Պերիօդոնտիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պերիօդոնտիտ

Պերեդօնտիտ(պերի․․․և հունարեն, սեռական հոլով՝— ատամ), ատամների արմատային թաղանթի (շրջոսկր) և դրան հարակից հյուսվածքների բորբոքում։ Հիմնական պատճառը ատամների ոսկրափուտն է, որի դեպքում վարակը արմատային խողովակից ատամնածայրի անցքով թափանցում է շրջոսկր։ Կարող է առաջանալ նաև ատամների հաճախ կրկնվող վնասվածքների հետևանք։ Ըստ ընթացքի պերեդօնտիտ լինում է սուր և քրոնիկական։ Սուր պերեդօնտիտ բնորոշվում է ուժեղ ցավերով, որոնք սաստկանում են ատամին դիպչելիս, հաճախ այտուցվում են լինդը, շրթունքը կամ այտը, ատամը շարժվում է, ենթածնոտային ավշագեղձերը մեծանում են, դառնում ցավոտ, երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վերոհիշյալ պրոցեսները կարող են բարդանալ ծնոտի օստեոմիելիտով, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների թարախային բորբոքմամբ և սուր սեպսիսով։ Քրոնիկական ընթացքի դեպքում զգացվում է բերանի տհաճ հոտ, երբեմն լնդի և դեմքի մաշկի խուղակներ են առաջանում։ Քրոնիկական պերեդօնտիտը կարող է հանգեցնել ծնոտի կիստայի և օրգանիզմի ստրեպտոկոկային զգայնության բարձրացման։ Բուժումը սովորաբար պահպանողական է, որն ավարտվում է արմատային խողովակի լցմամբ (պլոմբումով), հաճախ՝ ատամի հեռացմամբ։ Թարախակույտի առաջացման դեպքում՝ վիրաբուժական միջամտություն, ընդհանուր երևույթների դեպքում՝ անտիբիոտիկներ (տես նաև Ատամների հիվանդություններ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 274 CC-BY-SA-icon-80x15.png