Մոհամմեդ ալ-Ֆայեդ
Մոհամմեդ ալ-Ֆայեդ արաբ․՝ محمد عبد المنعم الفايد[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27, 1929 |
Ծննդավայր | Ras el-Tin, Ալեքսանդրիա, Եգիպտոսի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 30, 2023[2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Ամուսին | Սամիրա Խաշոգի[3] և Heini Wathén? |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Երեխաներ | Դոդի ալ-Ֆայեդ և Camilla Fayed? |
![]() |
Մոհամմեդ ալ-Ֆայեդ (արաբ․՝ محمد الفايد, հունվարի 27, 1929, Ras el-Tin, Ալեքսանդրիա, Եգիպտոսի թագավորություն - օգոստոսի 30, 2023[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), եգիպտացի ձեռնարկատեր, «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի (մինչև 2013թ. հուլիս), Փարիզի Ռից (ֆր.՝ Ritz) հյուրանոցի և Լոնդոնի «Հարրոդս» (անգլ.՝ Harrods) հանրախանութի սեփականատեր (մինչև 2010թ.): 2013 թվականին Ֆայեդի կարողությունը գնահատվել է 1,4 միլիարդ դոլար, ինչը նրան դարձրել է աշխարհի 1031-րդ ամենահարուստ մարդը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոհամմեդ ալ-Ֆայեդն իր բիզնեսը սկսել է մանկուց՝ տնական լիմոնադ վաճառելով։ Երկար տարիներ նա բիզնեսում համագործակցել է կնոջ եղբոր՝ Ադնան Խաշոգջիի հետ[5]։ Երիտասարդ տարիներին նա եղբայրների հետ հիմնել է Եգիպտոսից բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություն և կարճ ժամանակ անց գրասենյակներ ձեռք բերել Ջենովայում և Լոնդոնում։
1964 թվականին նա մտերմացել է Հայիթիի բռնապետ Ֆրանսուա Դյուվալյեի հետ և ծրագրել նավթավերամշակման գործարան կառուցել Հաիթիում, սակայն վեց ամիս անց հրաժարվել է այդ գաղափարից։
1960-ական թվականների կեսերին նա մշտապես բնակություն է հաստատել Լոնդոնում, միաժամանակ գործարար կապեր հաստատել Դուբայի շեյխի հետ։ 1966 թվականին դարձել Բրունեյի սուլթանի տնտեսական գծով խորհրդականը։ 1975 թվականին նա կարճ ժամանակով եել է Լոնրհո հանքարդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ 1979 թվականին նա գնել է Փարիզի Ռից հյուրանոցը, 1984 թվականին եղբայրների հետ դարձել է «House of Fraser» հոլդինգի 30% բաժնետոմսերի սեփականատերը, որում ներառում էր «Հարրոդս» հանրախանութը, իսկ 1985 թվականին նրանք գնել են հոլդինգի մնացած մասը։
Մոհամմեդ ալ-Ֆայեդը 1987 թվականից ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ։ 1990-ականներին նրան մեղադրել են մի քանի քրեական գործերով՝ յուրացումների և խարդախության կասկածանքով։ 2003-2005 թվականներին ապրել է Շվեյցարիայում, սակայն հետո վերադարձել է Մեծ Բրիտանիա։ 2010 թվականին նա վաճառել է «Հարրոդս» հանրախանութը։
Եղել է Մայքլ Ջեքսոնի ընկերը։ 2011 թվականին «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի մոտ կանգնեցրել է վերջինիս արձանը [6]։ Ակումբը վաճառելուց հետո արձանն ապամոնտաժվել է նոր սեփականատիրոջ կոմից[7]։
Մոհամմեդ ալ-Ֆայեդն Արքայադուստր Դիանայի մտերիմ ընկերոջ՝ Դոդի ալ-Ֆայեդի հայրն է։ 1997 թվականի օգոստոսի 31-ից հետո Մոհամմեդը մեղադրել է բրիտանական գաղտնի ծառայությանը նրանց մահվան մեջ։ Նա փորձել է ապացուցել, որ Փարիզում տեղի ունեցած վթարը պատահականություն չէր, այլ Արքայադուստր Դիանայի դեմ ծրագրված մահափորձ։
Ալ-Ֆայեդին բազմաթիվ անգամ մեղադրանք է առաջադրվել կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար[8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ محمد الفايد.. من عامل إلى أشهر مليارديرات العالم — Al-Qabas, 2019.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 وفاة رجل الأعمال المصري محمد الفايد عن 94 عاماً — Deutsche Welle, 2023.
- ↑ من زواجه بأخت تاجر أسلحة سعودي إلى ملكية ناد رياضي.. ماذا نعلم عن المصري محمد الفايد بعد وفاته؟ — CNN Arabic, 2023.
- ↑ «The World's Millionaires»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է 18 August 2013
- ↑ Vallely Paul (6 October 2007)։ «Mohamed al-Fayed: The outsider»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին։ Վերցված է 26 February 2013
- ↑ Архарова К. Памятники, как в Фулхэме, ставят все, кому не лень Archived 2021-01-09 at the Wayback Machine. // BBC News – Русская служба. 4 апреля 2011.
- ↑ Белова Т. Десять самых уродливых памятников в мире Archived 2021-01-10 at the Wayback Machine. //Крылатское. Ру. 8 января 2021.
- ↑ Porter Henry (24 October 1998)։ «Crossing swords with Mohamed»։ The Guardian (London)
- ↑ Boggan Steve (20 December 1997)։ «Al Fayed Accused: Harrods boss rejects charges of lechery and bugging»։ The Independent (London)։ Արխիվացված է օրիգինալից 15 May 2022-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.alfayed.com Մոհամմեդ ալ-Ֆայեդ. պաշտոնական կայք (չաշխատող հղում) (archived on Wayback Machine in 2014)
- Al-Fayed Charitable Foundation
- 75 Rockefeller Plaza Archived 2022-09-10 at the Wayback Machine.
- RXR Said to Buy 99-Year Leasehold at Manhattan’s 75 Rockefeller
- Mohammed Al Fayed sells Harrods store to Qatar Holdings
- Fulham: Mohamed Al Fayed sells club to Shahid Khan
|