Jump to content

Ճոպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարանի ձևանմուշ

Ճոպան կամ պարան, թելերի, մանվածքների, լարերի, մանրաթելերի հավաքածու, որոնք ոլորված կամ հյուսված են միասին՝ ավելի մեծ, ամուր իր ստեղծելու համար: Պարաններն ունեն բարձր ձգողական ամրություն և կարող են օգտագործվել բեռներ քաշելու և բարձրացնելու համար, կապելու և այլ նպատակներով: Պարանը ավելի հաստ և ամուր է, քան նմանատիպ կառուցվածքով լարը կամ թելը:

Պարանները կարող են պատրաստվել ցանկացած երկարավուն, ձգվող մանրաթելային նյութից (օրինակ՝ ռոտանգից՝ Հարավարևելյան Ասիայի խիտ, հին արևադարձային անտառներում աճող բնական ծագման նյութից), սակայն հիմնականում դրանք պատրաստվում են հատուկ բնական կամ սինթետիկ մանրաթելերից[1][2][3]։ Սինթետիկ մանրաթելերից պատրաստված պարանները զգալիորեն ամուր են՝ համեմատած բնական մանրաթելերից պատրաստված պարանների հետ։ Նրանք ունեն բարձր ձգողականություն, ավելի դիմացկուն են փտման նկատմամբ և կարող են պատրաստվել այնպես, որ լողան ջրի վրա[4]։ Սինթետիկ պարանները նաև ունեն որոշ թերություններ, օրինակ՝ սահունություն, և որոշ տեսակներ հեշտությամբ վնասվում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից[5]։

Պարանների պատրաստման համար սովորաբար օգտագործում են սովորական բնական թելանյութեր՝ մանիլային կանեփ, կանեփ, վուշ, բամբակ, կոկոսի մանրաթել, բնական տեքստիլային մանրաթել պարունակող ջուտ, ծղոտ և սիզալ՝ (լատիներեն՝ Agave sisalana) բույսի տերևներից ստացվող նյութ։

Պարանների պատրաստման համար օգտագործվող սինթետիկ թելանյութերից են՝ պոլիպրոպիլենը, նեյլոնը, պոլիեսթերները (օրինակ՝ ՊԷՏ, ԼԿՊ, Վեկտրան), պոլիէթիլեն (օրինակ՝ Դայնիմա և Սպեկտրա), առամիդներ (օրինակ՝ Տվարոն, Տեխնորա և Քևլար), ինչպես նաև ակրիլներ (օրինակ՝ Դրալոն)։

Միասին հյուսված թելերով պարան

Որոշ պարաններ պատրաստվում են մի քանի մանրաթելերի խառնուրդից կամ օգտագործում են համապոլիմերային մանրաթելեր։ Պողպատե պարանները պատրաստվում են պողպատից կամ մետաղական այլ համաձուլվածքներ ից։ Կան այլ մանրաթելերից պատրաստված պարաններ, ինչպես օրինակ՝ մետաքսից, բրդից կամ մազից պատրաստված, սակայն այդ տեսակները հիմնականում շուկայում հասանելի չեն։ Վիսկոզը վերականգնված մանրաթել է, որն օգտագործվում է դեկորատիվ պարաններ պատրաստելու համար։ Պարանի կառուցվածքում ծոպերի ոլորումը (լինի դա պտտված, թե հյուսված) ոչ միայն ամրացնում է կառուցվածքը, այլ նաև օգնում է բաշխել լարվածությունն ավելի հավասարաչափ բոլոր ծոպերի միջև։ Առանց ոլորելու՝ ամենակարճ ծոպերը շատ ավելի մեծ լարվածություն կստանային՝ կրելով ամբողջ ծանրաբեռնվածության հիմնական մասը։

Քանի որ պարաններն ունեն հարուստ ու բազմադարյա պատմություն, դրանց չափը նշելու համար ժամանակի ընթացքում կիրառվել են չափման տարբեր համակարգեր։ Դյույմային համակարգերում (իմպերիալ և ամերիկյան ընդհանուր ընդունված չափման համակարգեր)՝ ավելի մեծ տրամագծով պարանները, ինչպես օրինակ նավերում օգտագործվողները, չափվում են ըստ շրջագծի երկարության՝ դյույմերով։ Փոքր տրամագծով պարանների դեպքում նշվում է անվանական տրամագիծը, որը մոտավորապես ստացվում է շրջագծի երկարությունը բաժանելով երեքի (որպես Պի թվի կոպիտ մոտարկում)։ Մետրական չափման համակարգում անվանական տրամագիծը նշվում է միլիմետրերով։ Ներկայումս պարանների չափի համար նախընտրելի միջազգային ստանդարտը նշում է զանգվածը մեկ միավոր երկարության վրա՝ կիլոգրամ/մետր։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանը կիրառվել է դեռևս նախապատմական ժամանակներից։ Այն կարևոր դեր է խաղացել տարբեր ոլորտներում՝ շինարարություն, նավագնացություն, հետազոտություններ, սպորտ, թատրոն և հաղորդակցություն։ Պարաններով աշխատելու համար մշակվել են բազմաթիվ հանգույցների տեսակներ՝ պարանն ամրացնելու, պարանները իրար միացնելու կամ մեխանիկական առավելություն ստանալու նպատակով։ Բլոկների միջոցով հնարավոր է փոխել պարանների ձգման ուղղությունը, ուժեղացնել դրանց բարձրացնող կամ քաշող ուժը, ինչպես նաև բեռը բաշխել պարանների մի քանի հատվածների վրա՝ ապահովության մակարդակն ու մաշվածության դիմադրությունը բարձրացնելու նատակով։ Ձգման մեքենաներն ու պտտվող ամբարձիչները նախատեսված են պարանները քաշելու համար։ Պարանով հանգույցների կիրառումը պատմության ընթացքում օգտագործվել է չափումների ու մաթեմատիկական հաշվարկների համար։ Օրինակ՝ հին եգիպտացիները օգտագործել են ձգված պարաններ՝ տարածություններ չափելու համար, միջնադարյան Եվրոպայի նավաշինարարներն ու ճարտարապետները հաշվարկներ են կատարել թվային պարանների օգնությամբ, իսկ Հարավային Ամերիկայի որոշ նախակոլոնիական մշակույթներ կիրառել են կիպու՝ թվային գրառումներ կատարելու համար[6][7]։

Կրկնահյուս պարան

Պարանների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանների օգտագործումը որսի, քաշելու, ամրացնելու, կապելու, տեղափոխելու, բարձրացնելու և մագլցելու նպատակներով սկիզբ է առել նախապատմական ժամանակներից։ Հավանական է, որ ամենահին «պարանները» եղել են բնականորեն գոյություն ունեցող բուսական թելանյութեր, օրինակ՝ որթատունկեր (թփուտներ), որոնց հաջորդել են առաջին փորձերը՝ այդ թելերը ոլորելու և հյուսելու միջոցով ստանալու այն, ինչ մենք այսօր «պարան» ենք համարում։

Պարան հիշեցնող ամենահին հայտնաբերված նմուշը եռաաշերտ (թրիպլի) թելով մի փոքրիկ կտոր է, որը հայտնաբերվել է նեանդերթալցիների բնակատեղիում և թվագրվում է շուրջ 50,000 տարվա հնությամբ[8][9]։ Այդ կտորը այնքան փոքր է, որ հայտնաբերվել և նկարագրվել է միայն բարձր հզորության մանրադիտակի օգնությամբ։ Այն մի փոքր ավելի հաստ է, քան միջին չափի բթամատի եղունգը, և նույնիսկ չի ձգվում՝ ծածկելու համար ճկույթի եղունգի ամբողջ լայնությունը։ Բնության մեջ գոյություն ունեն նաև այլ ձևեր, որոնցով թելերը կարող են ոլորվել առանց մարդկային միջամտության[10]։

Հարավարևմտյան Գերմանիայի Հոլե Ֆելս քարանձավում հայտնաբերված 35,000-ից 40,000 տարվա հնության գործիքը նույնականացվել է որպես պարան պատրաստելու միջոց[11]: Այն մամոնտի փղոսկրից պատրաստված 20 սմ (8 դյույմ) երկարությամբ շերտ է, որի մեջ փորված են չորս անցք: Յուրաքանչյուր անցք պատված է ճշգրիտ կտրված պարուրաձև կտրվածքներով: Ամեն անցքի շուրջը արված են ճշգրիտ կտրված պարուրաձև ակոսներ։ Երեք անցքերի ակոսները պարուրաձև ոլորվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ շերտի երկու կողմերից։ Չորրորդ անցքի ակոսները մի կողմում ոլորվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ մյուս կողմում՝ հակառակ ուղղությամբ։

Գործիքի վրա հայտնաբերվել են բուսական թելեր, որոնք հնարավոր է մնացել են այն ժամանակ, երբ թելանյութը անցկացվել է անցքերով, իսկ գործիքը պտտվել է՝ ստեղծելով միաշերտ թել։ Վերարտադրված նմանակով (ռեպլիկայով) անցկացված փորձերը ցույց են տվել, որ անցքերը ծառայում էին որպես արդյունավետ ուղեցույցներ հում թելանյութի համար՝ դարձնելով ամուր և ճկուն պարան ստանալը ավելի դյուրին, քան պարզապես ձեռքով ոլորելը[12][13]։ Պարուրաձև ակոսները օգնում էին, որ թելերը մնար իրենց տեղում։ Սակայն ակոսները չեն կարող պտույտ հաղորդել անցքերով անցկացվող թելերին։

Եվրոպայում հայտնաբերված 15,000 տարվա հին այլ առարկաներ, պատրաստված են եղնիկների եղջյուրներից՝ անցքերով և սափորաձև կտրումներով, որոնք, ենթադրվում է, օգտագործվել են պարանների հետ աշխատանքի կամ, հնարավոր է, այլ նպատակների համար։ Սկզբում դրանք կոչվել են «մականններ» և, հավանաբար, ծառայել են որպես տարբերանշաններ[14][15]։

Թրծած կավի վրա հայտնաբերված պարանների հետքերը վկայում են Պավլով I-ի (Մորավիա) մոտ 24,000-26,000 տարի առաջվա լարերի և պարանների պատրաստման տեխնոլոգիայի մասին[16]: Լասկո քարանձավներից մեկում հայտնաբերվել են «հավանաբար երկշերտ դասավորված պարանի մոտ 7 մմ [0.28 դյույմ] տրամագծով» բրածո բեկորներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտավորապես 15,000 թվականին:

Պարանագործություն

Հին եգիպտացիները, հավանաբար, առաջին քաղաքակրթությունն էին, որոնք մշակեցին պարան պատրաստելու հատուկ գործիքներ: Եգիպտական պարանները թվագրվում են մ.թ.ա. 4000-ից 3500 թվականներին և սովորաբար պատրաստվում էին ջրային եղեգի մանրաթելերից[17]: Հին ժամանակներում այլ պարաններ պատրաստվում էին արմավենու, կտավատի, խոտի, պապիրուսի, կաշվի կամ կենդանիների մազերից: Հազարավոր աշխատողների կողմից նման պարանների օգտագործումը թույլ էր տալիս եգիպտացիներին իրենց հուշարձանները կառուցելու համար տեղափոխել անհրաժեշտ ծանր քարերը: Մ.թ.ա. մոտավորապես 2800 թվականից սկսած՝ կանեփի մանրաթելերից պատրաստված պարանն օգտագործվում էր Չինաստանում:

Պարանը և պարան պատրաստելու արհեստը հաջորդ մի քանի հազար տարիների ընթացքում տարածվեցին Ասիայում, Հնդկաստանում և Եվրոպայում: Եվրոպայում միջնադարներից մինչև 18-րդ դար հյուսված պարանները պատրաստվել են երկար և հատուկ հյուսված շինություններում, որտեղ մանրաթելերը տարածվել են ամբողջ երկարությամբ, այնուհետև միասին ոլորվել կամ հյուսվել են՝ ձևավորելով պարան։ Այսպես պարանների երկարությունը սահմանվում էր հասանելի հյուսված տարածքի երկարությամբ՝ կոչված «կաբելի երկարություն»։

Սա թույլ տվեց պատրաստել մինչև 300 յարդ (270 մ) կամ ավելի երկարությամբ պարաններ: Այս երկար պարանները անհրաժեշտ էին նավագնացության մեջ, քանի որ կարճ պարանները պահանջում էին միացում՝ դրանք բավականաչափ երկար դարձնելու համար՝ թիթեղների և բարձրացնելու նպատակով օգտագործելու համար: Միացման ամենաուժեղ ձևը կարճ միացումն է, որը կրկնապատկում է պարանի լայնական հատույթը միացման տարածքում, ինչը կարող էր խնդիրներ առաջացնել պարանն անցկացնելու ճախարակներով: Ցանկացած միացում, որը բավականաչափ նեղ էր՝ հարթ ընթացքը պահպանելու համար, ավելի քիչ կարող էր դիմակայել անհրաժեշտ քաշին:

Ռազմական նավատորմում օգտագործման համար նախատեսված պարանի մեջ ներդրվում էր գունավոր թել, որը հայտնի էր որպես «ավազակի թել» (rogue's yarn)։ Սա թույլ էր տալիս որոշել պարանի ծագման աղբյուրը և հայտնաբերել գողության դեպքերը[18]։

Լեոնարդո դա Վինչին իր գծագրերում պատկերել էր պարան պատրաստող մեքենայի գաղափար, սակայն այն երբեք չէր կառուցվել։ Չնայած առաջադեմ տեխնոլոգիայի բացակայությանը, պարանների օգտագործմամբ իրականացվել են շինարարական արտասովոր հաջողություններ։ 1586 թվականին Դոմենիկո Ֆոնտանան, համատեղելով 900 մարդու, 75 ձիու, անթիվ ճախարակների և մետրերով պարանների ջանքերը, կանգնեցրեց 327 տոննա քաշ ունեցող սյունը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում։ 18-րդ դարի վերջում արդեն կառուցվել և արտոնագրվել էին մի քանի գործող պարանագործ մեքենաներ։

Որոշ պարաններ դեռևս պատրաստվում են բնական մանրաթելերից, ինչպիսիք են կոկոսի և սիսալի փայտը, չնայած սինթետիկ մանրաթելերի, ինչպիսիք են նեյլոնը և պոլիպրոպիլենը, գերակշռությանը, որոնք ավելի ու ավելի տարածված են դարձել 1950-ական թվականներից ի վեր։

Նեյլոնը հայտնաբերվել է 1930-ականների վերջին և առաջին անգամ օգտագործվել է պարաններ պատրաստելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Առաջին սինթետիկ մանրաթելային պարանները փոքր հյուսված պարաշյուտային լարեր և եռաշերտ սահնակի քարշակման պարաններ էին, որոնք պատրաստված էին նեյլոնից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[19]։

Պարանային թիակի մեխանիզմ

Պարանների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոլորված պարան
[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտտվող պարանն (նաև կոչվում է ոլորված պարան) պատմականորեն համարվել է պարանի ամենատարածված ձևը, առնվազն ժամանակակից Արևմտյան պատմության մեջ։ Տիպիկ ոլորված պարանն ընդհանուր առմամբ բաղկացած է երեք թելից և սովորաբար ոլորվում է աջ ուղղությամբ՝ ստանալով վերջնական աջակողմյան պտույտ։ ISO 2 ստանդարտում օգտագործվում են մեծատառ S և Z նշանները՝ պտույտի երկու հնարավոր ուղղությունները ցույց տալու համար՝ ըստ այս երկու տառերի միջնամասի թեքության ուղղության։ Պտույտի կողմնորոշումը (ձեռքայնությունը) որոշվում է ըստ այն ուղղության, որով պտույտը զարգանում է դիտորդից հեռանալիս։ Այսպիսով՝ Z-պտույտը համարվում է աջակողմյան պտույտ, իսկ S-պտույտը՝ ձախակողմյան պտույտ։

Ոլորված պարանները պատրաստվում են երեք քայլով՝

  • Սկզբում մանրաթելերը հավաքվում են և մանում թելեր։
  • Հետո մի քանի թելերը միացվում են՝ ստանալու համար պարանի թելեր (անգլ.՝ strands)՝ հակառակ ուղղությամբ ոլորելով։
  • Վերջում այդ թելերը կրկին ոլորվում են միասին՝ կազմելու ամբողջ պարան։

Յուրաքանչյուր հաջորդ պտույտը կատարվում է նախորդի հակառակ ուղղությամբ՝ թելերը մեկ ուղղությամբ, թելախմբերը՝ մյուս, և ամբողջ պարանը՝ էլի հակառակ ուղղությամբ։ Հենց այս հակադարձ պտույտների հաջորդականությունն է, որ ապահովում է պարանի կայունությունն ու ամբողջականությունը։

Ավանդաբար երեք թելից բաղկացած ոլորված պարանները կոչվում են պարզ ոլորված (անգլ.՝ plain-laid) կամ խոշոր ոլորված (անգլ.՝ hawser-laid)[20]։ Չորս թելից կազմված պարանը՝ (անգլ.՝ shroud-laid) (հատուկ կիրառման պարան), իսկ մի քանի թելերով պարանների հակադարձ ոլորումով ստացված մեծ տրամագծով պարանը՝ մալուխ-ոլորված (անգլ.՝ cable-laid)։

Մալուխ-ոլորված պարանները երբեմն սեղմվում կամ ամրացվում են՝ պահպանելու համար հակադարձ ոլորումը, ինչի շնորհիվ ստացվում է գրեթե ջրադիմացկուն մալուխ։ Առանց այս հատկության, հատկապես մինչև պողպատե շղթաների և գծերի ի հայտ գալը, խորը ջրերում նավարկությունն անհնար կլիներ, քանի որ խարիսխ գցելու կամ նավից նավ փոխանցվելու համար անհրաժեշտ երկար պարանը ջրով հագենալուց հետո չափազանց ծանր էր դառնում՝ նույնիսկ պտտանիվի (անգլ.՝ capstan) կամ ճախարակային մեխանիզմի օգնությամբ բարձրացնելու համար։

Ոլորված պարանի մի հատկությունն այն է, որ այն օգտագործման ժամանակ կարող է մասնակիորեն ոլորվել[21]։ Սա կարող է առաջացնել կախված բեռների պտույտ, կամ ինքնին պարանի ձգում, ոլորում (կծկում), կամ հանգույցաձև ոլորումներ՝ հոկլինգ (անգլ.՝ hockling)։

Ոլորված կառուցվածքի ևս մի թերություն այն է, որ յուրաքանչյուր մանրաթել պարանի երկայնքով բազմիցս մաշման է ենթարկվում։ Սա նշանակում է, որ պարանն աստիճանաբար կարող է քայքայվել և վերածվել բազմաթիվ փոքր՝ մոտ մեկ դյույմանոց մանրաթելերի կտորների, ինչը տեսանելիորեն դժվար է հայտնաբերել։

Ոլորված պարանը ունի հատուկ նախընտրելի ոլորման ուղղություն։

Սովորական աջ-ոլորված (անգլ.՝ right-laid) պարանը պետք է ոլորվի ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ խճճումից խուսափելու համար։ Այս ձևով ոլորելը պարանի մեջ լրացուցիչ պտույտ է ստեղծում, ուստի նման պարանը պետք է վերջերում ամրացվի՝ չոլորվելու համար։

Կառամատույցում կիրառվող պարան
Հյուսովի պարան
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսված պարանները սովորաբար պատրաստվում են նեյլոնից, պոլիեսթերից, պոլիպրոպիլենից կամ բարձր դիմացկուն մանրաթելերից՝ ինչպես HMPE-ն ու առամիդը։ Նեյլոնը ուժեղ է և ձգվող, բայց թրջվելիս թուլանում է 10–15%-ով։ Պոլիեսթերը քիչ է ձգվում, չի թուլանում ջրից, ավելի լավ է դիմանում արևի ու մաշման ազդեցությանը։ Պոլիպրոպիլենը թեթև է, էժան և լողում է ջրի վրա, բայց թույլ է արևի, շփման և ջերմության հանդեպ։ Պարանները, որոնք չունեն ներսային պտույտ, ավելի լավ են բացվում, եթե ոլորված են «ութնաձև»՝ պարբերաբար հակառակ ուղղություններով։

Մեկշերտ հյուսքը ունի 8 կամ 12 թել՝ կեսը պտտվում է ժամացույցի ուղղությամբ, մյուս կեսը՝ հակառակ։ Հյուսման տարբերակներն են՝ թվիլ, զամբյուղային կամ հազվադեպ պարզ հյուսք։ Գերմանական «Kyosev» համակարգում հյուսքը նկարագրվում է թելերի երկարությամբ և խմբերով։

Կրկնահյուսքը (անգլ.՝ double braid) բաղկացած է ներքին և արտաքին հյուսքերից։ Ներսը ընտրվում է ամրության, դրսը՝ մաշման դիմացկունության համար։

Մոնոլիտ հյուսքը (անգլ.՝ solid braid) ունի առնվազն երեք կամ ավելի թելախումբ՝ բարդ ու կողպվող կառուցվածքով։ Օգտագործվում է կնքման կամ բազմօգտագործման պարանի համար։

Կերնմանթլե պարանն ունի միջուկ (անգլ.՝ kern) և հյուսված պաշտպանիչ շերտ (անգլ.՝ mantle)

Այլ տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսված պարանը ստացվում է ոլորած թելերի հյուսքով և երբեմն կոչվում է քառակուսի հյուսք։ Այն շրջանաձեւ չէ ինչպես սովորական ոլորաթելը և շոշափելիս մի փոքր կոշտ է։ Այն ավելի քիչ հակված է ոլորվելու, իսկ որոշ նյութերից պատրաստվելու դեպքում լինում է շատ ճկուն և հեշտ կիրառելի՝ կապելու կամ օգտագործելու համար։ Այս կառուցվածքը բացում է բոլոր թելերը, ինչը ունի որոշ թերություններ, ինչպես արդեն նշվել էր։

(անգլ.՝ Brait) տեսակի պարանը հյուսվածքի և ձևաթելի համակցություն է՝ ոչ պտտվող այլընտրանք ավանդական եռաթել պարաններին։ Այն ունի շատ լավ էներգիա կլանելու հատկություն, ինչի շնորհիվ լայնորեն օգտագործվում է ծառաբույծների (անգլ.՝ arborists) կողմից։ Այն հաճախ կիրառվում է որպես նավահանգստային կամ խարիսխի պարան։ Այս տեսակի կառուցվածքն առաջինը ներդրել է Yale Cordage ընկերությունը։

Ժայռամագլցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռամագլցման սպորտում օգտագործվում էլաստիկ պարան, որն ուժի ազդեցությամբ ձգվում է՝ կլանելու անկման ժամանակ առաջացած էներգիան, առանց այնպիսի մեծ ուժ ստեղծելու, որը կարող է վնասել մագլցողին։ Ի տարբերություն էլաստիկ պարանների՝ ստատիկ պարաններն ունեն շատ փոքր ձգվողություն և նախատեսված չեն ազատ անկման կանգնեցման համար։ Դրանք օգտագործվում են լեռնամագլցման, պարանով իջնելու, փրկարարական աշխատանքների, ինչպես նաև արդյունաբերական ոլորտներում՝ օրինակ՝ պատուհաններ լվանալու ժամանակ։

UIAA-ն (Միջազգային լեռնագնացության և ալպինիզմի միություն) համագործակցելով CEN-ի (Եվրոպական ստանդարտացման կոմիտե) հետ, սահմանում է մագլցման պարանի ստանդարտները և վերահսկում դրանց թեստավորումը։ Պարանը, որը կրում է UIAA կամ CE հավաստագրում, պիտանի է լեռնագնացության համար։

Պարանները սուր ժայռային եզրերից հեռու պահելը կարևոր է։ Պարանով նախկինում կանգնեցված անկումները, նրա թաթախի վնասվածությունը, ինչպես նաև կեղտով կամ լուծիչներով աղտոտվածությունը բոլորն էլ թուլացնում են պարանը և կարող են այն անպիտան դարձնել հետագա սպորտային օգտագործման համար։

Ժայռամագլցման պարան
Մագլցման պարանների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեկ պարան (անգլ.՝ Single rope) – ամենատարածվածն է։ Օգտագործվում է միայնակ։ Տրամագիծը՝ մոտավորապես 9-ից 11 մմ։ Բարակ պարանները թեթև են, բայց ավելի արագ մաշվում են։
  • Կրկնակի պարան (անգլ.՝ Double rope) – ավելի բարակ է (սովորաբար՝ 9 մմ և պակաս) և օգտագործվում է զույգերով։ Ավելի անվտանգ է, քանի որ երկու պարանի միաժամանակ կտրվելու հավանականությունը փոքր է։ Սակայն ավելի բարդ է ապահովագրել և ղեկավարել։ Պարանները կարող են ամրացվել հերթական պաշտպանական կետերին՝ նվազեցնելու համար ոլորումը և խափանումնե

րը։

  • Երկվորյակ պարան (անգլ.՝ Twin rope) – նույնպես բարակ է, բայց միշտ պետք է ամրացվի նույն պաշտպանական կետին, այսինքն՝ գործածվում է որպես մեկ ամբողջական միավոր։ Տրվում է լրացուցիչ անվտանգություն այն դեպքերում, երբ հնարավոր է պարանը կտրվի։ Սակայն նոր, թեթև ու առավել անվտանգ պարանները գրեթե ամբողջությամբ փոխարինել են այս տեսակը։

Պարանի փաթեթավորման ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թիթեռաձև փաթեթավորում (անգլ.՝ butterfly coil)
  • Ալպին փաթեթավորում (անգլ.՝ alpine coil)։ Սրանք օգտագործվում են պարանը հեշտ տեղափոխելու համար։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանեփից, բամբակից կամ նեյլոնից պատրաստված պարանները սովորաբար պահվում են զով և չոր տեղում: Ծռվելուց խուսափելու համար այն սովորաբար փաթաթվում է: Քայքայումը կամ քանդվելը կանխելու համար պարանի ծայրերը կապվում են թելով (մտրակով), ժապավենով կամ ջերմակծկվող խողովակով: Պլաստիկ թելերով պարանի ծայրերը հաճախ պարզապես հալեցնում են և միաձուլում՝ կոշտ գլխիկ ստանալու համար։ Պարանների ու հանգույցների փորձագետ Ջեֆրի Բադվորթը (անգլ.՝ Geoffrey Budworth) զգուշացնում է, որ այս մեթոդն ունի վտանգավոր կողմեր[22]։

Այս կերպ պարանների ծայրերը կնքելը ծուլության նշան է և խիստ վտանգավոր: Մի անգամ քարշակի օպերատորը կտրեց իր ափը մինչև ջլերը, այն բանից հետո, երբ ջերմամեկուսացված պարանի կարծրացած (և ակնհայտորեն սուր) ծայրը քաշվեց նրա բռնվածքի միջով: Ճիշտ փաթաթմանը փոխարինող ոչինչ չկա:

Եթե բեռ կրող պարանը կտրուկ կամ հանկարծակի ցնցում է ստանում, կամ պարանի վրա նկատելի են մաշվածության նշաններ, խորհուրդ է տրվում անմիջապես փոխարինել այն և այն դեն նետել կամ օգտագործել միայն ոչ բեռ կրող աշխատանքների համար[23][24]:

Պարան հյուսելու սարք

Պարանի կյանքի միջին տևողությունը 5 տարի է: Այդ կետից հետո պարանը պետք է լուրջ ստուգում անցնի։ Այնուամենայնիվ, պարանի օգտագործման հաճախականությունը ազդում է ստուգման վրա։ Կարևորագույն նպատակներով օգտագործվող պարանները, ինչպիսիք են խարսխման պարանները կամ շարժական սարքավորումները, պետք է պարբերաբար ստուգվեն շատ ավելի կարճ ժամանակահատվածում, քան սա, իսկ կյանքի համար կարևորագույն նպատակներով օգտագործվող պարանները, ինչպիսիք են լեռնագնացությունը, պետք է ստուգվեն շատ ավելի հաճախ, մինչև յուրաքանչյուր օգտագործումից առաջ ներառյալ։

  • Անհրաժեշտ է խուսափել ժայռամագլցման պարանի վրա կանգնելուց, քանի որ դա կարող է քարերի փոքրիկ կտորներ մղել պատյանի միջով, ինչը, ի վերջո, կարող է փչացնել պարանի միջուկը։
  • Անվտանգության, արտաքին տեսքի և կարգի համաձայն, պարանները կարող են փաթաթվել պարույրների մեջ տախտակամածի վրա[25]։
  • Պարանների շատ տեսակի թելիկները թուլանում են կոռոզիոն հեղուկներից, լուծիչներից և բարձր ջերմաստիճաններից։ Նման վնասը հատկապես վտանգավոր է, քանի որ այն հաճախ անտեսանելի է աչքի համար։
  • Ընդհանուր օգտագործման պարանների դեպքում պետք է խուսափել հարվածային բեռնվածությունից, քանի որ դա կարող է վնասել դրանք։ Բոլոր պարանները պետք է օգտագործվեն անվտանգ աշխատանքային բեռնվածության տակ, որը զգալիորեն պակաս է դրանց կոտրման ուժից[26]։
  • Ձգվածության տակ գտնվող էլաստիկ պարաններից շատերը կարող են կտրվելու դեպքում վտանգավոր լինել։ Ձգված պարանների նկարմամբ պետք է զգուշություն ցուցաբերել։
Մաշված պարան

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարան» (անգլ.՝ rope) եզրույթը միաժամանակ նյութ է և գործիք։ Երբ այն ունենում է հատուկ կիրառություն, հատկապես ծովային ոլորտում, հաճախ անվանվում է «լար» (անգլ.՝ line)։

  • Առագաստի կառավարող լարերը կոչվում են թիթեղներ՝ (անգլ.՝ sheets), օրինակ՝ ջիբ առագաստը կառավարող թիթեղ՝ (անգլ.՝ jib sheet)։
  • Հալյարդ (անգլ.՝ halyard) կոչվող լարը օգտագործվում է առագաստը բարձրացնելու կամ իջեցնելու համար, և սովորաբար նրա ծայրին շղթա կամ կարաբին է ամրացված։

Ծովային այլ օրինակներ, երբ օգտագործվում է «լար» (անգլ.՝ line) եզրույթը, ներառում են՝

  • Շարժման լար (անգլ.՝ mooring line)
  • Մարլինի լար անգլ.՝ (marline line)։

Օգտագործման այլ ոլորտներում հանդիպում են նաև՝

  • Լվացքի լար (անգլ.՝ clothesline)

Միևնույն ժամանակ, որոշ ծովային կիրառություններում շարունակում է օգտագործվել հենց «պարան» բառը, օրինակ՝

  • Մարդու պարան (man rope, որը հաճախ օգտագործվում է նավի վրա շարժվելու կամ հենվելու համար)
  • Առագաստի եզրին ամրացված պարան (անգլ.՝ bolt rope)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Noel, John V. Jr. (1988-12-15). Knight's Modern Seamanship. John Wiley & Sons. ISBN 9780471289487.
  2. ↑ Army Field Manual FM 5-125 (Rigging Techniques, Procedures and Applications) (PDF). Technical Manual No. 3-34.86/Marine Corps, Reference Publication 3-17.7J. The United States Army. 2012.
  3. ↑ Carver, R.K. (2009). Stagecraft Fundamentals: A Guide and Reference for Theatrical Production. Focal Press. p. 250. ISBN 978-0-240-80857-4. Retrieved 15 November 2018.
  4. ↑ Coles, A. (2009). Skipper's Onboard Knot Guide: Knots, Bends, Hitches and Splices. A&C Black. p. 3. ISBN 978-0-7136-8934-1. Retrieved 15 November 2018.
  5. ↑ International Association of Fire Chiefs; National Fire Protection Association (2008). Fundamentals of Fire Fighter Skills. Jones & Bartlett Learning, LLC. p. 499. ISBN 978-0-7637-5342-9. Retrieved 15 November 2018.
  6. ↑ https://books.google.am/books?id=y1M9W6hvNmMC
  7. ↑ https://hy.wikipedia.org/wiki/
  8. ↑ "50,000-year-old string found at France Neanderthal site". BBC. 13 April 2020. Retrieved 20 April 2020.
  9. ↑ "Direct evidence of Neanderthal fibre technology and its cognitive and behavioral implications". Nature.com. 9 April 2020. Retrieved 24 April 2022.
  10. ↑ Keith, B. "History of Ropemaking". Pre-Revolutionary Ropemaking in the American Colonies. Retrieved 24 April 2022.
  11. ↑ Conard, Nicholas J.; Rots, Veerle (2024-02-02). "Rope making in the Aurignacian of Central Europe more than 35,000 years ago". Science Advances. 10 (5): eadh5217. Bibcode:2024SciA...10H5217C. doi:10.1126/sciadv.adh5217. ISSN 2375-2548. PMC 10830101. PMID 38295167.
  12. ↑ McKie, Robin (1 August 2020). "Take a tusk, drill holes, weave a rope – and change the course of history". The Guardian. Article has photograph of the Hohle Fels rope-making tool.
  13. ↑ Keith, B. "History of Ropemaking". Pre-Revolutionary Ropemaking in the American Colonies. Retrieved 24 April 2022.
  14. ↑ Lucas, C.; Galway-Witham, J.; Stringer, C. B.; Bello, S. M. (11 June 2019). "Investigating the use of Paleolithic perforated batons: new evidence from Gough's Cave (Somerset, UK)". Archaeological and Anthropological Sciences. 11 (10): 5231–5255. Bibcode:2019ArAnS..11.5231L. doi:10.1007/s12520-019-00847-y.
  15. ↑ "Bâtons Percés". Retrieved 24 April 2022.
  16. ↑ Adovasio, James M.; Soffer, Olga; Klíma, Bohuslav (1996). "Upper Palaeolithic fibre technology: interlaced woven finds from Pavlov I, Czech Republic, c. 26,000 years ago". Antiquity. 70 (269): 526–534. doi:10.1017/S0003598X0008368X. ISSN 0003-598X.
  17. ↑ (See http://www.madehow.com/Volume-2/Rope.html, word-for-word not sure which "plagiarized" which)
  18. ↑ "rogue's yarn". Merriam-Webster.com Dictionary. Merriam-Webster.
  19. ↑ Flory, John F.; Hearle, John; McKenna, Hank; Parsey, Mike (October 2015). "About 75 years of synthetic fiber rope history". OCEANS 2015 - MTS/IEEE Washington. pp. 1–13. doi:10.23919/OCEANS.2015.7404500. ISBN 978-0-9339-5743-5. S2CID 33938337.
  20. ↑ G.S. Nares (1865), Seamanship (3rd ed.), London: James Griffin, p. 23
  21. ↑ McFarland, Cynthia (2013-08-06). HORSEMANS GT TACK & EQUIPMENT: F. Rowman & Littlefield. ISBN 978-0-7627-9598-7.
  22. ↑ Budworth, Geoffrey (1985). The Knot Book. New York: Sterling Publishing Co., Inc. p. 37. ISBN 0-8069-7944-5.
  23. ↑ "Air Winch Safety Info". AirWinchSafety.com. Retrieved 10 October 2012.
  24. ↑ "Wire Rope Inspections". U.S. DOL, OSHA. Retrieved 10 October 2012.
  25. ↑ National Research Council (U.S.) (1975). Mechanical Rope and Cable: Report of the Ad Hoc Committee on Mechanical Rope and Cable, National Materials Advisory Board, Commission on Sociotechnical Systems, National Research Council. National Academies. pp. 51–54.
  26. ↑ American Telephone and Telegraph Company (1931). Use, Care, and Maintenance of Manila Rope and Blocks.