտաբանություն) և կլինիկական (վիրաբուժություն, ռադիոլոգիա, գինեկոլոգիա են) դիսցիպլինների հաջողություններով։

Որպես ինքնուրույն բժշկակենսաբանական դիսցիպլին ուռուցքաբանությունը ձևավորվել է 20-րդ դարում, չնայած ուռուցքները մարդկությանը հայտնի են եղել շատ վաղուց։ Ուռուցքաբանության ձևավորմանը նպաստել է փորձառական ուռուցքաբանության զարգացումը, որի հիմնադիր Մ․ Ա․ Նովինսկին առաջինն էր աշխարհում շների վրա կատարել չարորակ ուռուցքի փոխպատվաստոում (1876)[1]։

1930-ական թվականներին ապացուցվեց արոմատիկ ածխաջրածինների (մասնավորապես բենզապիրենի), էստրոգենների և իոնացնող ճառագայթների որոշ տեսակների քաղցկեղածին ներգործությունը։ 1903 թվականին ֆրանսիացի Ա․ Բորելն առաջարկեց ուռուցքների վիրուսային ծագման հիպոթեզը[2]։ Այնուհետև փորձնական և տեսական ուռուցքաբանության բնագավառում հանդես եկան 3 հիմնական ուղղություններ՝ քիմիական, վիրուսային և ճառագայթային։ Կլինիկական ուռուցքաբանության արագ զարգացումը կապված է վիրաբուժության և ռադիոլոգիայի հաջողությունների հետ, որոնք հանգեցրին չարորակ նորագոյացությունների բուժման և ախտորոշման մեթոդների կատարելագործմանը։

ժամանակակից ուռուցքաբանությանն արդեն հայտնի են բազմաթիվ ուռուցքածին վիրուսներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mello Martins M.I., de Souza F. Ferreira, Gobello C. (2005)։ «Canine transmissible venereal tumor: Etiology, pathology, diagnosis and treatment»։ Recent Advances in Small Animal Reproduction։ Վերցված է 2006-05-25 
  2. «Cancer Virus Theories: Focus of Research Debate»։ JSTOR.org/։ 1972 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png