Լուի Վիտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուի Վիտոն
Gucci.png
Louis vuitton houston.jpg
Տեսակ նորաձևության տուն
Անվանված է Լուի Վիտոն
Հիմնադրված է 2007
Հիմնադիր Someone
Վայր գրասենյակ, Ֆրանսիա
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Արդյունաբերություն clothing industry
Մայր ընկերություն LVMH
Սեփականատեր LVMH
Կայք louisvuitton.com
Louis Vuitton Վիքիպահեստում
Լուի Վիտոն

Louis Vuitton (ֆր.՝ Louis Vuitton - Լուի Վիտոն), ֆրանսիական նորաձևության տուն, որը սպառողներին է ներկայացնում ճամպրուկների, պայուսակների, նորաձև հագուստի և աքսեսուարների լայն տեսականի[1]:

Wolf Bracka առևտրի տուն, Վարշավա, Լեհաստան

Ընկերության հիմնադիր Լուի Վիտոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Louis Vuitton բուտիկ Շանզ Էլիզեի վրա, Փարիզ, Ֆրանսիա

Լուի Վիտոնը ծնվել է 1821 թվականին Ժուրայի Անշե քաղաքում։ Դեռևս մանկության տարիներին նա սովորել է օգտագործել իր հոր ատաղձագործական գործիքները։ 13 տարեկանում Լուին լքում է տունը և երկու տարում ոտքով անցնելով 400 կիլոմետր հասնում է Փարիզ: 1837 թվականին նա աշխատանքի է ընդունվում ճանապարհորդական պայուսակներ պատրաստող վարպետի մոտ։ Այն ժամանակ ճամպրուկներ դեռևս չկային։ Դրանք նախագծեց և ստեղծեց ինքը Լուին։ Նրա առաջարկած ճամպրուկները հեղաշրջում կատարեցին ոչ միայն նորաձևության ոլորտում, այլև ամենուր։ 1854 թվականին նա հիմնադրեց իր առևտրի տունը[2]:

Հոր գործի հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա երեխաները շարունակեցին հոր գործը։ Ժորժ Վիտոնը գլխավորեց ընկերությունը 1892 թվականին։ Հենց նա ստեղծեց բոլորի կողմից ճանաչված Louis Vuitton մոնոգրամը` : Ժորժը նաև ստեղծեց այդ ապրանքանիշի առաջին պայուսակը։ Այն կարված էր վշից և ի սկզբանե նախատեսված էր կեղտոտ սպիտակեղենը ճամպրուկում պահելու համար։ 1936 թվականին ընկերությունը գլխավորեց Գաստոն Լուի Վիտոնը։

LVMH Հոլդինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքանիշի գործունեությունը ներկայացված է Louis Vuitton Malletier (LVM) կողմից։ Այն եղել է ընկերության մասնաճյուղը մինչև 1987 թվականը, որն իր մեջ ներառում էր այլ առևտրի տներ[3]:

Նորաձևություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Louis Vuitton-ը ծավալում է իր գործունեությունը և շուկայում իր համար նոր՝ նորաձևության դաշտ է դուրս գալիս, ինչը որոշիչ դեր է խաղում ընկերության ուղղվածության փոփոխության մեջ[4]: Ընկերության գեղարվեստական նոր ղեկավարի՝ Մարկ Ջեյկոբսի հետ, հայտնվում են շրջազգեստների, կոշիկների, աքսեսուարների և ոսկերչական իրերի բաժիններ։ Այսօր Louis Vuitton-ը ներկայացված է ավելի քան 53 երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]