Jump to content

Պորտալ:Բժշկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում

Պորտալ Խորհրդարան Նախագիծ:Վիքիբժիշկ Նախագծի քննարկում








 
 
Ի՞նչ է բժշկությունը Ի՞նչ է բժշկությունը
Ասկլեպիոսի արձանը
Ասկլեպիոսի արձանը

Բժշկություն (լատ.` medicina), գիտական և կիրառական գործունեության ասպարեզ, որն զբաղվում է մարդու օրգանիզմի բնականոն և պաթոլոգիկ գործընթացների, տարբեր հիվանդությունների կամ պաթոլոգիկ իրավիճակների հետազոտությամբ, դրանց բուժմամբ և մարդկանց առողջության պահպանմամբ ու ամրապնդմամբ։

Կլինիկական պրակտիկայում բժիշկները զննում են պացիենտներին, նրանք կլինիկական մտածելակերպի միջոցով ախտորոշում, բուժում և կանխարգելում են հիվանդությունը։ Բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունը սովորաբար սկսվում է պացիենտի անամնեզի(լատ. anamnesis` վերհուշ) հավաքմամբ և նրա ֆիզիկալ զննմամբ։ Նշանների զննման և ախտանիշների վերաբերյալ հարցումներից հետո բժիշկը նշանակում է անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունները։ Ստացված տվյալների ամբողջությունը բժշկին թույլ է տալիս ձևակերպել ախտորոշումը և սկսել համապատասխան բուժումը։(մանրամասն...)
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակ, որը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ:

Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որը ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշին (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ)։

Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելքը։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը: Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է այն հարցում, թե արդյոք նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ է ներկայացնում, ինչի կապակցությամբ հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ դրություն միջազգային նշանակություն չի հայտարարվում...Ավելին
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք ստեղծել կամ բարելավել բժշկության մասին հոդվածներ` օգտվելով այս ցանկից:
 
 
Այլ նախագծեր Այլ նախագծեր
 
 
Արխիվներ Արխիվներ
 
 
Գիտե՞ք դուք արդյոք խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք
 
 
Առաջարկվող հոդվածներ արխիվ  խմբագրելԱռաջարկվող հոդվածներ

Դուք կարող եք օգնել նախագծին՝ ստեղծելով և բարելավելով հետևյալ հոդվածները․

 
 
Ցուցափեղկ Ցուցափեղկ
Ընտրյալ ցանկեր չկան։
 
 
Նոր հոդվածներ արխիվ  խմբագրելՆոր հոդվածներ

Դուք կարող եք օգնել զարգացնել բժշկական Վիքիպեդիան, ստուգելով նոր գրված հոդվածները։

 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
 
 
Եղբայրական պորտալներ Եղբայրական պորտալներ
Category puzzle
Category puzzle
Սեղմեք [►] ենթակատեգորիաները տեսնելու համար


Նկարներ