Յամբլիքոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յամբլիքոս
Ἰάμβλιχος
Ծնվել էմոտ 245[1][2] Խալկիս, Սիրիա
Մահացել էմոտ 325[3][1][4]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունփիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՈւսուցիչAnatolius of Laodicea?[5] և Պորփյուր[5]
ԱշակերտներSopater of Apamea?, Dexippus?, Aedesius?, Eustathius of Cappadocia? և Hierius?
 Iamblichus Վիքիպահեստում

Յամբլիխոս կամ Յամբլիքոս (հին հունարեն՝ Ἰάμβλιχος, մոտ 245[1][2], Խալկիս, Սիրիա - մոտ 325[3][1][4]), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա, նորպլատոնականության սիրիական դպրոցի հիմնադիր։ Ծագումով ասորի է, աշակերտել է Պորփյուրին։ Յամբլիխոսի փիլիսոփայության մեջ մեծ տեղ են զբաղեցնում աստվածաբանությունը և միստիկան։ Ձգտել է փիլիսոփայորեն հիմնավորել բազմաստվածությունը, հին դիցաբանությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական տվյալները բավականին քիչ են։ Միակ տեղեկությունները Յամբլիքոսի մասին մեզ են հասել շնորհիվ կեսագիր Եւնապիոսի «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը» աշխատության։ Համաձայն այդ գրքի, Յամբլքոսը եղել է հարուստ ունևոր ընտանիքից։ Ծնվել է Ասորիքում՝ Հալքիդա քաղաքում, որի տեղորոշումն առ այսօր հստակ հայտնի չէ[6]։ Նրա հայացքները զգալի ազդեցություն են ունեցել Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի աշխարհայացքի ձևավորման վրա։
Յամբլիքոսի մասին կենսագրական որոշ անհայտ տվյալներ պահպանվել են Դավիթ Անհաղթ-ի աշակերտ՝ ալեքսանդիրական դպրոցի վերջին նեոպլատոնական ներկայացուցիչ Օլիմպիոդորոս Կրտսերի աշխատություններում։ Գրել է մի շարք փիլիսոփայական, այդ թվում տրամաբանական աշխատություններ։ Հայերեն լեզվով պահպանված «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» անանուն աշխատությունները Հակոբ Մանանդյանի կարծիքով պատկանում են Յամբլիխոսին[7]։ «Սոփեստների և փիլիսոփաների կայքնը» աշխատությունից պարզվում է նաև, որ Յամբլիքոսի կյանքի և գործունեության մասին ոչինչ չեն գրել նրա բազմաթիվ աշակերտները։ ևնապիոսն այս կապակցությամբ վկայակոչում է նաև Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկին՝ Էդիսիոսին, ով նույնպես խոստովանում է, որ ոչ մի աշխատությունում չի անդրադառնում իր ուսուցչի կենսագործունեությանը։

Ուսուցչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն նույն Եվնապիոսի վկայության՝ վերջինիս ուսուցիչն եղել է Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկի՝ Եդիսիոսի աշակերտը։ Միաժամանակ նա վկայում է, որ Յամբլիքոսն ունեցել է աշակերտների այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր երկրներից։ Յամբլիքոսի աշակերտների թվում են եղել նաև Սոպատր ավագը, Էլլադայից Ֆեոդորը, Եվստափիոսը Կապադովկիայից[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Classical DictionaryOUP, 2012. — ISBN 978-0-19-173525-7
  2. 2,0 2,1 Répertoire des sources philosophiques antiques (ֆր.)CNRS.
  3. 3,0 3,1 3,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  4. 4,0 4,1 4,2 Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
  5. 5,0 5,1 Dictionnaire des philosophes antiques III (ֆր.) // Dictionnaire des philosophes antiques / R. GouletParis: CNRS, 2000. — P. 827.
  6. Եւնապիոս - «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը»
  7. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 314
  8. Եւնապիոս - Սոփեստների և փիլիսոփաների կյանքը