Բորբոսասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորբոսասնկեր
Բորբոսասնկեր
Դեղձը նեխման պրոցեսում պատվում է բորբոսով:
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Լատիներեն անվանում
Fungi

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}
EOL {{{1}}}

Բորբոսասնկեր, պատկանում են սնկերի տարբեր դասերի։ ՀՀ-ում տարածված են գեոտրիխում (Geotrichum), ասպերգիլ (Aspergillus), վրձնասունկ կամ պենիցիլիում (Penicillium), ֆուզարիում (Fusarium), բոտրիտիս (Botrytis), կլադոսպորիում (Cladosporium), մուկոր (Mucor) և այլ ցեղերի բազմաթիվ տեսակներ։

Բնակվում են հիմնականում հողում, քայքայում օրգանական մնացորդները, մասնակցում դրանց հանքայնացմանը։ Առաջացնում են տարբեր գույների և խտության բորբոս, որը կազմված է սպորատվության օրգաններից և թելանման կամ խմորասնկանման սնկամարմնից։ Հիմնականում սապրոտրոֆներ են։ Բարձր ֆերմենտային ակտիվության շնորհիվ զարգանում են տարբեր բնական և արհեստ, հիմնանյութերի վրա։ Հանդիպում են նաև ֆակուլտատիվ մակաբույծներ։ Վնասում են սննդամթերքը, արդյունաբերական հումքը, արտադրանքը, արվեստի գործերը և այլն։ Որոշ տեսակներ թունավոր են. արտադրում են մարդու, կենդանիների, բույսերի համար վնասակար սնկային թույներ։ Օգտագործվում են ֆերմենտներ, օրգանական թթուներ, հակաբիոտիկներ ստանալուհամար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png