Ջեներալ Մոթորս
Ջեներալ Մոթորս | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ավտոմեքենա արտադրող |
Հիմնադրված է | 1908 |
Հիմնադիր | William C. Durant? և Charles Stewart Mott? |
Վայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Մերի Բառա |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Ընդհանուր ակտիվներ | ▲208 մլրդ $ (դեկտեմբեր 2017)[2] |
Հասույթ | ▼122 մլրդ $ (2020)[3] |
Աշխատողների թիվ | ▼164 000 մարդ (2019)[4] |
Դուստր ընկերություններ | Holden, Vauxhall, GM Financial, GM Korea, General Motors Canada, GM Global Technology Operations, General Motors do Brasil, General Motors India Private Limited, OnStar?, General Motors?, Buick?, Baojun?, ACDelco?, UzAuto Motors?, Geo?, Cruise?, General Motors de Chile?, General Motors de Argentina?, General Motors de México?, General Motors Europe?, General Motors OBB?, GM Colmotores?, Cadillac? և Marquette? |
Կայք | gm.com(անգլ.) |
Մասնակից է | Open Automotive Alliance և Wireless Power Consortium?[5] |
Բորսա | NYSE: GM[6] |
![]() |
«Ջեներալ մոթորս ընկերություն» (անգլ.՝ General Motors Company, նախկինում հայտնի որպես` General Motors Corporation), լայնորեն հայտնի որպես «General Motors» կամ պարզապես «GM», ամերիկյան ավտոմոբիլային անդրազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ Միչիգան նահանգի կենտրոն՝ Դետրոյթ քաղաքում։ Տվյալ պահին աշխարհի երկրորդ խոշորագույն մեքենա արտադրող ձեռնարկությունն է՝ զիջելով «Տոյոտային»։
GM-ը ներկա պահին ունի մոտ 209 000 աշխատակից և բիզնես-գործունեություն է ծավալում 157 երկրներում, իսկ մեքենաներ և բեռնատարեր արատադրում 31 երկրներում։ Ջեներալ մոթորսին են պատկանոմ (և համարվում դրա դիվիզիաները) Buick, Cadillac, Chevrolet, GMC, Opel, Vauxhall, Holden և այլ ավտոմեքենաների ֆիրմաներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը ստեղծվել է 1908 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Միչիգանի Ֆլինտ քաղաքում՝ որպես Buick ֆիրմայի հոլդինգային ընկերություն։ Buick-ի այն ժամանակվա կառավարիչն էր Ուիլյամ Դյուրանտը, ով արդեն հաջողություններ ունեցել էր ձիաքարշ մեքենաների ասպարեզում, երբ իր ուղին հարթեց դեպի ավտոմոբիլային արդյունաբերություն։ GM-ի ստեղծողներից էր նաև Չարլզ Սթյուարթ Մոտտը, ով իր "Մոտտ հիմնադրամի" միջոցով բավականին լուրջ ներդրումներ կատարեց ընկերության հետագա զարգացման համար։ Տարիների ընթացքում Մոտտը դարձավ ընկերության ամենախոշոր բաժնետերը։ 1908 թ.-ի վերջում Մոտտը ձեռք է բերում Oldsmobile մեքենաների ընկերությունը (այժմ այլևս չի գործում)։ Իսկ 1909 թ.-ին Դյուրանտը ընկերությանն է միացնում նաև Cadillac, Elmore, Oakland և այլ ընկերություններ։ Բացի այդ, նույն տարում Դյուրանտը ձեռք է բերում միչիգանյան մի քանի բեռնատար արտադրող կոնցեռներ, որոնք դառնում են GMC մեքենաների նախատիպերը։ Սակայն 1910 թ.-ին Դյուրանտը կորցնում է իր պաշտոնը, քանի որ իր գնումների համար չափից դուրս մեծ պարտքեր էր վերցրել բանկերից, երբ մեքենաների վաճառքի շուկայում գների խիստ անկում էր գրանցվել։

Հաջորդ տարի Դյուրնատը հիմնում է «Շեվռոլե ընկերությունը» (Chevrolet Motor Car Company), և գաղտնիօրեն ձեռք բերում Ջեներալ մոթորսում հսկողական փաթեթ, և, փաստորեն, նորից վերականգնում դիրքերը։ 1916 թ.-ին Դյուրանտը ընկերությունը անվանափոխում է General Motors Company-ից General Motors Corporation։ Սակայն շուտով նորից է կորցնում պաշտոնը և այս անգամ՝ ընդմիշտ։ Դյուրանտին փոխարինելու է գալիս Ալֆրեդ Սլոունը, ում միջոցով ընկերությունը ժամանակի ընթացքում շուկայում գրավում է դոմինանտ դիրք։ 1980-ականներին Ջեներալ մոթորսը ուներ 349 000 աշխատակից։
1931-2007 թթ.-ը՝ 77 տարի շարունակ Ջեներալ մոթորսը գլխավորում էր ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը։ Չնայած 2008 և 2009 թվականներին այն դիրքերը զիջեց Տոյոտային, սակայն 2011-ին այն կրկին վերականգնեց դիրքերը։
Գործող ապրանքանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրանքանիշը | Տարին | Շուկաները |
---|---|---|
![]() |
1903 | Հյուսիսային Ամերիկա, Չինաստան, Թայվան, Իսրայել |
![]() |
1902 | Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Միջին Արևելք, Աֆրիկա |
![]() |
1901 | Հյուսիսային Ամերիկա, Միջին Արևելք |
![]() |
1911 | Ամբողջ աշխարհում՝ բացի Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից |
![]() |
1925 | Միացյալ Թագավորություն |
![]() |
1929 | Ամբողջ աշխարհում՝ բացի Հյուսիսային Ամերիկայից և Մեծ Բրիտանիայից |
![]() |
1948 | Ավստրալիա, Նոր Զելանդիա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեներալ Մոթորս կատեգորիայում։ |