Դոդի ալ-Ֆայեդ
| Դոդի ալ-Ֆայեդ արաբ․՝ عماد الدين محمد عبد المنعم الفايد | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 15, 1955[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոսի Հանրապետություն[4] |
| Մահացել է | օգոստոսի 31, 1997[1] (42 տարեկան) |
| Մահվան վայր | Ալմա կամուրջ, Փարիզ, Ֆրանսիա |
| Գերեզման | Բրուքվուդ գերեզմանատուն[5] և Օքսթեդ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | իսլամ |
| Կրթություն | Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի քոլեջ[5], Լե Ռոսի ինստիտուտ և Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր և կինոպրոդյուսեր |
| Ծնողներ | հայր՝ Մոհամմեդ ալ-Ֆայեդ[5], մայր՝ Սամիրա Խաշոգի[5] |

Դոդի ալ-Ֆայեդ (արաբ․՝ دودي الفايد, լրիվ անվանում՝ Իմադ ադ Դին Մուհամմեդ Աբդ ալ- Մունիմ ալ-Ֆայեդ, արաբ․՝ عماد الدين محمد عبد المنعم الفايد, ապրիլի 15, 1955[1][2][3][…], Ալեքսանդրիա, Եգիպտոսի Հանրապետություն[4] - օգոստոսի 31, 1997[1], Ալմա կամուրջ, Փարիզ, Ֆրանսիա), պրոդյուսեր, եգիպտացի միլիարդատեր Մոհամմեդ ալ-Ֆայեդի որդին։ 1997 թվականին Սենի մերձափնյա հատվածում՝ Ալմա կամրջի մոտ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մահացել է Արքայադուստր Դիանայի և վարորդ Անրի Պոլի հետ։ 2018 թվականի հունվարի 31-ին հայտարարվել է, որ «Harrods» հանրախանութում դրված հուշարձանը կհանվի և կտեղափոխվի Եգիպտոս[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Անվանվել է ի պատիվ Մուհամմեդ Աբդ ալ-Մունիմի, ով 1952-1953 թվականներին եղել է Եգիպտոսի ռեգենտը։ Վերջինս եղել է խեդիվ Աբբաս II Խիլմիի որդին։ Սովորել է Սուրբ Մարկոսի քոլեջում, այնուհետ նաև Շվեյցարիայի Լե Ռոս համալսարանում[7][8]։ Դոդին սովորել է նաև Սանդհարսթի թագավորական ռազմական ակադեմիայում[9]։
Մասնակցել է «Ջարդված ապակի» (1980) և «Կրակե կառքեր» (1981) ֆիլմերի, ինչպես նաև «F/X» և F/X2 ֆիլմերի ստեղծման աշխատանքներին։ Համարվում է «Նավապետ Ճանկ» ֆիլմի պրոդյուսերը, որտեղ գլխավոր դերերը մարմնավորել են Ռոբին Ուիլյամսը և Դասթին Հոֆմանը։ Եղել է նաև «Ալ տառ» ֆիլմի պրոդյուսերը։ Դոդին աշխատել է նաև իր հոր «Harrods» հանրախանութի մարքեթինգի բաժնում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 https://www.independent.co.uk/news/people/obituary-dodi-fayed-1237096.html
- 1 2 https://www.vanityfair.com/news/1997/12/dodi-fayed-199712
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #12137968X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 https://www.lorientlejour.com/article/238291/Mohammed_Fayed_terrasse_par_la_mort_de_son_fils.html
- ↑ «Diana and Dodi statue to leave Harrods». BBC News (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Dodi Fayed: Biography». biography.com.
- ↑ «Fayed saw himself as an Onassis». augusta.com. 1997 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Peretti, Jacques (2009 թ․ հունվարի 11). «Death of a playboy». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Obituary
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոդի ալ-Ֆայեդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ալեքսանդրիա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 31 մահեր
- 1997 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Սանդհերստի Թագավորական ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի կինոպրոդյուսերներ
- Եգիպտացի կինոպրոդյուսերներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Եգիպտացի դիվանագետներ