Կոնվեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնվեյեր (անգլ.՝ conveyer, convey - փոխդարել), փոխակրիչ, հատային բեռի փոխադրման անընդհատ գործողության մեքենա։ Դասակարգման հիմնական հատկանիշը քարշիչ և բեռնակիր օրգանների տեսակն է։ Տարբերում են կոնվեյերներ փակ առաձգական քարշիչ օրգանով (շղթա, ժապավեն, ճոպան) և առանց քարշիչ օրգանի (պտուտակային, իներցիոն, թրթռային, հոլովակային)։ Կոնվեյերները լինում են ժապավենային (ռետինե կամ պողպատե բեռնակիր ժապավենով), թիթեղնավոր (հոդակապերով միակցված առանձին թիթեղներից բաղկացած պողպատե պաստառով), քերակավոր (շղթային ամրացված կերակներով), կախովի բեռնակիր (շղթային խուլ ամրացված սայլակներով) և հրող (շղթայից առանձնացող սայլակներով), սայլակավոր (քարշիչ շղթայով միացված, ռելսերով շարժվող սայլակներով), շերեփավոր և ճոճանավոր (շղթայից կախված շերեփներով կամ ճոճաններով), պտուտակային (խողովակում պտտվող և բևեռ տեղաշարժող պտուտակով), ճոճվող իներցիոն (հետադարձ-համընթաց շարժման միջոցով բեռների տեղափոխման համար), թրթռային (միախողովակ կամ երկխողովակ), հոլովակային՝ գրավիտացիոն (հոլովակները շարժվում են բեռի ծանրության ուժի ազդեցությամբ) և այլն։ Հայտնի են կոնվեյերների մի քանի մասնագիտացված տեսակներ (էլևատորներ, շարժասանդուղքներ ևն)։ Կոնվեյերները կարևոր դեր են խաղում հոսքային արտադրության մեջ, դրանց միջոցով է իրականացվում արտադրության կոմպլեքս մեքենայացումն ու ավտոմատացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 579 CC-BY-SA-icon-80x15.png