Ավտոմատացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու նվազագույն միջամտություն է պահանջվում վերահսկելու այնպիսի շատ խոշոր օբյեկտներ, ինչպիսին այս էլեկտրաէներգիա արտադրող կայանն է:

Ավտոմատացում, ինքնակարգավորվող տեխնիկական միջոցներ և մաթեմատիկական մեթոդներ օգտագործող գիտատեխնիկական առաջընթացի ոլորտներից մեկը, որպեսզի մարդուն էներգիայի, նյութերի, արտադրանքի կամ տեղեկատվության ձեռքբերման, փոխարկման, փոխանցման և օգտագործման գործընթացներին մասնակցությունից ազատելու կամ այս մասնակցության կամ իրականացվող գործողությունների բարդության աստիճանը էապես նվազեցնելու նպատակով։ «Ավտոմատացում» տերմինը, որը հիմնված է ավելի վաղ «ավտոմատորեն» բառի վրա (ծագում է ավտոմատ բառից), լայն տարածում չէր գտել մինչև 1947 թվականը, երբ Ֆորդը ստեղծեց ավտոմատացման բաժինը[1]։ Հենց այս ժամանակ էր, որ արդյունաբերությունն արագորեն ընդունեց հետադարձ կապի կարգավորիչներ, որոնք ներդրվել էին 1930-ական թվականներին[2]։

Ավտոմատացվում են․

Ավտոմատացումը թույլ է տալիս բարձրացնել արտադրողականությունը, բարելավել արտադրանքի որակը, օպտիմալացնել կառավարման գործընթացները, մարդուն հանել առողջության համար վտանգավոր արտադրություններից։ Ավտոմատացումը, բացառությամբ ամենապարզ դեպքերի, պահանջում է ինտեգրված, համակարգված մոտեցում խնդրի լուծմանը։ Կիրառված հաշվարկման մեթոդները երբեմն պատճենում են մարդու նյարդային և մտավոր գործառույթները։

Ավտոմատացման մակարդակը կարող է տարբեր լինել[3]։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտեսիբիոսի կլեպսիդրան (մ.թ.ա. 3-րդ դար)

Միջնադարյան հույների և արաբների առանձնահատուկ մտահոգությունը (մ․թ․ 3-րդից մինչև 13-րդ դարերի միջև ընկած ժամանակաշրջան) ընթացիկ ժամանակի Ճշգրիտ հաշվարկն էր։ Պտղոմեոսյան Եգիպտոսում մ.թ. մոտ 270 թվականին գյուտարար Կտեսիբիոսը հայտնագործել և նկարագրել է ջրի ժամացույցի հատուկ կարգավորիչ, սարք, որը հիշեցնում էր զուգարանի բաքի ջրի մակարդակի կարգավորիչը։ Դա առաջին սարքն էր, որն ուներ հակադարձ կառավարման գործառույթ[4]։ 14-րդ դարում մեխանիկական ժամացույցների ի հայտ գալը ջրային ժամացույցները, իրենց առաջադեմ ավտոմատ կառավարման սարքով, տեղափոխեց հնացած կատեգորիաների շարք։

Պարսկաստանի նշանավոր գիտնականներ Մուհամեդ, Ահմեդ և Հասան եղբայրները, որոնք հայտնի են որպես «Մուսայի որդիներ», իրենց Խորամանկ սարքերի գրքում (մ.թ.ա. 850 թվականին) նկարագրում էին ավտոմատ կառավարման ֆունկցիայով միանգամից մի քանի սարքեր[5]։ Դրանցից մեկն ապահովում էր հեղուկի մակարդակի երկաստիճան հսկողություն, որը, ըստ էության, առաջին սարքն էր փոփոխական կառուցվածքով շարունակական գործընթացի ավտոմատ կառավարման համար[6]։ Եղբայրները նկարագրեցին նաև հետադարձ կապի տիպիկ վերահսկիչ[7][8]։

Ավտոմատացման համակարգերի հիմնական տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • պլանավորման ավտոմատացված համակարգ
  • գիտական հետազոտությունների ավտոմատացված համակարգ
  • ավտոմատացված նախագծման համակարգեր
  • ավտոմատացված փորձարարական համալիր
  • ճկուն ավտոմատացված արտադրություն և տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգ,
  • շահագործման կառավարման ավտոմատացված համակարգ և ավտոմատ կառավարման համակարգ։

Ժամանակակից ավտոմատացման համակարգերը կարող են լինել շատ բարդ։ Ավտոմատացման համակարգերը ներառում են ցուցիչներ (զգայուն տարրեր), մուտքային սարքեր, կառավարման սարքեր (կարգավարներ), ակտիվացուցիչներ, ելքային սարքեր, համակարգիչներ, սերվերներ, աշխատակայաններ։

Ավտոմատացման համակարգերի զարգացման հիմնական գաղափարն ուղղված է ավտոմատ համակարգերի ստեղծմանը, որոնք առանց մարդու միջամտության ունակ են իրականացնել որոշակի գործառույթներ կամ ընթացակարգեր։ Մարդու դերը նախնական տվյալների պատրաստումն է, ալգորիթմը (լուծման եղանակը) ընտրելը և արդյունքների վերլուծությունը։ Բացի այդ, նման համակարգերը նախատեսում են աստիճանաբար աճող պաշտպանություն ոչ ստանդարտ իրադարձություններից (դժբախտ պատահարներից) կամ դրանց շրջանցման ուղիներ (աղետների գիտության տեսանկյունից սա նույնը չէ)։

Այնուամենայնիվ, լուծելի առաջադրանքներում Էվրիստիկայի կամ բարդ ծրագրավորված ընթացակարգերի առկայությունը բացատրում է ավտոմատացված համակարգերի լայն տարածումը (նաև կախված է որոշ ուսումնասիրությունների տերմինաբանությունից, կիսաավտոմատ համակարգերից)։ Այստեղ մարդը ներգրավված է որոշումների կայացման գործընթացում, օրինակ՝ կառավարում է այն, մուտքագրում է միջանկյալ տվյալներ։ Նման դեպքերում նրանք սկզբունքորեն խնայում են պաշտպանությունը հազվագյուտ և բարդ ոչ ստանդարտ իրադարձություններից՝ դրա դերը մարդուն տալով։

Ավտոմատացման աստիճանի վրա ազդում են ոչ ստանդարտ իրադարձությունների (դժբախտ պատահարների) հավանականությունը և բազմազանությունը, խնդրի լուծման համար հատկացված ժամանակի երկարությունը և դրա տեսակը՝ բնորոշ, թե ոչ բնորոշ։ Այնպես որ, ոչ ստանդարտ խնդրի լուծման հրատապ որոնման մեջ պետք է հույս դնել միայն ինքն իր վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ավտոմատացում հոդվածին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rifkin, Jeremy The End of Work: The Decline of the Global Labor Force and the Dawn of the Post-Market Era. — Putnam Publishing Group, 1995. — С. 66, 75. — ISBN 0-87477-779-8
  2. Bennett, S. A History of Control Engineering 1930-1955. — London: Peter Peregrinus Ltd., 1993. — ISBN 0-86341-280-7.
  3. Кузьмин Ю. Б. Моделирование степени автоматизации иерархических систем управления на примере АСУ ТП предприятия. // Промышленные АСУ и контроллеры, 2017. № 6
  4. Guarnieri, M. The Roots of Automation Before Mechatronics (und) // IEEE Ind. Electron. M.. — 2010. — Т. 4. — № 2. — С. 42—43. — doi:10.1109/MIE.2010.936772
  5. Ahmad Y Hassan, Transfer Of Islamic Technology To The West, Part II: Transmission Of Islamic Engineering Արխիվացված 2008-02-18 Wayback Machine
  6. J. Adamy & A. Flemming (November 2004), «Soft variable-structure controls: a survey», Automatica, Elsevier, 40 (11): 1821–1844, doi:10.1016/j.automatica.2004.05.017
  7. Otto Mayr (1970). The Origins of Feedback Control, MIT Press.
  8. Donald Routledge Hill, «Mechanical Engineering in the Medieval Near East», Scientific American, May 1991, p. 64-69.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Капустин, Н. М. Автоматизация производственных процессов в машиностроении: Учеб. для вузов / Под ред. Н. М. Капустина. — М.: Высшая школа, 2004. — 415 с. — ISBN 5-06-004583-8
  2. Белькинд, Л. Д., Конфедератов, И. Я., Шнейберг, Я. А. История техники. — М., Л.: Госэнергоиздат, 1956. — 484 с.
  3. Бердяев Н. Человек и машина // Вопросы философии. — № 2. — 1989.
  4. Прохоров, А. М. Большая советская энциклопедия / Под ред. А. М. Прохорова. — 3-е изд. — М.: Большая советская энциклопедия, 1974. — Т. 1.
  5. Вергинский, В. С. Очерки истории науки и технологии XVI—XIX в. (до 70-х гг. XIX в.). — М.: Просвещение, 1984. — 287 с.
  6. Воройский, Ф. С. Информатика. Энциклопедический систематизированный словарь-справочник. (Введение в современные информационные и телекоммуникационные технологии в терминах и фактах). — М.: Физматлит, 2007. — 760 с. — ISBN 5-9221-0426-8
  7. Гэтленд, К. Космическая техника: Иллюстрированная энциклопедия. — М.: Мир, 1986. — 294 с.
  8. Данилевский, В. В. Русская техника. — Л.: Ленинградское газетно-журнальное и книжное издательство, 1947. — 545 с.
  9. Дильс, Г. Античная техника. — М., Л.: ОНТИ-ГТТИ, 1934. — 216 с.
  10. Зайцев, Г. Н., Федюкин, В. К., Атрошенко, С. А. История техники и технологий. — М.: Политехника, 2007. — 416 с. — ISBN 978-5-7325-0605-1
  11. Мелещенко, Ю. С. Техника и закономерности её развития. — Л.: Лениздат, 1970. — 248 с.
  12. Мещеряков В. Устрашали не одним видом… // Техника — молодежи. — № 10. — 1979.
  13. Миткевич, В. Ф. Очерки истории техники докапиталистических формаций / Под общ. ред. В. Ф. Миткевича. — М., Л.: Издательство АН СССР, 1936. — 463 с.
  14. Миронов, В. В. Современные философские проблемы естественных, технических и социально-гуманитарных наук: учебник для аспирантов и соискателей ученой степени кандидата наук / Под общ. ред. В. В. Миронова. — М.: Гардарики, 2006. — 636 с. — ISBN 5-8297-0235-5
  15. Шухардин, С. В. Техника в её историческом развитии (70-е годы XIX — начало XX в.) / Отв. ред. С. В. Шухардин. — М.: Наука, 1982. — 511 с.
  16. Юревич, Е. И. Основы робототехники. — 2-е изд., перераб. и доп. — СПб.: БХВ-Петербург, 2005. — 416 с. — ISBN 5-94157-473-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]