Փարիզի 8-րդ շրջան
| |||
| Երկիր | |||
| Կարգավիճակ | municipal arrondissement of France? | ||
| Մտնում է | Փարիզ | ||
| Ներառում է | Ելիսեյան դաշտեր, Ֆոբուր-դյու-Ռուլ, Մադլեն և Quartier de l'Europe? | ||
| Բնակչություն | ▼35 317 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
| Տարածք | 3,88 կմ² | ||
| Հիմնադրված է | 1860 թ. | ||
| Սահմանակցում է | Փարիզի 1-ին շրջան, Փարիզի 7-րդ շրջան, Փարիզի 9-րդ շրջան, Փարիզի 16-րդ շրջան, Փարիզի 17-րդ շրջան և Փարիզի 18-րդ շրջան | ||
| Փոխարինեց | former 1st arrondissement of Paris? | ||
| Փոստային ինդեքսներ | 75008 | ||
| mairie08.paris.fr(ֆր.) | |||
Փարիզի 8-րդ շրջան (ֆրանսերեն՝ Arrondissement de l'Élysée), Փարիզի շրջան, որ առաջացել է Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ 19-րդ դարի կեսերին արևմտյան ուղղությամբ սահմաններն ընդարձակելու արդյունքում։ Այս շրջանում ապրում են գերազանցապես հարուստ քաղաքացիները։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]8-րդ շրջանը գտնվում է Սենայի աջ ափին։ Արևելքում այն սահմանակից է 1-ին, 2-րդ և 9-րդ շրջաններին, արևմուտքում՝ 16-րդ շրջանին, հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում՝ 17-րդ շրջանին։ Գետի հակառակ ափին Փարիզի 7-րդ շրջանն է։
Թաղամասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]№ 29-32 թաղամասեր․
- Շանզ Էլիզե (Quartier des Champs-Élysées)
- Ֆոբուր դյու Ռուլ (Quartier du Faubourg du Roule)
- Մադլեն (Quartier de la Madeleine)
- Եվրոպական (Quartier de l’Europe)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի մակերեսը 388 հա է։ 2005 թվականին 8-րդ շրջանում ապրում էր 39,200 մարդ, երբ բնակչության խտությունը կազմում էր 10,103 մարդ/կմ²։

| Տարի | Բնակչություն | Բնակչության խտություն (մարդ/կմ²) |
|---|---|---|
| 1872 | 75 796 | 19 535 |
| 1891 | 107 485 | 27 695 |
| 1954 | 80 827 | 20 827 |
| 1962 | 74 577 | 19 216 |
| 1968 | 67 897 | 17 495 |
| 1975 | 52 999 | 13 656 |
| 1982 | 46 403 | 11 956 |
| 1990 | 40 814 | 10 516 |
| 1999 | 39 314 | 10 130 |
Կառավարման մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես 7-րդ, այնպես էլ 8-րդ շրջանը համարվում է քաղաքի կենտրոնը։ Այստեղ են գտնվում Ելիսեյան պալատը՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրը, ներքին գործերի նախարարությունը։ 2002 թվականից այստեղ է տեղակայվել Ժողովրդական շարժման միությունը։ Շրջանի ղեկավարը 1977-2014 թվականներին եղել է այս կուսակցության անդամ Ֆրանսուա Լյոբելը (ֆրանսերեն՝ François Lebel)։ 2014 թվականի ապրիլին նրան փոխարինել է Հանրապետական կուսակցության անդամ Ժաննա դ'Օստերը (ֆրանսերեն՝ Jeanne d'Hauteserre)։
- Թաղապետարանի հասցե․
- Hôtel Cail, 3, Rue de Lisbonne
- 75008 Paris
- Հեռախոս՝ 01 7 44 90 75 08
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաղթական կամար
- Լուքսորի կոթող
- Մեծ պալատ
- Փոքր պալատ
- Ելիսեյան պալատ
- Մադլեն եկեղեցի
- Մոնսո այգի
- Ժակմար Անդրե թանգարան
- Մեկ Երկու Երկու
- Երևան պուրակ
Հրապարակներ, փողոցներ, կամուրջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ելիսեյան դաշտեր
- Ալեքսանդր III-ի կամուրջ
- Մոնտեն պողոտա
- Օսման բուլվար
- Կոնկորդի հրապարակ
- Մալզերբ բուլվար
- Մադլեն հրապարակ
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզի 8-րդ շրջանում է գտնվում Սեն Լազար երկաթուղային կայարանը, որտեղից ուղևերվում են հիմնականում մոտակա վայրերի գնացքները։
- Մետրո - 1-ին, 2-րդ, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ գծեր
- RER - A գիծ, Charles de Gaulle — Étoile կայարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաղապետարանի պաշտոնական կայք Արխիվացված 2017-07-22 Wayback Machine
- «Portrait d'arrondissement. 8e arrondissement» (PDF). APUR. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի 8-րդ շրջան» հոդվածին։ |
| ||||||||||
