Հաղթական կամար (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Հաղթական կամար
Arc de Triomphe, Paris 21 October 2010.jpg
Տեսակհաղթակամար
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[1][2]
ՏեղագրությունՓարիզի 8-րդ շրջան[1] և Ternes?[2]
ՎայրՓարիզ
ՓողոցՇառլ դը Գոլի հրապարակ
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Բարձրություն49,54 ± 0,2 մետր
Երկարություն45,08 ± 0,01 մետր
Լայնություն22,21 ± 0,5 մետր
ՇինանյութLutetian Limestone? և կրաքար
ՍեփականատերՓարիզի քաղաքապետարան և Փարիզ
ՍպասարկողԱզգային հուշարձանների կենտրոն
Այցելողներ2 743 823 մարդ (2020)[3]
Հիմնադրված է1836
Բացվածհուլիսի 29, 1836
ՃարտարապետԺան Ֆրանսուա Շալգրեն
ՊատվիրողՆապոլեոն Բոնապարտ
Իրադարձություններշինարարություն, groundbreaking?, Tomb of the Unknown Soldier in Paris? և Երդմնակալություն
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
Պաշտոնական կայք

Հաղթական կամար[4] (ֆր.՝ Arc de Triomphe de l'Étoile), Փարիզի ամենահայտնի հուշարձաններից մեկը։ Այն գտնվում է Շառլ դը Գոլի հրապարակում (ֆր.՝ Place de l'Étoile)։ Հուշարձանը կառուցվել է ի պատիվ Հեղափոխության և Նապոլեոնական պատերազմներում տարած հաղթանակների, 1806-1836 թվականներին, ճարտարապետ՝ Ժան Ֆրանսուա Շալգրեն[5]։

Հաղթանակի ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոս XIV-ի օրոք Ելիսեյան դաշտերից ձգվող ճանապարհը միացնում էր երկու թագավորական նստավայրերը՝ Լուվրի և Վերսալի պալատները։ Այդ ճանապարհը անվանել են Հաղթանակի ճանապարհ։ Ելիսեյան դաշտերի վերջնամասում կառուցվում է հնգաձև հրապարակ,որտեղից սկիզբ է առել հինգ ճանապարհներ։ Հրապարակը նմանվում էր աստղի և նրան անվանել են Աստղի հրապարակ։ Հետագայում ճանապարհներին ավելանում են ևս յոթ ճանապարհ, և այն ստանում է տասներկու ճառագայթ-պողոտա անվանումը[6]։ 1970 թվականին Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի մահից հետո հրապարակը վերաանվանվում է նրա անվամբ՝ Շառլ դը Գոլի հրապարակ։ Հենց այդ տասներկու ճանապարհների կենտրոնում է գտնվում Հաղթական կամարը[7]:

Հաղթական կամարի տեսքը վերևից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականին Աուստեռլիցի ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտի բանակը հաղթում է ռուս-ավստրիական բանակին։ Ճակատամարտը հայտնի է նաև «3 կայսրերի ճակատամարտ» անվամբ[8]։ Ի պատիվ հաղթանակ տարած բանակին Նապոլեոն Բոնապարտը հրամայում է Շայո բլրի վրա կառուցել հաղթակամար։ Կառույցի նախագծերը սկզբնական շրջանում մի քանիսն էին,որոնցից մեկը իրենից ներկայացնում էր քարե մեծ փիղ՝ որի ներսում պետք է լիներ Նապոլեոնի հաղթանակներին նվիրված թանգարան[9]։ Սակայն հաղթակամարի նախատիպ է դառնում Հռոմեական հրապարակի մուտքի մոտ կառուցած Տիտոսի մարմարե Հաղթակամարը (մ․թ․ 81 թվական)։

Տիտոսի մարարե Հաղթակամարը, Հռոմ

Փարիզի հաղթակամարի ճարտարապետը եղել է Ժան Ֆրանսուա Շալգրենը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1806 թվականին և ավարտվել 1836 թվականին։ Կամարի բարձրությունը 49,51 մետր է, լայնությունը 44,82 մետր, իսկ սյուների բարձրությունը՝ 29,19 մետր։ Կամարը զարդանախշված է չորս հիմնական քանդակային խմբերով՝ «Հաղթանակ 1810թ.», «Մարսելյեզ», «Խաղաղություն», «Դիմադրություն 1814թ.»:

Դրանից բացի կամարի վրա զետեղված են 128 ճակատամարտերի հարթաքանդակներ՝ «Աուստերլից»,«Աբուկիրի հաղթանակը», «Անցումը Արկոլ կամրջով», «Ժեմապեի ճակատամարտը», «Փառավոր բանակի քայլերթը», «Ալեքսանդրիայի նվաճումը» և այլն։ Կամարի սյուների վրա գրված են 558 ֆրանսիացի սպաների անուններ։

Կամարի շուրջը տեղակայված գրանիտե հարյուր թումբերը պատրաստված են ի պատիվ Նապոլեոնի երկրորդ գահակալության հարյուր օրերի։ Թումբերը իրար միացված են պողպատե շղթաներով։ Քաղաքական բախումների պատճառով շինարարությունը մի հաճախ ընդհատվում էր և նորից վերսկսվում։ Բոնապարտը միայն մեկ անգամ է տեսնում կամարի մակետը՝ 1810 թվականին, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանց II աղջիկ Մարիա-Լուիզա Ավստրիացին ժամանում է Փարիզ և նրանք ամուսնանում են։1840 թվականի դեկտեմբերի 15-ին Նապոլեոն Բոնապարտի աճյունափոշին սուրբ Հեղինե կղզուց տեղափոխում են Փարիզ և սգո թափորը հանդիսավոր կերպով անցնում է Հաղթական կամարի տակով։ Հաղթակամարի տակով են անցկացրել Լուի-Ադոլֆ Տիերի, Վիկտոր Հյուգոյի Լեոն Գամբետտայի, Մակ-Մագոնի, Ֆոշ Ֆերդինանդի, Ժան Ֆիլիպ Լեկլերկի, Լատր դե Տեսինիի և շատ նշանավոր մարդկանց աճյուններ։

Անհայտ զինվորի շիրիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի հունվարի 28-ին Առաջին համաշխարհային պատերազմում զոհված Անհայտ զինվորի մասունքները հանդիսավոր կերպով թաղում են կամարի տակ։ Ամեն տարի հուլիսի 14-ին այստեղ անց է կացվում զինվորական շքերթներ, որի ժամանակ անմահ կրակի մոտ ծաղիկներ են դրվում։ Անհայտ զինվորի շիրիմի վրա գրված է.

Aquote1.png

«Այստեղ է հանգչում ֆրանսիացի զինվորը, որը տվել է կյանքը Հայրենիքին, • 1914 • 1918 •»

Aquote2.png
Անհայտ զինվորի շիրիմ

2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ տեղի ունեցան նաև Փարիզում։ Միջոցառման մասնակիցները զինվորական նվագախմբի և դրոշակակիրներին ուղեկցությամբ Ելիսեյան դաշտեր պողոտայից շարժվեցին Հաղթական կամար և Հայաստանի, Ֆրանսիայի և Լեռնային Ղարաբաղի անունից ծաղկեպսակներ դրեցին Անհայտ զինվորի շիրիմին, որին հաջորդեց Հաղթակամարի անմար կրակի բորբոքման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսիացի քաղաքապետեր, պետական պաշտոնյաներ, ֆրանսիացիներ և ֆրանսահայեր[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. Centre des monuments nationaux data.gouv.fr (ֆր.): Plateforme ouverte des données publiques françaises — 2011.
  4. Триумфальная арка - Հաղթական կամար («Ռուս-հայերեն բառարանում»)
  5. vazha։ «Продолжение знакомства с Парижем (Париж, Франция)»։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 13 
  6. Yonya։ «Париж - Елисейские Поля, квартал Инвалидов и Эйфелевой башни»։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 13 
  7. «Площадь Шарля де Голля в Париже»։ www.parisinfo.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 13 
  8. «Подробный конспект. Война 1805 года. Аустерлицкая операция: Леер Генрих Антонович — Алфавитный каталог — Электронная библиотека Руниверс»։ www.runivers.ru։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 13 
  9. «Триумфальная арка в Париже считается символом города» (ru-RU)։ 2010-05-20։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 13 
  10. http://www.cheminsdememoire.gouv.fr/fr/le-11-novembre-un-jour-memoire
  11. http://www.europeana.eu/portal/record/2048043/ProvidedCHO_Universit_t_Osnabr_ck___Historische_Bildpostkarten_14783.html
  12. «Լուրեր - Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն»։ france.mfa.am։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 13 (չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]