Ֆուզարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուզարիում
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Ասկոմիցետներ
Դաս Անկատար սնկեր
Ցեղ Ֆուզարիում
Լատիներեն անվանում
Fusarium
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Fusarium roseum Link, 1809


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ֆուզարիում (լատին․՝ Fusarium), անկատար սնկերի դաս։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Բնակվում են հողում, ջրավազաններում, հիմնականում բույսերի, մնացորդների և այլ հիմնանյութերի վրա։

Կենսաբանական նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միցելիումը փափկամազ է, սարդոստայնային, սպիտակավուն, դեղնավուն, վարդագույն, մանուշակագույն և այլն։ Կոնիդիումները երկու տիպի են՝ մակրոկոնիդիումներ, որոնքնբազմաբջիջ են, իլիկաձև, իլիկամանգաղաձև, նշտարաձև և այլն, առաջանում են պարզ կամ ճյուղավորված կարճ կոնիդիակիրների վրա կամ վերջիններիս հետ ձևավորում խմբավորումներ (սպորոդոխիումներ ու պիոնոտներ) և միկրոկոնիդիումներ, որոնք միաբջիջ են կամ երկբջիջ, ձվաձև, տանձաձև, գավազանաձև, օվալաձև, դասավորված միայնակ կամ շղթայաձև։

Կիրառումը և նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Fusarium chlamydospores

Ֆուզարիում սապատավորը ֆակուլտատիվ կամ խիստ արտահայտված մակաբույծ է, ֆուզարիում սրասպորայինը հարուցում է մոտ 150 տեսակ բույսերի անոթային թառամում (տրախեոմիկոզ), կարտոֆիլի ֆուզարիում՝ արմատների և պալարների փտում, կուլմորում ֆուզարիում,

  • Ֆուզարիում գրամինեարումը (F.graminearum),
  • Ֆուզարիում սպորոտրիխիելան (Fusarium sporotrichiella)՝ հացաբույսերի ֆուզարիոզ և այլն։

Ջրում բնակվող Ֆուզարիում ջրմուղայինը (Fusarium aquaeductum) առաջացնում է ջրատար խողովակների խցանում։ Ֆուզարիումի թույներ առաջացնող տեսակներով ախտահարված հացաբույսերը, կերաբույսերը վտանգավոր են մարդու և կենդանիների համար, հարուցում են ֆուզարիոտոքսիկոզ։ Ֆուզարիումի համրիչաձև և սրասպորային տեսակներն իրենց կենսագործունեության ընթացքում առաջացնում են բույսերի աճը խթանող ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր՝ հիբերելիններ։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  ավելի շատ 3 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   Ավելին 3 տեսակի  
         
  կարգ
Pezizomycotina
    Ենթաընտանիք
'Spiraeoideae
   
տեսակ Ֆուզարիա
               
  բաժին
Ասկոմիցետներ, Ասկոմիցետ
    Ընտանիք
Ֆիտոֆտորային սնկեր
    ցեղ
Անկատար սնկեր
   
             
  ավելի շատ 10 կարգ բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  2 ենթաըտանիք
(Համաձայն APG II Համակարգի)
  մոտավորապես 150 տեսակ
     

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Fusarium macroconidia

Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 45 տեսակ և տարատեսակ.

  • Ֆուզարիում կուլմորում (Fusarium culmorum),
  • Ֆուզարիում սապատավոր (Fusarium gibbosum),
  • Ֆուզարիում սրասպորային (Fusarium oxysporum),
  • Ֆուզարիում կարտոֆիլի (Fusarium solani),
  • Ֆուզարիում համրիչաձև (Fusarium moniliforme),
  • Ֆուզարիում տարասպորային (Fusarium heterosporum) և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Литвинов М. А. Фузариум // Большая советская энциклопедия.
  • М. Б. Степанова Род Фузарий (Fusarium) // Мир растений: в 7 томах. — Просвещение, 1991. — С. 395—398. — ISBN 5-09-002841-9
  • Леонтьєв Д. В., Акулов О. Ю. Загальна мікологія: Підручник для вищих навчальних закладів. — Харків: «Основа», 2007. — С. 192—206. — ISBN 978-966-495-040-1 (ուկր.) (Общая микология։ Учебник для высших учебных заведений)
  • Kirk P. M., Cannon P. F., Minter D. W., Stalpers J. A. et al. Ainsworth & Bisby's Dictionary of the Fungi. — CAB International, 2008. — P. 268. — ISBN 978-0-85199-826-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։