Միցելիումի հենարանային բջջից դեպի վեր աճում են ուղղաձիգ կոնիդիակիրներ, որոնց գնդաձև կամ գավազանաձև լայնացած գագաթը կրում է կոնիդիոգեն բջիջների (ստերիգմաներ) վրա շղթայաձև դասավորված կոնիդիումներ։ Որոշ տեսակների մոտ հայտնաբերվել է պայուսակավոր փուլը, որի ժամանակ առաջանում են մանր գնդաձև պտղամարմիններ՝ կլեյստոտեցիումներ։
Բորբոսապատում են սննդամթերքը, անասնակերը, արդ. հումքը, արտադրանքը, ձեռագրերը, գրքերը։ Առավել վնասակար են ախտածին տեսակները (ծխագույն, դեղին, սև, սպիտակավուն ասպերգիլները), որոնք առաջացնում են մարդու և կենդանիների ասպերգիլոմիկոզներ, ասպերգիլոտոքսիկոզներ, ալերգիա։ Ասպարգիլներն ունեն խոշոր տնտեսական նշանակություն, դրանք համարվում են ֆերմենտների, օրգանական թթուների, հակաբիոտիկների, վիտամինների և այլնի պրոդուցենտներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։