Շառլ դը Գոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ դը Գոլ
ֆր.՝ Charles de Gaulle
General Charles de Gaulle in 1945.jpg
Ֆրանսիայի 18-րդ նախագահ
 
Քաղաքացիություն՝ Flag of France.svg Ֆրանսիա
Կուսակցություն՝ Union of Democrats for the Republic և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք
Կրթություն՝ Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր և Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Մասնագիտություն՝ սպա, պետական գործիչ, մեմուարագիր, ռազմական տեսաբան, քաղաքական գործիչ և զինծառայող
Ազգություն ֆրանսիացիներ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 22, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Լիլ[1][6][7]
Վախճանի օր նոյեմբերի 9, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2][4][5] (79 տարեկանում)
Վախճանի վայր Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ, canton of Juzennecourt, arrondissement of Chaumont, Վերին Մարն, Շամպան — Արդեն, Ֆրանսիա
Թաղված Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ
Դինաստիա դը Գոլների ընտանիք
Ի ծնե անուն ֆր.՝ Charles André Joseph de Gaulle Maillot
Հայր Անրի դը Գոլ
Մայր Ժաննա Մելո
Ամուսին 1921 թվականից` Իվոնա դը Գոլ (1900—1979)
Զավակներ որդի՝ Ֆիլիպ (1921), դուստրեր` Էլիզաբեթ (1924-2013) և Աննա (1928-1948)
 
Ինքնագիր Charles de Gaulle Signature 2.svg
 
Պարգևներ

«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Knight Grand Cross with Collar of the Order of Merit of the Italian Republic, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Ազատության միաբանության կավալեր, Սեն Սիրի Հատուկ ռազմական դպրոցի խթանման հովանավոր, Կամբոջայի թագավորական շքանշան, Order of the Dragon of Annam, The Royal Victorian Chain, Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան, Փղի շքանշան, Order of the Royal House of Chakri, Ռազմական խաչ 1939—1945 թթ., Մարտական խաչ 1914-1918, Grand Cordon of the National Order of the Cedar‎ և Grand Master of the Legion of Honour

Շառլ դը Գոլ կամ Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլ (ֆր.՝ Charles André Joseph Marie de Gaulle կրճատ` ֆրանսերեն:  ( ), նոյեմբերի 22, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5], Լիլ[1][6][7] - նոյեմբերի 9, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2][4][5], Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ, canton of Juzennecourt, arrondissement of Chaumont, Վերին Մարն, Շամպան — Արդեն, Ֆրանսիա), Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ (1959-1969Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չհամաձայնվեց Նացիստական Գերմանիայի հետ իր կառավարության կնքած զինադադարի հետ (1940), հեռացավ Լոնդոն և կազմակերպեց հակահիտլերյան խմբավորմանը հարող և Վիշի պրոհիտլերական վարչակարգի տապալման գործում մեծ դերակատարում ունեցող «Ազատ Ֆրանսիա» (1940-1944) շարժումը` դառնալով Ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշ։

1940 թվականի հունիսի 18-ի Դը Գոլը Լոնդոնի ռադիոյով ուղերձ է հղել Բրիտանիայի տարածքում գտնվող ֆրանսիացի բոլոր սպաներին, զինվորներին և ռազմական մասնագետներին` պայքարը շարունակելու կոչով[8][9]։ 2005 թվականին Ֆրանսիայի ժողովրդին ուղղված Դը Գոլի պատմական նշանակություն ունեցող այս ելույթը ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողության ցուցակագրում։

Մեծ Բրիտանիան, հետագայում նաև՝ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ[10] ճանաչել են Շառլ դը Գոլի «վտարանդի կառավարությունը»։ Ֆրանսիայի ազատագրումից հետո 1944-1946 թվականներին նա ղեկավարել է Ժամանակավոր կառավարությունը` երկրորդ անգամ ընտրվելով նախագահ։ Ընդունել է նոր սահմանադրություն, զարկ տվել տնտեսությանը, բարձրացրել երկրի միջազգային հեղինակությունը[11]։

Սառը պատերազմի ժամանակաշրջանում Դը Գոլը եղել է Ֆրանսիայի գլխավոր գործիչ և նրա մասին հիշողությունը շարունակում է ազդել ֆրանսիական քաղաքականության վրա:

Շառլ դը Գոլը համարում էր, որ Գերմանիայի տարածքում պետք է ստեղծել մի քանի պետություններ, որ նրանից այլևս պատերազմի սպառնալիք չառաջանա[12]։ Ֆրանսիական պատմագրության մեջ կա Շառլ դը Գոլի քաղաքական հայացքներին համակարգին նվիրված մի ամբողջ գրականություն, որը կոչվում է «Գոլիզմ», ըստ նրա հիմնադիրի անունի[13][14][15]։

Բովանդակություն

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլլ քաղաքի այն տունը, որտեղ ծնվել է Շառլ դը Գոլը

Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլը ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 22-ին, հայրենասեր կաթոլիկների ընտանիքում։ Թեև դը Գոլերի ընտանիքը ազնվական ծագում ուներ, սակայն de «մասնիկը» Ֆրանսիայի ազնվական ազգանուններին կից ավանդական մասնիկը չէ, այլ ֆլամանդական արտիկլի ձևը։

Շառլը և նրա երեք եղբայրներն ու քույրը ծնվել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում` տատիկի տանը, որտեղ մայրը մեկնում էր ամեն ծննդաբերությունից առաջ, թեև ընտանիքը բնակվում էր Փարիզում։ Հայրը` Անրի դը Գոլը (1848-1932) ճիզվիտական դպրոցում փիլիսոփայության և գրականության պրոֆեսոր էր, ինչը մեծապես ազդել է Շարլի կրթության վրա։ Վաղ տարիքից նա ընթերցանություն է սիրել։ Պատմությամբ այնքան տարված է եղել, որ նրա մոտ առաջացել է Ֆրանսիային ծառայելու գրեթե միստիկական ըմբռնում։

Ծնողներն անսահման հայրենասիրություն են սերմանել իրենց հինգ զավակներին։ Մայրը խիստ կրոնապաշտ էր և ընտանիքում կաթոլիկության և հայրենասիրության ոգին էր իշխում[16]։

Անրի դը Գոլը ընտանեկան կրթության սկզբունքների հետևորդ էր. նա գրել և կարդալ էր սովորեցնում իր երեխաներին, նրանց համար անձամբ ընթերցում էր ֆրանսիական և արտասահմանյան դասական գրականությունից հատվածներ։ Հոր ղեկավարությամբ Շառլը եղբայրների հետ միասին ամբողջական տեսարաններ էին խաղում Կոռնեյլի և Ռասինիի պիեսներից[17]։

Մայրը նրան պատմում էր իր այն հիասթափության մասին, որը նա ունեցել է մանուկ հասակում, երբ տեսել է, թե ինչպես դառնագին են արտասվում իր ծնողները 1870 թվականին մարշալ Բազելի բանակի կապիտուլյացիայի մասին տեղեկանալուց հետո։ Պարտության այդ տխուր օրերի մասին հատկապես հաճախ էր հիշում Շառլի հայրը, ով մասնակցել էր ֆրանս-պրուսական պատերազմին։ Շարժական պահակախմբի (mobile guard) լեյտենանտ Անրի դը Գոլը մարտնչել էր Փարիզը պաշարած գերմանական բանակի դեմ, Ստեն տեղանքի մոտակայքում մարտի ժամանակ վիրավորվել էր[16]։

Aquote1.png Հայրս, որ կրթված և մտածող մարդ էր, որը մեծացել էր որոշակի ավանդույթներով, համակված էր Ֆրանսիայի հույժ կարևոր առաքելության մասին հավատով: Իսկ հայրենիքի հանդեպ մորս տածած անբեկանելի սիրո զգացումը կարելի է համեմատել միայն բարեպաշտության հետ: Իմ երեք եղբայրները, քույրս և ես` ինքս, հպարտանում էինք մեր հայրենիքով: Այդ հպարտությունը, որին խառնվում էր նրա ճակատագրի հանդեպ անհանգստության զգացումը, դարձել էր մեր երկրորդ էությունը[18]:
- «Պատերազմական հուշեր» Շառլ դը Գոլ
Aquote2.png


Ժակ Շաբան-Դելմասը, որը Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս էր, ապա գեներալի նախագահության տարիների ընթացքում ​​Ազգային ժողովի մշտական նախագահ, հիշում է, որ այս «երկրորդ էությունը» զարմացնում էր ոչ միայն մատաղ սերնդին, որին պատկանում էր նաև ինքը` Շաբան-Դելմասը, այլև դը Գոլի հասակակիցներին[19]: Հետագայում, դը Գոլն իր երիտասարդության մասին գրել է. «Ես կարծում էի, որ կյանքի իմաստը կայանում էր հանուն Ֆրանսիայի ականավոր հերոսություններ կատարելու մեջ, և որ կգա մի օր, երբ ինձ կընձեռնվի նման հնարավորություն»[20]։

Շառլը միջնակարգ կրթություն է ստացել ճիզվիտական քոլեջում։ Դեռևս պատանեկության տարիներին նա հետաքրքրություն էր ցուցաբերում ռազմական գործի նկատմամբ։ Փարիզի Ստանիսլաս քոլեջում մեկ տարի նախապատրաստական ուսուցումից հետո նրան ընդունեցին Սեն Սիրի ռազմական հատուկ դպրոց։ Նա ընտրեց հետևակային ծառայությունը. դա առավել «զինվորական» է, քանի որ ավելի մոտ է ռազմական գործողություններին։ 1912 թվականին դը Գոլն ավարտեց Սեն Սիրը, առաջադիմությամբ լինելով 13-րդը, և սկսեց ծառայել 33-րդ հետևակային գնդում` Գնդապետ Պետենի հրամանատարության ներքո։

Ռազմական առաջին քայլեր և Առաջին աշխարհամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամանատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլն ընտրեց զինվորականի մասնագիտությունը։ Սեն-Սիրի ռազմական դպրոցը 22 տարեկանում ավարտելով՝ նա ծառայության անցավ Ֆրանսիայի լավագույն ստորաբաժանումներից մեկում` 33-րդ հետևակային գնդում. նա հետևազորը համարում էր բոլոր զորատեսակներից առավել ռազմականը։

1914 թվականի օգոստոսի 12-ին, երբ վրա հասավ Առաջին համաշխարհային պատերազմը, լեյտենանտի կոչումով Շառլ դը Գոլը, որպես դասակի հրամանատար, մասնակցեց ռազմական գործողություններին Գեներալ Լանրեզակի հյուսիս-արևելքում տեղակայված 5-րդ բանակի կազմում։ Աշխարհամարտի ընթացքում վիրավորվեց երեք անգամ։ Առաջին անգամ վիրավորվեց օգոստոսի 15-ին, Դինանում և ծնկի վնասվածքի բուժումից հետո` հոկտեմբերին շարքեր վերադարձավ[21][22]։ Դը Գոլը ճանաչում ստացավ այն բանի համար, որ բազմաթիվ անգամներ սողոսկելով հակառակորդի կողմը և լսելով խրամատների խոսակցությունները, շատ արժեքավոր տեղեկություններ էր բերում և 1915 թվականի հունվարի 18-ին արժանացավ Ֆրանսիայի Ռազմական Խաչ շքանշանի, իսկ փետրվարի 10-ին առաջադրվեց փորձաշրջանով կապիտանի կոչում ստանալուն։ Երկրորդ անգամ վիրավորվեց 1915 թվականի մարտի 10-ին Մենիլ լե Յուրլուի ճակատամարտում` ձեռքի վնասվածքով, որը նախապես ոչ բարդ վնասվածք էր, սակայն բորբոքվեց և չորս ամիս շարունակ նա չկարողացավ ծառայության վերադառնալ (և հետագայում դա պատճառ հանդիսացավ, որ նա իր ամուսնական մատանին աջ ձեռքի վրա կրի)[22]։ 33-րդ գունդ վերադարձավ կապիտանի կոչում ստացած և որպես 10-րդ վաշտի հրամանատար, իսկ դեկտեմբերին նա դարձավ զորագնդի ադյուտանտ[21]։ Երրորդ անգամ վիրավորվեց 1916 թվականի մարտի 2-ին Վերդենի ճակատամարտում` ազդրի շրջանում սվինի հարվածից և մարտի դաշտում թունավոր գազից անգիտակից ընկած մնաց։ Նա որպես զոհված, ստացավ հետմահու հերոսի կոչում։ Սակայն Շառլը ողջ էր մնացել և անգիտակից վիճակում գերի էր ընկել գերմանացիներին։ Նրան բուժեցին Մայնի հոսպիտալում և պահեցին տարբեր ամրոցներում մինչև 1918 թվականի Կոմպիենի զինադադարը։

Գերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Գոլը 32 ամիս անցկացրեց ռազմագերիների համար նախատեսված գերմանական զինվորական ճամբարում, որտեղ բավարար բուժում ստացավ[23]։

Գերության ընթացքում դե Գոլը գերմանական թերթեր էր կարդում (նա գերմանական սովորել էր դեռևս դպրոցում եւ ամառային արձակուրդներն անցկացրել էր Գերմանիայում) եւ այլ բանտարկյալների հետ զրույցներ էր վարում հակամարտության նկատմամբ իր տեսակետի մասին: Նրա հայրենասիրական խանդավառությունն ու հաղթանակի հանդեպ վստահությունը նրա համար վաստակեցին մեկ այլ մականուն` Կոննետաբլ («Le Connétable» - միջնադարյան ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատարի կոչում)[24]:

Անազատության մեջ գերմանական հեղինակներին ընթերցելով ավելի շատ բան սկսեց իմանալ Գերմանիայի մասին, ինչը հետագայում նրան շատ օգնեց զինվորական հրամանատարության մեջ։ Հենց այդ ժամանակ էլ Դը Գոլը սկսեց գրել իր առաջին գիրքը, «Discorde chez l'ennemi» («Երկպառակություն թշնամու ճամբարում»), որում վերլուծեց գերմանական ուժերի ներքին խնդիրները և տարաձայնությունները[25] (գիրքը հրատարակվեց 1924 թվականին[26][27]): Ռազմագերության ընթացքում Դը Գոլը շփվել է Կարմիր բանակի ապագա մարշալ Միխայիլ Տուխաչևսկու հետ, որի սրընթաց և մեքենաներով հագեցած բանակի մասին ռազմական տեսությունները շատ նման էին իր տեսակետներին[28][29]:

Դե Գոլը, չհաշտվելով գերության հետ, հինգ անգամ փախուստի փորձ կատարեց, սակայն ոչ մեկը հաջողությամբ չպսակվեց։ Նրան տեղափոխեցին ավելի խիստ ռեժիմի հաստատություն և պատժեցին երկարաժամկետ միայնակ ազատազրկմամբ և արտոնություններից զրկելով, ինչպես օրինակ` թերթեր և ծխախոտ։ Նա փորձել էր փախչել լվացքատների զամբյուղի մեջ թաքնվելով, թունել փորելով, պատի մեջ փոս փորելով և նույնիսկ բուժքույր ձևանալով` իր պահակներին խաբելու համար: Ծնողներին ուղղված նամակում նա անընդհատ խոսում էր իր վրդովմունքի մասին, որ պատերազմը շարունակվում է առանց իրեն, և իրավիճակը «ամոթալի դժբախտություն» անվանելով, համեմատում էր այն «կոտոշներ ունենալու» (դավաճանված լինել իմաստով) հետ: Երբ պատերազմն ավարտին էր մոտենում, նա դեպրեսիայի մեջ ընկավ, քանի որ որևէ դեր չէր ունեցել հաղթանակում։ Բայց չնայած իր ջանքերին, նա գերության մեջ մնաց մինչև Կոմպիենի զինադադարը: 1918 թվականի դեկտեմբերի 1-ին, երեք շաբաթ անց նա վերադարձավ Դորդոնում գտնվող իր հայրական տուն, որպեսզի վերամիավորվի իր երեք եղբայրների հետ, ովքեր ծառայել էին բանակում և վերապրեցին պատերազմը։

Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ դը Գոլի հուշարձանը Վարշավայում, Երուսաղեմյան ծառուղիներ փողոցի վրա

Շատերի նման ազատություն ստանալով միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից (1918 թվականի նոյեմբերի 11-ին կնքված զինադադարից) հետո, կոմունիստական Ռուսաստանի հետ պատերազմի տարիներին (1919-1921) Լեհաստանում էր, որտեղ ծառայեց ֆրանսիական ռազմական առաքելությանը (կրկին ձևավորվող լեհական բանակի կազմակերպմանը)` հետևակային մարտավարության տեսություն դասավանդելով նախկին կայսերական գվարդիայի ուսումնարանում` Ռեմբերտուֆի ռազմական դպրոցում։ 1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցեց լեհ-ռուսական այդ պատերազմին (այդ հակամարտության ռուսական կողմը, ճակատագրի հեգնանքով, ղեկավարում էր Տուխաչևսկին)։ Լեհական բանակում մշտական պաշտոնից հրաժարվելով` 1921 թվականի գարնանը վերադարձավ հայրենիք, որտեղ ամուսնացավ Իվոնա դը Գոլի հետ[23]։

Ֆրանսիայում որպես ռազմական տեսաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքում նա սկսեց դասախոսություններ կարդալ նախ Սեն Սիրի դպրոցում, ապա` 1922 թվականին, Բարձրագույն ռազմական դպրոցում։ 1930-ական թվականներին փոխգնդապետ, ապա գնդապետ դը Գոլը Ֆրանսիայում հռչակվեց որպես ռազմական գործի տեսաբան՝ հեղինակելով «Հանուն արհեստավարժ բանակի», «Թրի սայրին», «Ֆրանսիան ու իր բանակը» և այլ նմանատիպ գրքեր։ Դը Գոլն իր մենագրություններում, մասնավորապես, տեսականորեն հիմնավորում էր մեքենայացված և հատկապես տանկային զորամիավորումների զարգացման անչափ կարևորությունը` ապագա պատերազմում տանկային բանակը հիմանական զենք համարելով։ Այդ առումով նրա մենագրությունները նմանացվում Գերմանիայի առաջատար ռազմական տեսաբան Հայնց Գուդերյանի[30] աշխատություններին։ Սակայն դը Գոլի առաջարկությունները Ֆրանսիայի հրամանատարության և քաղաքական շրջանակների կողմից բավարար ըմբռնում չգտան։ 1935 թվականին ապագա վարչապետ Պոլ Ռեյնոն ըստ գնդապետ Շառլ դը Գոլի պլանների Ազգային ժողով էր ներկայացրել բանակի բարեփոխումների մասին օրինագիծ, որը մերժվեց որպես «անօգուտ, անցանկալի և տրամաբանությանը և պատմությանը հակասող» նախագիծ[31]։

1932-1936 թվականներին Շառլ դը Գոլը Ֆրանսիայի Պաշտպանության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելուց անմիջապես առաջ էր, որ նշանակվեց տանկային գնդի հրամանատար (1937-1939)։

Երկրորդ աշխարհամարտ և Ֆրանսիայի օկուպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենվելով Առաջին համաշխարհային պատերազմի «դիրքային» ռազմավարական և տակտիկական դասերի վրա` մարշալ Պետենն ու նրա կողմնակիցները շեշտը դնում էին պաշտպանության գծի (տխրահռչակ Մաժինոյի գիծ) ամրացման վրա։ Սակայն դը Գոլը պնդում էր, որ պետք է ձևավորել ռազմավարական ստորաբաժանումներ` ապացուցելով տեխնիկայի զարգացման առկա պայմաններում պաշտպանական ամրությունների անիմաստությունը և հաշվի առնելով, որ ֆրանսիական սահմանները հիմնականում բաց հարթավայրերում են։ Արդյունքում, Պետենի և դը Գոլի միջև առաջացած հակասությունը փչացրեց նրանց միջև հարաբերությունները։ Սակայն Երկրորդ համաշխարհայինի առաջին իսկ օրերից Շառլ դը Գոլի իրավացիությունը հաստատվեց[29]։

Պատերազմի սկզբում դը Գոլը գնդապետ էր։ Պատերազմի նախօրյակին նա նշանակվեց Սաարի տանկային բանակի հրամատարրտ (1939 թվականի օգոստոսի 31)։ Դա ֆրանսիական բանակի միակ տանկային գունդն էր` հնացած տանկերով։ Այնուամենանիվ, սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, իսկ Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային, դը Գոլին անհավանական ջանքերի գնով հաջողվեց կանգնեցնել ֆաշիստների հարձակումը հյուսիսից և նույնիսկ որոշ չափով հետ մղել։ Շառլին անմիջապես տվեցին բրիգադի գեներալի կոչում։ Չնայած տանկային գնդի հաջողությանը, ռազմական գործողությունների ընդհանուր ընթացքի վրա էական ազդեցություն չունեցավ. մի քանի օրում Գերմանիան գրավեց ֆրանսիական հողերի մեծ մասը։ Այդ առիթով գրել է. «Ինձ բաժին էր ընկել դերակատարում ունենալ մի սարսափելի միստիֆիկացիայում... Մի քանի տասնյակ թեթև տանկերը, որոնց հրամանատարն եմ ես, ընդամենը փոշի են։ Մենք կպարտվենք պատերազմն ամենախղճուկ ձևով, եթե չգործենք»[31]։

1940 թվականին դը Գոլը գրել է «Մեքենայացված զորք երևույթը» հոդվածը, որում կարևորել է ցամաքային տարատեսակ ուժերի, առաջին հերթին տանկերի, և ՌՕՈՒ փոխազդեցության նշանակությունը[32]։

Շառլ դը Գոլը Լոնդոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

1940 թվականի մայիսի 14-ին դը Գոլին հանձնվեց ձևավորվող 4-րդ տանկային դիվիզիայի հրամանատարությունը (սկզբում 5000 զինվոր և 85 տանկ)։ Հունիսի 1-ից նա ժամանակավորապես ստանձնեց բրիգադի գեներալի պաշտոնը (նա այդպես էլ պաշտոնապես չհաստատվեց այդ կոչմամբ և պատերազմից հետո նա Չորրորդ Հանրապետությունից ստանում էր գնդապետի թոշակ, ընդամենը)[33]։

Aquote1.png Ֆրանսիացիներն ասում են. «Շառլ դը Գոլն ընդմիշտ կմնա մեր պատմության մեջ որպես սրբություն։ Նա առաջինն էր, ով սուրը հանեց»։ Aquote2.png

1940 թվականի հունիսի 6-ին վարչապետ Պոլ Ռեյնոն դը Գոլին նշանակեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Նա պատերազմը շարունակելու համար կենտրոնացրեց իր բոլոր ուժերը, սակայն ապարդյուն։ Ի պաշտոնե, դը Գոլը համաձայն չէր Գերմանիայի հետ հաշտություն կնքելուն, որին հակված էր Ֆրանսիայի ռազմական կառավարությունը` ի դեմս նախարար Ֆիլիպ Պետենի։ Հունիսի 14-ին դը Գոլը մեկնեց Լոնդոն ֆրանսիական կառավարությանը Աֆրիկա էվակուացնելու նպատակով նավեր տրամադրելու համար։ Ընդ որում, նա Անգլիայի վարչապետ Ուիսթոն Չերչիլին ապացուցում էր, որ «որևէ դրամատիկ քայլ է հարկավոր Ռեյնոյին օժանդակելու համար, որը պետք է խրախուսեր կառավարությանը` շարունակել պատերազմը»[34]։ Սակայն Պոլ Ռեյնոն այդ օրը հրաժարական տվեց և կառավարության գլուխ անցավ Պետենը, ով Գերմանիայի հետ հաշտության բանակցություններ սկսեց անմիջապես։ 1940 թվականի հունիսի 17-ին դը Գոլը Բորդոյից, որտեղ էվակուացվել էր կառավարությունը, մեկնեց Լոնդոն` չցանկանալով մասնակցել վարչապետ Պետենի՝ Գերմանիայի հետ սկսած հաշտության ստորացուցիչ բանակցություններին: Դը Գոլի քայլը որակվեց դիզերտիրություն և Ֆրանսիական բանակի ռազմական տրիբունալը մահապատժի ենթարկելու դատապավճիռ ընդունեց։ Այդ առիթով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ասել է, որ «այդ ինքնաթիռով Գոլն իր հետ տարավ նաև Ֆրանսիայի պատիվը»[34]։

Հունիսի 18-ին Շառլ դը Գոլի ելույթի տեքստով հուշատախտակ, Վիեն
Ֆրանսիայի ժողովրդին ուղղված Դը Գոլի այս ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2005 թվականին ընդգրկել է Աշխարհի հիշողություն փաստագրական ժառանգության ցուցակագրում

Ազատ Ֆրանսիա շարժման հիմնադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատ Ֆրանսիայի» դրոշը Դիմադրության շարժման գոլականների խորհրդանիշ լոթարինգյան խաչով, (1940-1944)

Լոնդոնում` օգտվելով Չերչիլի աջակցությունից[34], հաշված օրերի ընթացքում դը Գոլը ստեղծեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը և պահանջեց, որ բրիտանական իշխանությունները նրան ռադիոեթեր տրամադրեն, որով իր ուղերձը կհեռարձակվեր նացիստների կողմից բռնագրավված հողերում, ինչպես նաև Վիշիի վարչակարգի տարածքում: Երկար տարիներ շարունակ, հազարավոր իր հայրենակիցների, Դիմադրության շարժման մասնակիցների համար նրա ձայնը, ազատության ձայնը, որն առաջին անգամ հնչեց 1940 թվականի հունիսի 18-ին, և օրը երկու անգամ հինգ րոպեանոց ելույթներ էր հնչեցնում BBC-ով, մնում էր ապագա հաղթանակի միակ հույսը[9]:

Ուղերձ բոլոր ֆրանսիացիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 18-ին ռադիոյով սփռվեց դը Գոլի նշանավոր ելույթը։ Նա առաջին ուղերձը սկսեց ֆրանսիական թագավորներին հատուկ ձևով. «Մենք, գեներալ դե Գոլը, դիմում ենք Ֆրանսիային»: Դը Գոլը ժողովրդին դիմեց զավթիչների դեմ համընդհանուր Դիմադրության շարժում սկսելու կոչով[8][9]։

Թռուցիկ. Դը Գոլի կոչը «Բոլոր ֆրանսիացիներին» (A tous les Français), որը Ֆրանսիայում տարածում էին Դիմադրության շարժման ընդհատակյա անդամները, 1940 թվական

Շուտով թռուցիկներ տարածվեցին, որում գեներալը դիմում էր «բոլոր ֆրանսիացիներին» (A tous les Français).

Aquote1.png Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում։ Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային է: Կգա այն օրը, երբ Ֆրանսիան կվերադարձնի իր ազատությունն ու մեծությունը: Ահա թե ինչու ես դիմում եմ բոլոր ֆրանսիացիներին՝ միավորվելու ինձ հետ՝ հանուն գործելու, հանուն ինքնազոհաբերման և հույսի:
- Գեներալ Դը Գոլ, 1940 թվական
Aquote2.png

«Ազատ Ֆրանսիայի» բանագնացներն այցելեցին ֆրանսիական բոլոր ազատ գաղութները և ժամանակակից «Երրորդ աշխարհի» երկրները, ձգտելով Շառլ դը Գոլի ​​«ազատ ֆրանսիացիների» առաջնորդ ճանաչմանը։ Գեներալը նաև իր ունեցած ոչ մեծ միջոցները տրամադրում էր Դիմադրության շարժմանը։

Գաղութների վերահսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական առումով, գլխավոր խնդիրն էր ներգրավել «Ֆրանսիական կայսրության» Աֆրիկայի, Հնդկաչինի և Օվկիանիայի գաղութային լայնարձակ տարածքների ֆրանսիացի հայրենասերներին։ [[Դակար]ը գրավելու անհաջող փորձից հետո դը Գոլը Բրազավիլում (Կոնգոյի Հանրապետություն)ստեղծում է Կայսրության պաշտպանության խորհուրդ։ Հիմնադրման մասին մանիֆեստը սկսվում է հոգնակի խոսքով. «Մենք, գեներալ դը Գոլը (nous général de Gaulle), ազատ ֆրանսիացիների ղեկավարը, որոշում են» և այլն։ Խորհրդի կազմում ընդգրկվեցին ֆրանսիական գաղութների հակաֆաշիստական տրամադրված նահանգապետերը` գեներալ Կատրուն, Էբուեն, գնդապետ Լեկլերկը։ Այդ պահից սկսած դը Գոլն ընդգծեց իր գլխավորած շարժման ազգային և պատմական արմատները։ Նա ստեղծեց Ազատագրման շքանշան, որի հիմնական նշանը դարաձրեց հնագույն` ֆեոդալիզմի ժամանակներից ֆրանսիացիների խորհրդանիշ լոթարինգյան խաչը` երկու գծով։ Միևնույն ժամանակ ընդգծվեցին Ֆրանսիական Հանրապետության սահմանադրական ավանդույթների պահպանումը։ Այսպես օրինակ, «Մարտնչող Ֆրանսիա» քաղաքական ռեժիմի իրավահիմնադիր փաստաթղթում («Օրգանական հռչակագիր»), որը ժողովրդին ներկայացվեց Բրազավիլում, ապացուցվում էր Վիշիի վարչակարգի անօրինական լինելը` վկայակոչելով այն փաստին, որ նա իր «քվազիսահմանադրական ակտերից նույնիսկ դուրս է հանել հենց «հանրապետություն» բառը, այսպես կոչված «ֆրանսիական պետության» ղեկավարին այնպիսի անսահման իշխանություն տրամադրելով, որը նման է սահմանափակումներ չունեցող միապետի իշխանությանը»[35]։

Դիմադրության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլը կազմակերպեց Ազատ Ֆրանսիայի ուժերը, և դաշնակիցները սկսեցին ավելի ու ավելի աջակցել և ճանաչել դը Գոլի ջանքերը։ Լոնդոնում 1941 թվականի սեպտեմբերին դը Գոլը ստեղծեց «Ազատ Ֆրանսիայի ազգային խորհուրդ»` նախագահելով այն: Դա դիմադրության ուժերի համընդհանուր կոալիցիա էր, սկսած պահպանողական ​​կաթոլիկներից, մինչև կոմունիստներ: 1942 թվականի սկզբին շարժումը, որն այլևս կոչվում էր «Մարտնչող Ֆրանսիա», արագորեն ձեռք բերեց իշխանություն և ազդեցություն։ Այն հաղթեց Վիշիի իշխանությանը Սիրիայում և Լիբանանում` ավելացնելով իր սահմանները։

ԽՍՀՄ-ի հետ համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական կոմունիստների հետ աշխատելը նուրբ խնդիր էր, քանի որ նրանք Մոսկվայի հսկողության ներքո էին գտնվում էին, և ԽՍՀՄ-ը 1940-1941 թվականներից բարեկամական հարբերություններ էր սկսել Գերմանիայի հետ` Մոլոտով-Ռիբբենտրոպի պայմանագրի արդյունքում։ Դը Գոլը Մոսկվայի հետ, այնուամենայնիվ, բարեկամական քաղաքականություն էր վարում, սակայն Ստալինը քիչ հետաքրքրություն էր ցուցաբերում։ «Ազատ Ֆրանսիա» շարժմանը նրանք միացան միայն այն ժամանակ, երբ Գերմանիան ներխուժեց Ռուսաստան։

«Ազատ Ֆրանսիայի» մեծագույն հաջողությունն էր 1941 թվականի հունիսի 22-ից հետո ԽՍՀՄ հետ անմիջական կապերի հաստատումը, երբ խորհրդային ղեկավարությունը առանց տատանվելու որոշում ընդունեց Ա. Ե. Բոգոմոլովին` Վիշիի վարչակարգի ժամանակ իր լիազոր ներկայացուցչին, Լոնդոն տեղափոխել։ 1942 թվականի մարտին ֆրանսիական ազգային ազատագրական կոմիտեն դիմեց ԽՍՀՄ իշխանություններին` առաջարկելով օդաչուներ և ավիացիայի մեխանիկներ ուղարկել խորհրդա-գերմանական սահման` Արևելյան ճակատում մարտական գործողություններին մասնակցելու համար[36]։ Ստալինը հաստատեց նախգիծը։ Նա հույս ուներ, որ դը Գոլը հանդես կգա Արևմտյան Եվրոպայում երկրորդ ճակատը բացելու օգտին[37]։

1942 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրվեց խորդային-ֆրանսիական համաձայնագիր` ԽՍՀՄ տարածքում ֆրանսիական օդային զորամիավորման ձևավորման մասին, որը կոչվեց «Նորմանդիա»։ Այսպես ստեղծվեց ֆրանսիական օդային կործանիչների էսկադրիլիան։ Այն հետագայում վերածվեց «Նորմանդիա-Նեման» գնդի[38], որը 1943-1945 թվականներին խորհրդային-գերմանական ճակատում պայքարեց առանցքային երկրների զորքերի դեմ։ Դա Արեւմուտքի միակ դաշնակից կազմավորումն էր, որը պայքարեց մինչև արևելքում պատերազմի ավարտը[39]։

1941-1942 թվականների ընթացքում օկուպացված Ֆրանսիայում աճել էր պարտիզանական կազմակերպությունների ցանցը նույնպես։ 1941 թվականի հոկտեմբերից, գերմանացիների կողմից պատանդների առաջին զանգվածային գնդակահարություններից հետո դը Գոլը բոլոր ֆրանսիացիներին կոչ արեց ընդհատակյա գործադուլ հայտարարել և զանգվածային անհնազանդություն ցուցաբերել։

Մեծ տերությունների առաջնորդների հետ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակիցների առաջնորդների առնչությամբ դը Գոլը հենց սկզբից հավասար դիրքերով հանդես եկավ: Իր համառությամբ նա անընդհատ հունից հանում էր Չերչիլին և Ռուզվելտին: Գեներալին ապաստանելով` Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին հերթին ակնկալվում էր մանիպուլյացիայի ենթարկել ֆրանսիական ներքին դիմադրությունը և ազատ գաղութները, սակայն, նա չարաչար սխալվում էր: Երբ նրանց տեսակետները համընկնում էին, ամեն ինչ լավ էր ընթանում, բայց անհամաձայնությունները սպառնում էին արտաքսել նրան Անգլիայից։

Չերչիլը Ռուզվելտին գրած նամակներում դը Գոլին անվանել է մեծամիտ ֆրանսիացի, ով իրեն «Ֆրանսիայի ազատագրող է երևակայում»։ Ռուզվելտը Չերչիլին առաջարկում էր «կամակոր հարսիկին» աքսորել «Մադագասկար` որպես նահանգապետ»: Սակայն Ռուզվելտի խորամանկ քայլերը, որոնցով Չերչիլին գեներալ դը Գոլի դեմ էր տրամադրում, բախվեցին անգլիական կաբինետի ամուր դիրքորոշմանը։ Նախարարներն իրենց վարչապետին մեղադրեցին. «Ռիսկի դիմելով, ցանկացած տեսանկյունից, ամենևին չարդարացված միջամտություն թույլ տալով զուտ ֆրանսիացիների ներքին գործերին, մենք կարող ենք մեղադրվել այդ երկիրը անգլո-ամերիկյան պռոտեկտորատ վերածելու ձգտման մեջ»[29]։

Վիշիի իշխանությանը հակակշիռ ստեղծելու ձգտումը Չերչիլին հանգեցրեց ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական որոշում կայացնելուն. դը Գոլի ճանաչումը «բոլոր ազատ ֆրանսիացիների ղեկավար» (1940 հունիսի 28) և միջազգային ասպարեզում դը Գոլի դիրքերի ամրապնդմանն օգնելուն։ 1941 թվականի սեպտեմբերի 29-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես ճանաչեց «Ազատ Ֆրանսիան» և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Լոնդոնում ԽՍՀՄ դեսպանատան միջոցով[40]։

Կոնֆլիկտ դաշնակիցների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասաբլանկայի կոնֆերանս, 1943 թվականի հունվարի 24 Ձախից աջ` Ժիռո, Ռուզվելտ, դը Գոլ, Չերչիլ

«Միապետի» գործողությունները Արևմուտքում գրգռվածություն առաջացրին: Ռուզվելտի ապարատում բացահայտ խոսվում էր «այսպես կոչված ազատ ֆրանսիացիների» մասին, ովքեր «թունավոր քարոզչություն են սերմանում» և խոչընդոտում են Առանցքի ուժեր դեմ պատերազմը վարելուն[31]177։ 1942 թվականի նոյեմբերի 8-ին ամերիկյան զորքերը վայրէջք կատարեցին Ալժիրում և Մարոկկոյում և բանակցություններ սկսեցին Վիշիին աջակցող տեղի ֆրանսիացի հրամանատարների հետ[41]։ Դը Գոլը փորձում էր համոզել Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների առաջնորդներին, որ Ալժիրի վիշիականների հետ համագործակցությունը կվերացնի դաշնակիցների բարոյական աջակցությունը Ֆրանսիայում։ «Միացյալ Նահանգները, - ասել է դե Գոլը, - մեծ գործերի մեջ մտցնում են տարրական զգացմունքներ և բարդ քաղաքականություն»[31]203։

«Մարտնչող Ֆրանսիա» շարժման առաջնորդներ Գեներալ Անրի Ժիռոն և Շառլ դը Գոլը Կասաբլանկայի կոնֆերանսում (1943 թվականի հունվարի 14-24) Հետին պլանում նստած են Ռուզվելտը և Չերչիլը
Շառլ դը Գոլը Թունիսում 1943 թվականին

Ալժիրի ղեկավար Ֆրանսուա Դառլանը, որն այդ ժամանակ արդեն անցել էր դաշնակիցների կողմը, սպանվեց 1942 թվականի դեկտեմբերի 24-ին[42]։ Դաշնակիցների կողմից Ալժիրի «քաղաքացիական և ռազմական գլխավոր հրամանատար» նշանակվեց բանակի գեներալ Անրի Ժիռոն։ 1943 թվականի հունվարին Կասաբլանկայում դը Գոլին հայտնի դարձավ, որ դաշնակիցները պլանավորում են «Մարտնչող Ֆրնասիայի» ղեկավարությունը Ժիռոյի գլխավորությամբ կոմիտե դարձնել, որի կազմի շատ անդամներ Պետենի կառավարության կողմնակիցներն էին լինելու։ Կասաբլանկայում դը Գոլն այդ պլանին լիովին դեմ հանդես եկավ։ Նա պահանջեց երկրի ազգային շահերի անվերապահ պահպանում (այն իմաստով ինչպես հասկանում էին «Մարտնչող Ֆրանսիայում»)։ Դա հանգեցրեց, որ «Մարտնչող Ֆրանսիան» պառակտվի երկու թևի.

  1. ազգայնական` դը Գոլի գլխավորությամբ (աջակցում էր Մեծ Բրիտանիայի կառավարությունը Չերչիլի գլխավորությամբ)
  2. ամերիկամետ` Անրի Ժիռոյի գլխավորությամբ։

1943 թվականի մայիսի 27-ին Փարիզում Դիմադրության ազգային խորհուրդը (ԴԱԽ) հիմնադիր համագումարի գաղտնի նիստում (դը Գոլի հովանու ներքո) իր վրա վերցրեց գրավյալ երկրում ներքին պայքարը կազմակերպելու բազմաթիվ պարտականություններ։ Դը Գոլի դիրքերն ավելի ու ավելի ամրապնդվում էին, և Ժիռոն ստիպված էր փոխզիջման գնալ. ԴԱԽ-ի բացմանը գրեթե համաժամանակ նա գեներալին հրավիրեց Ալժիրի իշխանության մեջ մտնել։ Դը Գոլը պահանջեց, որ Ժիռոն (զորքերի հրամանատարը) անմիջապես ենթարկվի քաղաքացիական իշխանությանը։ Իրավիճակը շիկանում էր։ Ի վերջո, 1943 թվականի հունիսի 3-ին ձևավորվեց Ֆրանսիայի ազգային ազատագրական կոմիտեն, որը հավասարապես ղեկավարում են գեներալներ դը Գոլը և Ժիռոն[12]։ Այնուամենայնիվ, նրա մեծամասնությունը գոլականներն էին, իսկ նրա հակառակորդի մի քանի կողմնակիցներ (ներառյալ Հինգերորդ հանրապետության ապագա վարչապետ Քուվ դը Մուրվիլը) անցնում են դը Գոլի կողմը։ 1943 թվականի նոյեմբերին Ժիռոն հանվեց կոմիտեից։ Այդպիսով ֆրանսիական ուժերը միավորվեցին[43]։

1944 թվականի հունիսի 4-ին Չերչիլը դը Գոլին կանչեց Լոնդոն։ Բրիտանիայի վարչապետը հայտարարեց դաշնակից զորքերը Նորմանդիա իջեցնելու մասին և միևնույն ժամանակ, Ռուզվելտի գծի աջակցության` ԱՄՆ կամքի լիակատար թելադրանքի մասին։ Դը Գոլին հասկացրեցին, որ իր ծառայությունների կարիքը չունեն։ Գեներալ Էյզենհաուերի գրած դիմումի նախագծում ֆրանսիացիներին հանձնարարվում էր հետևել դաշնակից հրամանատարության բոլոր հրահանգներին «մինչև օրինական իշխանությունների ընտրությունը»։ Դե Գոլի կոմիտեի հետ հաշվի չէին նստում Վաշինգտոնում։ Դը Գոլի կտրուկ բողոքը Չերչիլին ստիպեց, որ իրավունք տա, որ նա ֆրանսիացիներին ռադիոյով դիմի առանձին (Էյզենհաուերի տեքստից անջատ)։ Իր ուղերձում, գեներալը հայտարարեց «Մարտնչող Ֆրանսիայի» կողմից ստեղծված կառավարության լեգիտիմության մասին և, որ վճռականորեն դեմ է ամերիկյան հրամանատարությանը ենթարկվելու ծրագրերին։

Ֆրանսիայի ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ դը Գոլի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը, որը, ըստ էության, դարձավ դիմադրության շարժման ղեկավար օղակը։ Դաշնակից երկրների կողմից դը Գոլը պաշտոնապես ճանաչվեց իբրև Ֆրանսիայի վտարանդի կառավարության ղեկավար։ 1943 թվականին նա դարձավ Ալժիրում կազմավորված Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեի նախագահը։

Շառլ դը Գոլն ազատագրված Շերբուրում:

1944 թվականի հունիսի 6-ին դաշնակից զորքերը հաջողությամբ վայրէջք կատարեցին Նորմանդիայում՝ բացելով երկրորդ ճակատը Եվրոպայում։ Դը Գոլը կարճ ժամանակ մնալով ֆրանսիական ազատագրված հողի վրա, մեկնեց Վաշինգտոն՝ բանակցելու ԱՄՆ նախագահ Ռուզվելտի հետ. թեման նույնն էր` «վերականգնել ինքնուրույնությունն ու հզորությունը Ֆրանսիայի» (գեներալի քաղաքական բառապաշարի առանցքային արտահայտությունը)[31]։

Aquote1.png Լսելով ԱՄՆ նախագահի խոսքը, ես վերջնականապես համոզվեցի, որ երկու պետությունների գործնական հարաբերություններում տրամաբանությունն ու զգացմունքները շատ փոքր դեր ունեն, համեմատած իրական ուժի հետ, որ այստեղ գնահատվում է այն, թե ով է կարողանում գրավել և գրավածը ձեռքում պահել, և եթե Ֆրանսիան, ցանկանում է զբաղեցնել իր երբեմնի դիրքերը, պետք է հույսը դնի միայն իր վրա[1]։
- Մոլչանով, «Գեներալ դը Գոլ», էջ 239
Aquote2.png

Այն բանից հետո, երբ Դիմադրություն շարժման ապստամբները գնդապետ Ռոլ-Տանգի ղեկավարությամբ դեպի Փարիզ ճանապարհ բացեցին Չադի նահանգապետ գեներալ (1952-ից՝ Ֆրանսիայի մարշալ) Ֆիլիպ դը Հոթքլոքի տանկային զորամիավորման համար, դը Գոլը 1944 թվականի օգոստոսի 24 -ին մեծ շուքով մտնավ ազատագրված մայրաքաղաք, որի փողոցներում բնակիչները, հոծ բազմությամբ, կազմակերպել էին մեծ ու խանդավառ ընդունելություն[31] (249)։

1944 թվականի ամռանը Ֆրանսիայի ազատագրումից հետո Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն վերակազմավորվեց Ֆրանսիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության, որի ղեկավար ընտրվեց դը Գոլը։

Հետպատերազմյան քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի օգոստոսից Շառլ դը Գոլը Ֆրանսիայի Նախարարների Խորհուրդի նախագահն էր (ժամանակավոր կառավարության)։ Նրա կարճատև, մեկ ու կես տարվա գործունեությունն այդ պաշտոնում, նա հետագայում բնութագրել է որպես «փրկություն»։ Ֆրանսիան «փրկվել էր» անգլո-ամերիկյան դաշինքի պլաններից։ միության պլաններից. Գերմանիան մասամբ ռեմիլիտարիզացնել, Մեծ տերությունների շարքերից Ֆրանսիան բացառել։ Ֆրանսիայի ներկայացուցիչները բացակայում էին, ինչպես ՄԱԿ-ի ստեղծման կապակցությամբ Դումբարթո Օուքսում` Մեծ տերությունների կոնֆերանսի ժամանակ, այնպես էլ 1945 թվականի հունվարին Յալթայի կոնֆերանսում։ Յալթայի կոնֆերանսից առաջ դը Գոլը մեկնեց Մոսկվա` անգլո-ամերիկյան վտանգին ընդառաջ ԽՍՀՄ-ի հետ դաշինք կնքելու համար։ Գեներալն առաջին անգամ ԽՍՀՄ այցելեց 1944 թվականի դեկտեմբերի 2-ից 10-ը` Բաքուով Մոսկվա ժամանելով։

Այդ այցելության վերջին օրը Ստալինը և դը Գոլը Կրեմլում «դաշինքի և ռազմական օգնության մասին» պայմանագիր ստորագրեցին։ Այս ակտը նախ և առաջ, կարևորվում է այնքանով, որ Ֆրանսիան վերստին ստացավ մեծ տերության կողմից և ճանաչվեց որպես հաղթող պետություններից մեկը։ Ֆրանսիացի գեներալ Լաթր դը Տասսինին Դաշնակից տերությունների գեներալների հետ միասին 1945 թվականի մայիսի 8-ի գիշերից մայիսի 9-ին Կառլհորթսում ընդունեց գերմանական զինված ուժերի լիակատար կապիտուլյացիան[44]։ Գերմանիայում և Ավստրիայում Ֆրանսիայի համար հատկացվեցին օկուպացիոն գոտիներ։

Պատերազմից հետո պահպանվում էր կյանքի ցածր մակարդակը, աճում էր գործազրկությունը։ Դեռևս ամբողջությամբ որոշակի չէր երկրի քաղաքական կառուցվածքը։ Սահմանադիր ժողովի ընտրությունները (1945 թվականի սեպտեմբերի 21-ին) ոչ մի կուսակցությանը առավելություն չտվեցին (հարաբերական մեծամասնություն ստացան կոմունիստները, Մորիս Թորեզը դարձավ Մինիստրների Խորհրդի փոխնախագահ), Սահմանադրության նախագիծը բազմիցս վերանայեվեց։ Ռազմական բյուջեի ավելացման շուրջ հերթական անհամաձայնություններից մեկից հետո` 1946 թվականի հունվարի 20-ին դը Գոլը թողեց հեռացավ իշխանության ղեկավարի պաշտոնը և առանձնացավ Վերին Մարնի Շամպայնի մի փոքր կալվածքում` Կոլոմբե լե Դեզ Էգլիսում (ֆր.՝ Colombey-les-Deux-Églises)։ Սակայն հեռանալու իրական պատճառը հանրապետության կառավարման ձևի մասին հակասությունն էր, որը սահմանադրության նախագիծը բազմիցս վերանայվելու պատճառ էր հանդիսացել։ Դը Գոլն ուժեղ նախագահական իշխանության կոմնակից էր, իսկ կոմունիսներն ու սոցիալստները, որոնք խորհրդարանում մեծամասնություն էին կազմում, հանդես էին գալիս իշխանությունը պառլամենտի կողմից վերահսկելու կողմնակից։ Բանակի խնդիրը դը Գոլի համբերության վերջին կաթիլը եղավ, քանի որ բանակը և նախագահական ուժեղ իշխանությունը անհրաժեշտ հիմքն էր ուժեղ Ֆրանսիայի։

1945 թվականի դեկտեմբերին գեներալն արդեն հասկացավ, որ այս հանրապետությունն այլևս իրենը չի լինելու և սկսեց հարմար առիթ փնտրել հրաժարական տալու համար, որպեսզի հետագայում ավելի լավ պայմաններով վերադառնա։ Իր դրությունը նա համեմատել է Նապոլեոնի արտաքսման հետ։ Սակայն ի տարբերություն իր երիտասարդության կուռքի, դը Գոլը ֆրանսիական քաղաքականությանը կողքից նայելու հնարավորություն ուներ` իշխանության վերադառնալու հույսը չկորցնելով։

Չորրորդ հանրապետության ընդդիմադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլի նստավայրը Կոլոմբեում (Շամպայն-Արդեն), որը նա գնել է 1934 թվականին և որտեղ նա բնակվել է ինքնամեկուսացման տարիներին` 1946, 1953-1958 և 1969 թվականներին, որտեղ էլ 1970 թվականին մահացել է։ Այժմ թանգարան է, որի սեփականատերը նրա որդին է` ծովակալ Ֆիլիպ դը Գոլը

1947 թվականին դը Գոլը հիմնադրեց «Ֆրանսիացի ժողովրդի միավորում» կուսակցությունը (ֆր.՝ RPF)[45] և շարունակեց ակտիվ քաղաքական գործունեությունը մինչև 1953 թվականը: Դը Գոլը պլանավորում էր կուսակցության շնորհիվ իշխանության վերադառնալ խորհրդարանական ճանապարհով։ RPF-ը աղմկոտ քարոզարշավ կազմակերպեց։ Կարգախոսները նույնն էին. ազգայնականություն (ամերիկյան ազդեցության դեմ պայքար), Դիմադրության շարժման ավանդույթների պահպանում (RPF խորհրդանիշը դարձավ Լոթարինգյան խաչ, որը Ֆրանսիայի ազատագրման տարիներին «Ազատագրման շքանշանն» էր զարդարում), Ազգային ժողովում կոմունիստական ​​խմբակցության գերիշխանության դեմ: Հաջողությունը, կարծես, ուղեկցվում էր դը Գոլին: 1947 թվականի աշնանը RPF-ն հաղթանակ տարավ Տեղական ինքնակառավարման ընտրություններում: 1951 թվականին Ազգային ժողովում գոլականները 118 տեղ ստացան: Բայց հաղթանակը, որի մասին դը Գոլը երազում էր, հեռու է: Այդ ընտրությունների RPF-ին բացարձակ մեծամասնություն չտվեցին, կոմունիստները նույնիսկ ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը, և որ ամենակարևորն է, որ դը Գոլի նախընտրական ռազմավարությունը վատ պտուղներ տվեց։ Անգլիացի հայտնի վերլուծաբան Ալեքսանդր Վերթը գրում է[31].

Aquote1.png Նա ի ծնե դեմագոգ չէր: Միևնույն ժամանակ, 1947 թվականին տպավորություն ստեղծվեց, որ նա որոշել էր իրեն դեմագոգի նման պահել և ամեն տեսակ դեմագոգական հնարքների և խայծերի դիմել: Դժվար էր այն մարդկանց համար, ովքեր անցյալում մեծապես տպավորված էին դե Գոլի արժանապատվությամբ:
- Ն. Ն. Մոլչանով, «Գեներալ դը Գոլ», 1980, էջեր 298-299
Aquote2.png

Իսկապես, գեներալը ընդհանուր առմամբ պատերազմ հայտարարեց Չորրորդ հանրապետության կարգերին, անընդհատ նշելով երկիրը կառավարելու իր իրավունքի մասին, պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը և միայն ինքը ազատագրում բերեց նրան, իր ելույթների մեծ մասը նվիրված էին կոմունիստներին խիստ քննադատության ենթարկելուն և այլն։ Դը Գոլին միացան մեծ թվով կարիերիստներ, մարդիկ, ովքեր Վիշիի ռեժիմի ժամանակ լավագույնս հանդես չէին եկել։ Ազգային ժողովի պատերի ներսում, նրանք միացան խորհրդարանական «առնետավազքին»` իրենց ձայները տալով ծայրահեղ աջերին: Վերջապես, RPF-ը փլուզումվեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որից սկսվել էր նրա վերելքի պատմությունը։ 1953 թվականի մայիս 6-ին գեներալը ցրեց իր կուսակցությունը և հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից[45][46]։

Սկսվեց Դը Գոլի կյանքի ավելի փակ ժամանակահատվածը, այսպես կոչված, «անցում անապատի միջով»[47]: Հինգ տարի նա մեկուսացավ Կոլոմբեում (ֆր.՝ Colombes), աշխատելով «Ռազմական հուշագրություններ» երեք հատորների վրա («Զորակոչ»[48], «Միասնություն»[49] և «Փրկություն»[50])։ Գեներալը ոչ միայն պարզաբանել է պատմություն դարձած իրադարձությունները, այլև ձգտել է փնտրել նրանց պատասխանը, թե ինչը նրան` ոչ մեկին հայտնի բրիգադի գեներալին, ազգի առաջնորդի դեր ստանձնելուն հանգեցրեց։ Միայն խորը համոզմունքը, որ «մեր երկիրը այլ երկրների առջև պետք է ձգտի մեծ նպատակներ և ոչ մի բանի առջև չխոնարհվի, այլապես այն կարող է հայտնվել մահացու վտանգի առաջ»։

Վերադարձ իշխանության[խմբագրել | խմբագրել կոդը]

1957-1958 թվականները Չորրորդ Հանրապետության խորը ճգնաժամի տարիներ էին։ Ալժիրի ձգձգվող պատերազմը, Նախարարների խորհուրդ ձևավորելու անհաջող փորձերը, տնտեսական ճգնաժամը։ Հետագայում դը Գոլը գրել է «Ռեժիմի շատ ղեկավարներ գիտակցում էին, որ խնդիրը հիմնարար լուծում էր պահանջում։ Բայց կտրուկ որոշումներ ընդունել, ինչն անհրաժեշտ էր այդ խնդիրը լուծելու համար, դրանց իրականացման ճանապարհին եղած բոլոր խոչնդոտները վերացնել... անկայուն իշխանության ուժերից վեր էր... Ռեժիմը սահմանափակվում էր նրանով, որ զինվորների, զենքի և փողերի օգնությամբ էր աջակցում Ալժիրի ողջ տարածքում և սահմանների երկայնքով տարվող պայքարին։ Նյութապես դա շատ թանկ էր, քանի որ այնտեղ անհրաժեշտ էր պահել զինված ուժեր, որոնց ընդհանուր թիվը կազմում էր 500 հազար մարդ։ Դա թանկ էր նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից, որովհետև ամբողջ աշխարհը դատապարտում էր անմխիթար դրաման: Ինչ վերաբերում էր պետության հեղինակությանը, դա բառացիորեն կործանարար էր»[51]

Ակտիվացան, այսպես կոչված, «ուլտրա-աջ» ռազմական խմբերը, որոնք ուժեղ ճնշում էին գործադրում Ալժիրի ռազմական ղեկավարության վրա: 1958 թվականի մայիսի 10-ին ալժիրցի չորս գեներալներ վերջնագրով դիմեցին նախագահ Ռենե Կոտիին` պահանջելով կանխարգելել Ալժիրի հանձնումը: Մայիսի 13-ին «ուլտրա» զինված կազմավորումները գրավեցին Ալժիրի գաղութային վարչակազմի շենքը։ Գեներալները հեռագիր ուղարկեցին Փարիզ, Շառլ դե Գոլին դիմելով պահանջով, որ «խախտի իր լռությունը» և երկրի քաղաքացիներին դիմի` «հասարակական վստահության կառավարություն» ստեղծելու նպատակների մասին հայտնելով[31] (357)։

1958 թվականի մայիսի 15-ին լրատվական գործակալությունները տարածում են դը Գոլի ուղերձը.

...Արդեն 12 տարի է, ինչ Ֆրանսիան ջանում է լուծել խնդիրներ, որոնք կուսակցության ռեժիմի ուժերից վեր են, և գնում է կործանման։ Մի անգամ ծանր ժամանակահատվածում երկիրը վստահեց ինձ, որ ես նրան փրկության տանեմ: Այսօր, երբ երկիրը նոր մարտահրավերների առջև է կանգնած, թող իմանա, որ ես պատրաստ եմ ստանձնել հանրապետության բոլոր լիազորությունները[31] (359)։

Այս ուղերձը, եթե հնչեր մեկ տարի առաջ` տնտեսական ճգնաժամի թեժ ժամանակ, այն կդիտվեր որպես պետական հեղաշրջման կոչ։ Այժմ, հեղաշրջման լուրջ վտանգի դիմաց կանգնած, դը Գոլի հետ հույսեր էին կապում և՜ կենտրոնամետ փֆլիմլինականները, և՜ չափավոր սոցիալիստ մոլլեականները, և, առաջին հերթին, Ալժիրի ապստամբները, որոնց նա ուղղակիորեն չի դատել։ Կշեռքի նժարը թեքվեց դը Գոլի կողմը, այն բանից հետո, երբ հեղաշրջում իրականացնողները մի քանի ժամում գրավեցին Կորսիկա կղզին։ Խոսակցություններ էին պտտվում Փարիզում պարաշյուտադեսանտային ​​գնդի վայրէջքի մասին։ Այս պահին գեներալը վստահորեն դիմեց ապստամբներին, պահանջելով հնազանդվել իր հրամանին։ Մայիսի 27-ին Պիեռ Փֆլիմլինի «երևակայական կառավարությունը» հրաժարական տվեց։ Նախագահ Ռենե Կոտտին, դիմելով Ազգային ժողովին, պահանջեց վարչապետ ընտրել դը Գոլին և նրան արտահերթ լիազորություններ փոխանցել` կառավարություն ձևավորելու և Սահմանադրությունը վերանայելու համար։ Հունիսի 1-ին 329 ձայնով դը Գոլը հաստատվեց որպես Նախարարների խորհրդի նախագահ։

Դը Գոլի իշխանության գալու դեմ վճռականորեն ընդդիմացան ռադիկալները Մենդես Ֆրանսի գլխավորությամբ, ձախ սոցիալիստները (այդ թվում ապագա նախագահ Ֆրանսուա Միտտերանը) և կոմունիստները Թորեզի և Դյուկլոյի գլխավորությամբ։ Նրանք պնդում էին պետության ժողովրդավարական հիմքերի անխտիր պահպանման օգտին, որոնք շուտափույթ վերանայելու նպատակներ ուներ դը Գոլը։

Այսպիսով, որոշ ժամանակ հեռանալով քաղաքական ասպարեզից՝ 1959 թվականին դը Գոլը վերստին գլխավորեց կառավարությունը, ապա ընտրվեց Ֆրանսիայի նախագահ։ Նրա նախաձեռնությամբ կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնք սահմանափակում էին խորհրդարանի լիազորությունները՝ հօգուտ նախագահի։

Դը Գոլի վարած տնտեսական քաղաքականությունը ոչ միայն մեղմեց երկրում տիրող սոցիալական լարվածությունը, այլև բարձրացրեց դը Գոլի միջազգային հեղինակությունը։ Դրան նպաստում էին նաև արտաքին քաղաքականության ասպարեզում դը Գոլի հավասարակշռված և խելամիտ քայլերը։ Նրա ղեկավարությամբ Ֆրանսիան բարելավեց փոխհարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, դատապարտեց Ամերիկայի Միացյալ Նահանգների սկսած ռազմական գործողությունները Վիետնամում և երկիրը դուրս բերեց ՆԱՏՕ-ի կազմից։

Սահմանադրական բարեփոխումներ։ Հինգերորդ Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը 1961 թվականին
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆրանսիայի սահմանադրություն


Դը Գոլը սահմանադրության մասին իր գաղափարները շարադրել էր դեռևս հետպատերազմյան տարիներին։ Ըստ որի` գործադիր եւ օրենսդիր մարմինները պետք է առանձնացված լինեն և առավել մեծ լիազորություններով պետք է օժտված լինի նախագահը։

Aquote1.png Նա (նախագահը) նշանակելու իրավունք պետք է ունենա հատկապես նախարարներին և, առաջին հերթին, վարչապետին, ով ղեկավարում է քաղաքականությունը եւ կառավարության աշխատանքը[52]։ Aquote2.png

Օգոստոսին դը Գոլը վարչապետին ներկայացրեց նոր Սահմանադրության նախագիծ, որն առ այսօր գործում է Ֆրանսիայում[53]։ Ըստ այդ նախագծի Խորհրդարանի լիազորությունները զգալիորեն սահմանափակվում էին։ Ազգային ժողովի առաջ կառավարության սկզբունքային պատասխանատվությունը պահպանվում էր. Ազգային ժողովը կարող է հայտարարել իշխանության հանդեպ անվստահության քվե, սակայն նախագահը վարչապետ նշանակելիս նրա թեկնածությունը չպետք է ներկայացնի խորհրդարանին նրա հավանությունը ստանալու համար։ Նախագահը, համաձայն 16 հոդվածի, երբ «Հանրապետության անկախությունը, նրա տարածքային ամբողջականությունը կամ միջազգային պարտավորությունների կատարումը լուրջ եւ անմիջական սպառնալիքի տակ են եւ պետական ​​հիմնարկների պատշաճ գործունեությունը դադարել է» (թե այդ հասկացության տակ ինչ իմաստ կա, նշված չէ), կարող է ժամանակավորապես ստանձնել լիովին անսահմանափակ իշխանություն»։

Նախագահի ընտրության սկզբունքը նույնպես հիմնովին փոխվեց։ Այսուհետ, պետության ղեկավարը ընտրվում էր ոչ թե խորհրդարանում, այլ ընտրողների կոլեգիայով, որը բաղկացած էր 80 հազար ժողովրդի կողմից ընտրվածներից (սկսած 1962 թվականից` հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությունների ընդունիումից հետո ընտրվում էր ֆրանսիացի ժողովրդի ուղղակի եւ համաժողովրդական քվեարկությամբ[54][55]

1958 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով[56] ավարտվեց տասներկու տարի տևած IV Հանրապետության պատմությունը։ Ֆրանսիական ժողովուրդը ավելի քան 79%-ով աջակցեց սահմանադրությանը։ Դա ընդհանուր առմամբ գեներալին ուղղված վստահության ուղղակի քվե էր։ Եթե նախկինում ասվում էր, որ նրա բոլոր պահանջները, սկսած 1940 թվականից, թելադրված էին «ազատ ֆրանսիացիների ղեկավար» պաշտոնին «կոչված լինելու» սուբյեկտիվ պահանջով, ապա հանրաքվեի արդյունքները վառ կերպով ապացուցեցին, որ մարդիկ դը Գոլին ընդունում են որպես առաջնորդ, և որ նրանում են տեսնում իրավիճակից ելքը։​​

1958 թվականի դեկտեմբերի 21-ին, Սահմանադրության ընդունումից երեք ամիս էլ չանցած, Ֆրանսիայի բոլոր քաղաքների 76 հազար ընտրողներն ընտրեցին նախագահ։ Ընտրողների 75.5% -ը քվեարկեց ի օգուտ վարչապետի։ 1959 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցավ դը Գոլի հանդիսավոր երդմնակալությունը։

Շառլ դը Գոլի նախագահության ընթացքում Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ստանձնեցին գոլիստական ​​շարժման այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք էին «գոլիզմի ասպետ» Միշել Դեբրեն (1959-1962), «դոֆին» Ժորժ Պոմպիդուն (1962-1968) եւ նրա երկար տարիների արտաքին գործերի նախարար (1958-1968) Մորիս Կուվ դը Մյուրվիլը (1968-1969)։

Պետության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրանսիայի առաջին նախագահը» չէր ձգտում հանգստանալ իր դափնիների վրա։ Նա իր առջև խնդիր դրեց.

Aquote1.png Կկարողանամ անել այնպես, որ հնարավոր լինի լուծել ապագաղութացման կենսականորեն կարևոր խնդիրը, սկսել մեր երկրի տնտեսական եւ սոցիալական վերափոխումը գիտության եւ տեխնիկայի դարաշրջանում, վերականգնել մեր քաղաքականության եւ մեր պաշտպանության անկախությունը, Ֆրանսիան դարձնել ամբողջ Եվրոպայի միավորման կենտրոն, վերադարձնել Ֆրանսիայի ունեցած լուսապսակն եւ ազդեցությունը աշխարհում, հատկապես «երրորդ աշխարհի» երկրներում, որը նա վայելում էր դարեր շարունակ։ Որեւէ կասկած չկա։ Սա է այն նպատակը, որին ես կարող եմ եւ պետք է հասնեմ[51]։
- Շառլ դը Գոլ «Հույսերի հուշագրություններ», էջ 220
Aquote2.png


Ապագաղութայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլը կարևորում էր ապագաղութայնացումը։ Նա իշխանության գլուխ էր եկել ալժիրյան ճգնաժամի ալիքի տակ։ Այժմ նա պետք է հաստատեր ազգային առաջնորդի իր դերը` ելք գտնելով։ Փորձելով իրականացնել այս խնդիրը, որ նախագահը բախվեց ոչ միայն ալժիրյան առաջնորդների կատաղի ընդդիմությանը, այլեւ իրավունք կհետեւի կառավարության աջաթևյան լոբբիի։ 1959 թվականի սեպտեմբերի 16-ին պետության ղեկավարը Ալժիրի խնդրի լուծման երեք տարբերակ առաջարկեց.

  1. Ֆրանսիայի հետ կապերի խզում
  2. Ֆրանսիայի հետ «ինտեգրում» (Ալժիրը լիովին հավասարեցնել մետրոպոլիայի հետ եւ բնակչության վրա տարածել նույն իրավունքներն ու պարտականությունները)
  3. «ասոցիացիա» (ալժիրյան ազգային կազմով կառավարություն, որն ապավինում է Ֆրանսիայի աջակցությանը եւ մետրոպոլիայի հետ ունի սերտ տնտեսական եւ քաղաքական դաշինք)։

Գեներալն, ընդհանուր առմամբ, հստակ նախընտրեց վերջին տարբերակը եւ ստացավ Ազգային ժողովի աջակցությունը։ Սակայն դա նույնիսկ ավելի համախմբեց ուլտրաաջերին, որոնք հենվում էին Ալժիրի` այդպես էլ անփոփոխ մնացած ռազմական իշխանությունների վրա։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ դը Գոլի կինը՝ Իվոնա դը Գոլը: 1868 թվականի լուսանկար

1921 թվականի գարնանը Շառլ դը Գոլը Լեհաստանից վերադարձավ հայրենիք, որտեղ 1921 թվականի ապրիլի 7-ին ամուսնացավ խոշոր գործարար, մի շարք հրուշակագործական ֆաբրիկաների տիրոջ քսանամյա դստեր` Իվոն Վանդրյուի (ամունությամբ` Իվոն դը Գոլ, 1900-1979) հետ։ Մինչև դը Գոլի հետ ծանոթանալը աղջիկը վստահ էր, որ երբեք չի ամուսնանա զինվորականի հետ[29]։ Նա, ինչպես և դը Գոլը պահպանողական կաթոլիկներ էին։ Հանդես էին գալիս մարմանավաճառության դեմ, կրպակներում և հեռուստատեսությամբ մերկ մարմիններ և ինտիմ հարաբերություններ ցուցադրելու դեմ։ Որի համար Իվոնը ստացել էր Tante Yvonne մականունը։ Հետագայում նա ձգտել է դը Գոլին համոզել, որ մինի շրջազգեստները Ֆրանսիայում օրենքից դուրս հայտարարվեն։

  1. 1921 թվականի դեկտեմբերի 28-ին ծնվեց Դը Գոլի առաջնեկը Ֆիլիպը։ Որդուն անվանակոչեց ի պատիվ իր հրամանատարի` մարշալ Ֆիլիպ Պետենի (որը հետագայում դարձավ տխրահռչակ կոլաբորացիոնիստ և Դը Գոլի հակառակորդ)։
  2. 1924 թվականի մայիսի 15-ի ծնվեց Դը Գոլի դուստրը` Էլիզաբեթը (1924-2013)։
  3. 1928 թվականի ծնվեց կրտսեր դուստրը` Աննան, որը տառապում էր Դաունի համախտանիշով (1948 թվականին Աննան մահացավ, իսկ հետագայում` 1971 թվականին Դը Գոլը Դաունի համախտանիշով երեխաների հիմնադրամի հոգաբարձու դարձավ)[57]։

Մահափորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան դը Գոլի։ Նրա հանդեպ 32 մահափորձ է կազմակերպվել[58], և ամեն անգամ այդ «հաջողակ սատանային» հաջողվում էր անվնաս մնալ[59]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլը իշխանության եկավ Ֆրանսիայի ալժիրյան դեպարտամենտներին աջակցելու նպատակով (որոնք ստեղծվել էին 1848 թվականին), որպես «Ֆրանսիայի անբաժան մաս»։ Սակայն 1959 թվականին նա կտրուկ փոխեց իր քաղաքականությունը և սկսեց ձգտել Ալժիրի անջատմանը։ Զինվորական սպաների մեծամասնությունը և նույնիսկ Դը Գոլի մտերիմ համախոհներից մի քանիսն արտահայտեցին Ալժիրի նկատմամբ իրենց անհամաձայնությունը նախագահի քաղաքականության վերաբերյալ։ Ինքնորոշման երկու հանրաքվե իրականացվեց. առաջինը 1961 թվականին և երկրորդը` 1962 թվականի ապրիլի 8-ին։ Վերջինը հայտնի է որպես Էվիանի համաձայնագրերի ֆրանսիական հանրաքվե և հակասում էր Ֆրանսիական սահմանադրության 3-րդ կետին, քանի որ Ալժիրի բնակիչները չէին մասնակցելու այդ հանրաքվեին։

Բաստյեն Տիրին, որը մինչև 1959 թվականը գոլիստ էր, ալժիրյան քաղաքականության պատճառով դարձավ դը Գոլի հակառակորդ, երբ վերջինս սկսեց գաղութային պատերազմը դադարեցնելու քաղաքականություն վարել և գաղտնի բանակցություններ սկսեց ԱԱՃ ծայրահեղականների հետ։ Ալժիրում բնակվող ֆրանսիացիները ֆրանսիական բանակի հեռանալու դեպքում անօգնական վիճակում էին հայտնվելու ԱԱՃ ֆանատների առջև։ Այդ իսկ պատճառով Բաստիեն Տիրին դը Գոլին համարում էր բռնակալ, «որի հայացքները շատ նման էին մարքսիզմին», «կոմունիզմի հաղթանակի հավատով լցված» նրա գործողությունները նշանակում էր Ալժիրը դավաճանել և դրանից հետո ամբողջ Աֆրիկան կոմունիստներին թողնել։

Բաստիեն Տիրին Դը Գոլի նկատմամբ իրականացրել է մի քանի մահափորձ, որոնցից ամենաաղմկոտը 1962 թվականի օգոստոսի 22-ի մահափորձն էր։ Իր աձնական ավտոմեքենայի վրա, որտեղ նստած էին գեներալն ու նրա տիկինը, կրակ բացեցին 15 ինքնաձիգավորների խումբը։ Հանելուկ է, թե ամուսիններն ինչպես էին ողջ մնացել։ Դը Գոլն այդ հանելուկը բացատրել է իր Citroën DS ավտոմեքենայի ամրությամբ. հրաձգությունից երկու ծակված անվադողերով անգամ գեներալի վարորդին հաջողվել էր մեծ արագությամբ սլանալ դեպքի վայրից[60][61]։

Բայց դը Գոլը ոչ այնքան մահափորձի փաստից էր վրդովված (նա արդեն սովորել էր դրանց և համարում էր նախագահության անխուսափելի մասը), որքան նրանից, որ ավազակախմբի ղեկավարը՝ ֆրանսիական բանակի փոխգնդապետ Ժան Բաստիեն Տիրին, վրիպել էր։ Նրա բանակի պաշտոնաթող սպան կրակել չգիտեր։ Դը Գոլն անձամբ ստորագրեց նրա մահապատժի դատավճիռը։ 1963 թվականի մարտի 11-ի կայացած Ժան Բաստիեն Տիրիի մահապատիժը Ֆրանսիայի պատմության մեջ վերջին մահապատիժն է եղել[62]։

Անդրադարձ արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի օգոստոսի մահափորձի մասին է անգլիացի գրող Ֆրեդերիկ Ֆորսայթի «Շնագայլի օրը» վեպը (1971)[63], որի հիման վրա նկարահանվել է Ֆրեդ Ցինեմանի համանուն ֆիլմը (1973)[64] և Մայքլ Քեյթոն Ջոնսի «Շնագայլ» ֆիլմը (1997)[65]։

Քաղաքականությունից հեռանալ ու մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Գոլ ամուսինների և նրանց դստեր գերեզմանը Կոլոմբե լե Դյոզ Էգլիզում
Շառլ դը Գոլի հուշարձան նրա մահվան վայրում` Կոլոմբեում, 44,3 մետր չափեր ունեցող Լոթարինգական խաչի տեսքով, կառուցված 1972 թվականին

Դը Գոլի քաղաքական գործունեությունն ավարտվեց 1969 թվականին, երբ սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց։ Դը Գոլը առանց վարանելու հրաժարական տվեց և ընդմիշտ հեռացավ քաղաքականության ասպարեզից։ Մեծ ռազմական գործիչն ու քաղաքագետը մահացավ դրանից մեկ տարի անց, 1970 թվականի նոյեմբերի 9-ին, Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ գյուղում, թղթախաղ խաղալիս։

Այժմ Փարիզում գեներալ Շառլ դը Գոլի անվան հրապարակ կա։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ դը Գոլ ֆրանսիական ավիակիր (R91), 2009

Դը Գոլն իրական պատճառներով հպարտ էր իր խորը արմատներով. նրա նախնիներից շատերը հայտնի ուսուցիչներ և փիլիսոփաներ են եղել, իսկ նրանցից մեկը` Ժեգան դը Գոլը, Ժաննա դ'Արկի ապստամբության մասնակից է եղել։ Շատերը, այդ թվում նաև Ուինսթոն Չերչիլը, հետագայում Գոլին հեգնում էին, ասելով, որ տառապում է «Ժաննա դ'Արկի բարդույթով»։

Նա կանոնավոր կերպով վարժեցնում էր իր հիշողությունը, ինչի շնորհիվ հետագայում շլացրել է իր շրջապատին` անգիր հիշելով 30-40 էջանոց տեքստեր և անփոփոխ արտասանելով նախորդ օրը լսած ելույթը[66]։

Դը Գոլի զվարճանքներից էր բառերը հետևից առաջ արտաբերել։ Ֆրանսերեն ուղղագրության համար դա շատ ավելի բարդ է, քան ռուսերենով կամ անգլերենով, բայց Շառլն առանց դժվարության կարողանում էր երկար արտահայտություններով այդպես խոսել։

Դպրոցում նա հետաքրքրված է եղել ընդամենը չորս առարկաներով` փիլիսոփայություն, գրականություն, պատմություն և ռազմական գործ։ Մարտական արվեստի նկատմամբ ձգողությունն էլ նրան տարավ Սեն Սիր, որտեղ գտնվում էր Ռազմական ակադեմիան։ Դը Գոլի աշխահայացքի վրա ազդել են ֆրանսիացի փիլիսոփաներ Անրի Բերգսոնը և Էմիլ Բուտրուն, գրող Մորիս Բարեսը և բանաստեղծ Շառլ Պեգիը։ Դեռևս միջպատերազմական շրջանում նա հանդես է եկել որպես ուժեղ ազգային պետության և ուժեղ գործադիր իշխանության գաղափարի կողմնակից։ Առավել մեծ է եղել Անրի Բերգսոնի փիլիսոփայության ազդեցությունը։ Վերջինիս ուսմունքից դը Գոլին գրավել են երկու հիմնական կողմերը, որոնք հետագայում ձևավորել են դը Գոլի ոչ միայն ընդհանուր աշխարհայացքը, այլ նաև գործնականորեն առօրյա կյանքում։ Դրանք էին.

Հուշատախտակ` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գեներալ Շառլ գը Գոլի գրասենյակի հիշատակին, Լոնդոն, Վեստմինստեր սիթի
  1. մարդկանց բնականոն դասակարգումը արտոնյալ դասի և գորշ` անդեմ զանգվածի, որով էլ պայմանավորված էր` որպես պետության կառավարման ձև, դեմոկրատիայի մերժումը
  2. ինտուիտիվության փիլիսոփայությունը. ըստ որի մարդու գործունեությունն իրենից ներկայացնում է բնազդի և բանականության համադրություն։ Այս սկզբունքը նա բազմակի անգամ կիրառել է կարևորագույն որոշումներ կայացնելիս, ինչը նրան մեծ բարձունքների է հասցրել, ինչպես նաև փորձանքների պատճառ է հանդիսացել[27]։

Պատմաբանները Նապոլեոնին և Շառլ գը Գոլին համարում են 19-րդ և 20-րդ դարերի Ֆրանսիայի բարձրագույն առաջնորդներ[67][68]։ Սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Միտերանի մահվան 10-րդ տարեդարձի շրջանակներում կատարված 2005 թվականի հարցումների համաձայն, հարցվածների 35 տոկոսը նշել է, որ ամենալավ ֆրանսիացի նախագահը եղել է Միտերանը, որին հաջորդում է Շառլ դը Գոլը (30 տոկոս), ապա Ժակ Շիրակը (12 տոկոս): Չորս տարի անց մեկ այլ հարցում ցույց տվեց, որ ֆրանսիացիների 87 տոկոսը դրական է գնահատում դը Գոլի նախագահությունը:

Դը Գոլի պատվին հուշարձաններ են տեղադրվել Վարշավայում, Մոսկվայում, Բուխարեստում և Քվեբեկում։ Ալժիրի առաջին նախագահ Ահմեդ բեն Բելլան ասել է, որ Դը Գոլը «զինվորական առաջնորդ էր, որը մեզ բերեց ամենածանր հարվածները» Ալժիրի անկախությունից առաջ, բայց ավելի «հեռուն էր տեսնում», քան այլ քաղաքական գործիչներ, և «բազմակողմանի մտահորիզոն, որը շատ հաճախ բացակայում է ներկայիս ղեկավարների մոտ»[69]: Սենեգալի առաջին նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորը հայտարարել է, արևմտյան առաջնորդներից քչերը կարող են պարծենալ նրանով, որ իրենց կյանքը վտանգել են գաղութներին անկախության տալու համար։

Ֆրանսիայի խոշորագույն միջազգային օդանավակայանը, որը գտնվում է Փարիզից դուրս` Ռուսասիում, կոչվում է ի պատիվ Շառլ դե Գոլի օդանավակայան: Ֆրանսիայի միջուկային սպառազինության ավիակիրը կոչվում է նաև նրա անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118537849 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Charles André Joseph Marie De gaulle ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/1995/04/02/books/destiny-s-general.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.elysee.fr/la-presidence/charles-de-gaulle/
  8. 8,0 8,1 Charles de Gaulle Appel du 18 Juin Ելույթի տեքստը Վիքիդարանում (ֆր.)
  9. 9,0 9,1 9,2 1940 թվականի հունիսի 18-ին Ելույթի տեքստի պատմություն (անգլ.)
  10. Великая Отечественная война 1941—1945. События. Люди. Документы. Краткий исторический справочник / ред. О. А. Ржешевский, сост. Е. К. Жигунов. М., Политиздат, 1990. стр.56
  11. Голлистская модель модернизации экономики Франции после Второй мировой войны показала себя весьма эффективной «Эксперт», 28.12.2009.
  12. 12,0 12,1 «100 выдающихся полководцев всех времен»։ Family Leisure Club։ 2014-07-14։ էջ 374։ ISBN 9789661472166 
  13. Le gaullisme aujourd’hui. P., 1985; Boivin M. De Gaulle et le gaullisme en basse Normandie. P., 1984. 
  14. Bernard Lachaise։ «De Gaulle et les gaullistes à l’Élysée (1959-1969)» 
  15. Арзаканян М. Ц. (1990)։ «Де Голль и голлисты на пути к власти»։ М. 
  16. 16,0 16,1 Николай Молчанов. Неизвестный Де Голль. Последний великий француз. — Litres, 2017-11-30. — 538 с. — ISBN 9785040926008.
  17. Марина Арзаканян. Великий де Голль. «Франция – это я!». — Litres, 2017-09-05. — 1105 с. — ISBN 5457075796.
  18. Ш. де Голль. Военные мемуары. Призыв. 1940—1942. — М.: Изд-во иностранной литературы, 1957. — С. 29.
  19. Москва — Париж. Сборник интервью. — М.: Известия, 1989.
  20. Военные мемуары, с. 31.
  21. 21,0 21,1 «Chronologie 1909-1918»։ charles-de-gaulle.org։ Վերցված է 14 հունվարի 2016 
  22. 22,0 22,1 Fenby, Jonathan (2010)։ «The General: Charles De Gaulle And The France He Saved»։ New York: Simon & Schuster , էջ 42-47։ ISBN 1847373925։ Վերցված է 19 նոյեմբեր 2017 
  23. 23,0 23,1 Jean Lacouture (1990)։ De Gaulle: The Rebel, 1890–1944։ էջեր 42–54 
  24. Ledwidge Bernard (1982)։ De Gaulle։ London: Weidenfeld and Nicolson։ ISBN 0-297-77952-4 
  25. Այդ տարիներին գերմանական ռազմական մեքենայի կազմակերպումը իդեալ էր համարվում։ Շառլը պարզորոշ կերպով ցույց է տվել գերմանացիների բացթողումները։ Եվ ընդհանուր առմամբ տակտիկայի և ստարտեգիայի մասին դը Գոլի հայացքները խստիվ տարբերվում էին ֆրանսիական հիմնական շտաբի մոտեցումներից։
  26. Charles de Gaulle «La Discorde chez l'ennemi», Berger-Levrault հրատարակչություն, 1924
  27. 27,0 27,1 de Gaulle Ch.Mémoires de guerre. V.1 L'Appel 1940-1942. Paris, 1954. (V.2. L'Unité. 1942-1944. P., 1956; Le Salut. 1944-1946. P.,1959) (ռուս.) թարգմանությամբ Голль Ш. де. Военные мемуары: — М.: АСТ; Астрель, 2003
  28. Де Голль в стране Советов, ИноСМИ.Ru (3 декабря 2017). (ռուս.)
  29. 29,0 29,1 29,2 29,3 Генерал Шарль де Голль Военное обозрение. 29 мая 2013
  30. Guderian Н. (1937.)։ «Achtung — Panzer! Die Entwicklung der Panzerwaffe, ihre Kampftaktik und ihre operativen Möglichkeiten»։ StuttgartՈւշադրություն, տանկեր են. Տանկային բանակի ստեղծման պատմություն 
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 31,5 31,6 31,7 31,8 Молчанов Н. Н. (1980)։ «Генерал де Голль.»։ М.: Международные отношения 
  32. Крис Шант։ «Танки: Иллюстрованная энциклопедия»։ էջ 21։ ISBN 5-465-00378-2 
  33. «Situation de l’armée française au 10 mai 1940» 
  34. 34,0 34,1 34,2 Уинстон Черчилль. Вторая мировая война. 2 հատոր, գլուխ 10 (ռուս.)
  35. Charles de Gaulle։ Военные мемуары (текст документа)։ էջեր 383–388 
  36. «Все ордена полка. Фото знамён и орденов полка» 
  37. «Эпопея полка «Нормандии-Неман»։ ИноСМИ։ 2017-06-13 
  38. Сергей Дыбов (2017-09-05)։ «Подлинная история авиаполка «Нормандия-Неман»»։ Litres։ էջ 526։ ISBN 5457048314 
  39. Sean M. Mcateer, 500 Days: The War in Eastern Europe, 1944–1945, էջ361
  40. Великая Отечественная война 1941—1945. События. Люди. Документы. Краткий исторический справочник / ред. О. А. Ржешевский, сост. Е. К. Жигунов. М., Политиздат, 1990. стр.56
  41. Anderson Charles R. (1993)։ «Algeria-French Morocco. 8 November 1942-11 November 1942»։ Washington: US Army Center of Military History 
  42. Юрий Сафронов (05.05.2017)։ «Неудобная война»։ Новая газета. — 2017. — № 47-48 (2624—2625).։ էջեր 18–19 
  43. Mackenzie, S.P. (2014)։ «The Second World War in Europe: Second Edition»։ Routledge։ էջ 54–55։ ISBN 1317864719 
  44. Де Голль, Черчилль, Рузвельт, Сталин: секреты их взаимодействия ИноСМИ.Ru (5 мая 2005). (ռուս.)
  45. 45,0 45,1 Rassemblement du Peuple Français (RPF)
  46. де Голль Шарль Военные мемуары. Том I. Призыв, 1940–1942
  47. Арзаканян М. Великий де Голль. «Франция – это я!». Litres, 2017-09-05. — 1105 с. — ISBN 5457075796.
  48. де Голль Шарль Военные мемуары. Том I. Призыв 1940-1942
  49. Онлайн книга «Военные мемуары. Том II. Единство. 1942-1944»
  50. де Голль Шарль Военные мемуары. Том III. Спасение. 1944-1946
  51. 51,0 51,1 Голль Ш. Мемуары надежд. Обновление. 1958-1962 гг.
  52. Discours du général de Gaulle à Bayeux (16 juin 1946) // Revue française de science politique. 1959. Vol. 9. № 1. P.192. {{{заглавие}}}.
  53. Конституции зарубежных государств: Великобритания, Франция, Германия, Италия, Соединенные Штаты Америки, Япония, Бразилия : учебное пособие. — Wolters Kluwer Russia, 2010. — 658 с. — ISBN 9785466005455
  54. Молчанова (էջ 374-377) и М. Ц. Арзаканян «Генерал де Голль на пути к власти».
  55. История государства и права зарубежных стран. 2-е издание. Учебник для бакалавров. Конституционная реформа. Пятая Республика.. — "Издательство ""Проспект""", 2016-01-18. — 520 с. — ISBN 9785392197682
  56. Référendum de 1958
  57. «Le siège de la Fondation Charles de Gaulle»։ Հիմնադրամի պաշտոնական կայք 
  58. Покушения на президентов. Кого должны бояться главы государств: бен Ладена или психов? Еженедельник "Аргументы и Факты" № 29 17/07/2002
  59. Georges Fleury Tuez De Gaulle P., 1996
  60. George, Patrick (22 July 2012)։ «How The Citroën DS Saved A French President's Life»։ Jalopnik 
  61. «Statement of Colonel Bastien-Thiry», 2 February 1963
  62. Jean Bastien-Thiry[1]
  63. «The Day of the Jackal - Frederick Forsyth»։ FactBehindFiction.com կայքում 
  64. «The Day of the Jackal (1973)»։ Internet Movie Database 
  65. «The Jackal (1997)»։ Internet Movie Database 
  66. Jean Gnulmicr. Antologie de Gaulle. Ed. France 2 Levant, Beyrouth, 1943.
  67. Philip Thody (1989)։ French Caesarism from Napoleon I to Charles de Gaulle։ Palgrave Macmillan։ էջ 150 
  68. Mahoney, Daniel (2000) De Gaulle: Statesmanship, Grandeur and Modern Democracy, Transaction Publishers, ISBN 1412821274
  69. Ahmed Ben Bella, De Gaulle voyait plus loin, in L'Express, 26 October 1995.
Նախորդող
Ռընե Կոտի
Ֆրանսիայի նախագահ
Շառլ դը Գոլ

1954 - 1959
Հաջորդող
Ալեն Փոեր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]