Լուի Վիտոն (դիզայներ)
Լուի Վիտոն ֆր.՝ Louis Vuitton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 4, 1821[1][2][3][…] |
Ծննդավայր | Lavans-sur-Valouse[4] |
Մահացել է | փետրվարի 27, 1892[1][2][5][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Անյեր սյուր Սեն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Սնդուկագործ |
Ամուսին | Քլեմենս-Էմիլի Պարիո |
Ծնողներ | Քսավյե Վիտոն Քորիլ Գեյլարդ |
Երեխաներ | Ժորժ Ֆերեոլ Վիտոն |
![]() |
Լուի Վիտոն (ֆր.՝ Louis Vuitton, օգոստոսի 4, 1821[1][2][3][…], Lavans-sur-Valouse[4] - փետրվարի 27, 1892[1][2][5][…], Անյեր սյուր Սեն[6]), ֆրանսիացի նորաձևության դիզայներ և բիզնեսմեն։ Նա «Լուի Վիտոն» կաշվե արտադրանքի բրենդի հիմնադիրն է, որն այժմ պատկանում է LVMH ընկերությանը։ Մինչ այդ նա նշանակվել էր Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Էժենի դը Մոնտիխոյի սնդուկագործը[7]։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտոնը ծնվել է արհեստավորների, ատաղձագործների և ֆերմերների ընտանիքում։ Երբ Լուին 10 տարեկան է եղել, մահացել է նրա մայրը, որն աշխատում էր որպես գլխարկագործ։ Շուտով մահացել է նաև նրա հայրը։ Խորթ մոր հետ բարդ հարաբերություններից հետո Վիտոնը 1835 թվականի գարնանը՝ 13 տարեկանում, լքել է իր տունն Անչայում։ Զբաղվելով պատահական աշխատանքներով՝ Վիտոնը մոտ 292 մղոն (470 կմ) ճանապարհ է անցել դեպի Փարիզ։ Ժամանելով 1837 թվականին՝ Արդյունաբերական հեղափոխության ամենաթեժ պահին, նա աշակերտ է դարձել Մեսյե Մարեշալի մոտ, որը սնդուկների պատրաստման և փաթեթավորման վարպետ էր։ Մի քանի տարիների ընթացքում Վիտոնը Փարիզի առավել նորաձև դասի շրջանում համբավ է ձեռք բերել՝ որպես այդ արհեստում լավագույններից մեկը։
Նապոլեոն III-ի օրոք Ֆրանսիական կայսրության վերահիմնադրումից հետո, Վիտոնը վարձվել է որպես Ֆրանսիայի կայսրուհու անձնական սնդուկների պատրաստող և փաթեթավորող։ Դրա շնորհիվ Վիտոնը հայտնի է դարձել էլիտար և թագավորական հաճախորդների շրջանում, որոնք ապահովել են նրա աշխատանքը մնացած կարիերայի ընթացքում։ 1854 թվականին ՝ 33 տարեկանում, Վիտոնն ամուսնացել է 17-ամյա Կլեմանսի ՝ Էմիլի Պարրիոյի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց նա հեռացել է Մարեշալի խանութից եւ Փարիզում բացել ճամպրուկների պատրաստման եւ փաթեթավորման սեփական արհեստանոցը։
1854 թվականին՝ 33 տարեկանում, Վիտոնն ամուսնացել է 17-ամյա Քլեմենս-Էմիլի Պարիոյի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց նա հեռացել է Մարեշալի խանութից և Փարիզում բացել սնդուկների պատրաստման և փաթեթավորման սեփական արհեստանոցը։ Նրա խանութից դուրս կախված է եղել ցուցանակ՝ «Հուսալիորեն փաթեթավորում է առավել փխրուն իրերը։ Մասնագիտացում նորաձևության փաթեթավորման վրա» գրությամբ[8]։
1858 թվականին, ոգեշնչված Լոնդոնում ծավալվող H.J. Cave & Sons ընկերության կողմից, Վիտոնը ներկայացրել է իր հեղափոխական ուղղանկյուն կտավային սնդուկներն այն ժամանակ, երբ շուկայում եղել են միայն կլորացված կաշվե սնդուկներ։ Պահանջարկը Վիտոնի ավելի ամուր և թեթև սնդուկների վրա այնքան է մեծացել, որ նա ավելի մեծ արհեստանոց է բացել Անյեր-սյուր-Սենում։
Վիտոնը նույնպես ստեղծել է աշխարհում առաջին կողպեքը, որը պաշտպանված է եղել ջարդումից։ Կողպեքների բոլոր մոդելներն ապահով պահվում էին Վիտոնի արհեստասենյակներում, ինչպես նաև գրանցվում էր սեփականատիրոջ անունն այն դեպքում, եթե նրան անհրաժեշտ լինի ևս մեկ բանալի։
1871 թվականին Ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում պահանջարկը կտրուկ նվազել է, և Վիտոնի արհեստանոցը ավերակների մեջ է հայտնվել։ Նրա գործիքներից շատերը գողացվել են, իսկ աշխատողները հեռացել են։ Վիտոնն որոշել է վերսկսել գործունեությունը և նոր խանութ է բացել Փարիզի կենտրոնում գտնվող ժոկեյական հեղինակավոր ակումբի մոտ։ 1872 թվականին Վիտոնը ներկայացրել է նոր գիծ, որն աչքի էր ընկնում կարմիր շերտով բեժագույն մոնոգրամներով, որոնք 1892 թվականին նրա մահվանից հետո դեռ երկար կմնան իր բրենդի ֆիրմային նշանը[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 4,2 Geneanet (ֆր.) — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 GeneaStar
- ↑ «Timeline»։ Louis Vuitton։ Արխիվացված է օրիգինալից 19 December 2008-ին։ Վերցված է 3 March 2008
- ↑ De Luna, Alexis (1995)։ Contemporary fashion։ London: St. James Press։ էջ 750։ ISBN 1-55862-173-3
- ↑ «Louis Vuitton»։ Vogue UK
- ↑ «Diamond Portraits: Louis Vuitton»։ Ehud Laniado։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-08-ին։ Վերցված է 2020-09-16
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Martin, Richard (1995). Contemporary fashion. London: St. James Press. p. 750. ISBN 1-55862-173-3.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուի Վիտոնը Find A Grave կայքում
|