Պորփյուր Փյունիկեցի (իսկական անունը՝ Մալխո232 - 304), հին հունական փիլիսոփա և տրամաբան, նորպլատոնականության ներկայացուցիչ, Պլոտինի աշակերտը, ծագումով ասորի։ Փիլիսոփայական աշխատությունների մեծագույն մասը նվիրված է Պլատոնի տրամախոսությունների, Արիստոտելի տրամաբանական գրվածքների և Պլոտինի հայացքների մատչելի վերաշարադրմանը։
Հեղինակ է բազմաթիվ փիլիսոփայական աշխատությունների, որոնցից լայն տարածում էր ստացել «Արիստոտելի «Կատեգորիաների» ներածությունը» կամ պարզապես «Ներածություն»։ Արդեն հնում այդ երկը թարգմանվել է ասորերենի, լատիներենի և հայերենի (հայերեն թարգմանությունը կատարվել է 480-490 թթ.)[2]։ Պորփյուրի երկը քննվել է Դավիթ Անհաղթի կողմից՝ «Պորփյուրի «Ներածության» վերլուծությունը» աշխատությունում։