Վալերի Ժիսկար դ'Էստեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Ժիսկար դ'Էստեն
Valéry Giscard d’Estaing 1978.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of France.svg Ֆրանսիա
Կուսակցություն՝ Union for French Democracy և Independent Republicans
Կրթություն՝ Պոլիտեխնիկական դպրոց, Լուի լը Գրան լիցեյ և Վարչական ազգային դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 2, 1926(1926-02-02)[1][2] (92 տարեկան)
Ծննդավայր Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[3]
Հայր Edmond Giscard d'Estaing
Մայր May Bardoux
Ամուսին Anne-Aymone Giscard d'Estaing
Զավակներ Louis Giscard d'Estaing, Valérie-Anne Giscard d'Estaing, Henri Giscard d'Estaing և Jacinte Giscard d'Estaing
 
Ինքնագիր Valéry Giscard d'Estaing signature.svg
 
Պարգևներ

Կարլ Մեծի միջազգային շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Ռազմական խաչ 1939—1945 թթ., «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ, Ռոբերտ Շումանի մրցանակ, Նանսենի մրցանակ, Էվալդ ֆոն Քլայսթի մրցանակ, Q23068201?, Grand Master of the Legion of Honour, collar of the Order of Charles III, Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Grand Cross Special Class of the Order of Merit of the Federal Republic of Germany, Փղի շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Order pro merito Melitensi, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, Grand Collar of the Order of Prince Henry, Grand Cross of the Order of the Sword of Sant'Iago, Hessian Order of Merit և Knight Grand Cross with Collar of the Order of Merit of the Italian Republic

Վալերի Ժիսկար դ՛Էստեն (ֆր.՝ Valéry Giscard d'Estaing) (Լսել Valéry Giscard d'Estaing, փետրվարի 2, 1926(1926-02-02)[1][2], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[3]), ֆրանսիացի քաղաքական գործիչ։ 1974-1981 թվականներին եղել է Ֆրանսիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Ժիսկար դ՛Էստենը ծնվել է Գերմանիայում, որտեղ այդ ժամանակ ծառայության մեջ էր նրա հայրը՝ Էդմոն Ժիսկար դ՛Էստենը (1894-1982)։ Մեծացել է ազնվական ընտանիքում։ Էդմոն Ժիսկար դ՛Էստեն ֆինանսական տեսուչ էր և Ֆրանսիայի համալսարանի անդամ։ Նրա մայրը՝ Մեյ Բրդուն (1901-2003) ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XV-ի հեռավոր բարեկամուհին էր։

Վալերին իրեն լավ է դրսևորել ուսումնառության ընթացքում և արդեն 15 տարեկանում ավարտում է դպրոցը և քննություները բարեհաջող հանձնելուց հետո ընդունվում է Ֆրանսիայի ամենահեղինակավոր ուսումնական հասատատութնյուններից մեկը՝ Փարիզի պոլիտեխնիական դպրոցը (ֆր.՝ École polytechnique)։ Դրանից հետո նա ուսումը շարունակում է Կառավարման ազգային դպրոցում (ֆր.՝  École nationale d’Administration), որն ավարտելուց հետո սկսվում է նրա քաղաքական կարիերան։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի հունիսից դեկտեմբեր ամիսներին Վալերի Ժիսկար դ՛Էստենը (ով այդ ժամանակ 28 տարեկան էր) ստանձնում է Էդգար Ֆորի գրասենյակի վարչության նախագահի տեղակալի պաշտոնը։ 1956 թվականին նա մասնակցել է ՄԱԿ-ի իններորդ նստաշրջանին, որպես Ֆրանսիայի պատվիրակության անդամ։ Վալերի Ժիսկար դ՛Էստեն աջ կենտրոնամետ քաղաքական գործիչ է, եղել է «Միություն հանուն ֆրանսիական ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ։ Ժորժ Պոմպիդուի մահից հետո դառնում է նախագահ և մնում այդ պաշտոնին 7 տարի։ Նրա նախագահության ընթացքում երկրում կատարվեցին մասշտաբային բարեփոխումերին ծրագրեր (մասնավորապես ամրացվեցին երկաթուղիներ, կառուցվեցին ԱԷԿ-ներ և այլն)։ 1979 թվականին Վալերի Ժիսկար դ՛Էստեն դարձավ Նանսենի մրցանակի դափնեկիր։ Սակայն իր նախագահության երկրորդ կեսին սկսվեց տնտեսական ճգնաժամը, որը կասեցրեց երկրի կայուն տնտեսական աճը, որով էլ ավարտվեց համաշխարհային տնտեսության մեջ հայտնի «Փառավոր երեսունականներ»ը։

Վալերի Ժիսկար դ՛Էստենը, չլինելով գոլիստական կուսակցության անդամ, սկզբում վերանայեց նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության որոշ կողմեր։ Սկզբում Ֆրանսիան ՆԱՏՕի անդամ դարձավ։ Չնայած դրան շարունակվեցին ամրապնդվել խորհրդաֆրանսիական հարաբերությունները։ Նախագահը ինքնին ջերմ հարաբերություններ ուներ Բրեժնևի հետ։ Ֆրանսիայի վարչապետ Բարր Ռայմոնը հայտարարեց «կոշտ տնտեսական քաղաքականության» մասին, որը հանգեցրեց ֆրանսիական ֆինանսական ծրագրերի կրճատմանը արտասահմանում այդ թվում Աֆրիկայի երկրներում։ Ժիսկար դ՛Էստենին կառավարման վերջում քննադատները մեղադրեցին նրան ավտորիտար եղանակով երկիրը կառավարելու և փոխզիջումների չգնալու մեջ։ 1981 թվականին նա երկրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն երկրորդ փուլում պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Միտտերանին։ Ժիսկարը իր պարտության մեջ մեղադրեց նախկին վարչապետ Ժակ Շիրակին, որը ևս իր թեկնածությունն էր դրել այդ նախագահական ընտրություններին, դրանով իսկ նախագահից «խլելով» ձայների մի մասը, և նաև չանցնելով երկրորդ փուլ կոչ չարեց իր կողմնակիցներին քվեարկել Ժիսկար դ՛Էստենի օգտին։ Հետագայում երբ Ժակ Շիրակը արդեն դարձել էր նախագահ (1995 թվականին) Ժիսկարը միշտ հանդես է եկել քննդատաբար նրա վարած քաղաքականության դեմ։ 2001 թվականին Ժիսկարը գլխավորեց հատուկ հաձնաժողով նախատեսված Եվրոպական սահմանադրությունը բարեփոխելու համար։ 2003 թվականին դարձել է Ֆրանսիական ակադեմիայի իսկ 2004 թվականից Սահմանադրական միության անդամ։ 2007 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում սատարում էր Նիկոլա Սարկոզիին: 2009 թվականին Ֆրանսիայում լույս տեսավ Վալերի Ժիսկար դ՛Էստենի կողմից գրված «Արքայադուստր և նախագահ» վեպը: Վեպի շուրջ սկսվեցին բուռն քննարկումներ, քանի որ գլխավոր հերոսուհին Ուելսի արքայադուստր Դիանան, իսկ գլխավոր հերոսի դերում՝ հենց ինքը՝ դ՛Էստենը: Վալերի Ժիսկար դ՛Էստեն Բիլդեռբերգյան ակումբի մշտական անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Site consacré au projet Europa
  • Biographie sur le site de la présidence de la République
  • Fiche sur le site de l'Assemblée nationale
  • Fiche sur le site du Conseil constitutionnel