Կոկո Շանել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկո Շանել
Gabrielle Chanel en marinière.jpg
Ծնվել է օգոստոսի 19, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2]
Ծննդավայր Սոմյուր
Մահացել է հունվարի 10, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2] (87 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն նորաձևության դիզայներ, պարուսույց, դիզայներ և արվեստների գործիչ
Ծնողներ մայր՝ Jeanne Devolle
Պարգևներ և
մրցանակներ
Neiman Marcus Fashion Award
Կայք chanel.com
Coco Chanel Վիքիպահեստում

Կոկո Շանել (ֆր.՝ Coco Chanel, իրական անունը Գաբրիել Բոնյոր Շանել ֆր.՝ Gabrielle Bonheur Chanel, ծնվ. 1883 թվականի օգոստոսի 19, Սոմյուր - մահ.՝ 1971 թվականի հունվարի 10, Փարիզ), ֆրանսիուհի մոդելյեր, Chanel նորաձևության տան հիմնադիր, ով մեծ ներդրում է ունեցել XX դարի եվրոպական նորաձևության վրա: Շանելի ոճը սկսվում է կնոջ կոստյումների պատրաստմամբ, որի համար օգտվել էր տղամարդկանց պահարանից և նա դա համարել է «շքեզ պարզություն» (le luxe de la simplicité): Նրա «Շանել № 5» օծանելիքը դարձել է XX դարի բեսթսելլեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սոմյուրում 1883 թվականին, չնայած պնդում էր, որ ծնվել է 10 տարի ուշ Օվերնիում: Մայրը մահացել է դժվար ծննդաբերության ժամանակ: Երբ Գաբրիելը հազիվ 12 տարեկան էր, հայրը նրան և իր 4 հարազատ քույրերի ու եղբայրների հետ միայնակ է թողնում: Երեխաները որոշ ժամանակ մնացել են հարազատների խնամակալության տակ, ինչպես նաև մանկատանը:

Շանելի առաջին գլխարկներից, 1912, մայիս

18 տարեկանում Գաբրիելը տեղավորվում է աշխատանքի հագուստի խանությում, որպես վաճառողուհի, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում: Հանդես է եկել Ko Ko Ri Ko և Qui qu’a vu Coco երգերով, որոնց շնորհիվ էլ ստացել է իր կեղծանունը՝ Կոկո: Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատում է սպա Էտյեն Բալզանը (անգլ.՝ Etienne Balsan). Կոկոն տեղափոխվում է նրա մոտ և ապրում Փարիզում, սակայն շուտով հեռանում է արդյունաբերող Արթուր Կեյպելի (անգլ.՝ Arthur Capel) մոտ, ով ընկերական շրջապատում հայտնի է «Բոյ» կեղծանունով:

1910 թվականին Շանելը Փարիզում բացում է գլխարկների խանութ. մեկ տարվա ընթացքում խանութը տեղափոխվում է Կամբոն փողոց, Ռից հյուրանոցի դիմաց, որտեղ էլ գտնվում է մինչ օրս:

Շանելը իր ընկերուհու՝ Միսիա Սերթի հետ եղել են վերջին մարդիկ, որ այցելել են Դյագիլեվ Սերգեյ Պավլովիչին իր մահից առաջ (1929 թվական, օգոստոսի 19): Հենց նրանք էլ կազմակերպում են թաղումը Սան-Միկելե կղզում, քանի որ ոչ մահացածի, ոչ էլ նրա նախկին կնոջ՝ Լիֆարյայի մոտ գումար չկար:

1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։ Սրա ստեղծման գործում Շանելին օգնել է Էռնեստ Բոն, ով առաջարկել է ընտրել Կոկոյին դուր եկած բույրը (1-ից 20 պիտակներով շշերից). Կոկոն ընտրեց № 5-ը:

Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Vogue» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ford» ավտոմեքենային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։

Պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին, պատերազմի սկզբի հետ, Շանելը փակում է իր նորաձևության տունը և իր բոլոր խանութները: 1940 թվականի հունիսին նրա զարմիկ Անդրե Պալասեն գերի է ընկնում գերմանացիների մոտ: Փորձելով նրան ազատել, Շանելը դիմում է իր հին ծանոթին՝ գերմանական դեսպանատան աշխատակից (ատաշե) բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեին: Արդյունքում Անդրե Պալասը ազատ է արձակվում, իսկ 56-ամյա Շանելը կապի մեջ է մտնում ֆոն Դինկլագեի հետ: Համաձայն Վենսենում պահվող փաթեթի, Շանելը եղել է «բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեի սիրուհին և գործակալը» 1942-1943 թվականներին:

Կոկո Շանելը և Հյու Գրոսվենորը՝ Վեսթմինսթերի դուքսը

Հել Վոգանը իր «Անկողնում թշնամու հետ. Կոկո Շանելի գաղտնի պատերազմը» (անգլ.՝ Sleeping with the Enemy: Coco Chanel’s Secret War) գրքում փաստում է, որ Շանելը համագործակցել է գերմանական կառավարության հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատմաբանի խոսքերով, նա ոչ միայն տեղեկություններ է հայտնել գերմանացիներին Ֆրանսիայի մասին, այլև պաշտոնապես դասվել է նրանց շարքերում, ունենալով մի շարք գաղտնի հանձնարարություններ: [3] [4] 1943 թվականի նոյեմբերին Շանելը ցանկանում էր հանդիպել Ուինսթոն Չերչիլի հետ. նա ցանկանում էր համոզել Չերչիլին, որ վերջինս համաձայնվի անգլո-գերմանական գաղտնի բանակցությունների սկզբունքներին: Գաբրիելը այս հարցը քննարկել է Թեոդոր Մոմի հետ, ում հետ ծանոթացել էր ֆոն Դինկլագեի շնորհիվ: Թեոդոր Մոմը պատասխանատու էր օկուպացված Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության համար: Մոմը առաջարկ է ուղարկում Բեռլին, 6-րդ կառավարության ղեկավար, արտաքին հետախուզության կառավարիչ Վալտեր Շելենբերգին: Վերջինս առաջարկությունը հետաքրքիր համարեց. «Մոդելխուտ» օպերացիան (գերմաներենից «Նորաձև գլխարկ») հնարավորություն տվեց ուղևորություն դեպի Մադրիդ (որտեղ Շանելը մտադրված էր հանդիպել Չերչիլին): Հանդիպումը, սակայն, չկայացավ. Չերչիլը հիվանդ էր և Շանելը ոչնչով վերադարձավ Փարիզ: Պատերազմի ավարտով Շանելին բոլորը հիշում էին որպես թշնամի, ով օգնել էր գերմանացիներին: Նա մեղադրվեց գերմանացիների հետ համագործակցության մեջ և ձերբակալվեց: 1944 թվականին Չերչիլի խորհրդով նրան ազատ արձակեցին, սակայն պայմանով, որ նա կլքի Ֆրանսիան: Շանելը ստիպված հեռանում է Շվեյցարիա, որտեղ նա ապրում է մինչև 1953 թվականը:

Վերադարձ դեպի նորաձևություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանելը իր գլխարկների խանութում, կարիկատուրա, 1919

1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք շրջան անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեփբորնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի հունվարի 10-ին 87 տարեկան հասակում Գաբրիելը մահանում է սրտի կաթվածից «Ռից» հյուրանոցում, որտեղ նա ապրել է 30 տարի: Թաղվել է Բուա-դե-Վո գերեզմանատանը Լոզանում (Շվեյցարիա) [5], գերեզմանի վերին մասը զարդարում է խորաքանդակ 5 առյուծների պատկերով: [6]

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոյի մահից հետո նրա նորաձևության տուն «Շանել»ը դժվար ժամանակներ ապրեց: Նրա վերածնունդը սկսվեց 1983 թվականին, երբ տան ղեկավարությունը անցավ Կարլ Լագերֆելդի ձեռքը: [7] 2008 թվականին Շանելի 125-ամյակի կապացկությամբ, նա ներկայացրեց 5 եվրո դրամի պատկեր, որտեղ պատկերված էր Շանելը: Ոսկե դրամը գնահատված է 5900 եվրո, իսկ 11000 արծաթե դրամներից մեկը կարելի է ձեռք բերել 45 եվրոյով: [8]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։
  • Կոկոն համարում էր. «Զարդը՝ ամբողջական գիտություն է, գեղեցկությունը՝ վտանգավոր զենք, իսկ համեստությունը շքեղության գագաթնակետն է»:
  • Նա երբեք չի նկարել պատրաստվող հագուստը, նա աշխատել է «կենդանի», քանի որ համարել է, որ զգեստը պետք է շարժվի: «Նրան ճոխության համար անհրաժեշտ էին մկրատ և մի քանի շարժվող ձեռք»:
  • Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուն ասել է. «Երբ կինս հագնվում է Կոկոյի մոտ, ես ինձ ապահով եմ զգում»:
  • Կոկո Շանելը սիրել է գրպաններ: Նա վստահ էր, որ կանացի իրերի մեջ հաճախ պակասում է տղամարդու հագուստին հատուկ այդ դետալը: Նա գրպանը կարևորում էր ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև՝ աքսեսուարների: Մինչ օրս Chanel պայուսակների գլխավոր դետալը համարվում է գրպանը:
  • Շանելը երբեք ամուսնացած չի եղել: Ունեցել է մեծ թվով երկրպագուներ, գործընկերների գրեթե մեծ մասը եղել են տղամարդիկ, սակայն նա այդպես էլ չի ամուսնացել: Նրա ժամանակակիցները ասում էին, որ նորաձևության արվեստը նրա համար միշտ ավելի առաջնային էր:
  • Ողջ աշխարհում Chanel N5 ֆլակոնը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ:

Կոկոյի հայտնի մտքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի խանգարեք նրանց աճել:
  • Որքան շատ լինեն կնոջ համար նախատեսված սիրելի զբաղմունքներն ու հետաքրքրություններն, այնքան նա ավելի քիչ կզբաղվի ուրիշների գործերով:
  • Կանայք ընկերներ չունեն. նրանց կամ սիրում են, կամ՝ ոչ:
  • Կան մարդիկ, ովքեր փող ունեն, իսկ կան նաև հարուստ մարդիկ:
  • Ես թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին: Ես ձեր մասին բացարձակապես չեմ մտածում:
  • Ոչ ոք ինձ ոչինչ չի սովորեցրել: Ես ամեն ինչ սովորել եմ ինքնուրույն, միայնակ:
  • Սեն Լորենը հիասքանչ ճաշակ ունի: Որքան շատ է նա ինձ կրկնօրինակում, այնքան լավ ճաշակ է հայտնաբերում:
  • Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել:
  • Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ:
  • Մենք երբեք երկրորդ հնարավորություն չենք ունենա՝ թողնելու առաջին տպավորություն:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են