Մեծ պալատ (Փարիզ)
Մեծ պալատ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պալատ, միջոցառման անցկացման վայր և կոնֆերանսների կենտրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ելիսեյան դաշտեր[2] |
Հասցե | Avenue Winston-Churchill?, avenue Franklin-D.-Roosevelt? և Cours la Reine? |
Հիմնադրված է | 1900 |
Այցելուներ | 1 500 000 |
Կոորդինատներ: 48°51′58″ հս․ լ. 2°18′45″ ավ. ե. / 48.86611° հս․. լ. 2.31250° ավ. ե. | |
Կայք | grandpalais.fr |
Մեծ պալատ[3] (ֆր.՝ Grand Palais), փառահեղ ճարտարապետական կառույց «beaux-arts» ոճով, գտնվում է Փարիզի 8-րդ շրջանում, Ելիսեյան դաշտերից ձախ: Հայտնի է որպես խոշոր մշակութային և ցուցադրական կենտրոն:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գեղեցիկ արվեստների մեծ պալատը» ստեղծվել է 1897 թվականին Փարիզում, Արդյունաբերության պալատի տեղում` միջազգային ցուցադրության համար, որը պետք է տեղի ունենար 1900 թվականի ապրիլի 15-ից նոյեմբերի 12-ը: Շենքը, ինչպես ասում են, նվիրված էր ֆրանսիական արվեստի փառքին և ի սկզբանե նախասահմանված էր մայրաքաղաքի պաշտոնական մշակութային միջոցառումների ընդունման համար:
1925 թվականին Մեծ պալատը ժամանակակից դեկորատիվ և կիրառական արվեստների միջազգային ցուցադրությունների կենտրոն էր:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Ռեսիպոնի պղնձե մարտակառքի աշխատանքները զարդարում են երկու մուտքը` հյուսիսարևելյան և հարավարևելյան: Այդ այլաբանական արձանները ներկայացնում են ` Ելիսեյան դաշտերի կողմից` «L’Immortalité devançant le Temps» (անմահություն), Սենայի կողմից` «L’Harmonie triomphant de la Discorde» (ներդաշնակություն):
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատի հյուսիսային թևը զբաղեցնում է Գեղարվեստի պատկերասրահը, իսկ արևմտյան թևը` Հայտնագործությունների թանգարանը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ base Mérimée — ministère de la Culture, 1978.
- ↑ 2,0 2,1 archINFORM — 1994.
- ↑ https://rosreestr.ru/upload/Doc/21.pdf
|