Օստեոմիելիտ
Օստեոմիելիտ | |
---|---|
![]() Ոտքի 1-ին մատի օստեոմիելիտ | |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա և պոդիատրիա |
ՀՄԴ-10 | M86 |
Osteomyelitis Վիքիպահեստում |
Օստեոմիելիտ կամ ոսկրածուծաբորբ (ՕՄ) (հունարեն՝ osteo, osteon - «ոսկոր»; myelo — «ուղեղ»; -itis - «բորբոքում»), ոսկրերի ինֆեկցիա[1]։ Ախտանիշներն են ցավը սպեցիֆիկ (հիվանդությանը բնորոշ) ոսկրերում շուրջոսկրային կարմրությամբ, տենդը և թուլությունը[1]։ Երեխաների մոտ առավել հաճախ ախտահարվում են ձեռքերի և ոտքերի երկար խողովակավոր ոսկրերը , իսկ մեծահասակների մոտ ոտքերը, ողնաշարը և կոնքոսկրը[2]։
Պատճառը սովորաբար բակտերիալ ինֆեկցիան է, հազվադեպ՝ սնկային ինֆեկցիան[1][2]։ Այն կարող է տարածվել արյան միջոցով կամ շրջապատող հյուսվածքներից[3]։ Օստեոմիելիտի զարգացման ռիսկի խմբում են գտնվում դիաբետիկները, ներերակային դեղամիջոցներ օգտագործողները և համապատասխան անատոմիական շրջանում տրավմա ստացող մարդիկ[1]։ Ախտորոշումը սովորաբար դրվում է հիմնվելով կլինիկական նշանների վրա[2]։ Հետագայում այն հաստատվում է արյան թեստերի կամ ոսկրային բիոպսիայի միջոցով[2]։
Բուժումը սովորաբար ընդգրկում է հակամիկրոբային և վիրաբուժական միջոցները[3]։ Արյան աղքատ շրջանառության դեպքում կատարվում է ամպուտացիա(անդամահատում)[2]։ Բուժումը ունենում է դրական արդյունք , եթե հիվանդությունը շուտ է ախտորոշվել[2]։ Տարեկան 100000 մարդուց հիվանդանում է 2,4-ը[4]։ Երիտասարդ և ծեր մարդիկ առավել հաճախ են հիվանդանում[1]։ Տղամարդիկ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք[5]։ Հիվանդությունը նկարագրվել է մ․թ․ա․ 300-ական թվականներին Հիպոկրատի կողմից[3]։ Մինչ անտիբիոտիկների հայտնաբերումը բարձր էր մահվան ռիսկը[6]։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտանշաններն են ցավը սպեցիֆիկ ոսկրերում և շուրջոսկրային այտուցը, տենդը, թուլությունը[1]։ Դրանք կարող են զարգանալ հանկարծակի կամ աստիճանաբար[1]։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիքային խումբ | Ամենատարածված ախտածին օրգանիզմները |
---|---|
Նորածիններ (մինչև 4 ամսեկան) | Ոսկեգույն ստաֆիլոկոկ, Էնտերոբակտերիայի տեսակներ, Ստրեպտոկոկերի A և B խմբեր |
Երեխաներ (4 ամսեկանից մինչև 4 տարեկան) | Ոսկեգույն ստաֆիլոկոկ, Ստրեպտոկոկոային A խումբ, Հեմոֆիլուս ինֆլյուենցիա, Էնտերոբակտերիայի տեսակներ |
Երեխաներ, դեռահասներ(4 տարեկանից մինչև 18 տարեկան) | Ոսկեգույն ստաֆիլոկոկ(80%), Ստրեպտոկոկոային A խումբ, Հեմոֆիլուս ինֆլյուենցիա, Էնտերոբակտերիայի տեսակներ |
Մեծահասակներ | Ոսկեգույն ստաֆիլոկոկ, հազվադեպ էնտերոբակտերիաներ կամ Ստրեպտոկոկեր |
Մանգաղաձև բջջային անեմիայով հիվանդներ | Սալմոնելլայի տեսակները և մանգաղաձև անեմիայով հիվանդներ.[7]։ |
Երեխաների մոտ հիմնականում ախտահարվում են երկար խողովակավոր ոսկրերը։ Մեծահասակների մոտ ամենաշատը ախտահարվում են ողերը և կոնքային ոսկրերը։
Երեխաների մոտ սուր օստեոմիելիտը արագ է զարգանում ի շնորհիվ աճող ոսկրերում արյան առատ շրջանառության։ Մեծահասակները հիվանդանում են, երբ չարաշահում են ներերակային դեղամիջոցները, ունեն ինֆեկցված արմատներով ատամներ, ընդունում են իմունաճնշիչ դեղեր։
Թոքային տուբերկուլյոզի 1-3 տոկոս դեպքերում օստեոմիելիտը երկրորդային բարդություն է[7]։ Այս դեպքում բակտերիան գլխավորապես տարածվում է ոսկրեր շրջանառվող համակարգի միջոցով, սկզբից ինֆեկցելով ձուսպաթաղանթը(թթվածնի բարձր կոնցենտրացիայի շնորհիվ ) մինչ հարակից ոսկրային հյուսվածք տարածվելը[7]։ Տուբերկուլոզային օստեոմիելիտի ժամանակ երկար ոսկրերը և ողնաշարը առաջինն են հակված ախտահարվելու[7]։
Օստեոմիելիտի բոլոր ձևերի ժամանակ, որպես ախտածին գործոն ամենաշատը առանձնացնում են Ոսկեգույն ստաֆիլոկոկին[7]։
Արյան շրջանառությամբ պայմանավորված օստեոմիելիտը շատ հաճախ նկատվում է երեխաների մոտ, մոտավորապես 90 տոկոս դեպքերում հարուցվում է Ոսկեգույն ստաֆիլակոկով։ Նորածինների շրջանում առանձնացվում են Ոսկեգույն ստաֆիլոկոկը, B Խմբի ստրեպտոկոկը և աղիքային ցուպիկը[8]։ Մինչև 16 տարեկան երեխաների մոտ առավել հաճախ հանդիպող ախտածին միկրոբներն են Ոսկեգույն ստաֆիլոկոկը, Պիոգեն ստրեպտոկոկերը և Հեմոֆիլուս ինֆլյուենցիան, որոշ ենթապոպուլյացիաներում, ներառյալ ներերակային դեղամիջոցներ օգտագործողների և սպլենէկտոմիայով(փայծախի հեռացում) հիվանդների մոտ ախտածին միկրոբներ են նաև Գրամ-բացասական բակտերիաները, աղիքային բակտերիաները [9]։
Մեծահասակների մոտ հիվանդության առաջացման ամենատարածված ձևն է ոսկրում տեղային ինֆեկցիայի զարգացումը։ Օստեոմիելիտի դեպքում Ոսկեգույն ստաֆիլոկոկը ամենատարածված ախտածին միկրոբն է, հայտնաբերվում է ինֆեկցիոն օջախից վերցրած բակտերիաների ցանքսի միջոցով։ Բայց անաէրոբ և Գրամ-բացասական օրգանիզմները, ներառյալ Պսևդոմոնաս աերոգինոսան, Աղիքային ցուպիկը և Սեռատիա մարցեսենսը ևս հայտնաբերվում են։ Խառը ինֆեկցիոն ձևերը հանդիպում առավել հաճախ, քան իզոլացված ձևերը [9]։
Համակարգային սնկային ինֆեկցիաները նույնպես օստեոմիելիտի զարգացման պատճառ կարող են լինել։ 2 հիմնական հանդիպող սնկերն են Բլաստոմիցես դերմատիդիսը և Կոկցիդիոդիս իմմիտիսը։
Ողնաշարի օստեոմիելիտը 50 տոկոս դեպքերում հարուցվում է Ոսկեգույն ստաֆիլոկոկով, իսկ մնացած դեպքերում տուբերկուլյոզի բարդություն է (տարածվում է թոքերից հեմատոգեն ճանապարհով)։ Ողնաշարի տուբերկուլյոզային օստեոմիելիտը զարգանում է մինչ արդյունավետ հակատուբերկուլյոզային թերապիա անցկացնելը։ Այն ունի հատուկ անուն՝ Փոթսի հիվանդություն։
Ներերակային դեղամիջոցներ օգտագործողների մոտ ողնաշարի օստեոմիելիտը առաջանում է Բուրխոլդերիա Սեպացիա կոմպլեքսի (անգլ․՝ Burkholderia cepacia complex) ներխուժման պատճառով[10]։
Պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միկրոօրգանիզմները առաջացնում են վարակ ոսկրերում գլխավորապես 3 ուղիներով՝
- Արյան միջոցով(հեմատոգեն)-սա ամենատարածված մեթոդն է[11]։
- Ինֆեկցիայի մոտակա աղբյուրից (օրինակ՝ ենթամաշկային բորբոքման միջոցով)։
- Թափանցող տրավմայի, այդ թվում յատրոգեն(բժշկական սխալի հետևանքով) պատճառներով, ներքին կոտրվածքների կամ ատամների պերիապիկալ պերիոդոնտիտի հետևանքով[7]։
Անատոմիական շրջանը սովորաբար ախտահարվում է, երբ ինֆեկցիան թափանցում է ոսկրի մետաֆիզի արյան շրջանառություն[11]։ Երբ ոսկրը ինֆեկցվում է, լեյկոցիտները ներթափանցում են ախտահարված շրջան և փորձում են կլանել ինֆեկցիոն միկրոօրգանիզմներին՝ արտազատելով լիզին ֆերմենտ։ Թարախը տարածվում է ոսկրի մեջ արյունատար անոթներով, խանգարելով վերջիններիս նորմալ շրջանառությունը վնասում ոսկրային հյուսվածքը։ Վերջինս կոչվում է սեկվեստր, ձևավորում է քրոնիկ վարակի հիմքը[7]։ Երբեմն օրգանիզմը փորձում է ձևավորել նոր ոսկրային հյուսվածք նեկրոզված ոսկրի շուրջ։ Նոր առաջացած ոսկրը հաճախ կոչվում է օստեոֆիտ(ոսկրային կոշտուկ)[7]։ Նեկրոզված ոսկրային հյուսվածքի հիստոլոգիական հետազոտությունը թույլ է տալիս տարբերակել օստեոմիելիտի սուր և քրոնիկ տեսակները։ Օստեոմիելիտը ինֆեկցիոն պրոցես է, որը ընդգրկում է ոսկրային հյուսվածքի բոլոր բաղադրիչները՝ ներառյալ ոսկրածուծը։ Քրոնիկ պրոցեսը հանգեցնում է ոսկրերի կարծրացմանը(սկլերոզ) և ձևափոխմանը(դեֆորմացիա)։
Քրոնիկ օստեոմիելիտը կարող է առաջանալ ներբջջային բակտերիաների շնորհիվ (ոսկրի ներսում գտնվող բջիջներ)[12]։ Ներբջջային բակտերիաները ունակ են «փախչել» և ներթափանցել այլ ոսկրային բջիջներ[13]։ Այս պահին բակտերիաները կայուն են որոշ անտիբիոտիկների նկատմամբ[14]։ Այս համակցված փաստերը բացատրում են պրոցեսի քրոնիկացումը և դրա դժվար բուժումը, արդյունքում աճում է հաշմանդամությունը, գլխավորապես անդամահատման հաշվին։ Օստեոմիելիտային ներբջջային բակտերիաների առկայությունը վերոնշյալ հիվանդության քրոնիկ ձևի առաջացման ամենահավանական գործոնն է։
Նորածինների մոտ ինֆեկցիան կարող է հոդաբորբի(արթրիտ) առաջացման պատճառ լինել։ Երեխաների մոտ առաջանում է ենթաշրջոսկրային մեծ աբսցես, քանի որ նրանց շուրջոսկրը թույլ է միացած ոսկրի մակերեսին[7]։
Իրենց արյան շրջանառության յուրահատկությամբ պայմանավորված մեծ ոլոքը, ազդոսկրը, բազկոսկրը, ողերը, վերին ծնոտը և ստորին ծնոտը հատկապես զգայուն են օստեոմիելիտի նկատմամբ[15]։ Այլ ոսկրերի աբսցեսը , սակայն կարող է առաջանալ տվյալ անատոմիական շրջանի վնասվածքի հետևանքով։ Ոսկեգույն ստաֆիլոկոկը, որը հարուցում է բազմաթիվ ինֆեկցիաներ, հայտնաբերվում է մաշկի վրա և լորձաթաղանթում որպես նորմալ ֆլորայի անդամ; Մանգաղաձև բջջային անեմիայով հիվանդների մոտ ամենապատճառային հարուցիչը Սալմոնելլա բակտերիան է, հանդիպում է 2 անգամ ավելի հաճախ, քան Ոսկեգույն ստաֆիլոկոկը[16]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օստեոմիելիտի աշտորոշումը կոմպլեքս է, դրվում է կլինիկական նշանների և անուղղակի լաբորատոր հետազոտությունների հիման վրա, ինչպիսին է արյան սպիտակ բջիջների բարձր քանակը և տենդը։ Կլինիկական և լաբորատոր հետազոտությունները պարտադիր կատարվում են հաստատելու համար բոլոր կասկածները[16]։
Ախտորոշման նախնական մեթոդներն են ռենտգեն հետազտությունը և համակարգչային շերտագրությունը, բայց զգայուն չեն և չափավոր սպեցիֆիկ։ Նրանք կարող են ցույց տալ կորտիկալ շերտի քայքայումը, բայց կարող են վրիպել նոր սկսվող կամ թաքնված ձևերի դեպքում[16]։
Հաստատումը առավել հաճախ դրվում է հիմնվելով մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի վրա։ Այտուցի առկայությունը ախտորոշվում է որպես T2 հաճախականության զգայունության ազդանշան, սակայն ոչ սպեցիֆիկ, քանի որ այտուցը կարող է կապված լինել ենթամաշկային բջջանքի ռեակցիայի հետ։ T1 հաջորդականությունը օգնում է հաստատել ոսկրածուծի և թիթեղային շերտի ձևախախտումը(դեֆորմացիա)։ Գադոլինային հիմքով ներերակային կոնտրաստ հետազոտությունը լրացուցիչ հաստատում է հիվանդությունը։ Որոշ իրավիճակներում, ինչպես օրինակ Չարկոտի արթրոպաթիայի(հոդերի հիվանդություն) դեպքում ՄՌՏ ախտորոշումը դեռևս դժվար է[16]։ Նմանապես, սա դժվարացնում է ոսկրի մեռուկացման տարբերակումը մանգաղաձև բջջային անեմիայի ժամանակ առաջացած օստեոմիելիտից[17]։
Միջուկային բժշկական սքանավորումը կարող է օգնել ՄՌՏ-ի արդյունավետության բարձրացմանը այն հիվանդների մոտ, ովքեր ունեն մետաղական ապարբակտերաատ, որը սահմանափակում է ՄՌՏ-ի հնարավորությունները։ Ընդհանրապես, տեխնեցիում 99-ի վրա հիմնված եռափուլային սքանավորումը բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունը։ Գալիումային սքանավորումը 100 տոկոս զգայուն է օստեոմիելիտի նկատմամբ, բայց սպեցիֆիկ չէ և կարող է օգնել մետաղական պրոթեզներ ունեցող հիվանդներին։ Սպիտակ արյան բջջային հետազոտությունը համակցված ոսկրածուծի ուսումնասիրության հետ ունի ախտորոշման 90 տոկոս ճշգրտություն[17]։
Օստեոմիելիտի ախտորոշումը հաճախ հիմնվում է ճառագայթային հետազոտության վրա, որտեղ երևում է քայքայված օջախը շրջապատված կարծրացած ոսկրով [7]։ Սպեցիֆիկ ախտածինը առանձնացնելու համար կատարում են ոսկրի բիոպսիա[18]։ Նմուշառման այլընտրանքային մեթոդներից է ասեղային պունկցիան, որը պակաս արդյունավետ է[19][20]։
Օստեոմիելիտը բարդացնող գործոններն են ոսկրերի կոտրվածքը, ամիլոիդոզը, էնդոկարդիտը կամ սեպսիսը[17]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օստեոմիելիտ սահմանումը ընդհանուր է և ընդգրկում է բազմաթիվ տեսակներ։ Սովորաբար, հաշվի են առնում ինֆեկցիայի ժամանակի երկարատևությունը, թարախակալումը, կամ ոսկրի կարծրացումը(սկլերոզացում) և դրանք օգտագործում են օստեոմիելիտի դասակարգման համար։ Քրոնիկ օստեոմիելիտը հաճախ սահմանում են որպես 1 ամսից ավել շարունակվող ինֆեկցիա։ Իրականում չկան հստակ ենթատիպեր, փոխարենը կա ախտաբանական առանձնահատկությունների սպեկտր, որոնք արտացոլում են տարբերակումը բորբոքման տեսակի և ծանրության միջև, ինչպես նաև իմուն համակարգի տեղային և համակարգային կանխատեսող գործոններ։
- Թարախային օստեոմիելիտ
- Սուր թարախային օստեոմիելիտ
- Քրոնիկ թարախային օստեոմիելիտ
- Առաջնային (առանց նախորդող փուլի)
- Երկրորդային (ունի սուր փուլ)
- Ոչ թարախային օստեոմիելիտ
- Դիֆուզ սկլերոզ(տարածուն կարծրացում)
- Տեղային սկլերոզ (օստեոիդի առաջացում)
- Պրոլիֆերատիվ պերիոստիտ ( պերիոստիտային օսիֆիկացում, Գարրիի սկլերոզացվող օստեոմիելիտ)
- Օստեոռադիոնեկրոզ
Օստեոմիելիտը դասակարգում են նաև ըստ անատոմիական շրջանի։ Օրինակ, ծնոտի օստեոմիելիտը տարբերվում է երկար խողովակավոր ոսկրերի օստեոմիելիտից։ Ողերի օստեոմիելիտը լրիվ այլ դասակարգում է։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օստեոմիելիտը պահանջում է երկարատև հակաբիոտիկային բուժում(մինչև 1 ամիս)։ Կենտրոնական երակային կատետր կարող է տեղադրվել երկարաժամկետ ներերակային դեղորայքային բուժման համար։ Ծանր դեպքերում հնարավոր է վիրաբուժական միջամտություն, ընդհուպ մինչև անդամահատում։ Անտիբիոտիկների բերանային և ներերակային ընդունման ձևերը համարժեք են իրենց ազդեցությամբ[20][21]։
Նախնական անտիբիոտիկի ընտրությունը կատարվում է հաշվի առնելով հիվանդի անամնեզը(պատմություն) և ինֆեկցիոն օրգանիզմների միջև եղած տարբերությունները։ Փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում բուժումը տևում է 42 օր[21] ։ Տեղային և անընդհատ օգտագործման դեղամիջոցները ապացուցված կանխարգելիչ և թերապևտիկ էֆեկտ ունեն[22]։ Վիրահատությունը կատարվում է քրոնիկ օստեոմիելիտի դեպքում, որի ժամանակ բացվում է նոր առաջացած ոսկրը և հեռացվում սեկվեստրը(մահացած ոսկրային հյուսվածք) կամ դրա մի մասը[23]։ Հիպերբարիկ օքսիգենացիոն(գերճնշումային թթվածնային բուժում) թերապիան ցուցված է որպես հավելյալ բուժման միջոց կայուն օստեոմիելիտի դեպքում[24][25]։
Մինչ անտիբիոտիկների հայտնաբերումը և լայն կիրառումը, որոշ թռչունների թրթուրները ներկայացվում էին որպես ինֆեկցիայի աղբյուր[26][27]։ 1875 թվականին ամերիացի նկարիչ Թոմաս Իքինսը նկարել է օստեոմիելիտի վիրահատությունը Ջեֆֆերսոնի բժշկական կենտրոնում։ Յուղաներկը հայտնի է Գրոս կլինիկա անվամբ։
Կան փորձնական ապացույցներ, որ բիոակտիվ ապակին կարող է օգնել երկար խողովակավոր ոսկրերի ինֆեկցիայի ժամանակ[27]։ Սակայն վերահսկվող փորձարկումների իրականացումը հնարավոր չէ կատարել 2015 թվականից սկսած[28]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդության անունը ունի հունական ծագում։ Առաջացել է օստեոն, միելո և իտիս բառերից, որոնք համապատասխանաբար նշանակում են ոսկոր, ոսկրածուծ և բորբոքում։
Բրածո մնացորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալեոպաթոլոգները օստեոմիելիտի առկայության վերաբերյալ բրածո մնացորդների մոտ ապացույցներ են գտել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Osteomyelitis»։ NORD (National Organization for Rare Disorders)։ 2005։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 11, 2017-ին։ Վերցված է հուլիսի 20, 2017
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Osteomyelitis»։ Genetic and Rare Diseases Information Center (GARD) (անգլերեն)։ 2016։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 9, 2017-ին։ Վերցված է հուլիսի 20, 2017
- ↑ 3,0 3,1 3,2 Schmitt SK (June 2017)։ «Osteomyelitis»։ Infectious Disease Clinics of North America 31 (2): 325–338։ PMID 28483044։ doi:10.1016/j.idc.2017.01.010
- ↑ Hochberg Marc C., Silman Alan J., Smolen Josef S., Weinblatt Michael E., Weisman Michael H. (2014)։ Rheumatology E-Book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 885։ ISBN 9780702063039։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին
- ↑ Ferri Fred F. (2017)։ Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 924։ ISBN 9780323529570։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին
- ↑ Brackenridge R. D. C., Croxson Richard S., Mackenzie Ross (2016)։ Medical Selection of Life Risks 5th Edition Swiss Re branded (անգլերեն)։ Springer։ էջ 912։ ISBN 9781349566327։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 Kumar, Vinay; Abbas, Abul K.; Fausto, Nelson; & Mitchell, Richard N. (2007). Robbins Basic Pathology (8th ed.). Saunders Elsevier. pp. 810–811 978-1-4160-2973-1
- ↑ Haggerty Maureen (2002)։ «Streptococcal Infections»։ Gale Encyclopedia of Medicine։ The Gale Group։ Արխիվացված օրիգինալից 2008-03-25-ին։ Վերցված է 2008-03-14
- ↑ 9,0 9,1 Carek P.J., L.M. Dickerson, J.L. Sack (2001-06-15)։ «Diagnosis and management of osteomyelitis»։ Am Fam Physician 63 (12): 2413–20։ PMID 11430456
- ↑ Weinstein Lenny, Knowlton, Christin A., Smith, Miriam A. (2007-12-16)։ «Cervical osteomyelitis caused by Burkholderia cepacia after rhinoplasty»։ J Infect Developing Countries 2 (1): 76–77։ ISSN 1972-2680։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2009-ին
- ↑ 11,0 11,1 Luqmani Raashid, Robb James, Daniel Porter, Benjamin Joseph (2013)։ Orthopaedics, Trauma and Rheumatology (second ed.)։ Mosby։ էջ 96։ ISBN 9780723436805
- ↑ Ellington Microb Pathog 1999
- ↑ Ellington JBJS Br 2003
- ↑ Ellington J Ortho Res 2006
- ↑ «Osteomyelitis»։ eMedicine։ WebMD։ 2006-07-13։ Արխիվացված օրիգինալից 2007-11-09-ին։ Վերցված է 2007-11-11
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Howe B. M., Wenger D. E., Mandrekar J, Collins M. S. (2013)։ «T1-weighted MRI imaging features of pathologically proven non-pedal osteomyelitis»։ Academic Radiology 20 (1): 108–14։ PMID 22981480։ doi:10.1016/j.acra.2012.07.015
- ↑ 17,0 17,1 17,2 Termaat M. F., Raijmakers P. G., Scholten H. J., Bakker F. C., Patka P, Haarman H. J. (2005)։ «The accuracy of diagnostic imaging for the assessment of chronic osteomyelitis: A systematic review and meta-analysis»։ The Journal of Bone and Joint Surgery. American Volume 87 (11): 2464–71։ PMID 16264122։ doi:10.2106/JBJS.D.02691
- ↑ Zuluaga AF, Galvis W, Saldarriaga JG, Agudelo M, Salazar BE, Vesga O (2006-01-09)։ «Etiologic diagnosis of chronic osteomyelitis: A prospective study»։ Archives of Internal Medicine 166 (1): 95–100։ ISSN 0003-9926։ PMID 16401816։ doi:10.1001/archinte.166.1.95
- ↑ Zuluaga Andrés F, Galvis Wilson, Jaimes Fabián, Vesga Omar (2002-05-16)։ «BMC Infectious Diseases»։ BMC Infectious Diseases (անգլերեն) 2 (1): 8։ PMC 115844։ PMID 12015818։ doi:10.1186/1471-2334-2-8։ Արխիվացված օրիգինալից 2010-01-17-ին
- ↑ 20,0 20,1 «Needle puncture and transcutaneous bone biopsy cultures are inconsistent in patients with diabetes and suspected osteomyelitis of the foot»։ Clin Infect Dis 48 (7): 888–93։ 2009։ PMID 19228109։ doi:10.1086/597263
- ↑ 21,0 21,1 Putland M.D, Michael S., Hyperbaric Medicine, Capital Regional Medical Center, Tallahassee, Florida, personal inquiry June 2008.
- ↑ Soundrapandian C, Datta S, Sa B (2007)։ «Drug-eluting implants for osteomyelitis»։ Crit Rev Ther Drug Carrier Syst. 24 (6): 493–545։ PMID 18298388։ doi:10.1615/CritRevTherDrugCarrierSyst.v24.i6.10։ Արխիվացված օրիգինալից 2011-07-07-ին։ Վերցված է 2010-09-27
- ↑ «Saucerization»
- ↑ «Infectious diseases: pathophysiology and mechanisms of hyperbaric oxygen»։ J. Hyperbaric Med 2 (3): 133–140։ 1987։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-13-ին։ Վերցված է 2008-05-16
- ↑ «Hyperbaric oxygen therapy in orthopedic conditions»։ Undersea Hyperb Med 31 (1): 155–62։ 2004։ PMID 15233171։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-16-ին։ Վերցված է 2008-05-16
- ↑ McKeever Duncan Clark (June 2008)։ «The Classic: Maggots in Treatment of Osteomyelitis: A Simple Inexpensive Method»։ Clin. Orthop. Relat. Res. 466 (6): 1329–35։ PMC 2384033։ PMID 18404291։ doi:10.1007/s11999-008-0240-5
- ↑ 27,0 27,1 Aurégan JC, Bégué T (December 2015)։ «Bioactive glass for long bone infection: a systematic review.»։ Injury։ 46 Suppl 8: S3–7։ PMID 26747915։ doi:10.1016/s0020-1383(15)30048-6
- ↑ van Gestel NA, Geurts J, Hulsen DJ, van Rietbergen B, Hofmann S, Arts JJ (2015)։ «Clinical Applications of S53P4 Bioactive Glass in Bone Healing and Osteomyelitic Treatment: A Literature Review»։ BioMed Research International 2015: 1–12։ PMC 4609389։ PMID 26504821։ doi:10.1155/2015/684826
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Acosta Chin, et al. (2004)։ «Diagnosis and management of adult pyogenic osteomyelitis of the cervical spine»։ Neurosurgical Focus 17 (6): E2։ PMID 15636572։ doi:10.3171/foc.2004.17.6.2։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2019-02-03
|