Կոնկորդի հրապարակ
Կոնկորդի հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ելիսեյան դաշտեր[2] |
Ստեղծում | 1772 |
Անվանվել է | Կոնկորդիա |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
![]() | |
![]() |
Կոնկորդի հրապարակ (ֆր.՝ La place de la Concorde, բառացի՝ Համերաշխության հրապարակ), Փարիզի կենտրոնական հրապարակը։ Կլասիցիզմի շրջանի քաղաքաշինության առանձնահատուկ դրսևորում է։ Ֆրանսիայում մեծությամբ երկրորդն է Բորդոյի des Quinconces հրապարակից հետո։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդովիկոս 15-րդի անվան հրապարակը, որը արքայի՝ ճարտարապետ Գաբրիելին տված հրամանով կիսվել էր Ելիսեյան դաշտերի և Թյուիլրի պալատի այգու միջև, 1755 թվականին իրենից ներկայացնում էր խրամներով շրջապատված ութանկյուն։ Ութ անկյուններում կանգնեցված էին սիմվոլիկ արձաններ, որոնք խորհրդանշում էին Ֆրանսիայի գլխավոր քաղաքները։ Հրապարակի մեջտեղում կանգնեցված էր Լյուդովիկոս 15-րդի՝ ձիուն հեծած արձանը (քանդակագործներ՝ Բուշարդոն և Պիգալ)։
Հրապարակի ձախ կողմում վեր էին խոյանում ծովային նախարարության և Կրիյոն պալատի վեհաշուք շենքերը։ 1787-1790 թվականներին Սենայի վրա կառուցվում է Կոնկորդի կամուրջը, որը հակառակ ափին հենվում է Բուրբոնյան պալատին։
Ֆրանսիական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ թագավորի՝ հրապարակի կենտրոնում գտնվող արձանը փոխարինվեց հսկա գիլիոտինով։ Այստեղ ցնծացող ամբոխի աչքի առաջ գյխատվեցին Լյուդովիկոս 16-րդը և թագուհի Մարի Անտուանետը, ավելի ուշ՝ Դանտոնը և Ռոբեսպիերը։ Այդ շրջանում հրապարակը կոչվում էր Հեղափոխության հրապարակ։ Հրապարակն իր ներկայիս անունը ստացել է 1795 թվականին հեղափոխական ահաբեկումներն ավարտելու առթիվ հաշտության պատվին։
Եգիպտական կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]
1831 թվականին եգիպտական տիրակալ Մուհամմադ Ալի փաշան ֆրանսիական կառավարությանը նվիրեց Ռամզես 2-րդի կոթողը։ Այն Փարիզ է բերվել 1833 թվականի դեկտեմբերի 21-ին և Լուի Ֆիլիպ արքայի հրամանով 1836 թվականի հոկտեմբերի 25-ին դրվել է Կոնկորդի հրապարակի կենտրոնում։ Արձանի պատվանդանին քանդակվել են պատկերներ, որոնք ներկայացնում են 23 մետր բարձրություն և 250 տոննա քաշ ունեցող արձանի՝ Եգիպտոսից Ֆրանսիա բերվելը։ Նման կոթողներ տեղադրված են նաև Լոնդոնում և Նյու Յորքում։ Կոթողի ոսկեզօծ գագաթը հայտնվել է ավելի ուշ՝ 1998 թվականին։
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրապարակը արևմուտքից հարում է Ելիսեյան դաշտերին։
- Արևելքից հրապարակը հարում է Թյուիլրի պալատի այգիներին։
- Հյուսիսից երկու միանման քարաշեն շենքեր են (ծովային նախարարություն և Կրիյոն պալատ), որոնք բաժանված են Ռոյալ փողոցով. այն տանում է դեպի Մադլեն եկեղեցի։
- Հրապարակի ութ անկյուններում Ֆրանսիայի ութ խոշորագույն քաղաքները խորհրդանշող քանդակներ են։
- Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, երբ Էլզաս-Լոթարինգիան անցել է Գերմանիային, Ստրասբուրգը խորհրդանշող քանդակը տոների ժամանակ երիզվել է սգո սև ժապավենով և ծաղկեպսակներով[3]։ Այս ավանդույթը պահպանվել է այնքան, մինչև Ֆրանսիան կրկին վերադարձրել է տարածքները Առաջին համաշխարհային պատերազմից հետո[4]։
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդգար Դեգան ունի «Կոնկորդի հրապարակ» վերնագրով նորարական կտավ, որը Բեռլինի գրավումից հետո բերվել է ԽՍՀՄ և այժմ պահվում է Էրմիտաժում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ 2,0 2,1 archINFORM — 1994.
- ↑ "Carrie LeFlore Perry". Retrieved 2007-03-10.
- ↑ "The last week, the road to war". Retrieved 2007-03-10.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնկորդի հրապարակի լուսանկարներ Archived 2013-04-06 at the Wayback Machine.
|