Ֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորդ
Ford Motor Company Logo.svg
Տեսակ բաց բաժնետիրական ընկերություն, ավտոմեքենա արտադրող, auto racing team և ավտոարտադրող
Հիմնադրված է հունիսի 16, 1903
Հիմնադիր 1903
Վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Դիրբորն, Միչիգան
Երկիր 45 Star US Flag.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տնօրեն James Hackett
Գլխավոր անձինք Ուիլյամ Ֆորդ կրտսեր (տնօրենների խորհրդի նախագահ)
Մարկ Ֆիլդս (նախագահ)
Սպասարկվող տարածք Ողջ աշխարհ
Արդյունաբերություն Ավտոմեքենաշինություն
Արտադրանք Ավտոմեքենաներ
Հասույթ Green Arrow Up Darker.svg $128,954 միլիարդ (2010 թվական)
Զուտ շահույթ $6,561 միլիարդ (2010 թվական)
Աշխատողների թիվ 164 հազար մարդ (2010 թվական)
Ստորաբաժանումներ Mazda, Aston Martin, Jiangling Motors, Otosan և Ford Sollers
Otosan, Ford Air Transport Service, Ford Global Technologies և Ford Motor Company (France)
Կայք ford.am
Բորսա Նյու Յորքի ֆոնդային բորսա
Ford Motor Company Վիքիպահեստում

Ֆորդ (Ford Motor Company, Ֆորդ Մոթոր Քամփընի), ամերիկյան ավտոմեքենաշինական ընկերություն, «Ford» մակնիշի մեքենաների թողարկողը։

Աշխարհում չորրորդն է ողջ գոյության ընթացքում թողարկած մեքենաների քանակով․ ներկայումս ԱՄՆ–ում երրորդն է General Motors–ից և Toyota–ից հետո, Եվրոպայում երկրորդն է՝ Volkswagen–ից հետո։

10–րդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ–ի խոշորագույն կազմակերպությունների Fortune 500 ցուցակում՝ 2011 թվականի տվյալներով[1], և 25–րդն է Global 500–ի խոշորագույն համաշխարհային ընկերությունների թվում[2]։

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Դիրբորնում (Դեթրոյթի մերձակայք, Միչիգան նահանգ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ford Edge

Ընկերությունը հիմնվել է 1903 թվականին Հենրի Ֆորդի կողմից, ով ստեղծել է այն՝ բիզնեսի զարգացման համար հինգ տարբեր ներդրողներից ստանալով $28 000։ Ford ընկերությունը համաշխարհային ճանաչում է ստացել որպես աշխարհում առաջին ընկերությունը, որ օգտագործել է մեքենա հավաքելու դասական կոնվեյերը։

Հենրի Ֆորդը 1914 թվականին

Ընկերության կողմից առաջին զանգվածային ճանաչում ստացած մեքենան Ford Model T–ն էր, որ թողարկվել է 1908—1927 թվականներին։

1920-ական թվականների վերջում ԽՍՀՄ–ի ղեկավարությունը պայմանագիր էր կնքել ընկերության հետ՝ Նիժնի Նովգորոդում ավտոգործարան կառուցելու նպատակով։ Խորհրդային նոր գործարանի առաջին մեքենաները «Ֆորդ» ընկերության մեքենաների երաշխավորված կրկնօրինակներն էին։

1930-ականների վերջում ընկերությունը չէր վայելում ամերիկյան զինվորականների վստահությունը՝ կապված հիմնադրի նացիստական իշխանությունների նկատմամբ անթաքույց համակարանք տածելու հետ[3][4][5]։ 1930-ական թվականներին Ford–ը նացիստական Գերմանիայի տարածքում արտադրություն կազմակերպեց և Վերմախտի կարիքների համար 12 հազար թրթուրավոր և 48 հազար անվավոր միավոր տեխնիկա թողարկեց։ Ընկերության ղեկավարը պարգևատրվեց Երրորդ ռեյխը բարձրագույն շքանշանով։ Չնայած դրան՝ երբ ԱՄՆ–ն սկսեց մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, ընկերությունը սկսեց զինվորական բեռնատարների և ջիպերի արտադրությունը ամերիկյան զորքերի համար։

2000-ական թվականների կեսերին համաշխարհային շուկայում դաժան մրցակցության պատճառով Ford ընկերությունը ծանր ֆինանսական ճգնաժամի մեջ էր։ 2006 թվականին ընկերության նախագահությունը ստանձնեց Ալան Մալալին[6], ով վաճառեց Aston Martin և Volvo Cars ստորաբաժանումները, հաջողությամբ համակարգում կատարեց[7]՝ առաջադրելով նոր ռազմավարություն՝ «Միասնական Ford», համաձայն որի՝ Ford–ը աստիճանաբար պետք է սկսի համաշխարհային ավտոմեքենաների թողարկումը, որ ընդհանուր կլինեն բոլոր շուկաների համար։ Այս գործընթացը թույլ կտա ընկերությանը վերադարձնել նախկին շահութաբերությունը[8]։

Ձեռքբերումներ և վաճառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ford Transit

1922 թվականից սկսած՝ FoMoCo–ն Lincoln–ի սեփականատերն է, որն ինչպես նախկինում հրաշալի մեքենաներ է արտադրում։

1939 թվականին Ford Motor Company–ն հիմնեց Mercury բրենդը, որի անվամբ արտադրվում էին միջին գնային կատեգորիայի ավտոմեքենաներ, բայց դրանից որոշվեց հրաժարվել և 2010 թվականին բրենդը դադարեց գոյություն ունենալուց։

1986 թվականին ձեռք բերվեց անգլիական Aston Martin մակնիշը։ 2007 թվականի երկրորդ կեսում Ford Motor Company–ն վաճառեց Ասթոն Մարտինի ստորաբաժանումը $925 միլիոնով[9]։

1990 թվականին ձեռքբերված Jaguar–ը՝ 2,5 միլիարդով, և 2000 Land Rover–ը՝ 2,73 միլիարդ դոլարով, անցան հնդկական Tata Motors–ին 2008 թվականին։ Երկու բրենդները միասին ակզմեցին 2,3 միլիարդ դոլար։

Volvo Cars–ը ձեռք է բերվել 1999 թվականին։ 2010 թվականի մարտի 29–ին չինական Zhejiang Geely ընկերությունը հայտարարեց, որ համաձայնության են եկել Volvo Cars–ը Ford Motor–ից ձեռք բերելու համար 1,8 միլիարդ դոլարով։ Շվեդական ընկերության ինտելեկտուալ իրավունքները, ինչպես պլանավորվում են, մնում են Volvo–ին, իսկ Geely–ն կստանա նրանց ամբողջական հասանելիություն[10] Գործարքը կատարվել է 2010 թվականի օգոստոսին[11]։

Ford Motor Company–ն բաժնետեր է մի շարք այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Kia Motors Corporation–ը և Mazda Motor Corporation–ը։

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ford Motor ընկերությունն արդեն ավելի քան 100 տարի ղեկավարվում է Ֆորդերի ընտանիքով՝ այդկերպ լինելով խոշորագույն ընկերություններից մեկը և գտնվելով ընտանեկան վերահսկողության ներքո ողջ աշխարհում։ Միևնույն ժամանակ Ford Motor Company–ն հասարակական ընկերություն է, որի բաժնետոմսերը գտնվում են Նյու Յորքի բորսայում։ 2010 թվականի հոկտեմբերին Ֆորդի ընտանիքին էր պատկանում Ford–ի բաժնետոմսերի 40 %–ը, մնացածները գտնվում էին ազատ շրջանառության մեջ[12]։

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Ուիլյամ Ֆորդ կրտսեր (William Clay Ford, Jr)։ Նախագահ՝ Ալան Մալալի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոբուս Ford B700
Ford Model T, օրինակ, որը մասնակցել է Տրոֆի Գուգենհայմին (1909 թվականի լուսանկար)
Ford model B (1932)՝ աշխարհում առաջին V8 շարժիչով մեքենան
1967 Ford Fairlane՝ 1960-ական թվականների ամենահաջողված մոդելներից մեկը
Ford GT40՝ լեգենդար ավտոարշավային մեքենա
Ford Focus 2 ST

Ընկերությունը թողարկում է թեթև և առևտրային «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ։

Ըստ աշխարհագրական տեղադրվածության՝ ընկերությունը բաժանված է երեք հիմնական ենթակառուցվածքների՝ Ford North America, Ford Asia Pacific և Ford of Europe։ Նախկինում այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրն ուներ իր սեփական մոդելային շարքը, սակայն 2006 թվականին ընկերության նախագահ Ալան Մալալին հայտարարեց նոր ռազմավարության՝ «Միասնական Ford»–ի մասին, համաձայն որի՝ Ford–ը աստիճանաբար պետք է թողարկի այնպիսի ավտոմեքենաներ, որոնք ընդհանուր կլինեն բոլոր շուկաների համար, և դրանցից առաջինը դարձավ Ford Focus III–ը[13]։ Ford–ի ձեռնարկությունները (2010 թվական՝ 80) տեղակայված են ԱՄՆ–ում, ՌԴ–ում, Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իսպանիայում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում։

Գործունեության ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ընկերության կողմից (վերահսկվող մակնիշները ներառյալ) թողարկվել է 4,8 մլն մեքենա (մեկ տարի առաջ՝ 5,5 մլն), այս թվում Ford Europe՝ 1,6 մլն, Volvo Cars (այժմ չի պատկանում Ford–ին)՝ 0,32 մլն[14]։

Ընկերությունում զբաղվածների ընդհանուր թիվը անցնում է 178 հազարը (2010 թվական), տարի առաջ՝ 198 հազար։ Ընկերության շահույթը 2009 թվականին կազմել է $118,31 միլիարդ (2008–ին՝ $145,11 մլրդ), մաքուր շահույթը՝ $2,72 միլիարդ (2008–ին՝ $14,77 մլրդ)։

Ford of Europe[խմբագրել | խմբագրել կոդը]

Ford of Europe–ի գլխավոր գրասնեյակը գտնվում է Բրյուսելում (Բելգիա)։ Գլխավոր ղեկավարն ու նախագահը Սթիվեն Օդելն է[15]։ Ford of Europe–ի թողարկած մեքենաների թիվը 2010 թվականին կազմել է 1,57 մեքենա, շահույթը՝ $29,5 մլրդ, շահույթը մինչև հարկումը՝ $326 մլն[15]։

Մոդելների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպտ մեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոբուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ford դպրոցական ավտոբուս

Դպրոցական ավտոբուսներ․

  • Ford 3800 school bus
  • Ford Transit bus van
  • Ford Minibus F450 մայրուղու վրա
  • Ford Minibus E350 բազայում
  • Ford E350 Super Duty minibus
  • Ford Class C School Bus B700 մայրուղու վրա

Առևտրային ավտոբուսներ․

  • Ford Specialty Trolley
  • Transit/Suburban Bus

ինչպես նաև․

  • Ford G997
  • Ford R1014
  • Ford Trader
  • Ford Hawke
  • Ford ET7
  • Ford 19B, 29B
  • Ford Collins School bus
  • Ford ET7 Aqualina

Ավտոբուսներ, որոնց շարժիչները աշխատում են այլընտրանքային վառելիքով[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ford–ը ներկայացրել է 6,8 լիտրանոց Triton V-10 ներքին այրման շարժիչը Е-450 ավտոբուսի համար, որ աշխատում է ջրածնով։ Շարժիչի հզորությունը 235 ձիաուժ է։

Ներքին այրման շարժիչները, որոնք աշխատում են ջրածնով, անգլերենում կոչվում են hydrogen in an internal combustion engine (H2ICE)։

Ջրածնի պահպանման բաքերը տրամադրում է կանադական Dynetek ընկերությունը։ Բաքերում պահվում է գազանման ջրածին, որ հավասարազար է բենզինի 30 գալոնին։

Ավտոբուսը տեղափոխում է 12 ուղևոր։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ford ընկերությունը ակտիվ մասնակցություն է ունենում ողջ աշխարհում անցկացվող սպորտային իրադարձություններին։ Ընկերությունն ունի իր սեփական թիմը և ակտիվորեն տրամադրում է շարժիչներ այլ թիմերի։

NASCAR[խմբագրել | խմբագրել կոդը]

Ford–ը ձորս արտադրողներից մեկն է NASCAR–ի երեք խոշորագույն շարքերում՝ Sprint Cup Series, Nationwide Series, և Camping World Truck Series։ Հիմնական թիմերն են Roush Fenway Racing–ը, Yates Racing–ը և Richard Petty Motorsports–ը

Ավտոմրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարի Մաթի Լատվալա, Ford Focus RS WRC 09–ի ավտոարշավորդ, 2010 թվական

Ford–ը ավտոարշավներում ունի շատ երկար պատմություն և ակտիվորեն մասնակցում է աշխարհի առաջնություններին հենց ստեղծման օրվանից՝ 1973 թվականին։ Ford խմբում 1979 թվականին մասնակցություն են ունեցել Հանա Միկոլա, Բյեռն Վալդեգարդը և Արի Վատանենը։ B խմբում Ford–ը հաջողության է հասել Ford RS200–ով։ 1999 թվականին Ford–ը Ford Focus WRC–ի տարբեր տեսակներ է օգտագործել ամեն փուլի համար։ 2006 թվականին, BP-Ford World Rally Team–ը դարձավ Ford–ի երկրորդ մակնիշը Focus RS WRC 06–ից հետո[16]։ Ford–ը միակն է, որ արտադրում է 92 հաջորդական մակնիշներ՝ սկսած 2002 թվականին Մոնտե Կարլոյում անցկացված ռալիից[17]։

Ֆորմուլա Ֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմուլա 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենս Բարիկելո Stewart Grand Prix–ի ավտոարշավորդ, 1997 թվական

Ֆորդ ընկերությունը սերտ կապերի մեջ է գտնվում Ֆորմուլա 1–ի հետ։ Այսպես, ընկերությունը շարժիչներ տրամադրողներից մեկն էր քառասուն տարի շարունակ (1967 թվականից մինչև 2004 թվական), իսկ 2000 թվականին գնեց Stewart Grand Prix–ը՝ վերանվանելով այն «Յագուար»։ 2004 թվականին թիմը վաճառվեց Red Bull կոնցեռնին, իսկ Cosworth ընկերությունը՝ Գերալդ Ֆորսայթին և Քևին Կալկհովենին։ Ford–ն իր մակնիշի շարժիչներով նվաճեց 176 գրան պրի 1967–ից մինչև 2003 թվականը ընկած ժամանակահատվածում այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են Lotus Cars–ը և McLaren F1–ը[18]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի ամերիկյան ասոցիացիան, ինչպես նաև մի շարք այլ հասարակական կազմակերպություններ[19] ներկայացրել են Ford ընկերության կողմից մի շարք սեռական փոքրամասնությունների և համասեռական ուղղվածություն ունեցող հեռուստահաղորդումների ֆինանսավորման փաստեր[20] և, դրա հետ կապված, կոչ են արել բոյկոտել այս արտադրողի գործունեությունը[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fortune 500 (անգլ.)
  2. Fortune Global 500
  3. Զինվոր մեքենա
  4. Իսահակ Տրաբսկի Հենրի Ֆորդ և Հիտլեր
  5. ԱՄՆ–ում հրատարակվել է գիրք Հենրի Ֆորդի և նացիստների կապի մասին // Lenta.ru, 03 նոյեմբերի 2003
  6. Ալան Մալալի։ Կենսագրություն
  7. Microsoft–ը կարող է գլխավորել ճգնաժամից փրկող մասնագետ. // CNews
  8. Ford կարողացավ 9 ամսում 2 մլրդ դոլար վաստակել. // rbc.ru
  9. Յուլիա Ֆեդինովա, Միխայիլ Օվերչենկո. Ford Motor–ը շահույթ է ստացել // № 138 (1912), 27 հուլիսի 2007
  10. Սերգեյ Սամսոով։ Չինական Ֆորդը գնել է Volvo–ին ամերիկյանից // Аutonews.ru, 29 մարտի 2010
  11. Դմիտրի Դմիտրիենկո։ Չինական Geely–ն ավարտել է Volvo–ի հետ գործարքը $1,8 միլիարդով // 02 օգոստոսի 2010
  12. Ալեքսանդր Գուբսկի. «Դա հրաշք չէր․ դա մարտավարություն էր», — Ալան Մալալի, Ford Motor Company–ի գլխավոր տնօրեն // 07.10.2010, № 189 (2887)
  13. Ալեքսանդր Գիբսկի. «„Միասնական Ford“ ռազմավարությունը աշխատում է», — Մարտին Սմիթ, Ford of Europe–ի գլխավոր դիզայներ // 19.10.2010, № 197 (2715)
  14. Ford Motors Company: Annual report’09 // ford.com
  15. 15,0 15,1 Ալեքսանդր Գուբսկի։ ««Ես սովորեցի սկզբում լսե, հետո խոսել», — Սթիվեն Օդել, Ford of Europe–ի նախագահ»։ // Ведомости, 28.03.2011, № 53 (2819)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-09-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 28 
  16. Graham Neale (2006-11-20)։ «Rallying: Gronholm victory delivers manufacturers' title to Ford»։ The Independent (London)։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 15 
  17. «Statistics - Longest make points finish streaks»։ juwra.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-09-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 15 
  18. Moffitt Alastair (2004-11-15)։ «Red Bull give Jaguar F1 wings»։ London: Red Bull give Jaguar F1 wings 
  19. The public letter of 44 pro-family groups (անգլ.)
  20. Top Ten Pro-Homosexual Sponsors on Television (անգլ.)
  21. A project of American Family Association (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]