Ժորժ Պոմպիդու
Ժորժ Պոմպիդու ֆր.՝ Georges Jean Raymond Pompidou | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության, Նոր հանրապետության միություն և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք |
---|---|
Կրթություն՝ | Լուի լը Գրան լիցեյ, Բարձրագույն նորմալ դպրոց, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և lycée Pierre-de-Fermat? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1911[1][2][3][4][5][6][7][8] |
Ծննդավայր | Մոնբուդիֆ[9] |
Վախճանի օր | ապրիլի 2, 1974[9][1][2][4][5][6][7][8] (62 տարեկանում) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[9] |
Գերեզման | Orvilliers |
Թաղված | Orvilliers |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Georges Jean Raymond Pompidou |
Հայր | Léon Pompidou? |
Ամուսին | Կլոդ Պոմպիդու |
Զավակներ | Ալան Պոմպիդու |
Պարգևներ |
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ, Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ, Concours général և Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով |
Ժորժ Պոմպիդու (ֆր.՝ Georges Pompidou, հուլիսի 5, 1911[1][2][3][4][5][6][7][8], Մոնբուդիֆ[9] - ապրիլի 2, 1974[9][1][2][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա[9]), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի վարչապետը 1962-1968 և նախագահը 1969-1974 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1934 թվականին ստացել է Քաղաքագիտական գիտելիքների ազատ դպրոցի դիպլոմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) ժամանակ հարել է Դիմադրության շարժմանը, Շառլ դը Գոլի մերձավոր գործակիցներից էր։
Գործուն մասնակցություն է ունեցել «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցության կազմակերպմանը։ 1958 թվականին նշանակվել է դը Գոլի կաբինետի գործերի կառավարիչ (տնօրեն), մասնակցել 1958 թվականի սահմանադրության մշակմանը։
1962–1968 թվականներին երկրի վարչապետն էր, իսկ 1969 թվականից՝ նախագահ։
Շարունակել է դը Գոլի արտաքին քաղաքական կուրսը՝ Ֆրանսիայի համար ապահովել անկախ գործողություններ միջազգային ասպարեզում՝ պահպանելով դաշնակցային հարաբերությունները արևմտյան պետությունների հետ, ինչպես նաև զարգացրել հարաբերությունները ԽՍՀՄ–ի և սոցիալիստական ճամբարի մյուս երկրների հետ։
Եղել է ԽՍՀՄ–ում։ Ստորագրել է խորհրդա–ֆրանսիական արձանագրություն միջազգային կարևոր հարցերի շուրջ խորհրդակցելու վերաբերյալ (1970, Մոսկվա), «ԽՍՀՄ–ի ու Ֆրանսիայի միջև համագործակցության սկզբունքներ»-ը (1971, Փարիզ) և քաղաքական այլ փաստաթղթեր։
Հեղինակ է ֆրանսիական գրականության պատմության վերաբերյալ աշխատությունների։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Georges Pompidou / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Georges Jean Raymond Pompidou — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Помпиду Жорж // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |