Ջրի ժամացույց
Ջրի ժամացույց կամ կլեպսիդրա (հին հուն․՝ κλεψύδρα от κλέπτω` գողանալ + ὕδωρ` ջուր), ասուրաբաբելոնյան և Հին Եգիպտոսի շրջանից հայտնի սարք, որով չափել են ժամանակը[1]: Սարքը գլանաձև անոթ էր, որից ջրի բարակ շիթի արտահոսքով որոշվում էր ժամանակը: Օգտագործվել է մինչև 17-րդ դարը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեացիների մոտ մեծ գործածություն են ունեցել ամենապարզ կառուցվածքով ջրի ժամացույցները: Առաջին ջրային ժամացույցը Հռոմում տեղադրվել է ռազմական ու քաղաքական նշանավոր գործիչ Պուբլիոս Նազիկայի պատվերով (Ք. ա. 157 թվական): Պոմպեյի ջրի ժամացույցները հռչակված էին ոսկյա և թանկարժեք քարերից դրվագազարդերով: 6-րդ դարի սկզբին մեծ հեղինակություն էին վայելում Բոետիոսի մեխանիզմները, որոնք նա տեղադրել էր արքա Թեոդորոս Մեծի և վերջինիս խնդրանքով նաև Բուրգունդիայի արքա Հունդոբադի համար: Դրանից հետո նմանատիպ ժամացույցների կիրառումը անկում է ապրում, քանի որ Հռոմի Պավել 1-ին պապը Պիպին Կարճահասակին ջրի ժամացույց է նվիրում որպես հազվագյուտ մի բան: Հարուն ալ Ռաշիդ արքան 809 թվականին Կառլոս Մեծի համար բարդ մեխանիզմով ջրի ժամացույց է ուղարկում Աախեն: Պասիֆիուս անունով մի հոգևորական 9-րդ դարում կրկնօրինակել է արաբների` նման ժամացույց պատրաստելու արվեստը, իսկ 10-րդ դարի վերջին արաբներից վերցրած իր մեխանիզմներով հռչակվել է Հռոմի պապ Սիլվեստեր 2-րդը:
Հայտնի էին նաև ֆրանսիացի մաթեմատիկոս Օրոնցիուս Ֆինեուսի և գերմանացի գիտնական Կիրհերի ջրային ժամացույցները, որոնք պատրաստված էին սիֆոնի սկզբունքով: Շատ մաթեմատիկոսներ, այդ թվում` Գալիլեյը, Պիեր Վարինիոնը և Բեռնուլին, անդրադարձել են այն խնդրին, թե ինչպիսին պետք է լինի ջրի ժամացույցի անոթը, որ ջուրը հավասարաչափ կաթի:
Ներկայումս ջրի ժամացույցը որոշակի տարածում ունի Ֆրանսիայում: Այսպես` Ֆորտ Բոյար հեռուստախաղում մասնակիցների փորձության ժամանակահատվածը նշվում է կապույտ ջուր ունեցող ջրի ժամացույցով:
Կառուցվածք և գործածության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որոշակի ժամանակահատված չափվել է ջրի քանակությամբ, որը կաթիլ առ կաթիլ ծորացել է անոթի հատակի փոքր բացվածքից: Այդ կառուցվածքն են ունեցել ջրի ժամացույցները եգիպտացիների, բաբելոնցիների, հին հույների մոտ[1]:
- Չինացիների, հնդիկների և ասիկան մի շարք այլ ժողովուրդների մոտ հակառակ սկզբունքն է գործել. դատարկ, կիսաշրջանաձև անոթը, լողալով ջրի մեծ ավազանում, փոքր բացվածքից քիչ-քիչ լցվել է ջրով (մի պոեմում հերոսուհին անոթի մեջ ադամանդ է գցում, որպեսզի անցքը փակվի, և անոթը ուշ լցվի ջրով):
Ջրի այսպիսի ժամացույցի գործածման սկզբունքից է առաջացել «ժամանակը սպառվում է» արտահայտությունը:
Առաջին տիպի ժամացույցները զգալիորեն կատարելագործվել են: Պլատոնը նկարագրում է երկու կոների մեխանիզմը, որոնք տեղադրված են իրար մեջ: Նրանց օգնությամբ մոտավորապես պահպանվել է ջրի միևնույն մակարդակը` դրանով կարգավորելով նրա արտահոսքի արագությունը[2]: Նման մեխանիզմները կատարելության են հասցվել Ալեքսանդրիայում Ք. ա. 3-րդ դարում: Հատկապես հայտնի են Հերոնի ուսուցիչ Քթիսիբիոսի (հունարեն՝ Κτησίβιος մ․թ․ա․ 285 - մ․թ․ա․ 222) մշակած ժամացույցները: Իսկ Արսինոյայի տաճարում տեղադրված կլեպսիդրը գործում էր հետևյալ կերպ.
- Միջնադարում լայն տարածում են գտել հատուկ կառուցվածքով ջրի ժամացույցները, որոնց մեխանիզմը նկարագրված է հոգևորական Ալեքսանդրի տրակտատում: Թմբուկը, որը ներսից բաժանված է մի քանի մասերի, ամրացվում էր առանցքի շուրջն այնպես, որ կարող էր իջնել` պտտելով առանցքի շուրջ կապված պարանները: Եզրային մասում գտնվող ջուրը, ճնշում գործելով հակադիր կողմի վրա, աստիճանաբար պատերի բացվածքով մի մասից մյուսն էր լցվում: Թմբուկի իջնելու աստիճանով էլ չափվում էր ժամանակը[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Водяные часы Аменхотепа III Alabaster water clock of King Amenhotep the Third (անգլ.)
- ↑ 2,0 2,1 CLEPSYDRA from Rees’s Clocks, Watches and Chronometers, 1819 (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|