Աորտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աորտա

Աորտա, արյան մեծ շրջանառության գլխավոր զարկերակը։ Սկսվում է սրտի ձախ փորոքից։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են վերել աորտա, աորտայի աղեղ և վայրէջ աորտա, որը մինչև ստոծանին անվանվում է կրծքային, ստոծանուց ցած՝ որովայնային աորտա։ Վերջինս գոտկային IV ողնի մակարդակին բաժանվում է աջ ու ձախ ընդհանուր զստային զարկերակների։ Յուրաքանչյուր զստային զարկերակ ճյուղավորվում է ներքին (արյուն է մատակարարում կոնքի օրգաններին ու պատերին) և արտաքին զստային զարկերակների։ Վերջինս վերածվում է ազդրային զարկերակի և ճյուղավորվելով՝ արյուն է մատակարարում ստորին ծայրանդամներին (ծնկափոսային, առաջային և հետին մեծ ոլոքային, փոքր ոլոքային և ոտնաթաթի զարկերակներ)։

Աորտայի վերել հատվածից, նրա սկզբնական լայնացումից (կոճղեզ) դուրս են գալիս աջ ու ձախ պսակային զարկերակները, որոնք արյուն են մատակարարում սրտին։

Աորտայի աղեղից աջից դեպի ձախ դուրս են գալիս բազկագլխային ցողունը, ձախ ընդհանուր քնային և ենթաանրակային զարկերակները։ Ընդհանուր քնային զարկերակը բաժանվում է արտաքին քնային զարկերակի, որն արյուն է մատակարարում պարանոցի վերին մասին, դեմքի և գլխի արտաքին ծածկույթներին, և ներքին քնային զարկերակի, որն արյուն է մատակարարում գլխուղեղի մեծ մասին և տեսողական օրգանին, ինչպես նաև կարծր ուղեղապատյանին և քթի խոռոչի լորձաթաղանթի մի մասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png