Ռևմատիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռևմատիզմ
Բուն պատճառ C26877[1]
Բժշկական մասնագիտություն ռեմատոլոգիա
ՀՄԴ-9 729.0
ՀՄԴ-10 M79.0
MeSHID D012216
NCI Thesaurus C26877[1]

Ռևմատիզմ-շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքային հիվանդություն է՝ գերազանցապես սրտանոթային համակարգի ախտահարմամբ, որը բնութագրվում է սրտի փականային արատների զարգացմամբ։ Հիվանդության պատճառն էսուր ինֆեկցիան, որը հարուցում է A խմբի b-հեմոլիտիկ ստրեպտակոկը, և օրգանիզմի պատասխան ռեակցիայի փոփոխությունը՝ պայմանավորված իմունաբանական պրոցեսների խանգարմամբ։ Սրտի ախտահարումից բացի, ռևմատիզմի կլինիկական արտահայտությունները ներառում են տենդը, թափառող պոլիարթրիտը և նևրոլոգիական խանգարումները։ Հիվանդությունը հաճախ զարգանում է մանկական տարիքում (5-15) տարեկան, երբ ստրեպտակոկային ինֆեկցիան առավել սուր է ընթանում։ Ռևմատիզմի զարգացման ռիսկի գործոն են անբարենպաստ սոցիալական պայմանները, այդ թվում՝ կոմունալ բնակարանում ապրելը, անբավարար սնունդը։ Ռևմատիզմը հաճախ առաջանում է փակ կոլեկտիվներում։ Վերին 2-3 տասնամյակում ռևմատիզմով հիվանդացությունը և այդ հիվանդությունից մահացությունը նվազել է, թեպետ սրտի ռևմատիկ արատների տարածվածությունը մնում է բավական բարձր։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևմատիզմի պատճառագիտության մեջ A խմբի b-հեմոլիտիկ ստրեպտակոկի դերը հաստատում են կլինիկական տվյալները և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները։ Ռևմատիկ գրոհը հաճախ զարգանում էսուր քիթ-ըմպանային ստրեպտակոկային ինֆեկցիայից հետո, հատկապես փակ կոլեկտիվներում։ Ընդ որում, ռևմատիզմ չի առաջանում այլ, օրինակ՝ մաշկային տեղակայմամբ ստրեպտակոկային ինֆեկցիայից հետո։ Ռևմատիզմով հիվանդների գրեթե մեկ երրորդի մոտ ստրեպտակոկային ինֆեկցիան ընդանում է սուբկլինիկորոն։ Նրա առկայության անուղղակի ապացույց է արյան մեջ հակաստրեպտակոկային հակամարմինների տիտրերի բարձրացումը։ « Ռևմատածին » են համարվում այն ստրեպտակոկի շտամները, որոնք հարուցում են M-պրոտեինին տիպաառանձնահատուկ իմունային պատասխան, և մյուս ստրեպտակոկային անտիգենները։ Ակտիվ ռևմատիզմով հիվանդների մոտ արտադրված ստրեպտակոկերը դասվում են - 1, 3, 5, 6, 18 տեսակին պատկանող շտամներին։ Դրանք ունեն պատիճ և կայուն են ֆագոցիտոզի նկատմամբ։ Ստրեպտակոկի M-պրոտեինը պարունակում է անտիգենային կառուցվածքներ, որոնք նման են մարդու սրտի բջիջների անտիգենային նախևառաջ սարկոլեմների թաղանթի սպիտակուներով և միոզինով։ Ռևմատիզմի զարգացման մեջ ստրեպտակոկի դերն հաստատում է ռևմատիկ գրոհների կանխման հնարավորությունը կանխարգելիչ հակաբիոտիկային թերապիայի միջոցով։

Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության ախտածագման մեջ մեծ դեր են խաղում իմունաբանական խանգարումները։ ևմատիզմը զարգանում էսուր ստրեպտակոկային ինֆեկցիա կրած մարդկանց միայն 3-ի մոտ։ Հետևաբարր, ռևմատիզմի առաջացման համար կարևոր էստրեպտակոկային անտիգենների նկատմամբ մարդու իմունային համակարգի անհատական ռևակցիան։ ռևմատիզմի ախտագործման մեջ մասնակցում են ստրեպտակոկի անտիգենային բաղադրամասերիև օրգանիզմի հյուսվածքների նկատմամբ խաչաձև-արձագանքող հակամարմինները։ խմբի ստրեպտակոկերի նկատմամբ հակամարմինները խաչաձև արձագանքում են սրտամկանի անտիգենների, մասնավորապես սարկոլեմաների հետ։ Ռևմոկարդիտի ժամանակ սրտամկանում հայտնաբերում են իմունագլոբուլինների և կոմպլեմենտի դեպոզիտներ, իսկ արյան մեջ՝ շրջանառվող իմունային կոմպլեքսներ։ Դրանց բաղադրության մեջ կարող են մտնել անտիստրեպտոլիզին Օ և կոմպլեմենտի 4 բաղադրամասը։ ռևմատիզմով հիվանդների մոտ հայտնաբերվել են աուտոիմունային ռեակցիաներ՝ ուղղված սրտի փականների հյուսվածքի տարբեր բաղադրամասերի, մասնավորապես՝գլիկոպրոտեինների, պրոտեոգլիկանների դեմ, ինչպես նաև T-լիմֆցիտների քանակի նվազում և ստրեպտակոկային և միոկարդիալ անիգենների նկատմամբ բջջային իմունիտետի խանգարում։

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևմատիզմը հաճախ առաջանում է մանկական կամ երիտասարդ տարիքում և բնորոշվում է սրտի ախտահարման բորբոքային փոփոխություններով և նծաններով։ Ռևմատիկ պրոցեսի առկայության առավել հավաստի չափանիծ է համարվում սրտի արատի, նախևառաջ՝ միտրալ ստենոզի ձևավորումը։ Բավական բնորոծ է հիվանդության կապը նախորդող սուր ստրեպտակոկային ինֆեկցիայի՝ անգինայի հետ։ Երբեմն ռևմատիկ կարդիտը կամ պոլիարթրիտը զարգանում են միայն անգինայից հետո 2-3 շաբաթ անց։ Ռևմատիկ պոլիարթրիտին բնորոշ են խոշործնկային, սրունքթաթային, բազկային, արմնկային հոդերիթռչող ցավերը։ Զննելիս հայտնաբերվում է ախտահարվախ հոդերի շրջանում ուռածություն, շոշափելիս և շարժվելիս ցավոտություն։ Հնարավոր է նաև արթրալգիայի հայտվել։ Ռևմատիկ գրհոի շրջանում բարձրանում է մարմնի ջերմությունը, հաճախ՝ սուբֆեբրիլ նիշերի։ Ացետիլսալիցիլաթթվի և այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկներ ընդունելը հանգեցնում է հոդերում ցավերի և արթրիտի մյուս նշանների արագ անհետացմանը և ջերմության կանոնավորմանը։ Խիստ հազվադեպ ռևմատիզմի հաճախակի գրոհների դեպքում զարգանում է Ժակուի քրոնիկական արթրիտ, որն ուղեկցվում է դաստակի և ոտնաթաթի հոդերի չափավոր դեֆորմացիայով։

Ախտորոշումը և տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևմատիզմի դեպքում ախտորոշման խնդիրները ներառում են բուն հիվանդության ու պրոցեսի ակտիվ փուլի ճանաչումը։ Ռևմատիզմի ախտորոշումը կասկած չի հարուցում ձևավորված սրտի արատի, նախևառաջ՝ միտրալ, բացվածքի ստենոզի գերակծռությամբ, առկայության դեպքում։ Սրտի արատի բացակայության ժամանակ ռևմատիզմի ախտորոշման հիմնական չափանիշներն ենթափառող արթրիտը, ենթամաշկային հանգույցները, օղականման էրիթեման և սրտամկանի ախտահարման նշանները։

  1. 1,0 1,1 "Disease ontology" թողարկում 16.04.2015 — 2015.