Բոետիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Բոետիոս
Boëthius
Boethius.jpg
Ծնվել է 480[1] Հռոմ
Մահացել է ոչ վաղ քան 524 և ոչ ուշ քան 526 Պավիա
Քաղաքացիություն Հին Հռոմ
Մասնագիտություն փիլիսոփա, պետական գործիչ, հեղինակ, գրող, երաժշտագետ և երաժշտություն տեսաբան
Տիրապետում է լեզուներին լատիներեն
Հայր Մանիլուս Բոետիոս
Anicius Manlius Torquatus Severinus Boethius Վիքիպահեստում

Անիցիոս Մանլիոս Տորկվատոս Սևերինոս Բոետիոս (լատ.՝ Anicius Manlius Torquatus Severinus Boëthius, շուրջ 480 - 524 թթ., այլ աղբյուրների համաձայն՝ 526 թ.), հռոմեական պետական գործիչ, փիլիսոփա- նորպլատոնական, երաժշտության տեսաբան, քրիստոնյա աստվածաբան։

Իր գիտական և փիլիսոփայական ուսումն ստացել է Աթենքում, գոթերի արքա Թեոդորիկի օրոք նշանակվել է հռոմեական հյուպատոս։ Հետագայում մեղադրվելով դավադրության մեջ՝ բանտարկվել է։ Բանտում գրել է իր գլխավոր փիլիսոփայական երկը՝ «Փիլիսոփայության մխիթարանքի մասին» աշխատությունը։ Լատիներեն լեզվով թարգմանել և մեկնաբանել է Արիստոտելի աշխատությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել]